Լրահոս
Հասարակական
17:19
04.06.26
62

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը գործարկել է Երևան- Ալիկանտե-Երևան երթուղով չվերթերը

Img default alt hy

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը գործարկել է Երևան- Ալիկանտե-Երևան երթուղով չվերթերը:

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 4-ից մեկնարկել է Երևան- Ալիկանտե-Երևան չվերթերը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ