Լրահոս

2025-09-16
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:
    13:00
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արմավիրում հայտնաբերվել է տուֆի ապօրինի տեղահանում
    ՀՀ ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում Արմավիրի մարզում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից: Բաղրամյան համայնքի վարչական տարածքում «Ֆարտո Շին» ՍՊԸ-ն արդյունահանման թույլտվության տարածքից դուրս իրականացրել է տուֆի լեռնային զանգվածի ապօրինի դուրսբերում։ Չափագրման արդյունքների համաձայն՝ 2757քմ մակերեսով տարածքից ապօրինի տեղահանվել է 4222խմ ծավալով տուֆ։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
    12:56
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տեսչական մարմնի պաշտոնյաներին կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել. Հակակոռուպցիոն կոմիտե
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձը 2024 թվականի հունիսին գազամատակարարման աշխատանքներ իրականացնող ընկերության կողմից Երևան քաղաքում տարբեր անձանց համար կատարված մի շարք թերի աշխատանքների կամ ժամկետանց տեխպայմանների հետ կապված խնդիրներն անտեսելու և շահագործման վերաբերյալ համապատասխան թույլտվություններ տրամադրելու համար 245.000 ՀՀ դրամ կաշառք է ստացել ընկերության տնօրենից: Մեկ այլ դեպքում՝ հիշյալ գործընթացները կազմակերպելու դիմաց տեսչական մարմնի ևս մեկ պաշտոնյայի հետ համաձայնություն է ձեռք բերվել 200.000 ՀՀ դրամ կաշառք տալու շուրջ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից: «Քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են նաև գազամատակարարման աշխատանքներ իրականացնող ընկերության տնօրենից առևտրային կազմակերպությունների աշխատակիցների կողմից մասնավոր ոլորտում կաշառք ստանալու դեպքեր: Մասնավորապես՝ վերջիններս 2024 թվականի հոկտեմբերին ստացել են ընդհանուր 300.000 ՀՀ դրամ կաշառք՝ պետության կարիքների համար գազաբաշխիչ կայանի կառուցմանը վերաբերող համապատասխան փաստաթղթերը կեղծելու և դրանցում աշխատանքներն ավարտված լինելու մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներառելու համար: Կաշառք ստանալու համար ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ մասնավոր ոլորտում կաշառք ստանալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանքներ են ներկայացվել առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին։ Երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, վարչական հսկողությունը, գրավը և պաշտոնավարման կասեցումը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:53
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Վառնայում մեկնարկում է բուլղարական «Ոսկե վարդ» 43-րդ կինոփառատոնը
    Փառատոնը կբացվի Իվայլո Խրիստովի «Լյուբոֆ» ֆիլմով, ինչպես նաև հատուկ ֆիլմով՝ նվիրված բուլղարացի դերասան Ռուսի Չանևի 80-ամյակին՝ նրա կատարած լավագույն դերերից հատվածներով։
    12:45
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանում ծնված վաճառքի AI աշխատակիցը՝ Արևիկ Վաճառյանը
    Նոր դարաշրջան է սկսվում բիզնեսում։ Հայաստանի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ Nikita Mobile ՍՊԸ-ն, համարձակ քայլ է կատարել՝ իր թիմում ներկայացնելով նորություն․ արհեստական բանականությամբ վաճառող աշխատակից Արևիկ Վաճառյանին։
    12:42
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Նոր սկանդալ. խմբակային ծեծի հետևանքով վնասվել է կադաստրի նախկին աշխատակցի տեսողությունը
    Հայլուր 12։30 Նոր սկանդալ. խմբակային ծեծի հետևանքով վնասվել է կադաստրի նախկին աշխատակցի տեսողությունը
    12:30
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հեշտ չէ մտավորական լինել․ Արսեն Ջուլֆալակյան
    Շատ տպավորված էի, հուզված. ներկայացման մեջ հաճախ արտացոլվում է այսօրվա իրականությունը՝ հողատու, ազգակործան իշխանությամբ հանդերձ:
    12:15
    16.09.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 16.09.2025
    Մամուլի տեսություն 16.09.2025
    12:10
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը և 5 երկրներ ԱԷՄԳ-ին են ներկայացրել բանաձևի նախագիծ միջուկային օբյեկտների վրա հարձակումների արգելման մասին
    «Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի  ամբողջականությունը պաշտպանելու համար Իրանը Չինաստանի, Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Բելառուսի հետ  ներկայացրել է բանաձևի նախագիծ «ԱԷՄԳ-ի Համապարփակ երաշխիքների համաձայնագրում ընդգրկված միջուկային օբյեկտների և ենթակառուցվածքների վրա հարձակումների բոլոր ձևերի և հարձակումների սպառնալիքների արգելման մասին», - գրել է Բաղային X սոցիալական ցանցի իր էջում:
    12:00
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն
    Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ միջոցառման ընթացքում Աբովյան փ. («Մոսկվա» կինոաթատրոնի շենքից), Ամիրյան փ. (Զաքյան-Ամիրյան խաչմերուկից), Նալբանդյան փ. (Սախարովի անվան հրապարակից), Տիգրան Մեծի պող. (Խ.Աբովյանի անվան ՀՊՄ համալսարանից) և Վ. Սարգսյան փ. (Ստ.Շահումյանի արձանի մոտից) դեպի Հանրապետության հրապարակ, ելքը՝ Աբովյան փ. - Հյուսիսային պողոտա – Ազատության հրապարակ ճանապարհահատվածները ժամանակավորապես փակ կլինեն:
    11:45
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայրիկիս տեղը կարող էր լինել յուրաքանչյուր հայրենասեր մարդ, ով չմնաց մի կողմում, երբ քանդվում էր իր պետությունը․ քաղբանտարկյալ Տիգրան Գալստյանի դուստր
    «Սեպտեմբերի 2-ին լրացավ իմ 16 ամյակը։ Արցախի անկախության օրը ես երբեք չէի պատկերացնի, որ միակ երազանքս կլիներ հայրիկիս նորից ազատության մեջ տեսնելը։ Վատ երազում էլ չէի պատկերացնի՝ նման վիճակում կհայտնվի ընտանիքս։ Հայրս, ումով հպարտանում եմ քուն թե արթուն, հայտնվել է նույն կարգավիճակում, որին իրական հանցագործություն գործած մարդիկ են արժանանում: Շուրջ երեք ամիս իմ հայրը կալանավորված է: Իմ հայրենասեր ծնողը, ով ունենալով առողջական խնդիրներ, ստանում է կալանք-դաժան պատիժ՝ իր ընտանիքից այսքան հեռու:
    11:34
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կադաստրի կոմիտեի նախագահի մասնակցությամբ ծեծ կազմակերպելու դեպքի առնչությամբ ՔԿ-ում գործ է հարուցվել
    Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ու նրա աշխատակազմի ղեկավար Մհեր Խաչատրյանի մասնակցությամբ  աշխատակցի ամուսնուն առևանգելու և նրան ծեծի ենթարկելու ենթադրյալ դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ:
    11:25
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելն այլևս նոր հարվածներ չի հասցնի Կատարին. Թրամփ
    «Նա հարվածներ չի հասցնի Կատարին», - ասել է նախագահն ի պատասխան այն հարցի՝ արդյոք կան երաշխիքներ, որ Իսրայելն այլևս չի գրոհի Կատարի տարածքում գտնվող թիրախների վրա։
    11:20
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայաստանն Ուզբեկստանին է հանձնել առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու և կեղծ արտարժույթ իրացնելու մեջ մեղադրվող անձին
    Հայաստանն Ուզբեկստանի իրավասու մարմիններին է հանձնել առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու և կեղծ արտարժույթ իրացնելու մեջ մեղադրվող անձին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: 
    11:15
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔԿ նախագահը Պեկինում հանդիպել է ՉԺՀ հանրային անվտանգության նախարարին
    ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Հանրային անվտանգության նախարար Վան Սյաոհոնին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը: Այս ամսին հայտնում են ՔԿ-ից: Արթուր Պողոսյանը բարձր է գնահատել Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության 2025 թվականի համաժողովի դերը՝ որպես իրավապահ կառույցների միջև համագործակցության համաշխարհային հարթակ և շնորհակալություն է հայտնել մասնակցելու հրավերի, ինչպես նաև ջերմ ընդունելության համար։ ՉԺՀ հանրային անվտանգության նախարարը կարևորել է ՀՀ քննչական կոմիտեի համագործակցության պատրաստակամությունը՝ նշելով, որ հայ-չինական ռազմավարական գործընկերությունը հիմնված է բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա՝ ընդգրկելով տարբեր, այդ թվում՝ հանրային անվտանգության ապահովման և իրավապահ կառույցների փոխգործակցության ոլորտները։ Հանրային անվտանգության նախարարն իր խոսքում ընդգծել է վերջին շրջանում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Չինաստան կատարած այցելությունները և նշել, որ չինական կողմը պատրաստ է հայկական կողմի հետ իրականացնել կարևոր համաձայնագրերը, ստեղծել համագործակցության ուղիներ իրավապահ և անվտանգության ոլորտներում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անդրազգային հանցավորությունների՝ մասնավորապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, ինչպես նաև մտքեր են փոխանակել կատարելագործելու կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրավապահ մարմինների հնարավորությունները, միավորելու ջանքերը համատեղ նախագծերի անվտանգ առաջխաղացումն ապահովելու համար, խորացնելու համագործակցությունը քննիչների վերապատրաստման ոլորտում՝ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը նոր մեկնարկային կետից խթանելու համար։ Հանդիպման ավարտին Քննչական կոմիտեի նախագահը և Հանրային անվտանգության նախարարը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավապահ կառույցների միջև առկա հարաբերությունների ինստիտուցիոնալ ամրապնդման և գործնական համագործակցության ընդլայնման ուղղությամբ։
    11:00
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի Գործադիր տնօրեն Բրայան Արդունին, հոգաբարձուների խորհրդի համանախագահ Օսկար Թաթոսյանին և հոգաբարձուների խորհրդի նախկին համանախագահ Էնթոնի Բարսամյանին: Ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է, որ ուրախ է ընդունել համագումարի ներկայացուցիչներին և լավ ծանոթ է կառույցի արդյունավետ ու կարևոր գործունեությանը։ Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը՝ ընդգծելով դրա նշանակությունը ոչ միայն ամերիկյան, այլև միջազգային հանրությանը Հայաստանի և մեր տարածաշրջանի մասին օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցելու գործում։ Նա կարևորել է նաև համագումարի համահայկական նշանակության խնդիրներով մշտական զբաղվածությունը, որը միտված է հայ-ամերիկյան համագործակցության խորացմանը և Հայաստանի դերի բարձրացմանը տարածաշրջանում ու միջազգային հարթակներում։ Անդրադառնալով Հայաստանում համագումարի կողմից իրականացվող ծրագրերին՝ Հանրապետության նախագահը կարևորել է դրանց նշանակությունը երկրի զարգացման գործում։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովի (COP-17) կազմակերպման կարևորության շուրջ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և հարևան երկրների հարաբերություններին, ինչպես նաև ներքաղաքական և ընդհանուր մթնոլորտին վերաբերող հարցեր։ Ամփոփելով հանդիպումը՝ Հանրապետության նախագահը պատասխանել է հյուրերի հարցերին՝ անդրադառնալով ներքաղաքական, տնտեսական և հանրային կյանքի տարբեր իրողություններին։
    10:45
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 17-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 18-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասի ՔՇՀ-3 թիվ 69-ից 78 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։
    10:32
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը hարձակում է սկսել Գազա քաղաքի վրա
    Իսրայելի պաշտպանության ուժերը ցամաքային հարձակում են սկսել Գազա քաղաքի վրա՝ այն գրավելու համար, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին։
    10:23
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով
    Շաբաթ օրը «Փրայմ Հոլ» ռեստորանում կայացել է «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի որդու հարսանիքը: Ներկա է եղել նաեւ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրենը` Թալին Թոփալաքյանը:
    10:18
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հերթական ճոխ հարսանիքն է եղել. «Հրապարակ»
    Շաբաթ օրը «Փրայմ Հոլ» ռեստորանում կայացել է «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի որդու հարսանիքը: Մեծ թվով սփյուռքահայեր են ժամանել Մերձավոր Արեւելքից` հարսանիքին մասնակցելու, հարսնացուն եւս սիրիահայ է:
    10:10
    16.09.25
    Ավելին