Լրահոս

2025-08-28
  • Img default alt hy
    Հասարակական
    Սեպտեմբերի 1-ից թղթային անաշխատունակության թերթիկները գործածությունից դուրս կգան
    Սեպտեմբերի 1-ից կգործի Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման նոր համակարգ․ հարթակը, որը ստեղծվել է ԱՍՀ նախարարության  «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից, ամբողջացնում է Առողջապահության նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի կողմից վարվող տեղեկատվական շտեմարանները, որոնցում առկա տվյալների հիմքով նախատեսվում է հաշվարկել անհրաժեշտ բանաձևերը և, համապատասխանաբար, նշանակել նպաստները։
    17:30
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի կառավարությունը բացահայտորեն խոստովանել է, որ զիջումները կատարվել են սպшռնալիքի ներքո. Օսկանյան
    Փաշինյանի և նրա պաշտպանների փորձերը Հայաստանի դիվանագիտական ձախողումը ներկայացնելու որպես հաջողության պատմություն ոչ միայն անազնիվ են, այլև խորապես վիրավորական մեր ազգի հավաքական հիշողության հանդեպ։ Ամեն անգամ, երբ այս մարդիկ խոսում են, նախ պետք է իրենց հիշեցնեն, որ նրանք էին այն թիմի անդամները, որոնք պատասխանատու էին Արցախի ամբողջական կորստի, հազարավոր զոհերի, հաշմանդամների և անհետ կորածների, այժմ Բաքվում պահվող հայ պատանդների, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հայաստանի տարածքների համար։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Երկրորդ՝ նրանք շատ լավ գիտակցում են, որ վերջին ստորագրված փաստաթղթերով փաստացի հանձնել են «Զանգեզուրի միջանցքը»՝ Հայաստանի ամենակարևոր ռազմավարական շրջանում, Ադրբեջանին, իսկ նախաստորագրված «խաղաղության պայմանագրով» նոր սպառնալիքներ են ստեղծել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։ Միակ դրական հանգամանքը այստեղ այն է, որ Փաշինյանի կառավարությունը բացահայտորեն խոստովանել է, որ այս զիջումները, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի հանձնումը, կատարվել են սպառնալիքի ներքո. «Եթե չզիջեինք, այն կվերցնեին ուժով»։ Այս խոստովանությունը հաստատում է, որ այս պայմանավորվածությունները ոչ թե օրինական դիվանագիտական ձեռքբերումներ են, այլ հարկադրական փաստաթղթեր, որոնք իրավական հիմքով կարելի է վիճարկել և նույնիսկ անվավեր ճանաչել։ Չեմ կարող չհարցնել՝ ի՞նչ մարդիկ են բանակցել այս փաստաթղթերը։ Ակնհայտ է, որ դա մեկ մարդու գործը չէր. եղել է ամբողջական թիմ՝ խորհրդատուներով և իրավաբաններով։ Եթե իրոք հավատում են, որ փայլուն աշխատանք են կատարել, արդյո՞ք չպետք է ցանկանան հանրության առաջ գալ և ստանձնել այդ «փառքը»։ Ինչո՞ւ չկազմակերպեն մամուլի ասուլիս, չժպտան տեսախցիկներին և չվայելեն տասնյակ դարերի հայկական պայքարի և ինքնիշխանության հանձնման «ծափահարությունները»։ Փոխարենը նրանք մնում են հարմարավետորեն անանուն՝ թաքնվելով Փաշինյանի հռետորաբանության հետևում, ինչը հստակ ցույց է տալիս՝ իրենք էլ չեն հավատում իրենց «հաջողություններին»»,- գրել է նա:
    17:15
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
    Օգոստոսի 28-ին, ժամը 11։46-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի միջհամայնքային ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի Կենտրոնական փողոցում բախվել են երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, վարորդներից մեկին դուրս բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնությանը․ երեք տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    17:00
    28.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Լոլիկն անակնկալի է բերել Հայաստանի վարչապետին. ի՞նչ անել 7000 տոննա ավելցուկը
    Լոլիկն անակնկալի է բերել Հայաստանի վարչապետին. ի՞նչ անել 7000 տոննա ավելցուկը
    16:45
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Կբարելավվի փոխհատուցվող դեղերի էլեկտրոնային դեղատոմսերի գրման և բաց թողնման կարգը
    Փոխհատուցվող  դեղերի էլեկտրոնային դեղատոմսերի գրման և բաց թողնման կարգի բարելավման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է փոխհատուցվող դեղ ստանալու իրավունք ունեցող պացիենտներին փոխհատուցվող դեղերը, դեղի առաջին նշանակման դեպքում, դուրս գրել մեկ ամսվա համար, այնուհետև պացիենտի գանգատների բացակայության դեպքում` երեք ամսվա համար նախատեսված քանակներով: Ներկայումս փոխհատուցվող դեղ ստանալու իրավունք ունեցող պացիենտների մեծամասնությունը կազմում են քրոնիկ հիվանդություն ունեցող պացիենտները, որոնց շարունակաբար, առանց փոփոխության, էլեկտրոնային դեղատոմսի միջոցով, դուրս են գրում նույն դեղը, սակայն պացիենտը ստիպված է լինում յուրաքանչյուր ամիս այցելել բժշկին` անհրաժեշտ դեղը ստանալու նպատակով: Հիմնավորման համաձայն՝  2025թ.-ից ՀՀ-ում մեկնարկել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդներին տրամադրվող դեղերի փոխհատուցման փորձարարական մեխանիզմի ներդրման ծրագիրը, որի շրջանակում փոխհատուցվող դեղերի տրամադրումն իրականացնում է լիազոր մարմինը` դեղատների հետ կնքված հրապարակային օֆերտայի պայմանագրի հիման վրա: Որոշման ընդունումը կնպաստի բժշկական օգնության ու սպասարկման որակի բարձրացմանը, պացիենտների դեղերի դուրս գրման և դեղ ստանալու նպատակով բժշկին  և դեղատուն այցերի կրճատմանը: Միաժամանակ փոխհատուցվող դեղատոմսի ուժի մեջ լինելու ժամկետը առաջարկվում է երկարաձգել 90 օրով, որը հնարավորություն կտա պացիենտին փոխհատուցվող դեղը բաց թողնել 90 օրերի ընթացքում նախկին 30 օրերի փոխարեն: Արդյունքում՝  ակնկալվում է բարձրացնել բժշկական օգնության ու սպասարկման որակը, նվազեցնել բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը:
    16:30
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատախազը պահանջել է մեղավոր ճանաչել Միքայել Աջապահյանին
    Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
    16:24
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «ՖԼԵՇ» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար ենթարկվել է վարչական պատասխանատվության
    ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկ ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «ՖԼԵՇ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Վայոց Ձորի մարզ, ք․ Վայք, Ջերմուկի խճ․ 2/1/1) Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 763 015 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։ Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։
    16:15
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և մոտոցիկլը. կան տուժածներ
    Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12։00-ի սահմաններում Հնաբերդ գյուղի խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 70-ամյա Հայկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և 26-ամյա Գեղամ Խ․-ի վարած մոտոցիկլը։ Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը և ավտոմեքենայի 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունները։
    16:00
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է 2025-2026 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը: Հիշեցնենք՝ ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը տրամադրվում են անվճար՝ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի: Նշված դասարանների դասագրքերի արժեքը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Ազգային փոքրամասնությունների սովորողների դասագրքերը և բրալյան տառատեսակով տպագրվող դասագրքերը ևս տրամադրվում են անվճար՝ պետական միջոցների հաշվին: 5-12-րդ դասարաններում սովորողների դասագրքերը տրամադրվում են տարեկան վարձավճարով: Նշված դասարանների դասագրքերի համար սահմանվել է առնվազն 5 տարի օգտագործման ժամկետ: ՀՀ դպրոցներում հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գործընթացով պայմանավորված` 1-11-րդ դասարաններում, իսկ հաջորդ ուսումնական տարվանից նաև 12-րդ դասարանում ուսուցումն իրականացվելու է նոր ստեղծված դասագրքերով:
    15:45
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այսօր ժամանակավորապես հասանելի չի լինի ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը
    ՀՀ ԿԲ-ից տեղեկացնում եք, որ օգոստոսի 28-ին՝ ժամը 14:00-ից մինչև ժամը 18:00-ը տեխնիկական աշխատանքների կատարման պատճառով հասանելի չի լինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը: «Ռեեստրի աշխատանքի հնարավոր ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հնարավոր է՝ հասանելի չլինեն Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի ստուգման համակարգը: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ:
    15:30
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի հայտարարությունից հետո, մեր վերջնական հաղթանակն անխուսափելի կլինի. Նարեկ Կարապետյան
    «Այսօր Փաշինյանը արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե Կառավարությունից արձանագրվել է դիրքորոշում, համաձայն որի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր է, նշել է.
    15:20
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն ութ նավ է ուղարկել Լատինական Ամերիկայի ափեր՝ թմրակարտելների դեմ պայքարելու համար
    ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրամանատարությունը ութ նավ է տեղափոխել Կարիբյան ծովի և Խաղաղ օվկիանոսի ջրեր, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի ափերին ավելի մոտ՝ թմրակարտելների դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Washington Post-ը։
    15:15
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կեղծ թղթադրամներով առևտուր անող տղամարդը կալանավորվել է
    Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներն օգոստոսի 22-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ինքնությունը չպարզված անձը Ստեփանավանի տարբեր խանութներում կեղծ թղթադրամներով առևտուր է անում, նաև մոտը թմրամիջոց կա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նույն օրը Աքորի գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները խուզարկել են երիտասարդի տունը՝ հայտնաբերելով թմրամիջոցների նմանվող մոտ 110 գրամ զանգվածներ։ Երիտասարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
    15:00
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Քոբուլեթիում ջրահեղձ եղած հայ երիտասարդի դեպքից
    Հիշեցնենք՝ նախօրեին վրացական հարթակներում տեսանյութ էր տարածվել, որի նկարագրությունում հաղորդվում էր, որ հայ տղամարդ է ջրահեղձ եղել Քոբուլեթիում։ Պարզվել էր, որ ջրահեղձ եղած երիտասարդը 24-ամյա Սերգեյ Հակոբյանն է, Կոտայքի մարզի Գառնի գյուղից։
    14:52
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանին մեղադրանք առաջադրվեց 4-8 տարի ազատազրկում նախատեսող հոդվածով․ փաստաբան
    Փաստաբան Սերգեյ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բա՜, տղե՛րք, այս «կնամեծար» ոստիկանին մեղադրանք առաջադրվեց 4-8 տարի ազատազրկում նախատեսող հոդվածով ու գործը կուղարկվի դատարան: Աշոտ Սիմոնյանին խոշտանգած, Լևոն Քոչարյանի նկատմամբ բռնություն գործադրած, զոհվածների ծնողներին անբարոյական կերպով քարշ տված, խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ բռնի ուժ կիրառած և նմանատիպ վայ «ոստիկաններ», հաջորդը դուք եք դատվելու: Վաղեմության վրա հույս չդնեք, այս հոդվածով վաղեմություն չկա»։
    14:48
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը հայտարարել է, որ եվրոպական երկրները snapback մեխանիզմը գործարկելու իրավական հիմքեր չունեն
    Եվրոպական եռյակն իրավական հիմքեր չունի 2015 թվականի միջուկային համաձայնագրի շրջանակներում snapback մեխանիզմը գործարկելու համար:
    14:45
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ուրախ եմ, որ ինձ սպասում են Ռուսաստանում, ես էլ միշտ սպասում եմ ՌԴ այցելելու հերթական հնարավորությանը. Փաշինյան
    «Ինչպես տեսնում եք բավականին ակտիվ փոխայցերի պրակտիկա կա: Սեպտեմբերի վերջին էլ, այո՛, նախատեսվում է նման այց, բայց մինչ այդ այցը Պեկինում ՌԴ նախագահի հետ շփվելու հնարավորություն կունենամ, այս ամիս հեռախոսազրույց ենք ունեցել»,- հայտարարեց նա:
    14:30
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ:
    14:15
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խախտումներով աշխատող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Հայր և որդի Սարգսյաններ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադամասում (ք․ Երևան, Խաղաղ Դոն) իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրվել են սննդամթերքի անվտանգության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ: Մասնավորապես՝ - արտադրական շինությունը սարքավորված չի եղել օդափոխության համակարգով, - հատակների, պատերի, առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, - դռները չեն ունեցել հարթ մակերես, ունեցել են վնասված հատվածներ, - տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից։ Սննդամթերքի անվտանգության ոլորտը վերահսկող կառույցի ղեկավարի որոշմամբ՝ մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
    14:00
    28.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կառավարությունը ես եմ, չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենա. Փաշինյան
    «Կառավարությունը ես եմ, չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենա: Ընդհանրապես կառավարությունում եթե մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն շենքերից դուրս գան, եթե՝ ոչ, ես ինքս նրանց կհանեմ»:
    13:50
    28.08.25
    Ավելին