Լրահոս
2026-03-11
-
Մամուլի տեսությունՔՊ-ական 29 պատգամավորներ այլևս մանդատ չեն ունենա. «Ժողովուրդ»Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում մեկնարկել են առաջիկա ընտրություններին նախապատրաստական գործընթացները, և արդեն իսկ պարզ է դառնում, որ գործող պատգամավորների մի զգալի հատված հաջորդ խորհրդարանում չի լինի։Ավելին09:3011.03.26 -
ԱշխարհԲենզինի խելահեղ գներ՝ ԱՄՆ-ում. պատերազմը թանկ է նստում ամերիկացիների վրա14 տարվա մեջ առաջին անգամ Միացյալ Նահանգների լցակայաններում բենզինի գինը 7 դոլարի է հասել: Մեկ օրում 17 ցենտով թանկացումն աննախադեպ է:Ավելին09:2611.03.26
2026-03-10
-
ՄիջազգայինԻրանում հրթիռակnծության հետևանքով վնաuվել է Ռուսաստանի հյուպատոսության շենքըՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունն իր Telegram-ալիքում հրապարակել է իրանական Սպահան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության վնասվածքների լուսանկարները, որի մոտակայքում մարտի 8-ին հարված էր հասցվել։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ մարտի 8-ին Սպահանում համանուն նահանգի նահանգապետարանի ուղղությամբ իրականացված հարձակման հետևանքով տուժել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը։ Ծառայողական շենքում և բնակելի բնակարաններում կոտրվել են ապակիները, մի քանի աշխատակիցներ հարվածային ալիքից վայր են ընկել։ Միևնույն ժամանակ, զոհեր և լուրջ վնասվածքներ չեն եղել։ Նախարարության հրապարակած լուսանկարներում երևում են շենքի մուտքի մասնակի կոտրված պատուհանները և դռների մոտ՝ հատակին թափված բեկորները։ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում էր ավերածությունների և խաղաղ բնակիչների զոհվելու մասին։ Իրանն իրականացնում է պատասխան հարվածներ Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։Ավելին23:5310.03.26 -
ՄիջազգայինՓեզեշքիանը Պուտինի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Իրանին աջակցելու համարԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի պայմաններում Իսլամական Հանրապետությանն աջակցող դիրքորոշման համար։ «Փեզեշքիանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը ցուցաբերած աջակցության համար»,-հայտնել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Զրույցի ընթացքում Իրանի նախագահը Ռուսաստանի առաջնորդին պատմել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին Իսրայելի և ԱՄՆ-ի հասցրած հարվածների մասին և կոչ է արել միջազգային մակարդակով դատապարտել նման գործողությունները»,-ասված է հաղորդագրության մեջ։ «Ռուսաստանի նախագահը, վերահաստատելով իր երկրի դիրքորոշումը, որը մերժում է Իրանի դեմ ռազմական ագրեսիան, հայտարարել է ՌԴ պատրաստակամության մասին՝ ուղարկելու անհրաժեշտ օգնություն և ցուցաբերելու ցանկացած աջակցություն տարածաշրջանում հակամարտությունների շուտափույթ դադարեցման համար», — նշվում է Փեզեշքիանի մամուլի ծառայության հայտարարության մեջ։Ավելին23:4610.03.26 -
ՀասարակականԽոշոր ու շղթայական ավտովթար` Երևանում. կա վիրավորԱյսօր՝ մարտի 10-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Lincoln», «Hongqi», «Honda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին23:3610.03.26 -
ՔաղաքականԻ՞նչ են պատմում սարսափի միջով անցած մարդիկ. իրավիճակը՝ հայ-իրանական անցակետումՆավթային օբյեկտների ռմբակոծության հետևանքով Իրանում սև անձրև են տեսել մարդիկ: Բնապահպանական և առողջապահական ծայրահեղ ծանր վիճակի մասին «Հայլուր»-ի տեսախցիկի առաջ պատմել են Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակի անցակետն անցնողները, հիմնականում՝ երկքաղաքացիություն ունեցող կամ երրորդ երկրների քաղաքացի իրանցիներ:Ավելին23:3010.03.26 -
ՄիջազգայինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ«Գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Նրանք քննարկել են տարածաշրջանում ընթացող ռազմական էսկալացիան։ Գլխավոր քարտուղարը վերահաստատել է նախորդ հայտարարություններում շարադրված իր դիրքորոշումը։Ավելին23:2510.03.26 -
ՀասարակականՎթար՝ Ազատավան գյուղում․ վարորդը մահացել էՄարտի 10-ին, ժամը 14։30-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ավելին23:1610.03.26 -
ՀասարակականԴերասան Գոռ Հակոբյանի որդին շտապ բուժման կարիք ունի. հայտարարվել է դրամահավաք«Ունեցվածքս արդեն հանել եմ վաճառքի, սակայն մինչև մեկնելը ունենք ընդամենը 5–7 օր ժամանակ, և այդ ընթացքում չենք հասցնի վաճառել այդ ամենը։ Այդ պատճառով դիմում եմ ձեր օգնությանը»:Ավելին23:1010.03.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ն կարծում է, որ Իրանն առայժմ չի ցանկանում դիվանագիտություն․ Ուիթքոֆ«Նախագահ Թրամփը ասել է, որ ինքը բաց է հաղորդակցության համար։ Հարցը հետևյալն է․ արդյո՞ք նրանք ցանկանում են հասնել դիվանագիտական լուծման։ Առայժմ փաստերը վկայում են, որ ոչ», - ասել է նա CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Ուիթքոֆը վստահություն է հայտնել, որ եթե Իրանը ցանկանա բանակցություններ վարել, Թրամփը «բաց կլինի դրա համար»։ «Բայց առայժմ իմաստ ունի միայն «խաղաղություն՝ ուժի միջոցով» մոտեցումը»,-հավելել է նա։ Ավելի վաղ Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թեհրանը նպատակահարմար չի համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների հետագա վարումը։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածների տակ հայտնվեցին իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Սպիտակ տանը հարձակումը հիմնավորել են հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբր բխում են Թեհրանից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին՝ գրոհելով Իսրայելի օբյեկտները։ Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։ Իրանին հասցված հարվածների հետևանքով սպանվել են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և իսլամական հանրապետության ղեկավարության մի շարք այլ առանցքային դեմքեր։Ավելին23:0510.03.26 -
ՄիջազգայինԻրանի պատերազմը հետաձգում է Ուկրաինայի խաղաղությունը. ի՞նչ է առաջարկել Թրամփը՝ ՊուտինինԶելենսկին հայտարարել է, որ, ամերիկյան կողմի առաջարկով, այս շաբաթ նախատեսված Ուկրաինա-Ռուսաստան-Միացյալ Նահանգներ եռակողմ հանդիպումը հետաձգվել է՝ Իրանում պատերազմի պատճառով: Հետաձգված բանակցությունների ֆոնին՝ թեժ է մնում իրավիճակը ռազմաճակատում:Ավելին23:0010.03.26 -
ՔաղաքականԹուրքիայի Էներգետիկայի նախարարն ու ՀՀ ՏԿԵ նախարարը հանդիպել են ՓարիզումՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը այսօր Փարիզում հանդիպում է ունեցել Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։Ավելին22:5010.03.26 -
ՄիջազգայինԳերմանիան եվրոպական մի քանի երկրների հորդորել է Patriot համակարգի 35 հրթիռ մատակարարել ՈւկրաինայինՆշվում է, որ Պիստորիուսի ջանքերով՝ եվրոպացի որոշ գործընկերներ, այդ թվում՝ Նիդեռլանդները, համաձայնել են համատեղ ուժերով հնարավորինս արագ 35 հրթիռ մատակարարել Ուկրաինային, որոնցից 5-ը տրամադրելու է Գերմանիան։Ավելին22:4510.03.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ն ուզում է հետքայլ անել. Իրանը չափազանց լավ էր պատրաստված պատերազմինՄիջազգայնագետ Դավիթ Կարապետյանը կարծում է, որ Թրամփը խրվել է իրանական հակամարտության մեջ և դրանից գլուխն ազատելու հնար է փնտրում:Ավելին22:3010.03.26 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջԶրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հետևողական զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել առանցքային, այդ թվում՝ էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ծրագրերին:Ավելին22:2310.03.26 -
ՄիջազգայինԻսրայելում հրթիռակոծությունների հետևանքով սպանվել է 12 մարդ, 200-ը՝ վիրավորվելԸստ աղբյուրի պնդումների՝ «Իսրայելի ուղղությամբ արձակված իրանական հրթիռների մոտավորապես 50%-ը կրել են կասետային մարտագլխիկներ», որոնք, նրա խոսքով, «օդում տրոհվում են ավելի փոքր ռումբերի», իսկ «դրանց խոցման շառավիղը կազմում է մոտ 10 կմ»։ «Թեև դրանցում ավելի քիչ պայթուցիկ նյութ է պարունակվում, քան ստանդարտ հրթիռի մեջ, հարվածը միևնույն է կարող է հանգեցնել մահացու ելքերի», ուստի «պաշտպանությունը և հրահանգների պահպանումը վճռորոշ նշանակություն ունեն», հավելել է գործակալության զրուցակիցը։Ավելին22:1510.03.26 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին22:0010.03.26 -
ՄիջազգայինԹրամփի կտրուկ որոշումը՝ Պուտինի հետ զրույցից հետո. վերանում են ռուսական նավթի դեմ սանկցիաներըԻրանական պատերազմի միակ շահող կողմը Ռուսաստանն է: Այսպիսի հայտարարություն է արել այսօր Եվրամիության խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան: Նրա պնդմամբ՝ Մերձավորարևելյան բախումը միայն մեկ հաղթող ունի, և այդ հաղթողը Ռուսաստանն է։Ավելին21:5110.03.26 -
Զինված ուժերՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈւ դիրք չի կառուցվել․ ՊՆ խոսնակՎերջին օրերին մի շարք հանրային գործիչներ և լրատվամիջոցներ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են շրջանառում այն մասին, թե իբր 2025 թվականի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքում տեղակայել են նոր դիրք։ Այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։Ավելին21:4210.03.26 -
ՔաղաքականԶայրանում ու ամաչում են մարդիկ. տեսել են՝ ի՞նչ է անում երկրի ղեկավարն «ուրախ ավտոբուսում»Պարգևավճարային սկանդալը չմոռացած փողոցը պարզ դեմագոգիա է անվանում ՔՊ-ականների պնդումները, թե իրենք հասարակ ժողովրդի մենյուով են սնվում: Փաշինյանի պեռաշկի-կուկուրուզային քարոզչությունը հակառա՞կ էֆեկտ է ունենում:Ավելին21:3810.03.26