Լրահոս
2026-02-03
-
ԻրավականՀայաստանի կառավարությունն իր ուժը զենք է դարձրել մեր Եկեղեցու դեմ․ նախնական կալանքը վերածվել է պատժի․ Արամ ՎարդևանյանԻ պատասխան այդ խոսքերի՝ Հայաստանի վարչապետը հրապարակավ հայտարարությամբ հանդես եկավ։ Մի քանի ժամ անց պարոն Կարապետյանի տունը խուզարկվեց, և նա ձերբակալվեց ու կալանավորվեց իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով։ Միայն այդ խոսքերի համար պարոն Կարապետյանը 200 օր անցկացրել է ծանրագույն պայմաններում, մի ՔԿ հիմնարկում որը հայտնի է, որպես «ԿԳԲ-ի պադվալ»։Ավելին11:1503.02.26 -
Մամուլի տեսությունԻնչպես են թույլ տվել ԲԿ-ում պատարագ մատուցել. «Հրապարակ»Անցած շաբաթ այդ նույն մարդիկ, սակայն, թույլ չէին տվել, որ հիվանդանոցում պատարագ մատուցվի, եւ Սրբազանը հաղորդություն ստանա, ինչից նա շատ էր զայրացել։ Այս կիրակի պատարագը մատուցել է կենտրոնի հոգեւոր տեսուչ Հայր Հովհաննես Թորգոմյանը։ Ներկա են եղել բուժանձնակազմից մի քանի հոգի, հարեւան հիվանդասենյակներից որոշ բուժառուներ, Աջապահյանի եղբորորդին՝ Արտաշես սարկավագ Աջապահյանը, որը հորեղբոր խնամակալն է ԲԿ-ում, ինչպես նաեւ՝ Սրբազանին այցի գնացած պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Պատարագը մատուցվել է հիվանդանոցի միջանցքում, որին իր պալատից հետեւել է նաեւ Սրբազանը, վերջում նաեւ հաղորդություն է ստացել։Ավելին11:0803.02.26 -
ԻրավականՋրային պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. 23-ամյա երիտասարդը կալանավորվել էՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները հունվարի 26-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 62-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-217020» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում պարզվել է, որ մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածներում մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ կան: Վարորդը ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ և կիսամոխրացած հետքերով կաթուցիչ: Պարզվել է, որ Աշտարակի բնակիչ 23-ամյա երիտասարդը իրացնելու նպատակով տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք է բերել թմրամիջոցի զանգվածով 42 փաթեթ, որոնց մի մասը տեղադրել է Երևան-Սևան-Իջևան ճանապարհի՝ Սևանի վարչական տարածքի տարբեր հատվածներում, իսկ մի մասը գտնվում է հատուկ պահպանվող տարածք տեղափոխված «ՎԱԶ-217020»-ի մեջ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կմ հատվածում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի 21 փաթեթ: Նույն զանգվածով 21 փաթեթ հայտնաբերվել է նաև հատուկ պահպանվող տարածք տեղափոխված «ՎԱԶ-217020»-ի խուզարկությամբ: Աշտարակ քաղաքի բնակիչ 23-ամյա երիտասարդը կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է։Ավելին11:0003.02.26 -
ՀասարակականՍյունիքում «սուր էկզոգեն թունավորումով» «Սիսիան» ԲԿ են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, որոնցից 3-ը` անչափահասՀունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, հաղորդում է Shamshyan.com–ը։Ավելին10:5503.02.26 -
ՔաղաքականTRIPP-ը ունի ներուժ՝ բիզնես ներկայությունը վերածելու ամերիկյան ռազմավարական ներկայության. Սուրեն ՍարգսյանՀարկ է նշել, որ այդ առավելությունը ձեռք է բերվում նաև տարածաշրջանի ամենաթույլ օղակի շահերի հաշվին, ինչը ռեալպոլիտիկայի դառը, սակայն իրական դրսևորում է։ Այդուհանդերձ, սա չեմ դիտարկում որպես միայն Թրամփի վարչակազմի հաղթանակ, քանի որ նման սցենարների մշակումներ բնորոշ են եղել ԱՄՆ-ի բոլոր վարչակազմերին՝ սկսած 1991 թվականից, և դրանք փուլ առ փուլ կյանքի են կոչվել։Ավելին10:4803.02.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.89 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ:Ավելին10:4503.02.26 -
ՀասարակականԵրևանում 34-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ փետրվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Մհեր Մ.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Աթոյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 57-ամյա Նարինե Պ.-ին։Ավելին10:4003.02.26 -
ԻրավականՔանդվել են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները. դատախազություն2026 թվականի փետրվարի 2-ին ապամոնտաժվել են ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան (Դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, ի թիվս այլնի, պահանջում է Վլադիմիր Գասպարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել այս առանձնատունը)՝ բացարձակ նիշից ցածր գտնվող պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ:Ավելին10:3003.02.26 -
Մամուլի տեսությունՓաշինյանի դիսկոտեկի մասսովկան ապահովել են տարեց պատգամավորները. «Հրապարակ»ՔՊ խմբակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ պատգամավորներին հրահանգել են պարտադիր մասնակցել, գլխաքանակ ապահովել։ Բանն այն է, որ չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ավելի վաղ են դադարեցրել գրանցումները, քանի որ սպասվածից շատ մարդ է գրանցվել, իրականությունը բոլորովին այլ է եղել` միայն մի որոշ խմբի են թույլ տվել, որ գրանցվելու ընթացակարգով մասնակցի դիսկոտեկին, մեծ մասին իրենք են հրավիրել: Դրանք կա՛մ ՔՊ-ական էին, կա՛մ ՔՊ-ի աջակիցներ: Իսկ երբ ուշացումով հասկացել են, որ մասսովկան քիչ է, կարգադրել են, որ պատգամավորները մասնակցեն։ Չնայած՝ ոչ բոլոր պատգամավորներն են մասնակցել։Ավելին10:2303.02.26 -
Մամուլի տեսությունՎեհափառին կալանավորելու սպառնալիք-մեսիջներ են փոխանցում Մայր Աթոռին. «Հրապարակ»Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, իսկ դատական ակտը վերաբերում է կարգալույծ հռչակված Գեւորգ եպիսկոպոս Սարոյանին՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդին վերականգնելուն, որը հունվարի 27-ին կարգալույծ հռչակվեց Վեհափառի տնօրինությամբ։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։Ավելին10:1803.02.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԱռանձին կուսակցություններ, որոնք տարբեր հարցումներով չեն հաղթահարելու ընտրությունների անցողիկ շեմը, արդեն հայտարարել են միայնակ մասնակցելու մասին։ Այդ թվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ՀԱԿ-ը: Ակնհայտ է, որ անցողիկ շեմը չհաղթահարողներն ուղղակի կամ անուղղակի օգնելու են իշխանությանը։Ավելին10:1003.02.26 -
Մամուլի տեսությունԳլխավոր դատախազը ՔՊ-ի Արթուր Հովհաննիսյանի հետևից ԱԺ պետք է գնա․ «Ժողովուրդ»Հիշեցնենք, որ 2023թ ապրիլի 4-ին ԱԺ Մարդու իրավունքների մշտապան հանձնաժողովի նիստում ՔՊ խմբակցության քարտուղարը իրեն պահեց պատգամավորին ոչ հարիր՝ սպառնալով կտրել ՄԻՊ ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանի լեզուն և ականջները:Ավելին10:0603.02.26 -
Հասարակական«Opel»-ում հրդեհ է բռնկվելՓետրվարի 3-ին, ժամը 03։46-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Աթարբեկյան թաղամասում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանատուր թաղամասի տներից մեկի մոտակայքում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:10-ին, մարվել՝ 04:25-ին: Այրվել են «Opel» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ։Ավելին10:0003.02.26 -
Մամուլի տեսությունՄարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. «Ժողովուրդ»ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հպարտորեն հայտարարում է, թե մարդիկ հիփոթեքով տներ են գնում, շատ վարկ են վերցնում՝ իրողությունը ներկայացնելով իբրև ձեռքբերում։ Իրականում այդ պատկերը մտահոգիչ է։ Ինչու, որովհետև ՀՀ Վիճակագրական կոմիտեի դեկտեմբերի տվյալներով տնային տնտեսություններին տրվող վարկերը ավելացել են՝ սպառողական և հիպոթեքային վարկերի համապատասխանաբար 31.1% և 26.3%-ով։Ավելին09:5203.02.26 -
Մամուլի տեսությունՓաշինյանի իշխանությունը շինարարական ոչ մի մեծ ծրագիր չի իրականացրել․ թունելը ո՞նց են կառուցելու․ «Հրապարակ»Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անցած գրեթե 8 տարում շինարարական ոչ մի մեծ ծրագիր չի իրականացրել, իրենց խոստացած ակադեմիական քաղաքը, մետրոյի Աջափնյակի կայարանը չի կառուցել, Դիլիջանի ավտոմոբիլային թունելը ո՞նց են կառուցելու։Ավելին09:4803.02.26 -
Մամուլի տեսությունԿասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»Ոչ մեկ անգամ զգուշացվել է, որ գործ ունենք անվտանգային լուրջ խնդրի հետ, առավել ևս, որ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունների համաձայն, այդ կազմակերպությունը շարունակում է Ադրբեջանին ուղղակի կամ անուղղակի մատակարարել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի մասին իբր «գիտական» տվյալներ։ Բայց, ինչպես երևում է, Հայաստանի համապատասխան կառույցները որևէ քայլ այդ ուղղությամբ չեն անում:Ավելին09:4403.02.26 -
Մամուլի տեսությունԱյ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»Լավ, եթե սա քաղաքական զեղչում չէ (այս դեպքում՝ հոսանքի ծախսերի), հապա ինչո՞ւ է միայն Գրիգոր Լուսավորիչ տաճարի հոսանքի ծախսերը զեղչվում: Ինչո՞ւ, օրինակ՝ նման մոտեցում չի ցուցաբերվում Մայր Տաճարին, այլ եկեղեցիներին: Հավատացյալ ժողովուրդն, ի՞նչ է, միայն Գրիգոր Լուսավորիչ եկեղեցո՞ւմ է մրսում: Այսինքն, պարզ ասած՝ ո՞րն է այս տարբերության գաղտնիքը: Մեծ գաղտնիք չկա. սա կողմնորոշումակաշառք է: Այն իմաստով, որ քպական դարձած ինչ-որ քահանայի ասում են՝ շատ ապրես: Հնարավոր է՝ մի երկու եկեղեցի էլ նման «մեծահոգության» արժանանա, կարևորը՝ հատուկենտ տիրադավներից լինի քահանան կամ թեմի առաջնորդը:Ավելին09:4003.02.26 -
Մամուլի տեսությունՀակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են. «Ժողովուրդ»Հանրային բարձր հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների հիման վրա մենք գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին՝ խնդրելով պարզաբանել ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից ձեռք բերված անշարժ գույքի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները։Ավելին09:3703.02.26 -
Մամուլի տեսությունԵրևանի կոնյակի գործարանը ապահովվում է Գեղամ Գևորգյանի առողջապահական ապահովագրությունը. «Ժողովուրդ»Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, ասուլիսի ժամանակ խոսելով առողջապահության համապարփակ ապահովագրության մասին, նշեց, որ իր ապահովագրությունն անում է կնոջ ընկերությունը, որը, «եթե չի սխալվում, 1000 դրամ է»։Ավելին09:3403.02.26 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի11։00–17։00 Չարենցի փողոց 113–135 առանձնատներ, Սարի Թաղ փողոց 6–9 շարքեր մասնակի, Չարենց 2-րդ նրբանցք 2–135 առանձնատներ, Տիգրան Մեծի փողոց 1–15, 23–31, 27, 27ա, 29, 29ա շենքեր, Հանրապետության փողոց 32, 49 շենքեր, Խանջյան նրբանցք 5–10 առանձնատներ, Ֆիրդուսի փողոց 1–32, 52–80 առանձնատներ, Արհեստավորների փողոց 3–14 շենքեր, Վ. Սարգսյան փողոց 26/1 շենք, «Էրեբունի» հյուրանոց միակողմանի, «Կոնվերս Բանկ» և «ԱրմՍվիսԲանկ» ընկերություններ, «Սինյոր» ՍՊԸ, Վարդանանց–Խանջյան փողոցների խաչմերուկի պոմպակայան, Չայկովսկու փողոց 15, 30, 34 առանձնատներ, Բուզանդի փողոց 1 շենք, Վարդանանց փողոց 10–16, 15/4 շենքեր, Վարդանանց փողոց անցուղի 4, 6 շենքեր, Խանջյան փողոց 15 շենք, Հանրապետության փողոց 58 շենք, Օղակաձև այգու 6-րդ հատված, «ՍԿՈԲ» ՍՊԸ, Խորենացու փողոց 20, 33 շենք, «Տաշիր Գրուպ» ընկերություն, Հյուսիսային պողոտա 96 շենք, «Մանկական զվարճանքների կենտրոն» ՍՊԸ,Ավելին09:3003.02.26