Լրահոս
2026-03-07
-
ՏարածաշրջանԹուրքիան զգուշացրել է Իրանին իր տարածքի ուղղությամբ նոր հրթիռների արձակման անթույլատրելիության մասին․ ՖիդանՄյուս կողմից, Թյուրքական պետությունների կազմակերպությունը հզոր աջակցություն և համերաշխություն է ցուցաբերել Թուրքիայի և եղբայրական Ադրբեջանի դեմ ուղղված հարձակումների ժամանակ»։Ավելին23:2007.03.26 -
ՀասարակականՓաշինյանին աղետալի վիճակից չեն հանում սուջուխը, պեռաշկին ու մուննաթը. նոր սոցհարցման արդյունքներըՔՊ-ի քարոզչական ավտոբուսն այսօր կանգառներ է ունեցել Արագածոտնի ու Շիրակի մարզերում: Ուրախ ավտոբուսի համար մեկ ուղևորը Մարալիկում պոռթկացել է, երբ մի շիրակցի բողոքել է, որ հեռու է մանկապարտեզը: Որքա՞ն է գահավիժել Փաշինյանի վարկանիշը: Սոցհարցումները ցոյւց են տալիս, որ Փաշինյանի թիմի աշխատանքից դժգոհողների գերակշիռ մասը պատրաստ է քվեարկել նրա հիմնական քաղաքական հակառակորդների օգտին:Ավելին23:1507.03.26 -
ՔաղաքականԵս այն մարդը չեմ, ով կարող է դավաճանել իր կողմից որդեգրված արժեքային համակարգին. Ռոբերտ Քոչարյան«Բնավորության հարց է։ Կստացվեր, որ ես թողել, փախել եմ, վախեցել եմ։ Սա ռացիոնալ որոշում չէր և ես գիտեի այդ մասին։ Ես բոլոր հնարավորություններն ունի շատ հանգիստ դրսում ապրելու և բավական լավ գումար էի վաստակում, խնդիրներ ընդհանրապես չէի ունենա։ Եկել եմ մեկ պատճառով՝ այն կերպարը, որ մշտապես ունեցել եմ, ինձ թույլ չի տվել մտածել որ կարող եմ չգալ, ընկալումը կարող էր այնպիսին լիներ, որ վախեցել եմ, թողել, փախել։ Եկա, մտա պայքարի մեջ։ Ես այն մարդը չեմ, ով կարող է դավաճանել իր կողմից որդեգրված արժեքային համակարգին։ Ես համարում եմ, որ իմ տեսակը չէր կարող չգալ Հայաստան ու չպայքարել»,-ասաց ՀՀ երկորրդ նախագահը։Ավելին23:0507.03.26 -
ՔաղաքականԱյս պահին Բեյրույթի օդանավակայանն աշխատում է հատուկ ռեժիմով, օդային տարածքը բաց է․ ՀՀ ԱԳՆՄերձավոր Արևելքում իրավիճակի սրումից ի վեր Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ևս աշխատում է արտակարգ ռեժիմով։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: «Մարտի 4-ին Բեյրութ-Երևան արտահերթ չվերթով Հայաստան տեղափոխվեց ՀՀ 121 քաղաքացի՝ այդ թվում 87-ը «Երևան» երիտասարդական նվագախումբ-համույթի մասնակիցներն ու նրանց ուղեկցող անձինք։ Այս պահին Բեյրույթի օդանավակայանն աշխատում է հատուկ ռեժիմով, օդային տարածքը բաց է։ Գործում է շաբաթական Բեյրութ-Երևան 3 ուղիղ չվերթ։ ՀՀ դեսպանության թեժ գծին ստացվում են իրավիճակով պայմանավորված հարցերով զանգեր, քաղաքացիներին տրվում են համապատասխան աջակցություն և ուղղորդումներ՝ ըստ անհրաժեշտության։ Հյուպատոսական ծառայությունները մատուցվում են ժամանակին և անխափան»,- նշվում է հաղորդագրության մեջ։Ավելին23:0007.03.26 -
ՔաղաքականԱռաջարկում էի մեծացնել «Թրամփի ուղու» մասշտաբը, ներգրավել այն պետություններին, որոնց նկատմամբ Իրանում թշնամական վերաբերմունք չկա․ Քոչարյան«Մեծ քաղաքականություն» փոդքատի առաջին թողարկման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահը, անդրադառնալով «Թրամփին ուղուն, նշեց, որ չի առաջարկում ընդհանրապես հրաժարվել այդ նախաձեռնությունից։Ավելին22:4807.03.26 -
ՀասարակականՏնտեսի կիրակիին Արագածոտնի թեմի եկեղեցիներում կմատուցվեն Սուրբ ՊատարագներՀայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի եկեղեցիներում մարտի 8-ին՝ Տնտեսի կիրակիին կմատուցվեն Սուրբ Պատարագներ. ԺԱՄԸ 10:00 Ծաղկահովիտ Կոշի Սուրբ Գևորգ Արագածի Սուրբ Աստվածածին Ապարանի Սուրբ Խաչ Թալինի Սուրբ Աստվածածին Բյուրականի Սուրբ Հովհաննես ԺԱՄԸ 10:30 Աշտարակի Կարմրավոր Սուրբ Աստվածածին Կարբիի Սուրբ Աստվածածին Սաղմոսավանք վանական համալիր Ղազարավանի Սուրբ Նարեկ Աշտարակի Սուրբ Մարիանե Աշտարակի Սուրբ Սարգիս Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց Մուղնու Սուրբ Գևորգ Ոսկեվազի Սուրբ Հովհաննես ԺԱՄԸ 11:00 Տեղերի Սուրբ Աստվածածին վանքԱվելին22:4507.03.26 -
Քաղաքական«Մեծ քաղաքականություն». Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ փոդքասթ«Մեծ քաղաքականություն». Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ փոդքասթԱվելին22:3007.03.26 -
ՄիջազգայինԲաքուն շիկացնում է Իրանի դեմ կրակը. Թեհրանը դեռ զսպում է սադրանքներըԱդրբեջանը ահաբեկչության մեղադրանք է ներկայացնում Իրանին: Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնում է, թե կանխել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ծրագրած ահաբեկչական փորձերը, այդ թվում՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին հարվածելու փորձը: Իրանական կոմղը չի արձագանքել Իրան-Ադրբեջան հարաբերությունները թեժացնող այդ մեղադրանքին:Ավելին22:2007.03.26 -
ՔաղաքականՊետք է քայլեր ձեռնարկել Իրանի պատերազմը օր առաջ կանգնեցնելու ուղղությամբ․ ոչ թե պեռաշկի ուտել․ ՔոչարյանԵս ուղղակի համոզված եմ, որ Պարսից ծոցի երկրներն ամենօրյա կապի մեջ են այլ երկրների՝ այդ թվում ԱՄՆ-ի հետ, և ահազանգում են, որ Իսրայելն, ըստ էության, հասել է իր նպատակին, փչացրել է հարաբերություններն Իրանի և այդ երկրների միջև։ Վտանգը չափազանց լուրջ է և մենք չենք կարող այդ մասին չխոսել»։Ավելին22:0907.03.26 -
ՄիջազգայինՑԱԽԱԼ-ը պահանջել է արագացնել Բեյրութի հարավային ծայրամասերից բնակիչների տարհանումըԼիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանների բնակչությունը իսրայելական բանակից նոր նախազգուշացում է ստացել նախապատրաստվող ավիահարվածների մասին, որոնց նպատակը շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ենթակառուցվածքների ոչնչացումն է։ Ռազմական ներկայացուցիչ Ավիխայ Էդրին X հարթակում արաբերենով տարածված հայտարարության մեջ պահանջել է արագացնել մարդկանց տարհանումն այն շրջաններից, որոնց ուղղությամբ մոտ ժամանակներս ավիահարվածներ են հասցվելու։ «Բոլոր նրանք, ովքեր դեռ չեն լքել իրենց տները, պետք է շտապեն հեռանալ քաղաքի հարավային ծայրամասերից։ Մեր նախազգուշացումներն անտեսելը և վտանգավոր վայրերում մնալը վտանգի տակ կդնի ձեր և ձեր ընտանիքների կյանքը»,- նշված է տեքստում։ Ինչպես հայտնել է Al Jadeed հեռուստաալիքը, իսրայելական ինքնաթիռները ազդանշանային հրթիռներ են արձակել Բեյրութի արվարձանների վրա։ Քաղաքի հարավային մասի երկնքում մշտապես գտնվում են իսրայելական հետախուզական անօդաչու թռչող սարքեր, որոնք թիրախներ են ընտրում ավիահարվածներ հասցնելու համար»։Ավելին22:0007.03.26 -
ՔաղաքականՄենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը․ Ռոբերտ Քոչարյան«Մենք դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար՝ նույնիսկ որոշ չափով մաշեցնելով ինքներս մեզ, մեր ջանքերը, փողոցային պայքարը լավ պայմաններ է ստեղծել իշխանափոխության համար՝ որոշ չափով մեր մաշեցման գնով»։Ավելին21:5007.03.26 -
ՀասարակականԿատաղել է ժողովուրդը. հերթական մարդասպանությունը՝ բակումՍպանության հերթական դեպքն է եղել Երևանում: Ահազանգով Արշակունյաց պողոտա մեկնած ոստիկանները 44 և 46 շենքերի դալանում տղամարդու դի են հայտնաբերել: Մարմնի վրա սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի հետքեր են եղել: Քննչական կոմիտեն այս դեպքով էլ մանրամասներ չի հայտնում: Հայտնի չէ ձերբակալված կա՞, թե՞ ոչ:Ավելին21:4607.03.26 -
ՔաղաքականԵթե ՀՀ իշխանությունը ականջալուր լիներ, փորձեր մի քիչ հասկանալ ու ճիշտ գնահատեր, մենք Արցախը չէինք կորցնի. Ռոբերտ Քոչարյան«Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Իշխանության անպատասխանատվությունը բերում է ծանր հետևանքներ։ Մենք պարտավոր ենք զգուշացնել ժողովրդին, որ լրջագույն պրոբլեմ կա և, եթե Հայաստանը հիմա չլրջանա, շատ ավելի մեծ խնդրի առաջ կկանգնենք»։Ավելին21:3807.03.26 -
ՔաղաքականԻ՞նչ օգուտ է տվել հայկական արբանյակը ՀՀ-ին ու «հպարտ քաղաքացուն»․ ռազմական փորձագետԻշխանության ներկայացուցիչները մեկը մյուսին հերթ չտալով դարձել, էին տիեզերաբան, արբանյակագետ ու նշվում էր, որ այն կիրառվելու է սահմանների վերահսկողութան, գյուղատնտեսության զարգացման, քարտեզագրության, արտակարգ իրավիճակների կառավարման համար:Ավելին21:3207.03.26 -
ՄիջազգայինՀզոր պայթյուն է որոտացել ԴուբայումՊայթյունը լսելի է եղել քաղաքի մի քանի թաղամասերում, այդ թվում՝ հանրահայտ Դուբայ Մարինա շրջանում։ Ավելի վաղ ԱՄԷ նախագահը հայտարարել էր, որ երկիրը գտնվում է «պատերազմական վիճակում»՝ Մերձավոր Արևելքում իրանական հարձակումների սրման ֆոնին։Ավելին21:1907.03.26 -
ՄիջազգայինԱնորոշ վիճակում են հայերը Դուբայից՝ Երուսաղեմ. Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն չկաՉնայած Դուբայի իշխանությունը հերքում է, թե իրանական դրոնները հարվածել են միջազգային օդակայանին, այսօր առավոտյան այդ օդակայանից թռիչքները հետաձգվել էին: Շատ ուղևորներ տարբեր լրատվամիջոցների հայտնել էին, որ պայթյունների ձայներ են լսել, երբ պատրաստվում էին ինքնաթիռ բարձրանալ: «Ֆլայ Դուբայ» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքի ուղևորները պայթյունի պահին արդեն ինքնաթիռում են եղել: Հետաձգված թռիչքը կայացել է ավելի քան 10 ժամ ուշացումով:Ավելին21:1507.03.26 -
ՏնտեսականԲարձրացված թոշակով թոշակառուն միայն ջեռուցման ծախսը կարող է հոգալ․ տնտեսագետՄեկ անձի կողմից ջեռուցման վրա ծախսվող գումարը Հայաստանում կախված է մի քանի առանցքային գործոններից՝ բնակարանի մակերեսից, ջեռուցման տեսակից (գազ, էլեկտրաէներգիա, փայտ) և շենքի ջերմամեկուսացումից։Ավելին21:0007.03.26 -
ՀասարակականԹաիլանդում շբոսաշրջային նպատակներով գտնվում են ՀՀ 56 քաղաքացիներ, որոնց թռիչքները չեղարկվել կամ հետաձգվել են․ ՀՀ ԱԳՆՄարտի 7-ի դրությամբ Թաիլանդում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը (նստավայրը՝ ք. Պեկին) ունի Թաիլանդում շբոսաշրջային նպատակներով գտնվող ՀՀ 56 քաղաքացիների տվյալներ, որոնց թռիչքները չեղարկվել կամ հետաձգվել են: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։ «Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ավելի վաղ օրերին ՀՀ դեսպանության հետ կապ հաստատած քաղաքացիների թիվը 72 էր, մարտի 6-ին նրանցից 16-ն արդեն լքել են Թաիլանդի տարածքը` Չինաստանի տարածքով Հայաստան վերադառնալու նպատակով։ Մեկ քաղաքացի արդեն իսկ ձեռք է բերել մարտի 13-ի` Բանգկոկ-Շենժեն-Ուրումչի-Երևան երթուղու տոմս, այլ քաղաքացիներ ևս դիտարկում են այս տարբերակը։ ՀՀ դեսպանությունը և Բանգկոկում տեղակայված ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակը կապի մեջ են թաիլանդական իշխանությունների հետ` նրանց կողմից թռիչքների չեղարկման հետևանքով զբոսաշրջիկներին տրամադրվելիք աջակցության չափը և մեխանիզմները հստակեցնելու և դրա վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ քաղաքացիներին փոխանցելու նպատակով։ Միաժամանակ, տարբեր ավիաընկերությունների հետ քննարկվում են ՀՀ քաղաքացիների հնարավորինս հարմար և արագ տեղափոխման կազմակերպման հնարավորությունները։ Դեսպանությունը և պատվո հյուպատոսի գրասենյակը մշտական կապի մեջ է Թաիլանդում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ՝ նրանց Հայաստան վերադարձի կազմակերպման հարցում հնարավոր լուծումներ գտնելու նպատակով։ Լրացուցիչ տեղեկություն՝ https://www.facebook.com/photo?fbid=10241536773217188&set=a.10204570733529299»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին20:4507.03.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Պատերազմ՝ առանց ռազմավարության. տարածաշրջանը պայթեցրած բախման 8-րդ օրըՀայլուր 20։30 Պատերազմ՝ առանց ռազմավարության. տարածաշրջանը պայթեցրած բախման 8-րդ օրըԱվելին20:3007.03.26 -
ՄիջազգայինԹրամփը պնդում է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորումը «ճանապարհին է»«Ես կարգավորել եմ ութ պատերազմ, և, կարծում եմ, ևս մեկը ճանապարհին է։ Ինձ թվում էր՝ սա անելն ամենահեշտը կլինի,- ասել է նա Ֆլորիդայի Դորալ քաղաքում անցկացվող «Ամերիկայի վահան» գագաթնաժողովի ժամանակ։ «Տեսնենք՝ ինչ կստացվի։ Մենք բազմաթիվ անգամներ մոտ ենք եղել կարգավորմանը»,-ասել է նա։Ավելին20:2007.03.26