Լրահոս
2026-03-08
-
ՔաղաքականՈւժեղ երկիրն էն ա, որ 8 քայլ առաջ գիտես քո երկրի վտանգները. Նարեկ ԿարապետյանԺամանակն է նոր և ուժեղ առաջնորդի»։Ավելին21:0008.03.26 -
ՀասարակականՊատահական չէ, որ առաջին կինը կոչվեց «Կյանք», որովհետև կնոջ կոչումը առնչվում է կյանքին. Հայր Ռուբեն«Սիրելի՛ մայրեր և քույրեր, կանանց միջազգային տոնի առիթով սիրով և երախտապարտ սրտով շնորհավորում եմ ձեզ ամենքիդ՝ մաղթելով առողջություն, խաղաղություն և աստվածային առատ օրհնություններ։ Պատահական չէ, որ առաջին կինը կոչվեց «Կյանք», որովհետև կնոջ կոչումը առնչվում է կյանքին։ Աստծո օրհնությամբ և կնոջ միջոցով լույս աշխարհ է գալիս մարդկային կյանքը, և այդ օրհնությունը ցայսօր շարունակվում է ձեր կենսատու առաքելությամբ։ Դուք եք այն աղբյուրը, որի միջոցով նոր կյանք է ծնվում, ընտանիքներ են կառուցվում, հասարակությունն է զորանում։ Բայց քրիստոնեական հավատը մեզ սովորեցնում է ավելի բարձր ճշմարտության մասին։ Աստվածամորից ծնվում է Կյանքի աղբյուրը՝ Աստծո Որդին, որ մարդանալով դառնում է մարդու Որդի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Հետևաբար, դուք, սիրելի՛ կանայք, կոչված եք ոչ միայն կյանք պարգևելու, այլև ձեր հավատքով, սիրով և դաստիարակությամբ Աստծո որդիներ ու դուստրեր ծնելու, այսինքն՝ մարդկանց առաջնորդելու դեպի Աստված, դեպի հավատ և դեպի փրկություն։ Ամենասուրբ Աստվածամոր բարեխոսությունը թող շարունակ ուղեկցի ձեզ՝ սրբագործելով մայրության ձեր առաքելությունը և օրհնաբեր դարձնելով մեր հավաքական կյանքը։ Աստված օրհնի ձեզ ամենքիդ»։Ավելին20:2008.03.26 -
ՀասարակականՍյունիքում 36-ամյա վարորդը Kia-ով մի քանի պտույտ գլորվելով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավորԱյսօր՝ մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 175 կմ հատվածում ՌԴ քաղաքացի 36-ամյա Ւվանով Վալենտինը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր մի քանի պտույտ գլորվելով, քարերին բախվելով գլխիվայր հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին19:4208.03.26 -
Հասարակական2-րդ դասարանում սպիտակ թաշկինակի վրա նկարեցի ծաղիկ ու նվիրեցի մայրիկիս. Նարեկ ԿարապետյանԵս փոքր էի, փող ձեռքս դեռ չէին տալիս, չգիտեի` ինչ նվիրել Մայրիկիս:Ավելին19:1008.03.26 -
Արտաքին քաղաքականությունՄակրոնը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին«Տարածաշրջանի ղեկավարների հետ իմ խորհրդակցությունների շրջանակներում զրույց ունեցա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին հայտնեցի մեր աջակցությունն ու համերաշխությունը իր երկրին Իրանի հարվածներից հետո։Ավելին18:3008.03.26 -
ՀասարակականՍպասվում են տեղումներ․ լեռնային շրջաններում՝ բուքԱյս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։Ավելին18:0008.03.26 -
ՀասարակականԱբու Դաբիից և Դուբայից դեպի Օման 54 ՀՀ քաղաքացի է տեղափոխվել ավտոբուսով. ԱԳՆԱՄԷ-Օման սահմանին ՀՀ քաղաքացիներին դիմավորել է Օմանում ՀՀ դեսպանության դիվանագետը՝ ապահովելով սահմանի անցման դյուրացում և տեղափոխում Մասկատի օդանավակայան: Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան:Ավելին17:3008.03.26 -
ՀասարակականՀայաստանում ձևավորվում է սերունդ, որը պատրաստ է խոսել, գործել և բերել իրական փոփոխություն. «Երիտասարդի ձայնը»Երեկ՝ մարտի 7-ին, «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության «Բեկում» համաերիտասարդական ֆորումը համախմբեց շուրջ 350 երիտասարդների։ Երիտասարդների մեծ ակտիվությունն ու հետաքրքրությունը ցույց տվեցին մեկ պարզ բան․ Հայաստանում ձևավորվում է սերունդ, որը պատրաստ է խոսել, գործել և բերել իրական փոփոխություն։Ավելին17:0008.03.26 -
ՀասարակականԹող ձեր ջանքերը և նախաձեռնությունները շարունակեն նպաստել մեր պետության զարգացմանն ու բարօրությանը․ ՀՀ նախագահԱյս օրն առիթ է մեկ անգամ ևս արժևորելու և մեծարելու կանանց դերը մեր հասարակության, ընտանիքների և պետական կյանքի բոլոր ոլորտներում։ Հայ կնոջ կերպարը դարեր շարունակ մարմնավորել է նվիրում, հոգատարություն, ուժ և պատասխանատվություն՝ լինելով ընտանիքի ամրության, արժեքների պահպանման և սերունդների դաստիարակության հիմնասյուներից մեկը։Ավելին16:3008.03.26 -
ՀասարակականԿնոջ ներկայությունը յուրաքանչյուր ոլորտում ստեղծում է արդարություն և մարդասիրություն. Ծովինար ԹադևոսյանԴուք ամեն օր ձեր մասնագիտական հմտությամբ ու մարդկային վերաբերմունքով նպաստում եք համակարգի կայացմանն ու զարգացմանը։Ավելին16:0008.03.26 -
Հասարակական«Վերադարձրե՛ք մեզ մեր տղաներին»․ անհետ կորած զինծառայողների մայրերի նամակըԱյսօր, երբ դուք ծաղիկներ եք նվիրում ձեր մայրերին ու կանանց, մի պահ հիշեք նաև այն մայրերին, տատիկներին, կանանց, քույրերին և աղջիկ երեխաներին, որոնք տարիներ շարունակ սպասում են իրենց ծաղիկ տղաներին։Ավելին15:4208.03.26 -
ՀասարակականԵրևանում 65-ամյա տղամարդը վայր է ընկել տանիքից ու «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել հիվանդանոցՄարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։Ավելին15:3808.03.26 -
ՀասարակականԱմենատաք փառատոնը՝ ամենացուրտ բնակավայրում. ձմեռային էքստրիմ՝ ԱմասիայումՀայաստանի ամենացուրտ կետում տաք է միայն ձմեռային էքստրիմի սիրահարների համար: Ամասիայում ձմեռային փառատոն է կազմակերպվել:Ավելին15:3008.03.26 -
ՄիջազգայինՍլովակիան պատրաստ է Հունգարիայի պես արգելափակել Ուկրաինային տրամադրվող ԵՄ 90 միլիարդ եվրոյի վարկը. Ռոբերտ ՖիցոԵվրոպական վարկի արգելափակումը, ըստ վարչապետի, օրինական գործիք է՝ համայնքի երկրներ նավթի մատակարարումները վերականգնելու համար։ Ֆիցոն մարտի 10-ին Փարիզում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ կքննարկի Ուկրաինայի կողմից «Դրուժբա»-ով նավթի մղման դադարեցումը։ Նա կարծում է, որ Բրյուսելը կարող է ստիպել Զելենսկուն թույլ տալ խողովակաշարի իբր վնասված հատվածի տեսչական ստուգումը։ Սլովակիայի կառավարության ղեկավարը նաև կանխատեսում է, որ Կիևը չի վերադարձնի ոչ մի վարկ, որը ստացել է կամ ակնկալում է ստանալ ԵՄ-ից։Ավելին15:0008.03.26 -
Հասարակական«Անհնար է դիմանալ այս տանջանքին»․ անհետ կորածների մայրերի խաղաղ ակցիան՝ կառավարության դիմացՆա հավելեց, որ պահանջում են և՛ արդարադատության նախարարությունից, և՛ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, և՛ դատախազությունից, որ գտնեն իրենց որդիներին։Ավելին14:3508.03.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի մարտի 9-12-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։Ավելին14:1508.03.26 -
ՀասարակականՄեր փոխարեն պիտի խոսեն բարի գործերը․ Հայր Զաքարիան՝ Տնտեսի կիրակիի պատգամի մասին«Մեծահարուստ մի մարդ իր տնտես կառավարչին է վստահում ամբողջ տնտեսությունը։ Մարդիկ ամբաստանում են նրան, որ վատնում էր Տիրոջ ունեցվածքը։ Վախենալով Տիրոջ բարկությունից, այս տնտեսը կանչում է պարտապանների և ներում նրանց պարտքերը։ Տեսնելով տնտեսի հնարամտությունը, Տերը գովում է նրան։Ավելին13:5008.03.26 -
ՔաղաքականԻրանը զգուշացնում է Ադրբեջանին՝ երկրից դուրս բերել «սիոնիստներին». իրանագետՀայտարարությունն ունի ակնհայտ զգուշացման բնույթ, և չնայած «խրոխտ» հռետորաբանությանը, Բաքվի բռնապետը շատ լավ գիտե, որ իր երկրում առնվազն տասնյակ հազարավոր հավատացյալ շիաներ զոհված այաթոլլահ Խամենեիին համարում էին իրենց հոգևոր առաջնորդ, ինչի պատճառով էլ հայտարարության մեջ երկու անգամ շեշտվում է «իսլամական» բառը»։Ավելին13:3908.03.26 -
ՀասարակականԴուք մեր կյանքի յուրահատուկ ուժն եք, մեր ավանդույթների հավատարիմ պահապանը. Արմեն Սարգսյան«Սիրելի կանայք են աղջիկներ, շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ։Ավելին13:2008.03.26 -
ՀասարակականԽաղաղության պայմաններում կանայք առավել լայն հնարավորություններ են ստանում լիարժեք իրացնելու իրենց ներուժը․ ՆԳ նախարարԿանանց լիարժեք մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին և կառավարման համակարգում նրանց ներգրավվածության ընդլայնումը կարևոր պայման են ժամանակակից ու արդյունավետ պետական կառավարման ձևավորման համար։ Կանանց և տղամարդկանց համատեղ ներուժը հնարավորություն է տալիս ձևավորել առավել հավասարակշռված և արդյունավետ լուծումներ հանրային նշանակության հարցերում։Ավելին13:0008.03.26