Լրահոս
Քաղաքական
21:11
02.06.26
781

Այս խուժանության վերջը պետք է տրվի. Իշխան Սաղաթելյանը՝ Մասիսում տեղի ունեցած միջադեպի մասին

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է Մասիսում ՔՊ-ականների և «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին։

«Քիչ առաջ տեղեկացա, որ Մասիսում ընտրարշավի ժամանակ նիկոլական մի քանի բաշիբոզուկներ հարձակվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների վրա և բռնություն գործադրել։ 

Ուրեմն, լսի՛ Նիկոլ, քո լակոտներին և խուժաններին տիրություն արա։ Երկիրը մի՛ տար նոր բեսպրեդելի, ու քո թափած արյունը և ստեղծած քաոսը բավական է այն, ինչ որ արել ես։ Մնացե՛ք օրենքի շրջանակներում։

Այսինքն՝ ի՞նչ է ստացվում. ուժայիններով բռնո՞ւմ եք, փողոցո՞ւմ հարձակվում եք, ու այս մթնոլորտում խոսո՞ւմ եք ժողովրդավարությունից և մարդկանց ազատ արտահայտվելու հնարավորությունից։ Սա պարզապես խուժանություն է, բեսպրեդել է, որի պատասխանը դուք ստանալո՛ւ եք։ 

Հետևաբար, դատապարտում ենք նման ցանկացած երևույթ, իսկ իրավապահ մարմիններին կոչ եմ անում մնալ իրենց գործառույթների շրջանակում և արա՛գ պատասխան տալ այս քայլերին։ Առայժմ այսքանը»։

Ավելին՝ տեսանյութում։