Լրահոս
2026-06-01
-
ՔաղաքականԻնձ համարում են ռուսամետ գործիչ, ես հայամե՛տ գործիչ եմ. Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել РБК-ինՀայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է համահունչ լինի երկրի տնտեսական շահերին, խուսափի լարվածություն ստեղծող հակասական ուղղություններից,- կարծում է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը: Ռուսական РБК-ին տված հարցազրույցում է նախագահ Քոչարյանն այս մասին խոսել՝ ընդգծելով, թե տնտեսության համար որքան առանցքային է ռիսկերի կառավարումը:Ավելին21:1701.06.26 -
ՏնտեսականՌուսաստանն արգելեց Հայաստանից խաղողի, բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի ներմուծումըՌուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ Ռոսսելխոզնադզորը, հայտարարել է, որ հունիսի 2-ից սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը։Ավելին21:0401.06.26 -
ՀասարակականՓարաքարում բшխվել են «Range Rover»-ն ու «Volkswagen»-ը. կա զnհԱյսօր՝ հունիսի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00:50-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչ 41-ամյա Էրիկ Նազարյանի վարած «Range Rover» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Արսեն Անդրեասյանի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին20:4901.06.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Առևանգման փորձ, ծեծկռտուք՝ տան մոտ. հարձակման մասին մանրամասներ է հայտնում լրագրողըՀայլուր 20։30 Առևանգման փորձ, ծեծկռտուք՝ տան մոտ. հարձակման մասին մանրամասներ է հայտնում լրագրողըԱվելին20:3001.06.26 -
ՄիջազգայինԻրան-ԱՄՆ փոքր բախումները կվերածվե՞ն մեծ պատերազմի. զիջումների պատրաստ չեն Թեհրանն ու ՎաշինգտոնըՓաստացի չի գործում իրանաամերիկյան հրադադարը: Բանագնացներին չի հաջողվում համաձայնության գալ գլխավոր հարցերի շուրջ: Վաշինգտոնը պահանջում է միջուկային ծրագրի շուրջ կոնկրետ զիջումներ, իսկ Թեհրանը հայտարարում է, որ առանց երաշխիքների բանակցություններին չի վերադառնա։Ավելին20:1601.06.26 -
ՀասարակականՀիվանդ մարդուն տարել են ոստիկանություն, վախեցրել, ստիպել՝ ցուցմունք տա, թե ընտրակաշառք են տվելՀրազդանի բնակիչ 47-ամյա Գոռ Պողոսյանին, ում խնամքի տակ 2 երեխա կա եւ լուրջ առողջական խնդիրներ ունի, Հրազդանի ոստիկանները` խաբելով տարել են ոստիկանություն, ստիպել են, որ ցուցմունք տա, թե իրեն ընտրակաշառք են տվել:Ավելին20:0001.06.26 -
ՔաղաքականԱդրբեջանցու ցավն ապրում են, սևազգեստ Մարիամի ցավը չեն լսում. տորթ և «սև սրտիկ»՝ ՔՊ քարոզարշավինՔարոզարշավն այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում է սկսել Նիկոլ Փաշինյանը: Նրա աջակիցները անակնկալ են արել: Թաղամասի բակերից մեկում ՔՊ ղեկավարին կուսակցության քարոզչական սրտիկով տորթ են հյուրասիրել, շնորհավորել ծննդյան օրը: Բայց ՔՊ նախընտրական կերուխումը ընդհատվել է քաղաքացիների ցավոտ հարցերով:Ավելին19:4601.06.26 -
ՀասարակականԱվտովթար՝ Երևանում․ բժիշկներին հաջողվել է փրկել 2 անչափահաս տղաների կյանքըԱվտովթար՝ Երևանում․ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչներ 15-ամյա Արման Ս․-ն և 15-ամյա Ռուբեն Հ․-ն։ Վերջինները գտնվել են ծանր վիճակում և շնորհիվ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի՝ հնարավոր է եղել փրկել երեխաների կյանքը, սակայն որոշ ժամանակ նրանք պետք է մնան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ։Ավելին19:3301.06.26 -
ՀասարակականԵրեխաների պաշտպանության օրն է. «Օրրանն» արդեն թոռնիկ ունիԱյսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրը, աշխարհը կրկին հիշում է այն պարտավորությունը, որ 77 տարի առաջ ամրագրվեց ՄԱԿ-ում՝ յուրաքանչյուր երեխայի համար ապահովել խաղաղ ու արժանապատիվ մանկություն։ Սակայն իրականությունը շարունակում է հակասել մեծերի խոստմանը՝ միլիոնավոր երեխաների մանկությունը դեռ պայքար է պատերազմների, աղքատության և սոցիալական խնդիրների պայմաններում։ Հայաստանում էլ պատկերը մտահոգիչ է․ պաշտոնական տվյալներով՝ գրեթե յուրաքանչյուր չորրորդ երեխան աղքատ է:Ավելին19:1801.06.26 -
ԻրավականՎազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվեցՎազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվեց: Դատարանը կիրառեց վարչական հսկողություն խափանման միջոցը՝ արգելելով Վազգենին հրապարակային խոսքը:Ավելին19:0401.06.26 -
ԻրավականԻրավապահները մերժել են քննել Փաշինյանի վարքագիծն ու բառապաշարը․ «Ազատություն»Քննչականը մերժել է ընդդիմադիր կուսակցության պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանի հաղորդումը՝ վարույթ նախաձեռնել և քննել ընդդիմախոսների հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքները: «Ազատության» փոխանցմամբ՝ դատախազն, իր հերթին, հաստատել է քննիչի այս որոշումը:Ավելին18:4301.06.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ադրբեջանցիների համար ցավ է ապրում Ալեն Սիմոնյանը. «սև սրտիկ»՝ իշխանությանըՀայլուր 18։30 Ադրբեջանցիների համար ցավ է ապրում Ալեն Սիմոնյանը. «սև սրտիկ»՝ իշխանությանըԱվելին18:3001.06.26 -
ՀայաստանԻշխանությունն իր պարտությունը և ձախողումը փորձում է կոծկել իմաստազուրկ ինչ-որ «խաղաղությամբ»․ Բագրատ ՍրբազանԱյս անհասկանալի և վտանգավոր գաղափարն իրականացնելու համար, որի իրական նպատակը տնտեսական հարաբերություններից ծնված «խաղաղության» պատրանքը ժողովրդին վաճառելով սեփական իշխանությունը պահելն է, պատրաստ են զոհաբերել ամեն ինչ` Հայրենիք, մարդկային կյանքներ, ժառանգություն, ինքնություն, արժանապատվություն և ընդհուպ սերունդների շահը` մարդուն և հասարակությանը վերածելով անդեմ սպառողի և համարակալված ապրանքի` զուրկ երազներից, տեսիլքներից, սխրանքների իրագործումից և հերոսության բնական կոչումից: Այս վիճակի ճշգրիտ նկարագրությունը և ախտորոշումը արտահայտված է Իմաստության գրքում. «Մեր գոյությունը խաղ համարեց, իսկ մեր կյանքը` շահութաբեր տոնավաճառ, քանի որ, ասում են, որտեղից ուզում է լինի, թեկուզ հենց չարիքից, հարկավոր է բան շահել: Եվ նա բոլորից լավ գիտի, որ ինքը մեղք է գործում...» (Իմաստ. Սողոմոնի 15:12-13):Ավելին18:2801.06.26 -
Արտաքին քաղաքականությունՌուսաստանը հետ է տալիս հայկական ապրանքը. նոր սահմանափակումներ՝ ՄոսկվայիցՀայկական տասնյակ բեռնատարներ վերադարձել են Լարսից և այժմ սպասում են Բարգրատաշենի անցակետում Հայաստան մտնելու համար: Ռուսաստանը վաղվանից սահմանափակումներ է մտցնում նաև Հայաստանից ձկնամթերքի արտահանման նկատմամբ։ Ռուսական վերահսկողական մարմինների նոր որոշումները փաստացի կրճատում են արտահանման հնարավորությունները՝ նոր անորոշություն ստեղծելով հայկական արտադրողների համար:Ավելին18:2401.06.26 -
ԱրցախՀունիսի 7-ին մենք հնարավորություն ունենք որոշելու մեր երեխաների ապագան. Մետաքսե Հակոբյան«Երեխան ընտանիքում Աստծո օրհնությունն է։ Ծնողի պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի իր երեխան չշեղվի Աստծո ծրագրից, մեծանա առողջ, անվտանգ միջավայրում, ունենա արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք և լինի ազգային ու հոգևոր արժեքների կրողը։Ավելին18:1901.06.26 -
ՀասարակականԿիևյան կամրջով երթևեկությունը մասնակի կսահմանափակվի հունիսի երկրորդ կեսինԿիևյան կամուրջի հիմնանորոգման մրցույթը կայացել է: Մեկնարկը նախատեսված է հունիսի երկրորդ տասնօրյակում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։Ավելին18:1501.06.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը` այսօրԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 1-ին, կազմել է 368.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին18:0001.06.26 -
ՄիջազգայինԻրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը՝ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների պատճառով․ TasnimԸստ գործակալության տվյալների՝ իրանական կողմը «դադարեցնում է միջնորդի միջոցով ընթացող բանակցությունները և հաղորդագրությունների փոխանակումը [ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ]»՝ կապված Լիբանանի նկատմամբ Իսրայելի «շարունակվող հանցագործությունների» հետ։Ավելին17:4901.06.26 -
ՀայաստանԱրարատյան դաշտում սկսվել է խաղողի վազի ծաղկումըՀովտային շրջաններում շարունակվել է աշնանացան ցորենի ծաղկումը, տեղ-տեղ առաջացել են բանջարանոցային մշակաբույսերի ծաղկաբույլերը, ձմերուկի առաջին և երրորդ տերևները։Ավելին17:4501.06.26 -
ՔաղաքականԹՐԻՓՓ-ն իրականություն դարձնելու համար Հայաստանում էր AECOM ընկերությունը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունՇարունակվում են ԹՐԻՓՓ-ին (TRIPP) նպատակաուղղված մեր համատեղ ջանքերը, որոնք օգնում են Հայաստանը տարածաշրջանային տարանցիկ ու տնտեսական կենտրոնի վերածելու մեր ընդհանուր տեսլականի կենսագործմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։Ավելին17:4001.06.26