Լրահոս

2026-03-11
2026-03-10
  • Միջազգային
    Իրանում հրթիռակnծության հետևանքով վնաuվել է Ռուսաստանի հյուպատոսության շենքը
    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն իր Telegram-ալիքում հրապարակել է իրանական Սպահան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության վնասվածքների լուսանկարները, որի մոտակայքում մարտի 8-ին հարված էր հասցվել։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ մարտի 8-ին Սպահանում համանուն նահանգի նահանգապետարանի ուղղությամբ իրականացված հարձակման հետևանքով տուժել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը։ Ծառայողական շենքում և բնակելի բնակարաններում կոտրվել են ապակիները, մի քանի աշխատակիցներ հարվածային ալիքից վայր են ընկել։ Միևնույն ժամանակ, զոհեր և լուրջ վնասվածքներ չեն եղել։ Նախարարության հրապարակած լուսանկարներում երևում են շենքի մուտքի մասնակի կոտրված պատուհանները և դռների մոտ՝ հատակին թափված բեկորները։ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում էր ավերածությունների և խաղաղ բնակիչների զոհվելու մասին։ Իրանն իրականացնում է պատասխան հարվածներ Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։
    23:53
    10.03.26
    Ավելին