Լրահոս
2026-02-03
-
ՀասարակականԿասեցվել է մանկապարտեզի հանրային խոհանոցի արտադրական գործունեությունըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրության հիման վրա՝ կասեցվել է «Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հանրային սննդի օբյեկտի (խոհանոցի) արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, գյուղ Շահումյան): Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։Ավելին13:4003.02.26 -
ՔաղաքականԴեկտեմբեր-հունվարին ստացել եմ ահազանգեր, ըստ որոնց, հոսանքազրկման հետևանքով շարքից դուրս է եկել մեր քաղաքացիների կենցաղային տեխնիկան, փչացել է սնունդը. պատգամավորՊատասխան գրության մեջ նշված է, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացրած պարզաբանումների համաձայն՝ 2025 թվականի դեկտեմբերի 28-ի «Վարդաշեն» 110/35/6 կՎ ենթակայանում տեղի ունեցած վթարի արդյունքում hոսանքազրկվել են Էրեբունի համայնքի 51 հազար սպառողներ, որոնցից 40 հազարի էլեկտրամատակարարումը վերականգնվել է 3 ժամվա ընթացքում փոխանջատումների իրականացմամբ, իսկ ոչ ավելի քան 11 հազար սպառողների էլեկտրամատակարարումը վերականգնվել է վթարից 52 ժամ հետո։Ավելին13:3303.02.26 -
ՔաղաքականԲաքվում պետական մակարդակով Հայաստանի դեմ մշակվում է անթաքույց զավթողական ծրագիր․ Տաթևիկ ՀայրապետյանԱդրբեջանի պետական լրատվական գործակալություն AZERTAC-ի կողմից այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմայի լուսաբանումը վկայում է այն մասին, որ այդ գաղափարը ներկայացվում է համակարգված կերպով, ոչ թե որպես սահմանափակ պատմական կամ ակադեմիական քննարկում, այլ որպես պետական քաղաքականության առանցքային ուղղություն։ Թեման ձևակերպվում է ոչ միայն քաղաքական հայտարարությունների միջոցով, այլ միտումնավոր ներմուծվում է գիտության, մշակույթի, կրթության, բանահյուսության, քարտեզագրության, գրականության և նույնիսկ կիրառական հետազոտությունների դաշտ։ «Արևմտյան Ադրբեջանը» ներկայացվում է որպես «նախնյաց հայրենիք», իսկ Երևանը և Հայաստանի ներկայիս տարածքի այլ շրջաններ՝ որպես պատմականորեն «ադրբեջանական հողեր»։ «Վերադարձը» մշտապես բնութագրվում է որպես խաղաղ և իրավունքների վրա հիմնված գործընթաց՝ նպատակ ունենալով այս մոտեցմանը հաղորդել երկարաժամկետ լեգիտիմություն և անխուսափելիության զգացում թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանների համար։Ավելին13:2303.02.26 -
ՄիջազգայինՓեզեշքիանը հանձնարարել է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ«Հաշվի առնելով տարածաշրջանի բարեկամ կառավարությունների դիմումները՝ արձագանքելու Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի՝ բանակցություններ վարելու առաջարկին, ես հանձնարարել եմ արտաքին գործերի նախարարին՝ սպառնալիքներից և անհիմն սպասումներից զերծ համապատասխան մթնոլորտի առկայության դեպքում ձգտել արդար և հավասարազոր բանակցությունների՝ առաջնորդվելով արժանապատվության, խոհեմության և նպատակահարմարության սկզբունքներով: Այս բանակցությունները վարվելու են մեր ազգային շահերի շրջանակներում»: Այս մասին գրել է Իրանի նախագահՄասուդ Փեզեշքիանը X-ի իր էջում: «Հաշվի առնելով տարածաշրջանի բարեկամ կառավարությունների դիմումները՝ արձագանքելու Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի՝ բանակցություններ վարելու առաջարկին, ես հանձնարարել եմ արտաքին գործերի նախարարին՝ սպառնալիքներից և անհիմն սպասումներից զերծ համապատասխան մթնոլորտի առկայության դեպքում ձգտել արդար և հավասարազոր բանակցությունների՝ առաջնորդվելով արժանապատվության, խոհեմության և նպատակահարմարության սկզբունքներով:Ավելին13:1503.02.26 -
ՏնտեսականԺողովրդագրական հիմնական ցուցանիշներն արձանագրել են իրավիճակի էական վատացում․ պատգամավորՍոցիալապես առավել խոցելի խմբերում գտնվող մեր բնակչության շուրջ 40 տոկոսի կյանքի որակը նվազում է, այդ թվում՝ կենսաթոշակառուներ, նպաստառուներ, աշխատող աղքատներ, աղքատներ և ծայրահեղ աղքատներ, ինչը հանգեցրել է նաև սոցիալական պատճառներով ամուսնությունների թվի կտրուկ նվազման և ամուսնալուծությունների թվի աճի, մահացության, այդ թվում՝ մանկամահացության ցուցանիշների աճի, բնականաբար նաև՝ ծնվածների թվաքանակի նվազման ու արտագաղթը բնութագրող ցուցանիշի աճի»:Ավելին13:0903.02.26 -
ՔաղաքականԵրեք մարզերում իրականացնելու ենք համայնքների միավորում. ՏԿԵ նախարարԱյդ մասին նախարարության՝ 2025 թվականի գործունեության մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:Ավելին13:0303.02.26 -
ՏարածաշրջանՄիջին միջանցքը դառնում է առանցքային կամուրջ Ասիայի և Եվրոպայի միջև. ԿոբախիձեՄիջին միջանցքը՝ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին, վերածվում է կայուն և հուսալի տարանցիկ ուղու, որն ունակ է հաղթահարել աշխարհաքաղաքական տարաձայնությունները։Ավելին12:5803.02.26 -
ՀասարակականՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքովՔամին` հարավարևմտյան` 3-6մ/վ, փետրվարի 3-ի ցերեկը, 4-8-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։Ավելին12:5403.02.26 -
ՀասարակականԵս անտաղանդ եմ, ես ավելի կփչացնեմ «Վարչաբենդը». Դավիթ ԽուդաթյանՑավոք սրտի, երաժշտական գործիքներին տիրապետելու մասով ես անտաղանդ եմ, հետևաբար ես ավելի կփչացնեի «Վարչաբենդ»-ը:Ավելին12:4703.02.26 -
ԻրավականՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպքՊետական եկամուտների կոմիտեն, հավատարիմ մնալով պետության և հանրային շահի պաշտպանության իր առաքելությանը, շարունակում է հետևողական և անզիջում պայքար մղել ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների ապօրինի տեղափոխման դեպքերի բացահայտման ուղղությամբ: Օրերս Ագարակ սահմանային անցման կետում` ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համատեղ մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած քաղաքացի Ա․Փ-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան: Բեռնատարի կցորդի երկաթե հենարանների վրա դասավորված սյուների միջից հայտնաբերվել է 34 թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Փաթեթների քաշը կազմել է շուրջ 23,4 կգ։ Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել և տեղափոխվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել, այնուհետև դատարանի համապատասխան որոշման հիման վրա վերջինի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական վարույթի քննությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, Սյունիքի մարզային վարչության, Վայոց Ձորի մարզային վարչության և պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է շուրջ 23,4 կգ թմրամիջոցի հնարավոր տեղակայման վայրը: «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում, Երևան քաղաքից դեպի Մասիս քաղաք տանող ճանապարհահատվածում, թմրամիջոցների մաքսանենգություն և իրացում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ 2 քաղաքացի։ Ձերբակալվածներ Է․Ա-ն և Ս․Ջ․-ն ներկայացվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում վերջինները ձերբակալվել են: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղությամբ:Ավելին12:4003.02.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Արշակ Սրբազանը կալանավորված կմնա. դատարանի որոշումըՀայլուր 12։30 Արշակ Սրբազանը կալանավորված կմնա. դատարանի որոշումըԱվելին12:3003.02.26 -
ՔաղաքականՎստահ եմ, որ այդ փոփոխությունները մեր քաղաքացիներին հաճելի են. Դավիթ ԽուդաթյանԼրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։Ավելին12:2603.02.26 -
ՔաղաքականՄենք կարևոր որոշում ենք ընդունել, թե ինչպիսին պիտի լինի նոր ատոմակայանի տիպը. ՏԿԵ նախարար«Մենք կարևոր որոշում ենք ընդունել, թե ինչպիսին պիտի լինի նոր ատոմակայանի տիպը»։ Այս մասին հայտարարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։Ավելին12:1803.02.26 -
ԻրավականՔննիչը հերքել է, թե Արշակ Սրբազանի գործով ապացույց գլանակը կորել էԼրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։Ավելին12:1303.02.26 -
ՄիջազգայինԱդրբեջանում ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցած քաղաքացիներ են ձերբակալվելԱդրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը քրեական պատասխանատվության է ենթարկել Ադրբեջանի մի խումբ քաղաքացիների, ովքեր մասնակցել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող ռազմական գործողություններին։Ավելին12:0803.02.26 -
ՀասարակականՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 97 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 181 քաղաքացուՀունվարի 30-ի ժամը 08։00-ից մինչև փետրվարի 3-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ ՓԾ ստորաբաժանումներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով՝ արգելափակումից դուրս են բերել 97 տրանսպորտային միջոց և 181 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:Ավելին12:0003.02.26 -
ԻրավականԱրշակ Սրբազանը կմնա կալանքի տակԻնչպես հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը, սահմանափակումները պահպանվել են, միայն քրոջ երեխաները կարող են այցելել նրան։Ավելին11:4703.02.26 -
ՀասարակականԳեղարքունիքում «Opel»-ը բախվել է սառույցին և գլխիվայր շրջվելԱյսօր՝ փետրվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Դավիթ Ու.-ն, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72 կմ հատվածում՝ «Գագարի մոտ» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սառույցին, ապա ճանապարհի երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։Ավելին11:3003.02.26 -
ՀասարակականԻրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվելՉեղարկվել են փետրվարի 3-ին նախատեսված «Fly Kish»-ի և «Armenia Airways»-ի Թեհրան-Երևան չվերթերը, որոնք պետք է իրականացվեին ժամը 14:45-ին և 16:35-ին։Ավելին11:1903.02.26