Լրահոս
2026-01-29
-
ԱշխարհՆիպա վիրուսի պատճառով ասիական երկրներն օդանավակայաններում խստացրել են ստուգումներըՎիրուսը, որը տարածում են չղջիկները և այլ կենդանիներ, օրինակ՝ խոզերը, կարող է առաջացնել բարձր ջերմություն և ուղեղի բորբոքում, դրա մահացության մակարդակը կազմում է 40%-ից մինչև 75%։ Թեպետ այն նաև կարող է փոխանցվել նաև մի մարդուց մյուսը, սակայն փոխանցումը հեշտ չէ և սովորաբար պահանջում է երկարատև շփում վարակված անձի հետ։Ավելին10:5429.01.26 -
ՔաղաքականՄիրզոյանը ԵԽ Գլխավոր քարտուղարին է հանձնել «Դատաստանագիրք» աշխատության մի հատվածի ձեռագիր վերարտադրության օրինակըԱյս պատմական հոբելյանի կապակցությամբ այսօր ինձ համար մեծ պատիվ է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին հանձնել «Դատաստանագիրք» աշխատության՝ հայոց առաջին դատական օրենսգրքի մի հատվածի ձեռագիր վերարտադրության օրինակը։ 12-րդ դարի փիլիսոփա և օրենսդիր Մխիթար Գոշի կողմից գրված այս կարևորագույն աշխատանքը հայկական իրավական մտքի հիմնաքարն է։ Դարեր առաջ այն հիմք դրեց իրավունքի գերակայության մեր ընկալմանն՝ այն հիմնարար սկզբունքին, որը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կենսական առանցքը։Ավելին10:4929.01.26 -
ՀասարակականԲախվել են «Mercedes-Benz»-ը և «Volkswagen»-ը․ կա տուժածՀունվարի 29-ին, ժամը 08։27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։Ավելին10:4529.01.26 -
ՀասարակականԱղավնատուն գյուղում ավտոմեքենա է այրվելՀունվարի 28-ին, ժամը 22։58-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն գյուղի վերջնամասում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:20-ին, մարվել՝ 23:30-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան․ տուժածներ չկան:Ավելին10:3529.01.26 -
ԻրավականԵրևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները հունվար 22-ին Տիտոգրադյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենան: Պարզվել է, որ մեքենայում ապօրինի պահվող զենք-զինամթերք կա։ Տղամարդը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացրել է ապօրինի պահվող ինքնաձիգ, ատրճանակ և լիցքավորված երկու պահեստատուփ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:Ավելին10:2529.01.26 -
ՀասարակականՊետական մարմինները չեն գտնում վերահսկողին. ո՞վ է պատասխանատու կեղծ ախտահանիչների վաճառքի համար. «Հետք»ՊԵԿ աշխատակիցները հունվարի 20-ին կեղծ ախտահանիչների վաճառքի մասին ահազանգած «Խաչպար» ՍՊԸ-ի ղեկավար, «Օպտիմաքս»-ի պաշտոնական ներմուծող Սմբատ Բալասանյանին հրավիրել էին հանդիպման և բանավոր ասել, թե, չնայած ապրանքի առգրավումն իրենց լիազորություններից դուրս է, բայց այցելել են վաճառքի կետեր, առգրավել որոշ քանակի ապրանք և դադարեցրել դրա վաճառքը։ Սմբատ Բալասանյանը ՊԵԿ աշխատակիցներին խնդրել էր իրականացրած վարչարարության վերաբերյալ պաշտոնական գրություն ուղարկել։Ավելին10:1929.01.26 -
Մամուլի տեսությունՀայաստանի պետական պարտքի մեծացող ձնագունդը՝ դանդաղ գործող ռումբ. «Փաստ»Կոնկրետ 2024 թ. համեմատ աճը հիմնականում պայմանավորված է ներքին պարտքի կտրուկ բարձրացմամբ, որը տարեվերջին կազմել է 7,5 միլիարդ դոլար՝ տարեսկզբից ավելանալով 1,1 միլիարդով կամ 17,3 տոկոսով, մինչդեռ ներքին պարտքի հիմնական մասը ձևավորվում է ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերով:Ավելին10:1329.01.26 -
Մամուլի տեսությունՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու հերթական քայլին են պատրաստվում. «Հրապարակ»ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, ինչպես հայտնի է, փետրվարին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։ Ակնհայտ է, որ այցի գլխավոր նպատակը TRIPP-ի մեկնարկն է լինելու, հնարավոր է համատեղ ընկերություն հիմնելու մասին համաձայնագիր ստորագրվի, որում կամրագրվի, որ ամերիկյան կողմին բաժին կհասնի այդ ընկերության 74, Հայաստանին՝ 26 տոկոսը։Ավելին10:0729.01.26 -
Մամուլի տեսությունԻշխանությունը որոշել է 44-օրա պատերազմը քննող հանձնաժողովի զեկույցը նախընտրական նպատակներին ծառայեցնել. «Հրապարակ»Հայտնի է, որ ժամկետները խախտելու պատրվակով զեկույցը չի հրապարակվում, մինչդեռ իրականում քաղաքական որոշում է կայացվել՝ 20 թ․ ցավոտ պատմությունը նորից ասպարեզ չհանել։ Սակայն ուշագրավ է, որ անցած շաբաթվա նիստի ժամանակ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն առաջարկեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ զեկույցի հետ կապված լսումներ անցկացնել։Ավելին10:0029.01.26 -
Մամուլի տեսությունԻշխանությունը յուրայիններին ու հնազանդներին կաշառելու է. «Հրապարակ»Գրել էինք, որ պետական համակարգում պարգեւավճարների երկրորդ փուլն է սպասվում, քանի որ պիլոտային ծրագրի շրջանակներում դեկտեմբերին բարձրաստիճան պաշտոնյաներին բաժանված միլիարդավոր պարգեւավճարները միայն 2025-ի առաջին կիսամյակի համար են տրվել, երկրորդ կիսամյակի գումարները, ըստ ամենայնի, բաժանվելու են մոտ օրերս։Ավելին09:5129.01.26 -
Մամուլի տեսությունԻսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ»Աստիճանաբար բյուրեղացող տպավորություն կա, որ երկրի հետ ու երկրի գլխին կատարվող ձախողումների ու ամեն ինչի համար Նիկոլ Փաշինյանը, ի վերջո, մեղավոր է նշանակելու... ժողովրդին: Ինչպես երբեմն կեսկատակ նշում են խոսակցականով՝ «ժողջան»-ին: Չնայած, ի՜նչ «բյուրեղացող տպավորություն», դա արդեն կարելի է ասել՝ բետոնվող իրողության է վերածվում:Ավելին09:4829.01.26 -
Մամուլի տեսությունՆրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ. «Փաստ»Դեռևս բռնազավթված են մնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմում գտնվող Հովհաննավանքի վանական համալիրը և Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին, սակայն այնտեղ անօրինական գործունեություն ծավալող նախկին հոգևորականները, ըստ իս, շատ շուտով գլխիկոր կհեռանան։ Այնտեղ ծառայության կոչված արժանապատիվ հայրերը իմաստությամբ խուսափում են սատանայի կամակատարի լարած թակարդներից և շատ ճիշտ են անում, նույն գովելի վարքն են ցուցաբերում նաև Մասյացոտնի թեմի հոգևորականները՝ նորանշանակ առաջնորդական տեղապահի գլխավորությամբ։Ավելին09:4529.01.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրովժամկետները խախտելու պատրվակով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում, մինչդեռ իրականում քաղաքական որոշում է կայացվել՝ 20 թ․ ցավոտ պատմությունը նորից ասպարեզ չհանել։Ավելին09:4229.01.26 -
Մամուլի տեսությունՔրեական տարրերը՝ ընտրացուցակում. նոր «չափանիշներ» ՔՊ-ում. «Ժողովուրդ»Խոսքը իշխող կուսակցության անդամ, Արագածավանի կոմունալ բաժնի պատասխանատու Սուրեն Թորոսյանի մասին է, ով այսօր ոչ միայն ՔՊ շարքում է, այլև ցանկություն ունի պատգամավոր դառնալու։Ավելին09:3729.01.26 -
Մամուլի տեսությունԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումը կկատարվի անկանխիկ եղանակով. նոր որոշում. «Ժողովուրդ»Այսպիսով, «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանվել էր, որ 2026 թվականին շարունակվում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաև Կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին՝ Կառավարության սահմանած կարգով։Ավելին09:3329.01.26 -
ՀասարակականԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3029.01.26 -
Մամուլի տեսությունԱրարատ Միրզոյանի ԵԽԽՎ-ական ելույթը, մեծ հաշվով, արտացոլում էր իր ու Նիկոլ Փաշինյանի վախերը, ավելի ճիշտ՝ սարսափը. «Փաստ»Նախորդ օրը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, որն ընտրվել էր, մեղմ ասած, կասկածելի հանգամանքներում, օրինակ էր բերել Վրաստանին, ապա նշել, թե «Հայաստանը դառնում է նույն ռազմավարության թիրախ, որն ուղղված է ինքնիշխանության թուլացմանը, ազդում է ժողովրդավարական ընտրության վրա և օգտագործում է ներքին խոցելիությունները»։ Սանդուն ընդգծել է, որ «Մոլդովան աջակցում է Հայաստանին և նրա ժողովրդին, որոնք փորձում են դիմակայել այդ ճնշմանը»։ Թե ով էր նրա կարծիքը հարցրել, այլ թեմա է, ինչին կանդրադառնանք: Հիշեցնենք, որ Եվրոպայից անընդմեջ «մեսիջներ» են գալիս ինչ-որ բանի դեմ ինչ-որ աջակցություն հայտնելու մասին, իսկ իրականում այդ ամենը ունի մեկ նպատակ՝ պաշտպանել իրենց ձեռնտու իշխանություններին և վերջիններիս թույլ տալ ընտրություններին դիմել ցանկացած անօրինական միջոցի՝ վերընտրվելու համար: Բայց, կրկնենք, սա առանձին թեմա է, ինչին առաջիկայում մանրամասն կանդրադառնանք:Ավելին09:2529.01.26 -
Հասարակական«Ոսկե դուբլ». սպորտային դրամայի հայաստանյան պրեմիերային ընդառաջՀայկական ֆուտբոլի «Ոսկե դուբլն է» էկրանավորվել: «Արարատ 73-ի» ԽՍՀՄ չեմպիոն դառնալու և ԽՍՀՄ գավաթը նվաճելու պատմությունները Հայաստանում էկրանին կլինեն փետրվարի 5-ից: Ֆիլմի գլխավոր հերոսը Երևանի Արարատի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանն է, որ իր տղաների հետ 53 տարի առաջ կերտել «Հայկական ֆուտբոլի ոսկե դարը»:Ավելին09:2029.01.26 -
Մամուլի տեսությունԻրականում կենսաթոշակը ոչ թե բարձրացել է, այլ նվազել. «Փաստ»Մասնագետները, սակայն, պնդում են, որ Նիկոլ Փաշինյանի օրոք կենսաթոշակի բարձրացում փաստացի չի եղել: Նախ՝ հետվճարների համակարգի պարագայում կենսաթոշակառուները չնչին գումարներ կարող են հետ ստանալ՝ հաշվի առնելով, որ հիմնական ծախսերը, ասենք՝ կոմունալ վճարներ և այլն, հետվճար չեն նախատեսում: Երկրորդ՝ ինչպես նշում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը, 2026 թվականի բյուջեով 20 մլրդ դրամ է առանձնացված թոշակառուների անկանխիկ վճարումներից առաջացած հետվճարի համար։ «Եթե այս թիվը բաժանում ենք կենսաթոշակառուների թվաքանակի վրա, ստացվում է ամսական յուրաքանչյուր կենսաթոշակառուին 3 333 դրամ: Ընդ որում, սա՝ լավագույն դեպքում։ Այս մանիպուլ յացիան թոշակների բարձրացման հետ կապելն ուղղակի ամոթ է»,- ասում է նա։Ավելին09:1529.01.26