Լրահոս
Արտաքին քաղաքականություն
18:24
01.06.26
107

Ռուսաստանը հետ է տալիս հայկական ապրանքը. նոր սահմանափակումներ՝ Մոսկվայից

Հայկական տասնյակ բեռնատարներ վերադարձել են Լարսից և այժմ սպասում են Բարգրատաշենի անցակետում Հայաստան մտնելու համար: Ռուսաստանը վաղվանից սահմանափակումներ է մտցնում նաև Հայաստանից ձկնամթերքի արտահանման նկատմամբ։ Ռուսական վերահսկողական մարմինների նոր որոշումները փաստացի կրճատում են արտահանման հնարավորությունները՝ նոր անորոշություն ստեղծելով հայկական արտադրողների համար: