Լրահոս

2025-08-28
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Ժաննա Անդրեասյանը ուսուցիչների հետ քննարկել է ոլորտային մի շարք խնդիրներ
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչների՝ լսելու կրթության ոլորտին վերաբերող նրանց առաջարկները, հուզող հարցերն ու խնդիրները։ Հանդիպման մասնակից ուսուցիչների բարձրացրած հարցերը մասնավորապես վերաբերել են կամավոր ատեստավորմանը, տարակարգի դիմելու ընթացակարգին, ուսուցիչների ծանրաբեռնվածությանը, ինչպես նաև մանկավարժական գործունեությամբ զբաղվելու՝ ուսուցչի թափուր հաստիքներին դիմելու հնարավորություններին: Ներկաներին հատկապես հետաքրքրել է՝ հնարավո՞ր է, որ կամավոր ատեստավորումը դառնա պարտադիր: Ի պատասխան՝ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ պարտադիր կերպով կամավոր ատեստավորում պետք է անցնեն այն մանկավարժները, որոնք առաջին անգամ անցողիկ շեմը չեն հաղթահարել կամ ուսուցչի կարիքի գնահատման արդյունքում արձանագրվել է առարկայական գիտելիքի խնդիր: Հստակեցվել է նաև տարակարգի տրամադրման անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը: Աշխատանք փնտրող մասնագետների համար նախարարը ներկայացրել է ՀՀ մարզերի ուսումնական հաստատություններ ուսուցիչների գործուղման կարգը՝ ընդգծելով, որ կարգից օգտվող ուսուցիչների համար գործում են մի շարք արտոնություններ, այդ թվում՝ 30 տոկոս հավելավճար, ճանապարհածախսի, բնակարանի վարձակալության, կոմունալ վճարների փոխհատուցում և այլն: Գործուղվող ուսուցիչներն աշխատանքի են անցնում արտամրցութային հիմունքով. չհամալրվող թափուր տեղերի մասին տեղեկությունը հասանելի է kadrer.esmis.am կայքում, որտեղ առկա է հանրապետությունում գործուղվող մանկավարժների թափուր հաստիքների մասին ամբողջական տեղեկատվություն: Նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին հետաքրքրվել է նոր դասագրքերի, դրանց փոխարինող թղթապանակների արդյունավետության, առաջացրած խնդիրների մասին՝ համակարգային փոփոխությունների համատեքստում կարևորելով յուրաքանչյուր ուսուցչի կարծիքն ու դիտարկումը:
    21:00
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Անկարայի քաղաքապետն անդրադարձել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը
    Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի 1915-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ կատարած հայտարարությունը։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։ Վերջինս, Հայոց ցեղասպանությունը որակելով «1915-ի իրադարձություններ», ասել է, որ Գազայում իրականացվող գործողությունների ֆոնին Նեթանյահուն բարոյական իրավունք չունի խոսելու մարդասիրությունից։ «Տարիներ շարունակ պաղեստինի ժողովրդին ուղղված բռնակցման գործողություններով, կոտորածներով ու բռնաճնշումներով պատմության մեջ որպես մարդկության դեմ հանցագործությունների հեղինակ անցած Նեթանյահուի կողմից 1915 թվականի իրադարձությունների խեղաթյուրմամբ մեր երկիրը թիրախավորելը երկերեսանիության, արատավորության և անամոթության ամենավառ դրսևորումն է»։ Թուրքիայի ԱԳՆ-ն ևս արձագանքել էր Նեթանյահուին՝ դատապարտելով վերջինիս հայտարարությունը և այն որակել հայտարարություն, որը չի համապատասխանում պատմական և իրավական փաստերին։
    20:45
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Ալիևը «դուշմանությունը» շարունակում է. Բաքուն ավելի շատ զենք կառնի, Երևանը չի ուզում
    Հայլուր 20։30 Ալիևը «դուշմանությունը» շարունակում է. Բաքուն ավելի շատ զենք կառնի, Երևանը չի ուզում
    20:30
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ազատամարտիկ Սարգիսը այսօր քաղբանտարկյալ է․ նա արժանի է, որ իր մասին գոնե իմանանք․ Մելիքյան
    Ահա՛ հերթական օրինակը․ արժանապատիվ հայ, շիտակ մարդ, ազատամարտիկ Սարգիս Մելքոնյանը (ըստ գործի նյութերի՝ Բասենցյան): Որևէ կուսակցության անդամ չէ։ Որևէ քաղաքական ուժի չի հարում։ Պարզ հայ մարդ է։
    20:25
    28.08.25
    Ավելին
  • Միջազգային
    Իրանն ուժեղացնում է բանակն Արևմուտքի հետ ձախողված բանակցություններից հետո
    Իրանի զինապահեստներում առաջիկա երկու տարիներին հրթիռների թիվը կարող է եռապատկվել՝ հասնելով 8000-ի: Իսրայելի պաշտպանության նախարարությունն իր ունեցած տվյալներից ենթադրում է, թե պատերազմի է պատրաստվում Իրանը: Իրանցի պաշտոնյաների խոսքով՝ զինվում են ինքնապաշտպանության համար:
    20:15
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փաշինյանն այսօր շատ անկեղծ ասաց՝ իր համար գոյություն չունի օրենք և իրավունք․ Րաֆֆի Ասլանյան
    «Ինքս չեմ զարմանում, որ այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժի որոշման կատարմանն անդրադառնալով, վերջապես շատ անկեղծ և ըստ էության ասաց, որ իր համար գոյություն չունի օրենք ու իրավունք, իր ենթականերից որևէ մեկը ոչ մի պարագայում ի զորու չէ հակառակվել իր կարծիքին, քանի որ կառավարությունն ինքն է, ուստի նման ենթական պետք է դիմում գրի և հեռանա։
    20:08
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իշխանության ճնշումները չեն կարող կասեցնել Հայ Առաքելական Եկեղեցու ազգային առաքելությունը․ Արարատ քահանա Պողոսյան
    «Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի և խորհրդային իշխանությունների փոխհարաբերությունների գաղտնի փաստաթղթերը վկայում են, որ Վեհափառի ազգային գործունեությունը մշտապես դիտարկվել է ոչ թե զուտ հոգևոր դաշտում, այլ նաև որպես քաղաքական սպառնալիք։ Խորհրդային պաշտոնյաները նրան բազմիցս զգուշացրել էին՝ չանդրադառնալ  Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի՝ Հայաստանին վերամիավորման հարցերին՝ դրանք որակելով որպես «քաղաքական» և վտանգավոր։ Նույն տրամաբանությամբ անգամ եկեղեցաշինական ծրագրերը կամ հուշարձանների պահպանության հիմնավոր առաջարկները ենթարկվել էին ձգձգման կամ մերժման, քանի որ իշխանությունները մտավախություն ունեին, թե Կաթողիկոսի ձայնը կարող է խթանել ազգային ինքնագիտակցությունը և սրել «անջատողական տրամադրությունները»։
    20:00
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել նոր ընդունված կուրսանտների երդման արարողությունը
    Օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել այս տարի ընդունված կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
    19:45
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դուք թաթախեցիք ձեր ձեռքերը արդարների արյան մեջ. հաղթելու ենք չարի դեմ պատերազմում․ Բագրատ Սրբազան
    Օգոստոսի 21-ին ևս մեկ ավելորդ անգամ փաստվեց ՀՀ արդարադատության չգոյությունը։ Եվ դեռ ավելի ցնցող էր «մեղադրական» եզրակացությունների ուղղակի պատճենված լինելը։ Իսկ Աղվան Արշակյանի դեմ գիշատչային դրսևորումը լիովին արտահայտեց «մեղադրող» կոչվածների դահճային հոգին՝ ամեն գնով ծառայել տիրոջը՝ ուրիշների կյանքի հաշվին իրենց «տունը պահելով»։ Դուք այս օրերին ձեր ձեռքերը թաթախեցիք արդարների արյան մեջ…
    19:35
    28.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ալիևի սպառնալիքը նորմալ է, Օ'Բրայենը մեղավոր է, Պուտինի հետ էլ կշփվի Պեկինում. Փաշինյանի ճեպազրույցը
    Հայաստանի վարչապետն այսօր արտահերթ ասուլիս է տվել կառավարության նիստից հետո: Փաշինյանը լրագրողների առջև է հայտնվել վաշինգտոնյան բանակցությունների մութ կողմերը լուսավորելու համար, զրույցի ընթացքում ջրի երես է դուրս եկել Հայաստանի ղեկավարի դժգոհությունը Միացյալ Նահանգների նախկին վարչակազմից: ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Ջեյմս Օ'Բրայենի հոդվածի որոշ ձևակերպումների վերաբերյալ հարցերն են ստիպել Փաշինյանին բացահայտել իր վերաբերմունքը հայ-ադրբեջանական բանակցություններով զբաղված Բայդենի վարչակազմի վերաբերյալ: Մի բան, որ շատ վաղուց արել է Ադրբեջանի նախագահը՝ հրաժարվելով բանակցել Բայդենի վարչակազմի միջնորդությամբ՝ նրանց անվանելով դեպի Հայաստան թեքված, կողմնակալ միջնորդ:
    19:30
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կիևի վրա ռուսական հարձակումից հետո Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ
    Կիևի վրա ռուսական հարձակումից հետո, որի արդյունքում վնասվել է նաև Բրիտանական խորհրդի շենքը, Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարություն:
    19:15
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Ղրղզստան
    Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 2025 թվականի սեպտեմբերի 3-6-ը պաշտոնական այցով կմեկնի Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ: Այդ մասին նշված է ԱԺ նախագահի կարգադրության մեջ: Պատվիրակության կազմում են, մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ղրղզստան բարեկամական խմբի ղեկավար Ալեքսեյ Սանդիկովը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը:
    19:05
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը ևս ձգտում է «անկախացման»․ Արմեն Պետրոսյան
    Տարածաշրջանային հարցերով փարձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իլհամ Ալիևի՝ Ալ-Արաբիային տված հարցազրույցում հնչեցված մի շարք ուշագրավ հայտարարություններից հատկապես հետաքրքիր է հետևյալ միտքը. «Մենք գիտենք, որ հաջորդ ամռանը Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ Եվ մենք գիտենք, որ նրանք աշխատում են նոր Սահմանադրության նախագծի վրա։ Բայց եթե լինի ուժեղ արտաքին միջամտություն, ապա այո՛, մենք կարող ենք մտածել, որ դա կարող է խախտել նախկինում համաձայնեցված հարցերը։ Սակայն դա շատ կվնասի հենց Հայաստանին։ Որովհետև, անկախ այն հանգամանքից, թե ով է Վաշինգտոնում ստորագրել փաստաթղթերը, դրանք ստորագրվել են Հայաստանի անունից՝ Հայաստանի առաջնորդի կողմից։ Եթե այնտեղ ինչ–որ բան տեղի ունենա, ինչ–որ բան փոխվի, և նրանք հրաժարվեն ստորագրվածից, դա լրջորեն կվատացնի Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները»։ «Ուժեղ արտաքին միջամտության» ներքո բնականաբար նկատի է առնվում Ռուսաստանի կանխատեսելի դերակատարումը։ Գուցե դեռևս վիճելի է, բայց «Միջաշխարհակարգի» շրջափուլում Ադրբեջանը, ինչպես նման կարգավիճակ ունեցող բազմաթիվ այլ երկրներ, ձգտում է անկախացման և ապագա աշխարհակարգում տարածաշրջանային դերակատարման։ Իսկ Ադրբեջանի անկախացման ձգտումը ենթադրում է Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի ազդեցության հնարավորինս նվազեցում, հավասարակշռում այնպիսի խաղացողների հետ համագործակցության խորացմամբ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Չինաստանը, Իսրայելը և այլն։ Վերոնշյալի համատեքստում, ինչպես նախկինում բազմիցս նշել եմ՝ ներկա իրողությունների պայմաններում, Ադրբեջանը բոլորից շատ է շահագրգռված 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և դրան հարակից եռակողմ ձևաչափերը նաև դե յուրե պատմության գիրկն ուղարկելու հարցում։ Քանի որ դա Ռուսաստանի համար այն իրավական հենքն է, որի միջոցով առնվազն Հայաստանի կողմից փոխադարձ շահագրգռվածության առկայության դեպքում Ռուսաստանը հնարավորության և ցանկության դեպքում կարող է «հարթել իր վերադարձը տարածաշրջան»։ Մինչև վերջին զարգացումները, այս քաղաքական ուղեգծում Ռուսաստանի առանցքային ապավենն Ադրբեջանն էր։ Վերջինն էլ, ըստ էության, նպատակ ունենալով թոթափել Ռուսաստանից զգալի կախվածությունը, անցած կես տարում միտումնավոր կերպով սրելով Մոսկվայի հետ հարաբերությունները, շտապեց ԱՄՆ՝ համաձայնելով Հայաստանի հետ կարգավորման և միջնորդությունների նոր ձևաչափին։ Երբ դիտարկում ենք Վաշինգտոնյան հռչակագրի 3-րդ կետում ապաշրջափակման վերաբերյալ ձևակերպումները՝ դրանցում ամրագրված սկզբունքները համեմատելով 2023թ. հոկտեմբերին ԵՔՄ շրջանակում առաջարկված փաստաթղթում թեմատիկ սկզբունքների հետ, դրանք հիմնականում նույնական են։ Հետևաբար, առնվազն Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումից հետո պարզ է՝ Ալիևը ինչու չմեկնեց Գրանադա և չստորագրց համատեղ հայտարարությունը, քանի որ այն պարունակում էր Ադրբեջանի համար անցանկալի դրույթներ՝ արցախահայության իրավունքների վերաբերյալ։ Բայց միևնույն ժամանակ, ապաշրջափակման հարցում հռչակված սկզբունքների հիմքով պայմանավորվածություններն Ադրբեջանը տևական ժամանակ ձգձգում էր՝ վստահաբար, դրանք շահարկելով Ռուսաստանի հետ հարաբերություններում ևս՝ հասնելով ԼՂ տարածքից ռուս խաղաղապահ զորամիավորման դուրսբերման, ինչպես նաև Հայաստանից նոր զիջումների։ Իսկ ներկայում, քանի որ Ռուսաստանն էականորեն թուլացած է, նվազել է Անկարայից Բաքվի կախվածությունը, Ադրբեջանը հասնում է ԱՄՆ և պայմանավորվորվում Հայաստանի հետ՝ զուգահեռաբար հասնելով իր արտաքին կախվածության հավասարակշռման։ Հետևաբար, նաև Ադրբեջանում ուրվագծվող այս հաշվարկներն են, որ չափավոր լավատեսություն են հաղորդում Երևան-Բաքու հարաբերություններում նոր լարվածություններ թույլ չտալու ադբեջանական քաղաքականության հարցում։ Մինչդեռ եթե ալիևյան վարչակարգի հեռանկարային ծրագրերը ևս իրականան՝ հասնելով միջազգայնորեն ընկալված տարածաշրջանային դերակատարման, ապա Հայաստանին և Վրաստանին սպասվում է չափազանց բարդ հարևանություն Ադրբեջանի հետ։ Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ ներկայացված սցենարն ընդամենը սցենար է, քանի դեռ աշխարհը և տարածաշրջանը գտնվում են ներկա անորոշ շրջափուլում»։
    19:00
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    1 զnհ, 3 վիրшվոր. խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
    Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են «Opel» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներից առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխվելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունները:
    18:45
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Գրիգորյանը կմեկնի Թեհրան
    ՀՀ Անվտանգության խորհրդից հայտնում են՝ օգոստոսի 29-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հրավերով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան: Այցի ընթացքում նախատեսված են աշխատանքային հանդիպումներ:
    18:35
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Գաղտնի գործընկեր ունեն ՀՀ-ն ու ԱՄՆ-ը. Սյունիքի ճանապարհն ո՞վ է կառուցելու և կառավարելու
    Հայլուր 18։30 Գաղտնի գործընկեր ունեն ՀՀ-ն ու ԱՄՆ-ը. Սյունիքի ճանապարհն ո՞վ է կառուցելու և կառավարելու
    18:30
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գազայում մեկ օրում 70-ից ավելի մարդ է զոհվել
    Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 71 պաղեստինցի, ևս 339-ը վիրավորվել են։
    18:15
    28.08.25
    Ավելին
  • Միջազգային
    Մահաբեր հարձակում Կիևի վրա և դրոններ՝ դեպի Ռուսաստան. ադրբեջանցի լրտես է աշխատել Ուկրաինայի օգտին
    Կիևում ռուսական հարվածների հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, 40 մարդ` վիրավորվել: Ուկրաինայի նախագահի գնահատմամբ՝ դիվանագիտությամբ պատերազմը կանգնեցնելու հույս ունեցող երկրների համար սա ապացույց պետք է լինի, որ Ռուսաստանը խաղաղություն չի ուզում: Կիևն էլ իր հերթին չի նվազեցնում Ռուսաստանի ուղղությամբ արձակված ԱԹՍ-ների թիվը, Դաշնության երկնքում մեկ գիշերում 102 անօդաչու թռչող սարք է խոցվել:
    18:00
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նախագահ Քոչարյանին ամենաշատը մեղադրում են, թե ինչու միչև հիմա սրանք մեր քաղաքական կյանքում դեռ գոյություն ունեն. Բագրատ Միկոյան
    Այսօր՝ օգոստոսի 28-ին, ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, ինչ-որ բաներ էր խոսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին և առաջիկա ընտրություններում իր երազանքը ներկայացրել: Նիկոլ Փաշինյանի ելույթին արձագանքելու խնդրանքով Yerevan.Today-ը դիմեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարին: «Նախագահ Քոչարյանին ամենաշատը մեղադրում են, թե ինչու միչև հիմա սրանք մեր քաղաքական կյանքում դեռ գոյություն ունեն»,- ասաց Բագրատ Միկոյանը և հավելեց. «Կարծում եմ, որ առաջիկա ընտրություններում մեր ժողովուրդը կօգտվի սրանց ստախոս քաղաքական լեզուները վերջնականապես կտրելու և մոտակա աղբանոցը նետելու հնարավությունից: Եվ կարծում եմ, որ դա տեղի կունենա քաղաքական և քաղաքակիրթ եղանակով»:
    17:53
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Խաղաղության խաչմերուկի» կյանքի կոչման համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ»․ Խաչատուրյանը՝ դեսպան Գամիլին
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին։ Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական ծառայության ընթացքում իրականացրած արդյունավետ աշխատանքի և երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։ Դեսպան Գամիլը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ընդունելության և Հայաստանում գտնվելու տարիներին Հանրապետության նախագահի ու իշխանությունների կողմից ցուցաբերված աջակցության համար։ Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանից տանում է ջերմ ու բարի հիշողություններ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջության և այլ ոլորտներում առկա համագործակցության ներուժի իրագործման հնարավորությունները։ Կարևորվել են տարբեր մակարդակներում իրականացվող երկկողմ նախաձեռնություններն ու փոխայցելությունները, երկկողմ ներդրումների խթանման հեռանկարները, որոնք նպաստում են գործարար շրջանակների միջև կապերի խորացմանն ու նոր հարաբերությունների ձևավորմանը։ Կողմերն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության ամրապնդման հեռանկարներին։ Այդ համատեքստում Հանրապետության նախագահը նշել է, որ դրան է միտված Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի կյանքի կոչման համար ներկայում ստեղծվել են բարենպաստ պայմաններ՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ընթացող զարգացումները։
    17:45
    28.08.25
    Ավելին