Լրահոս

2026-06-02
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր Խարբերդում հայտնաբերվել է 26-ամյա երիտասարդի դի, մեկ այլ քաղաքացու կյանքը հաջողվել է փրկել
    Մայիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդ փողոցի հասցեներից մեկում դի կա, իսկ քիչ անց կրկին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի «Աջափնյակ» թաղամասի ճանապարհի մայթեզրի հատվածից շտապօգնության խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։
    10:19
    02.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը անգամ Իջևանի հրապարակը չի կարողացել լցնել․ «Հրապարակ»
    Նախկին հեղափոխական առաջնորդի իմիջից ոչինչ չի մնացել, եւ նրա հետեւորդների շարքերն էլ խիստ նոսրացել են: Այնպես, որ անգամ իր ծննդավայր Իջեւանում այսքան ադմինիստրատիվ լծակներ կիրառելով` չեն կարողանում մի փոքր հրապարակ լցնել: Իջեւանը փոքր քաղաք է, այնտեղ չկան առանձնապես մեծ հրապարակներ:
    10:09
    02.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գերիների փոխանակո՞ւմ «մեծ գործարքով»․ 907 բանաձևի շուրջ քննարկումները կարո՞ղ են վերածվել ԱՄՆ-Ադրբեջան-Հայաստան քաղաքական առևտրի․ «Ժողովուրդ»
    Հունիսի 1-ին  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր սոցիալական հարթակներում հրապարակել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրեն ուղարկված նամակը, որը վերաբերում էր նշված օրենքի 907 բանաձևի կիրառման չեղարկման երկարաձգման մասին հուշագրին։ Ալիևը նշել էր, որ շնորհակալ է Դոնալդ Թրամփին այդ փաստաթղթի համար, որը ներկայացվել է որպես  նվեր և ուղեկցվել է անձնական ստորագրությամբ և բարեմաղթական խոսքերով։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ նա բարձր է գնահատում այդ քայլը և այն դիտարկում է որպես կարևոր քաղաքական և դիվանագիտական ժեստ։
    10:00
    02.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    20-ից ավել հասցեներում խուզարկություններ են կատարվում. «Հետք»
    Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մանրամասներ չհայտնեց, սակայն նշեց, որ երկու տասնյակից ավելի հասցեներում Քրեական ոստիկանության ծառայողներն ու քննիչները խուզարկություններ են իրականացնում։
    09:56
    02.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը թիմի հետ հանգստացնող «թերապիաներ» է իրականացնում. «Հրապարակ»
    Բանն այն է, որ ՔՊ-ում ոմանք քաջ գիտակցում են, որ եթե ռուսական սահմանափակումները երկար շարունակվեն, Հայաստանի տնտեսությունը պայթելու է` դրանից բխող լուրջ հետեւանքներով։
    09:53
    02.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը թիմակիցների վախերը հատ-հատ հիշելու է. «Իրավունք»
    «Քանի մոտենում են ընտրությունները, այնքան ՔՊ-ականների վախերը ահագնանում են: Փաշինյանը, սակայն, հակառակը, առավել քան վստահ է, որ իր հաղթանակը անկասելի է.
    09:49
    02.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բանակում թափով քարոզչություն են անում․ «Հրապարակ»
    Նախ, երկարաշունչ ճառեր են ասում զորքի առաջ, թե հունիսի 7-ի ընտրություններին պարտավոր են ընտրել այն ուժին, որին արժանի են համարում, իսկ վերջում հարկ են համարում զորքին պարտադրել իրենց հեղինակավոր կարծիքը, որ, դիցուք, ինքը՝ հրամանատարը, անձամբ ընտրելու է այս իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին, քանի որ նրանց է համարում արժանի, քանի որ նրանք են բանակի համար այսինչ, այնինչ բանն արել։
    09:46
    02.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանության հույսը լրացուցիչ ցուցակնե՞րն են․ «Հրապարակ»
    Հայաստանում ընտրողների լրացուցիչ ցուցակներում սովորաբար ընդգրկվում են այն քաղաքացիները, որոնք հիմնական ընտրացուցակում չկան, բայց ընտրության օրը կամ դրանից առաջ ստացել են ընտրելու իրավունք տվյալ տեղամասում։
    09:42
    02.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    ՔՊ-ի հավաքներին եկածների մեծամասնությունը «բերովիներն» են, իսկ ինքնակամ եկածներին կարելի է մատների վրա հաշվել: Նրանց ձեռք էլ չի տալիս, որ «պատահական» քաղաքացիներ մասնակցեն, քանզի փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ նման մի քանի մարդու ներկայությունը  խնդիրներ է ստեղծում Փաշինյանի համար:
    09:38
    02.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հոր և որդիների սպանության մանրամասները. «Ժողովուրդ»
    Մասնավորապես, տեսանյութի կադրերից երևում է, որ սկզբում դեպքի վայրում եղել է միայն առաջին զոհը։ Սպանվողը, կարծես թե, ձեռքերով աղերսում էր չսպանել իրեն, փորձում էր փախչել և թաքնվել։ Հետո, ենթադրաբար, համենայն դեպս տպավորությունն այն է, որ մայրը թաքստոցը ցույց է տալիս որդուն, ով տեղում սպանում է նրան։ Սակայն նաև երևում է, որ, ենթադրաբար, մայրը կարծես թե հարվածում է սպանվածին։
    09:34
    02.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    09:30
    02.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը հրաժարվել է ուղիղ եթերից. ուր է անհետացել կրծքի բարձրախոսը․ «Ժողովուրդ»
    Այդ գործելաոճն անգամ մի քանի անգամ անհարմար իրավիճակների պատճառ դարձավ։ Մասնավորապես, քարոզարշավի ընթացքում արձանագրվեց դեպք, երբ արտաքին քաղաքական ոլորտը համակարգող պատասխանատու նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի ականջին փորձեց ինչ-որ տեղեկություն փոխանցել, նրա կրծքին ամրացված բարձրախոսի պատճառով այդ խոսակցությունը ևս լսելի դարձավ ուղիղ եթերի հետևորդների համար։
    09:25
    02.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Բերովի» հանդիսատես և կառավարվող հավաքներ․ «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ»
    Որքան էլ քպականները փորձում են ցույց տալ, թե Նիկոլ Փաշինյանի նախընտրական հավաքները մարդաշատ են, անզեն աչքով էլ նկատելի է, որ նախ՝ այդպես չէ, ապա և՝ եղածների մեծամասնությունը «բերովիներն» են, իսկ ինքնակամ եկածներին կարելի է մատների վրա հաշվել: Օրինակ՝ շաբաթ օրը մեր թղթակիցն ականատես է եղել, որ Քանաքեռում տեղի ունեցած հավաքին հազիվ մի 100 մարդ է մասնակցել, գերակշիռ մեծամասնությունը՝ Փաշինյանի հետ եկածները կամ պետական կառուցներից բերվածները:
    09:20
    02.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իրականությունն այլ է. իշխանությունը վերարտադրվելու շանս չունի. «Փաստ»
    Սոցիոլոգիան ու հատկապես սոցիոլոգիական հարցումները գնալով ավելի ու ավելի շատ կիրառվում են ոչ թե հանրության վերաբերմունքն ու ընկալումները հետազոտելու համար, այլ որպես քաղաքական PR գործիք: Ավելի պարզ՝ կայուն տպավորություն է ձևավորվել, որ այդ հարցումները ոչ թե հանրության կարծիքը պարզելու, այլ այդ կարծիքի վրա ներազդելու, ուղղորդելու նպատակ են հետապնդում, հաճախ՝ անթաքույց: Ըստ որում, միայն Հայաստանի մասին չէ խոսքը: «Սոցիոլոգիական հարցումները», որպես PR-ի, քաղաքական ներազդման միջոց վաղուց են կիրառվում Արևմուտքում՝ ժամանակակից ժողովրդավարության «գուրուների» կողմից: Այդ «գործիքը» նրանք կիրառում են նաև ու հատկապես այն երկրների դեմ կամ երկրներում, որտեղ ունեն իրենց որոշակի շահերը կամ հետաքրքրությունները:
    09:15
    02.06.26
    Ավելին
2026-06-01
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 2-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր քաղաքների, Սոլակ, Քաղսի, Լեռնանիստ, Ջրառատ, Աղավնաձոր, Մեղրաձոր, Մարմարիկ, Արտավազ, Ձորակ, Փյունիկ բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ը՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցի և հարակից հասցեների գազասպառողների գազամատակարարումը։
    23:54
    01.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Արտաշատում. վիրավոր կա
    Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Արտաշատ քաղաքում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան մխրճվել է «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարի հետնամասի մեջ։
    23:38
    01.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը մեր պահանջն ա, այո, մեր պահանջով ա․ Ալեն Սիմոնյան
    «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությամբ մեծ բանավեճի ընթացքում գործող իշխանությանը մեղադրեց Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու մեջ։
    23:32
    01.06.26
    Ավելին
  • Միջազգային
    Թեժ իրավիճակ է ուկրաինական ռազմաճակատում. Ռուսաստանը զանգվածային հարձակման է պատրաստվում
    Կիևը շարունակում է ինտենսիվ հարվածները Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին՝ կիրառելով անօդաչու թռչող սարքեր: Մոսկվան հայտնում է, որ ուկրաինական դրոնների մեծ մասը խոցվել է, սակայն մի շարք նավթավերամշակման օբյեկտներում և պոմպակայաններում հրդեհներ են բռնկվել: Դնեպրի և Խարկովի մարզերում ռուսական հարվածների հետևանքով մոտ մեկ տասնյակ տուժածներ կան։
    23:21
    01.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը Փաշազադեին ավելի շատ է վստահում, քան Վեհափառին․ Կարապետյանը՝ «Berliner Zeitung»-ին
    «Berliner Zeitung»-ը հանդիպել է ընդդիմության հիմնական առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ՝ Երևանում գտնվող նրա առանձնատանը, որը նա չի կարող լքել տնային կալանքի պատճառով: «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը արդեն տասնմեկ ամիս կալանքի տակ է, որից յոթ ամիսն անցկացրել է ԱԱԾ մեկուսարանում:
    23:12
    01.06.26
    Ավելին
  • Հասարակական
    Քաշքշել են, շապիկը պատռել, հայհոյել. նոր մանրամասներ՝ լրագրողի տան վրա հարձակումից
    Լրագրող Նաիրի Հոխիկյանի տան վրա հարձակման դեպքով քրեական գործ է հարուցվել՝ խուլիգանության, հոգեկան և ֆիզիկական ներգործության հոդվածներով: Կիրակի էր լրագրողը ֆեյսբուքի իր էջում գրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները հարձակվել են Նորակերտի իր տան վրա, բռնություն գործադրել իր նկատմամբ, սեռական բնույթի հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել: Հոխիկյանը ստիպված է եղել նրանց դեմ դուրս գալ ատրճանակով՝ խաղալիք ատրճանակով:
    22:56
    01.06.26
    Ավելին