Լրահոս

2025-09-16
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Կաթողիկոսը Հռոմի պապին է ներկայացրել արցախահայության հիմնախնդիրը. հանդիպում Վատիկանում
    Հայլուր 15։30 Կաթողիկոսը Հռոմի պապին է ներկայացրել արցախահայության հիմնախնդիրը. հանդիպում Վատիկանում
    15:30
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ջալալ Հարությունյանի կողմից կրկին վճռաբեկ բողոք է ներկայացվել. «Փաստինֆո»
    Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հունվարի 15-ին մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով։ Վերաքննիչ քրեական դատարանը՝  դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Ռոբերտ Պապոյանի և Լուսինե Աբգարյանի, հունիսի 18-ի վճռով անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։ Հատկանշական է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Ջալալ Հարությունյանը տևական ժամանակ չէր ստանում, ի վերջո, օգոսոսին «հարկադրաբար» ստացել է վճիռը, ինչից հետո էլ սկսել են հոսել դատավարական ժամկետները՝ բողոքարկման համար։ Խնդիրն այն է, որ գործով վաղեմության ժամկետները մոտենում են ավարտին և տուժող կողմը մտահոգություն ունի, որ Հարությունյանն ամեն կերպ ձգձգում է գործի քննությունը՝ մինչև վաղեմության ժամկետների ավարտը։ Փաստ է, որ  վճռից ութ ամիս անց՝ այն դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։ 
    15:21
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել «Honda»-ում, այն վերածվել է մոխրակույտի
    Սեպտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Հարավարևելյան թաղամասի 13-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում։
    15:15
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վեհափառը Հռոմի պապին է ներկայացրել արցախահայության հիմնախնդիրները և ռազմագերիների վերադարձի հարցը (լուսանկարներ)
    Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ, որ երկու Եկեղեցիների միջև եղբայրական կապերն ամրապնդվել են շնորհառատ հանդիպումների և հավատքի համատեղ վկայությունների միջոցով՝ հիշելով երջանկահիշատակ Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի այցելությունը Հայաստան 2001 թվականին, ապա 2016 թվականին երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապին Սուրբ Էջմիածնում հյուրընկալելու բարեպատեհ առիթը «այց առաջին քրիստոնյա երկիր» խորագրով ուխտագնացության կապակցությամբ: Հայոց Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու փոխհարաբերությունների հիշարժան հանգրվաններից Նորին Սրբությունը նկատեց 2015 թվականին Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված սրբազան Պատարագը և Հայոց Եկեղեցու մեծագույն սրբերից Գրիգոր Նարեկացու հռչակումը որպես Տիեզերական Եկեղեցու վարդապետ։
    15:09
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՄԱԿ-ի փորձագետներն Իսրայելին մեղադրել են Գազայում ցեղասպանության համար
    Ըստ զեկույցի՝ կան բավարար հիմքեր եզրակացնելու, որ 2023 թ. հոկտեմբերին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ պատերազմի սկզբից ի վեր Գազայի հատվածում իրականացվել են միջազգային իրավունքով սահմանված հինգ ցեղասպանական գործողություններից չորսը՝ խմբի անդամների սպանություն, նրանց լուրջ մարմնական և հոգեկան վնասվածքների պատճառում, խումբը ոչնչացնելուն ուղղված պայմանների միտումնավոր ստեղծում և ծնունդների կանխարգելում։
    15:00
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վաղուց մեր ներսում ոչ թե ցանկապատ, այլ մեր ինքնությունն այլասերող ներքին պատեր են. Լիլիթ Գալստյան
    ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․ «Պատմականորեն հայտնի երևույթ է՝ դիկտատուրան պահելու գլխավոր գործիքներից մեկն էլ հատկապես ուղեղների և արժեքների տոտալ վերահսկողությունն է, այլախոհության տոտալ մերժումը։ Վերահսկողության և հոգեբանական ճնշման այնպիսի մեթոդների որդեգրումը, երբ անգամ զոհն համոզում է ունենում, թե իր իղձն է այդպիսին։ 1933-ին նացիստները Բեռլինի հրապարակում այրեցին հազարավոր գրքեր, որոնք համարվում էին «ոչ գերմանական», քանի որ չէին համապատասխանում ֆյուրերի կողմից «Մայն Կամպֆ»-ում ձևակերված իրական Գերմանիայի գաղափարախոսությանը։ Մ.թ.ա. 213 թ․ Ցին Շի Հուանդիի հրամանով այրվեցին հազարավոր գրքեր, իսկ կոնֆուցիականության հետևորդներին ողջ-ողջ թաղեցին։ 1258 թ․ մոնղոլները հողին հավասարեցրին Բաղդադի Իմաստության տունը, 1430-ին կոնֆեսկադորներն այրեցին ացտեկների ձեռագրերը, 1981-ին Շրի Լանկայում հրկիզվեց հանրային գրադարանը։ Ըստ էության, գիրքը նաև արժեհամակարգ է, ինքնություն։ 18-րդ դարում ֆրանսիական արքունիքի հրամանով այրվեցին Վոլտերի նամակները՝ դրանք «պախարակում էին» Ֆրանսիան։ Երկրից և ժամանակից կախված՝ «այրելը» տարբեր դրսևորումներ է ունենում։ Նաբոկովը, Բրոդսկին և ուրիշներ հեռացան՝ չայրվելու համար, Ցվետաևան վերադարձավ ու կախվեց։ Բոլոր ռեժիմների վարքն է այդպիցին՝ այրել, թաղել, արժեզրկել, ոչնչացնել/ նույնն են/ կամ կաղապարել, սարքել կացին, մանկուրտ, սեփական ագիտպրոպագանդայի մաս։ Իշխանություն պահելու գործիքները չեն փոխվել․ սա ռազմավարություն է առանց իզմերի՝ «կրթել սեփական ժողովրդին սեփական կարիքներին համապատասխան»։ Երեկ ցանկապատից այս կողմ հերթական փորձն էր արվում այրելու պայմանական մի գիրք, ուղերձ, համոզում, մտածում, կարծիք, տեսակ․․․ Վաղուց մեր ներսում ոչ թե ցանկապատ, այլ ներքին պատեր են, բաժանարարներ, մեզ մեզանից հեռացնող պատեր, մեր ինքնությունն այլասերող պատեր։ Կրակի լափերը մոտեցել են մեր ողնահարին՝ արժեքներին, հավաքական հիշողությանը, սրբություններին․․․ Դեռ լռողներ կան․․․ Կայրվենք, թե ոչ՝ մեր որոշումն է։ Նախ՝ գիտակցենք, որ մեզ այրում են նաև ներսից․․․ Հ․Գ․ Օրեր առաջ մի ողբերգական պատկերի ականատես եղա․ վերջին պատերազմում թշնամու արկից խեղված մի երիտասարդ՝ հրապարակայնորեն, անթաքույց մեծարանքով էր վերաբերվում մի պաշտոնյայի, որի քաղաքական ուժը պատերազմ բերեց՝ խեղելով իր ու իրեն տարեկից հազարների ճակագադիրը։ Չեմ հասկանում․․․»,- գրում է նա։
    14:45
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.61 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.68 դրամ:
    14:30
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄԷ նախագահը Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ
    Աղբյուրի փոխանցմամբ՝ դրանից հետո նրանք ուղևորվել են օկուպացված Շուշի:
    14:23
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պարեկները 28-ամյա քաղաքացու խուզարկությամբ ատրճանակ ու ծալովի դանակ են հայտնաբերել
    Սեպտեմբերի 13-ին Երևանի պարեկները Մոսկովյան և Մարկ Գրիգորյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ապօրինի զենք և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել ու մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել մայրաքաղաքի 28-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ ու ծալովի դանակ։ Պարեկները մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են զենքի նմանվող առարկա ու կապի միջոցներ։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
    14:15
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Կատար
    ԱՄՆ պետքարտուղարի այցի նպատակն է հորդորել Կատարին շարունակել իր միջնորդական դերը Գազայում հրադադարի հասնելու հարցում։ 
    14:06
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքի համար
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնում են Կառավարությունից: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքի և Հայաստան-Իրան միջպետական հարաբերությունների զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին ձևավորված կառուցողական համագործակցության համար, նշել է, որ Իրանը շարունակում է աջակցել տարածաշրջանում հարատև կայունություն և խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ վերջին երկու տարիների ձեռքբերումները առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում, մտքեր փոխանակել առաջիկա անելիքների և հնարավոր համատեղ նոր ծրագրերի շուրջ: Մհեր Գրիգորյանը նորանոր հաջողություններ է մաղթել դեսպանին իր հետագա գործունեության մեջ՝ նշելով, որ նա մշտապես կմնա Հայաստանի բարեկամը:
    14:00
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ես հանձնվողներից չեմ, իմ ճանապարհը տանում է դեպի ոսկի․ Արսեն Հարությունյան
    Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ կիսվել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած աշխարհի առաջնությունում նվաճած իր չորրորդ բրոնզե մեդալի մասին: «Օրերը անցան՝ լեցուն, դժվար գիշերներով, քրտինքով ու ցավով։ Բայց այդ ամենը ճանապարհի մասն է․ այսօր այդ օրերը մնացին ետևում։ Չորրորդ անգամ նվաճեցի բրոնզը, բայց գիտեմ՝ ամեն ինչ դեռ առջևում է։ Ես հանձնվողներից չեմ․ իմ ճանապարհը տանում է դեպի ոսկին։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ամենադժվար պահին կողքիս են եղել։ Ձեր ուժն ու հավատը իմ հաղթանակի կարևոր մասն են»,- գրել է Հարությունյանը։ 57 կգ քաշային կարգում Հարությունյանը բրոնզե մեդալի համար պայքարում 7:4 հաշվով առավելության է հասել Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Բրավո Յանգի նկատմամբ։
    13:50
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ժաննա Անդրեասյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ տեղում ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
    13:45
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սամվել Շահրամանյանը ԿԳՄՍՆ-ից հերքում է պահանջում
    Փաստաբան Ռոման Երիցյանն Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անունից դիմել է դատական պաշտպանության՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության և պատասխանատու այլ անձանց։ Երիցյանը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է հայցի և հայցի ապահովման միջնորդության եզրափակիչ մասերի բովանդակությունը։
    13:39
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ես վախեցողներից չեմ. Վարդան Ղուկասյան
    «Այսօր երկիրը տանում են թուրքացման։ Այսօր հարցը դրել ենք, կամ էստեղ պետք է լինի ռուսը, կամ թուրքը։ Հիմա բոլորդ կողմնորոշվեք՝ կամ թուրքի կողմն եք, կամ ռուսի հետ պետք է գնաք։ Այս ամեն ինչը տեսնելով, մենք էս երկուսի մեջ ընտրությունը պետք է քննարկման առարկա սարքե՞նք»,- ասաց նա։
    13:34
    16.09.25
    Ավելին
  • Հասարակական
    Կեղտաջրերից չի մաքրվում Երևանը. հին խողովակնե՞րը չեն փոխվում, թե՞ բնակիչներն են անբարեխիղճ
    Երևանի փողոցներում պարբերաբար կոյուղաջրերի գետեր են հոսում: Բնակիչները օրեր շարունակ ստիպված են լինում քայլել կեղտաջրերի միջով՝ սանիտարահիգիենիկ ահավոր պայմաններում: Բնակիչները քաղաքապետարանից պահանջում են համակարգային լուծում: Նրանց խոսքով՝ տարիներով չվերանորոգված խողովակներն այլևս չեն դիմանում նորակառույց շենքերի ծանրաբեռնվածությանը։
    13:30
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանը
    Երևանում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանը։ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանն է հայտնել լուրը ու նշել, որ վերջապես իրենց ընտանիքի կողմից ստեղծված այդ սուրբ անկյունը կյանքի կոչվեց։ «Չնայած բազում խոչընդոտներին ու չարակամ մարդկանց՝ մենք հաղթահարեցինք ամենը։ Այս ամենը հնարավոր դարձավ սիրով, համառությամբ և մեր միասնական ուժով»,- նշել է նա։ Տուն-թանգարանի հասցեն և այցելության օրերը՝ Վարշավյան փողոց, տուն 15 Երկուշաբթի- փակ է Երեքշաբթի- 11:00-18:00 Չորեքշաբթի- 11:00-18:00 Հինգշաբթի- 11:00-18:00 Ուրբաթ- 11:00-18:00 Շաբաթ- 11:00-18:00 Կիրակի- փակ է
    13:25
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Պատիվ ունեմ»-ը վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ հայտարարության նախագիծ է ներկայացրել
    Բոլոր ուղղություններով այս համապարփակ ձախողումը պատահական չէ: Այն Նիկոլ Փաշինյանի քաղաքականության, որոշումների և անձնական վարքագծի ուղղակի արդյունքն է: Նրա հանցավոր սխալները հանգեցրին Արցախի կորստին: Նրա անփույթ դիվանագիտությունը անտեսում է մեր ռազմագերիների առկայությանը: Նրա ավտորիտար հակումները բերեցին իր այլախոհների բանտարկությանը: Նրա վարչակազմը խթանեց կոռուպցիայի նոր մակարդակ: Նրա տնտեսական անարդյունավետ կառավարումը լրջագույն տնտեսական խնդիրների առջև է կանգնեցրել Հայաստանի Հանրապետությանը։
    13:20
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Պատիվ ունեմ»-ը վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ հայտարարության նախագիծ է ներկայացրել
    Բոլոր ուղղություններով այս համապարփակ ձախողումը պատահական չէ: Այն Նիկոլ Փաշինյանի քաղաքականության, որոշումների և անձնական վարքագծի ուղղակի արդյունքն է: Նրա հանցավոր սխալները հանգեցրին Արցախի կորստին: Նրա անփույթ դիվանագիտությունը անտեսում է մեր ռազմագերիների առկայությանը: Նրա ավտորիտար հակումները բերեցին իր այլախոհների բանտարկությանը: Նրա վարչակազմը խթանեց կոռուպցիայի նոր մակարդակ: Նրա տնտեսական անարդյունավետ կառավարումը լրջագույն տնտեսական խնդիրների առջև է կանգնեցրել Հայաստանի Հանրապետությանը։
    13:20
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ձորաղբյուրում բախվել են «Nissan»-ն ու «Opel Combo»-ն. վերջինն էլ բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա վիրավոր
    Այսօր՝ սեպտմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղում՝ Ազատության փողոցում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Անուշ Հ.-ի վարած «Nissan» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Մենուա Ա.-ի վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը: Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
    13:15
    16.09.25
    Ավելին