Լրահոս

2025-09-20
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն հռչակում է ՀՀ-ի չորրորդ հանրապետությունը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք․ Փաշինյան
    «Քաղաքացիական պայմանագիրը» հռչակում է Հայաստանի չորրորդ հանրապետությունը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք։  Այս մասին Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  ««ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ (ընդունված է Կուսակցության 7–րդ Համաժողովում 20․09․2025) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը  – ապավինելով Հայաստանի Հանրապետության ժողովրդին, – առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պետական շահերով, – առաջնորդելով Հայաստանի Հանրապետության անկախության եւինքնիշխանության ամրապնդման ՀՀ քաղաքացիների մղումը, – վերլուծելով Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմությունը,  – հավատալով եւ հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության հարատեւությանը ծառայելու իր պատմական առաքելությանը,   – ողջունելով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ հաստատված խաղաղությունը, – ապահովելու համար Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունը եւ երջանկությունը, – ամրապնդելու համար ժողովրդի իշխանությունը, – հենվելով Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա՝ ՀՌՉԱԿՈՒՄ Է  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՐՈՐԴՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱՌԱՋԻԿԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՆԵԼԻՔ Այս նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը․ 1․ 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրություններում Հայաստանի Հանրապետության Կառավարման իր մանդատը եւս 5 տարով երկարաձգելու հայցով դիմելու է ժողովրդին, ակնկալելով ձեւավորել սահմանադրական մեծամասնություն: 2․ Ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո նախաձեռնելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունման գործընթաց։ 3․ Հենվելու է 1991 թվականի Ալմա Աթայի Հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի եւ այդ տարածքը ներառող սահմանների թե ներսից, թե դրսից անձեռնմխելիության հայեցակարգի վրա։ 4․ Ակտիվացնելու է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամագրվելուն ուղղված ջանքերը, դա չհակադրելով տարածաշրջանացման, ինչպես նաեւ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությանը։ 5․ Շարունակելու է բոլոր հարեւանների հետ խաղաղություն եւ բարիդրացիությունհաստատելու ժողովրդի կողմից ձեւակերպված պատգամի իրագործումը, ջանքեր է գործադրելու խաղաղությունն ու բարիդրացիությունը շարունակաբարինստիտուցիոնալ դարձնելու ուղղությամբ, հիմնված միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։ 6․ Քաջալերելու է ապօրինի գույքի բռնագանձման, պետական եւ համայնքային շահերի պաշտպանության եւ դատավարական այլ գործիքներով ապօրինի գույքի վերադարձի մեկնարկած եւ հաջողությամբ ընթացող գործընթացը, խորացնելու է հակակոռուպցիոն պայքարը եւ զարգացնելու է հակակոռուպցիոն մեխանիզմները;  7․ Շարունակելու է ժողովրդավարական բարեփոխումները, ուժեղացնելով ժողովրդի իշխանությունը, ակտիվացնելով թափանցիկ, ներառական, մասնակցայինեւ արդյունավետ կառավարման գործիքները, անկախ դատական համակարգի զարգացմանն ուղղված ջանքերը, ժողովրդավարական մյուս ինստիտուտների հետագա զարգացման եւ ուժեղացման գործընթացը։ 8․ Խթանելու է կրթության եւ աշխատանքիմիջոցով բարեկեցություն կառուցելու քաղաքացիների գործելակերպը,աջակցելու է կրթության բովանդակային բարեփոխումների եւ ֆիզիկական ենթակառուցվածքների նորացման քաղաքականությանը, ընդգծելով Ակադեմիական քաղաքի համակարգաստեղծ նշանակությունը։ 9․ Խրախուսելու է ներառական, արտադրողական, ստեղծարար, ազատ եւ մրցակցային տնտեսական գործունեությունը, շարունակելու է քաջալերել ապաշրջափակման մեկնարկած գործընթացը եւ համակողմանի աջակցություն ցուցաբերել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ տնտեսական զարգացումը դիտարկելով որպես պետական շահ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7–րդ հերթական Համաժողովի պատվիրակները, ընդունելով սույն Հռչակագիրը, ծնկի են գալիս հայ ժողովրդի բոլոր ժամանակների բոլոր նահատակների առաջ՝ խաղաղությամբ, ինքնիշխանությամբ, տարածքային ամբողջականությամբ Հայաստանի Չորրորդ Հանրապետության հաստատումը համարելով նրանց հիշատակը ոգեկոչելու ամենապատկառազդու միջոցը եւ նրանց զոհողություններին մատուցվածամենաարժեքավոր տուրքը։  Փառք նահատակներին եւ  կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։
    12:25
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռազմականացված ՌԴ-ն ավելի մեծ դերակատարում է ձեռք բերում գլոբալ քաղաքականության մեջ․ Քեռյան
    Ռուսական կողմը հակադարձում է. ագրեսորը Արևմուտքն է, ՆԱՏՕ-ն է, որը ընդլայնվում է դեպի ռուսական սահմանները և ժողովրդավարացման կեղծ կարգախոսներով ու գունավոր հեղափոխություններով ներխուժել է հետխորհրդային տարածաշրջաններ և ձգտում է քաոս և փլուզում առաջ բերել բուն Ռուսաստանում: Այս գաղափարա-քաղաքական բախումը դեռ երկար է շարունակվելու, նաև պատերազմի ավարտից հետո: Պատմությունը կտա իր գնահատականը, ով էր ճիշտ, ով էր սխալ: Բայց այժմ գաղափարա-քաղաքական գործոնից բացի կա տնտեսական խոչընդոտ, որը վերջին մեկ տարում քանի գնում ավելի մեծ նշանակություն է ստանում:
    12:15
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կամչատկայի ափերի մոտ 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
    Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը տեղեկացրել է, որ բնակավայրերի մոտ այն զգացվել է Ռիխտերի սանդղակով 4 բալին համարժեք ուժգնությամբ, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
    12:06
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ղարաբաղի ժողովուրդը փախստականի կարգավիճակը պետք է փոխարինի ՀՀ հպարտ քաղաքացիությամբ. Փաշինյան
    Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ժողովուրդն իր փախստականի կարգավիճակը ՀՀ իշխանությունների աջակցությամբ պետք է փոխարինի Հայաստանի հպարտ քաղաքացիությամբ: 
    12:03
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «ԳԱԶ 24 10»-ը․ վիրավոր կա
    Սեպտեմբերի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են 57-ամյա Մերուժան Ա․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 73-ամյա Կարեն Թ․-ի վարած «ԳԱԶ 24 10» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Կարեն Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    12:00
    20.09.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 20.09.2025
    Մամուլի տեսություն 20.09.2025
    11:55
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ։
    11:45
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Խաղաղության համաձայնագիր կնքելու համար պետք է վերացվեն ՀՀ-ի Սահմանադրության մեջ տարածքային պահանջները. Ադրբեջանի ԱԳՆ
    2023 թվականին Ադրբեջանի «պետական ​​ինքնիշխանության վերականգնումից» հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու ջանքերը ակտիվացել են։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ «2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների պատմական հանդիպումը։ Հանդիպումից հետո առաջնորդները ստորագրեցին համատեղ հայտարարություն։ Ադրբեջանը և Հայաստանը նախաստորագրեցին խաղաղության պայմանագրի տեքստը։ Ավելին, Ադրբեջանի և Հայաստանի դիմումի հիման վրա, ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները, որոնք նախկին հակամարտության ժառանգություն էին, չեղարկվեցին ԵԱՀԿ նախարարների խորհրդի սեպտեմբերի 1-ի որոշմամբ։ Վաշինգտոնյան հանդիպման արդյունքները կրկին վերահաստատեցին Ադրբեջանի կողմից առաջ քաշված խաղաղության օրակարգը։ Խաղաղության այս պատմական հնարավորությունից օգտվելու և խաղաղության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է վերացնել Հայաստանի Սահմանադրությունում տարածքային պահանջները»,- նշված է հայտարարությունում։
    11:35
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի՞նչ եղավ Հ1 ուղիղ եթերում բանավեճին մասնակցելու իմ առաջարկը. Դավիթ Ղազինյան
    Ճիշտն ասած տվյալ սուբյեկտի հերթական չփաստարկված ցնդաբանություններին անդրադառնալու կարիք չեմ տեսնում, ինքս հարց ունեմ. ի՞նչ եղավ Հ1-ի ուղիղ եթերում բանավեճին մասնակցելու վերաբերյալ իմ առաջարկը: Այս մասին MakaryanNews-ին ասել է ՀԷՑ–ի գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարություններին։
    11:30
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
    Սեպտեմբերի 19-ին, ժամը 20։09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին երեկոյան բարձրացել է Ջիլիզա գյուղի մոտակա անտառը՝ իրեն պատկանող խոշոր եղջերավոր կենդանիներին գտնելու համար և մոլորվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և սահմանապահ ծառայողների կողմից հանդամասերից մեկում քաղաքացին անվնաս հայտնաբերվել է։
    11:15
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հրապարակվել է ՄԻՊ-ի դիմումի վերաբերյալ ՍԴ-ի որոշումը
    Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն ու երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն ունեցող անձանց համար դատավորի պաշտոնում նշանակվելու բացարձակ արգելքը սահմանող իրավական կարգավորումները։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: Որոշումը հրապարակվել է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում: «2025 թ. սեպտեմբերի 16-ի որոշմամբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական և անվավեր է ճանաչել ՀՀ կառավարության որոշման այն դրույթները, որոնք նման բացարձակ արգելք են սահմանում։ Դատարանն արձանագրել է, որ այդ արգելքները խախտում են յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքը՝ զբաղեցնելու հանրային ծառայության պաշտոն՝ հակասելով Սահմանադրությամբ ամրագրված համաչափության սկզբունքին։ ՍԴ-ն շեշտել է, որ բոլոր դեպքերում, Կառավարության որոշման վիճարկվող դրույթներում նշված հիվանդություններ (վիճակներ) ունեցող հավակնորդի վերաբերյալ որոշման կայացումը պահանջում է անհատականացված մոտեցում և յուրաքանչյուր դեպքի հատուկ գնահատում՝ մերժելով հաշմանդամության վրա հիմնված ընդհանրական բացառությունները։ Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ մատչելի և արժանիքահեն հանրային ծառայությունը ենթադրում է որոշում կայացնող սուբյեկտների կողմից պաշտոնի հավակնորդի կրթական, մասնագիտական և բարեվարքության որակների առաջնահերթ արժևորումը՝ ողջամտության և համարժեքության շրջանակում նվազեցնելով առողջական պատճառների վկայակոչումը որպես հանրային ծառայության բացարձակ արգելքներ: Հիշեցնենք, որ նշված դիմումի քննության շրջանակներում Սահմանադրական դատարան կարծիք էր ներկայացրել ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններից մեկը: Այս կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առանցքային է համարում գործընկեր հասարակական կազմակերպությունների գործունեությունն ու նրանց հետ համագործակցությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
    11:00
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սամվել Կարապետյանը կալանավորված է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ New York Post
    ԱՄՆ-ի ամենաշատ կարդացվող չորս օրաթերթերից մեկը՝ New York Post-ը (օրական շուրջ 800 հազար ընթերցող), որը հիմնադրվել է դեռ 1801 թվականին, գրել է.
    10:50
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Միանձնյա «գաղափարախոսություն». «Փաստ»
    Այն, ինչ հրապարակվել է, ձևով կամ արտաքուստ նման է գաղափարական դոկտրինի, հակիրճ՝ պետական գաղափարախոսության: Մի բան, որ Հայաստանի անկախ պետականության վերականգնումից ի վեր, մեր երկիրը, ցավոք, չի ունեցել: Մինչդեռ դա անհրաժեշտություն էր դեռևս 1990-91 թվականներից, որպեսզի հնարավոր լիներ հստակ ձևավորել այն գաղափարական, ընդհանուր արժեքային կողմնորոշիչները, որոնց վրա հիմնվեր դաստիարակությունը՝ մանկապարտեզից սկսած, դպրոցում, և որոնց վրա հիմնվեր պետական քարոզչությունը, անկախ այն բանից, թե որ ուժը կամ ինչ կուսակցություն է 5-10 տարվա ժամանակահատվածում դարձել (դառնալու) իշխանություն:
    10:45
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    1 տարի 7 ամիս է` Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հրաձգության հետևանքով ոչ մի զինվոր չի զոհվել կամ վիրավորվել. Փաշինյան
    «Անկախությունից ի վեր մենք նման 1 տարի 7 ամիս չենք ունեցել։ Սա խաղաղություն է։ Այնպես ենք անելու , որ այդ 1 տարի 7 ամիսը դառնա 2 տարի 7 ամիս, 3 տարի 7 ամիս, 4 տարի 7 ամիս, 5 տարի 7 ամիս, 50 տարի 7 ամիս, 100 տարի 7 ամիս, 200 տարի 7 ամիս և այսպես շարունակ»,– ասաց նա։
    10:30
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի  5  կարևոր լուրով
    Էլ ավելի ինտենսիվ շարունակվելու են քպական իշխանության հարձակումները Հայ առաքելական եկեղեցու վրա, և դրան պետք է հնարավորինս պատրաստ լինել:
    10:25
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:15
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Վաղարշապատում ընդդիմադիր թեկնածուի ազգականներին ազատում են․ «Հրապարակ»
    Ինչքան մոտենում է ՏԻՄ արտահերթ ընտրության օրը, այնքան ագրեսիվ են դառնում ՔՊ-ի քայլերը Վաղարշապատ խոշորացված համայնքում։ Ամեն գնով հաղթանակ կորզելու համար ՔՊ-ն փորձում է իր ճանապարհից հեռացնել բոլոր նրանց, ովքեր պոտենցիալ վտանգ են ներկայացնում։
    10:00
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հայաստանը Եվրամիությանը կինտեգրվի ոլորտ-ոլորտ, ամբողջականը չի ստացվում. «Ժողովուրդ»
    Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը հայտարարեց, որ ԵՄ-ն Հայաստանի համար դիմակայունության եւ աճի ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորումն է հատկացնում։ «Ավելի քան 200 միլիոն եվրոյի մասին է խոսքը, որը կխթանի կապակցվածության, դիմակայունության եւ բիզնեսի զարգացման ոլորտում ներդրումները։ Սա վկայում է Հայաստանի հստակ բարեփոխումների օրակարգին հավատարիմ լինելու մասին։ Սա նաեւ վկայում է ձեր հստակ հանձնառության մասին՝ կարեւոր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելուն», – հայտարարեց Կոսը։
    09:52
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչպե՞ս են որոշում «կառավարման ճգնաժամը». «Փաստ»
    Նման հաշվարկ է արվել ՀԷՑ-ի հետ կապված: Ստացվել է, որ 2024 թվականի սկզբին ՀԷՑ-ն ուներ շուրջ 1 մլն 80 հազար բաժանորդ, և այդ թվականին ընկերությունն ստացել է 12245 գրավոր և հավաքական 345997 բանավոր դիմում-բողոքներ: Ստացվում է, որ 2024 թվականին ՀԷՑ բաժանորդների շուրջ 30 %-ն է բողոքել մատուցվող էլեկտրական էներգիայի մատակարարման ծառայությունից:
    09:48
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Դավիթ Տոնոյանի նկարն իրենց հեռախոսի էկրանին դրած ՔՊ-ականները հիմա մերժում են նրան. «Ժողովուրդ»
    ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ԱԺ նախագահին` 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նրստում հնչեցրած իր խոսքերի սղագրությունները ստանալու համար: Սակայն ամիսներ շարունակ ԱԺ նախագահը ոչ պատասխանում, ոչ մերժում, ոչ էլ տրամադրում է դրանք նախկին նախարարին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է հենց ինքը՝ Դավիթ Տոնոյանը:
    09:45
    20.09.25
    Ավելին