Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:25
01.06.26
401

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը այժմ գտնվում է Մոսկվայում․ Զախարովա

Img default alt hy

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը այժմ գտնվում է Մոսկվայում, դիվանագետը խորհրդակցություններ է անցկացնում, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

Ավելի վաղ Կոպիրկինը կանչվել էր ռուսական մայրաքաղաք՝ խորհրդակցությունների նպատակով՝ կապված ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության ձեռնարկած քայլերի հետ։

«Նա Մոսկվայում է, խորհրդակցություններ է անցկացնում», - հայտնել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին։