Լրահոս

2025-09-20
  • Img default alt hy
    Իրավական
    Փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող քաղաքացին ձերբակալվել է
    Հյուսիսային պողոտայում ձերբակալվել է փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող քաղաքացին: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունն իրացրել են սեպտեմբերի 18-ին:  Այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ ժամը 10.40-ին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել Գորիս քաղաքի բնակիչ 39-ամյա տղամարդը, որը հուլիսի 9-ից հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և փողերի լվացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը ներկայացվել է Քննչական կոմիտե։
    16:30
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են «Lexus GX 470»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ
    Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Լենինգրադյան և Մեծարենցի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 20-ամյա Արամ Բ․-ի վարած «Lexus GX 470» մակնիշի և 60-ամյա Բենիամին Թ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդներից Բենիամին Թ․-ն և ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Մարիա Լ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
    16:15
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բեռլինում ցույց է անցկացվում գազի արդյունաբերության զարգացման դեմ
    Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում անցկացվում է Fridays for Future շարժման ցույցը։ Շուրջ հազար էկո-ակտիվիստներ «Ելք գազից, մուտք դեպի ապագա» կարգախոսով բողոքում են գազի արդյունաբերությունը զարգացնելու գերմանական կառավարության ծրագրերի դեմ:
    16:00
    20.09.25
    Ավելին
  • Հասարակական
    Հանրահայտ սրտաբաններ են Հայաստան եկել. աննախադեպ վիրահատություն՝ «Էրեբունի» ԲԿ-ում
    Հանրահայտ սրտաբաններ են Հայաստան եկել. աննախադեպ վիրահատություն՝ «Էրեբունի» ԲԿ-ում
    15:45
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.57 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.63 դրամ:
    15:30
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Առաջին հերթին դու ես հանրայինը վերածել փաշինյանական դեղին մամուլի կամ Նիկոլի սելֆիի ձողի. Իշխան Սաղաթելյանը՝ Պետրոս Ղազարյանին
    ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն արձագանքել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի գրառմանը։ Ղազարյանը գրել էր. «Իշխան Սաղաթելյանը հարցազրույցում ասում է, որ Հանրային հեռուստաընկերությունը զբաղված է թուրք ադրբեջանական քարոզչությամբ։Պարոն Սաղաթելյան հրավիրում եմ ձեզ հարցազրույցի։ Եկեք ջախջախեք թուրք ադրբեջանական քարոզչությունը։ Սա ձեզ հրավերի տասերորդ հոբելյանական փորձն է։ Հուսանք չեք ընկրկի թուրք ադրբեջանական քարոզի առաջ։ Ի պատասխան Սաղաթելյանը հրապարակել է տարիներ առաջ Ղազարյանին տված հարցազրույցից մի հատված ու կից գրել. «Ես կրկնում եմ այսօր իմ հնչեցրած պնդումը, որից այդքան ազդվել է հայտնի պրոպագանդիստը: Այո, դու վարչախմբի թելադրանքով հանրայինը, որի բյուջեն գոյանում է բացառապես մեր ժողովրդի հարկերից, դարձրել ես թուրքական ու ադրբեջանական թեզերի տարածման պաշտոնական հարթակ։ Հենց այդ շրջանակում դուք եթեր չեք հեռարձակել Ամենայն հայոց Վեհափառի ամանորյա ուղերձը, հենց այդ հարթակից եք դուք ու անձամբ դու ամենալկտի քարոզչությունն իրականացրել արցախահայերի նկատմամբ, հենց դու ես կեղծ հոգևորականի հետ հարցազրույց վարել, հենց դու ես հանրության շրջանում կեղծ լուր տարածել, թե, իբր, Ադրբեջանում լուծարում են Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու համար ստեղծված կառույցները, առաջին հերթին դու ես հանրայինը վերածել փաշինյանական դեղին մամուլի կամ Նիկոլի սելֆիի ձողի: Բայց այդքան մի անհանգստացիր, մենք մեր ասելիքը որևէ հարթակում ներկայացնելու խնդիր չունենք, անգամ երբ դիմացը դու ես։ Մենք անպայման եթերում կհանդիպենք, երբ զգամ դրա անհրաժեշտությունը։ Հ.գ. Մինչ այդ կարող ես վերհիշել նախորդ հարցազրույցը»։
    15:19
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընդդիմադիր դաշտի ամենակարևոր գործը ՀՀ-ում Ալիևի պահանջով Սահմանադրության ընդունումը թույլ չտալն է. պատգամավոր
    Նիկոլ Փաշինյանը պարզապես պաշտոնապես հայտարարել է Ալիևի պահանջած Սահմանադրության «Այո»-ի շտաբը ձևավորելու և «Այո»-ի արշավն առաջնորդելու մասին, գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ «Մեր՝ ամբողջ ընդդիմադիր դաշտի ամենակարևոր գործն (անկախ մեր իրար սիրել-չսիրելուց) Ալիևի սահմանադրության «Ոչ»-ի ճակատի ձևավորումն ու Հայաստանում Ալիևի պահանջով Սահմանադրության ընդունումը թույլ չտալն է»,-գրել է նա։
    15:15
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ակտիվ ցիկլոնի անցմամբ պայմանավորված սեպտեմբերի 19-ին գրեթե հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ
    Ակտիվ ցիկլոնի անցմամբ պայմանավորված սեպտեմբերի 19-ին գրեթե հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, որոնց քանակը ամսական նորմայի նկատմամբ ունեցել է հետևյալ պատկերը։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Շիրակում այն կազմել է նորմայի մինչև 96 տոկոսը, Լոռի-Տավուշում 43-50 տոկոսը, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում 55-75 տոկոսը, Արարատում, Արմավիրում 50-103 տոկոսը, Վայոց ձորում և Սյունիքում 30-50 տոկոսը, Երևանում մինչև 68 տոկոսը։ Սեպտեմբերի 20-22-ին հանրապետության առանձին շրջաններում տեղումները կշարունակվեն, իսկ 23-ից սկսած երկրի ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։
    15:00
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը քո համար թերթի խմբագրություն չի, որ մեկից 1000 $ վերցնես, հոդված ծախես. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
    Ալիևի համար սուրճ դնողը ու սուրճին սպասողը մարդկանց փաթաթելուց է խոսում. արձագանքով Նիկոլ Փաշինյանին՝ գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ 
    14:49
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լեհաստանում ՆԱՏՕ-ի նախաձեռնած «Արևելյան պահապան» գործողությանը միացել է 10 երկիր
    «Անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Լեհաստանին լրացուցիչ աջակցություն տրամադրելու մասին հայտարարել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Նորվեգիան, Չեխիան, Պորտուգալիան և Իտալիան»,- գրել է նա սոցիալական ցանցերում։
    14:45
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    31-ամյա ՊՆ ծառայողը «Infiniti»-ով բախվել է հաստաբուն ծառին․ 5 վիրավորներից 3-ը անչափահասներ են
    Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 141 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Անդրանիկ Ղ․-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառի։
    14:30
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    57-ամյա տղամարդու թոնրատանն ու ջերմոցում հայտնաբերվել է 250 գրամից ավելի մարիխուանայի զանգվածով փաթեթ և կանեփի ցողուններ
    Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Զույգաղբյուր գյուղի բնակիչ 57-ամյա տղամարդը թմրանյութ է պահում և օգտագործում։
    14:15
    20.09.25
    Ավելին
  • Հասարակական
    Պատերազմից վիրավոր վերադարձած Էդվարդի հաշմանդամության կարգը վերականգնել են, նպաստը՝ ոչ
    Այս ռեպորտաժը 44-օրյա պատերազմում վիրավորված Էդվարդի մասին է: Դատական կարգով համանդամության կարգի վերականգնման հասած տղային պետությունը րաժարվում է նպաստ տալ:
    14:00
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրաքում 47 ֆրանսիացիների են հարցաքննում «Իսլամական պետության» կատարած հանցագործությունների գործերով
    Աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ Իրաքի հատուկ ծառայություններն ունեն իրաքցիների դեմ կատարված հանցագործություններին այդ ֆրանսիացիների առնչության ապացույցներ։ Նրանք կդատվեն Իրաքի օրենքներով։
    13:45
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ` Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին․ կան տուժածներ
    Սեպտեմբերի 20-ին, ժամը 09։24-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին «Infiniti» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երկու ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխել բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմենքնան, փակել գազի բալոնի փականը և երկու տուժածի դուրս բերել ավտոմեքենայից, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
    13:30
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը գնալու է ՌԴ-ի հետ հարաբերությունների ամրապնդման ճանապարհով․ Փաշինյան
    «Սա կառուցողական փոխակերպում է, և այս հենքի վրա Հայաստանը գնալու է Ռուսաստանի հետ հարաբերությունները ամրացնելու ճանապարհով»,– ասել է նա։
    13:15
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ն փաստացի զրկվում է անգամ ներպետական հարցերում քաղաքականություն ձևավորելու ազատությունից․ Արմեն Այվազյան
    Ի՞նչ է այս ամենը նշանակում։ Եթե Անկարան ու Բաքուն պաշտոնական մակարդակով բացեիբաց տոնում են հայերի դեմ իրագործված կոտորածները և փառաբանում դրանց կազմակերպիչներին, իսկ փաշինյանական կառավարությունը ծպտուն չի հանում հայոց ինքնապաշտպանական պայքարի, մեր հերոսների և անմեղ նահատակների մասին, ապա միակ հնարավոր հետևությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը կորցրել է իր ինքնիշխանության վերջին նշույլները և առայժմ ոչ պաշտոնապես հայտնվել է թուրք-ադրբեջանական ճնշող վերահսկողության ու թելադրանքի տակ։ Թշնամին արդեն Երևանում է ձևավորում իր օրակարգը, թելադրում է օրենսդրական նախաձեռնություններ և կառավարական որոշումներ՝ ուղղված Հայաստանի դեմ։ Իսկ սա կործանարար զարգացում է, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակներն այսքանով չեն բավարարվելու։ Նրանց նպատակը եղել և մնում է՝ Հայաստանի ոչնչացումը, հայերի արտաքսումը կամ թուրքացումը։
    13:00
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 22-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 23-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 10, 12, 14, 16, 18 բազմաբնակարան շենքերի, Գոգոլի փողոցի թիվ 1-ից մինչև 24 հասցեների առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ գազամատակարարումը։
    12:45
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչո՞ւ եմ ասել «Արցախը Հայաստան է ու վերջ»․ Փաշինյանը պարզաբանում է
    «Ինչո՞ւ եմ ասել «Արցախը Հայաստան է ու վերջ», ասել եմ, քանի որ հայրենասեր եմ եղել»,- ՔՊ համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նախորդիվ խոսելով այն մասին, որ երբ քաղաքական և մշակութային էլիտայի մի զգալի հատված 44-օրյա պատերազմից հետո իրեն դավաճան էր անվանում, սնուցող մայրերը նրանից շնորհակալություն էին հայտնում, հորդորում գնալ խաղաղության հետևից, Փաշինյանը հավելեց․ «Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանի սնուցող մայրերի հանձնարարած հայրենասիրության մոդելով։ 2019-ին հայրենասեր էի այդ պահին Հայաստանում առկա հայրենասիրության միակ մոդելով։ Այդ մոդելը խորհրդային կայսրության ղեկավարների հանձնարարած հայրենասիրության մոդելն էր։ Մինչև իրական Հայաստանի գաղափարախոսությունը՝ Հայաստանում գոյություն ունեցած հայրենասիրության մոդելը մեծամասամբ հենվել է 1940-80թթ․ ձևավորված գրքերի, երգերի վրա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
    12:36
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Փաշինյանը ցնցող հայտարարություններ է անում. ՔՊ 7-րդ համագումարը
    Հայլուր 12։30 Փաշինյանը ցնցող հայտարարություններ է անում. ՔՊ 7-րդ համագումարը
    12:30
    20.09.25
    Ավելին