Լրահոս

2022-05-02
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընդդիմադիր ուժերը փակել են Մաշտոցի պողոտան
    Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Փակ է նաեւ Մաշտոցի պողոտան։ Նախօրեին ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել և գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ Նրանց են միացել բազմաթիվ քաղաքացիներ: Նրանք հայտարարում են, որ տուն չեն գնալու Ֆրանսիայի հրապարակից՝ մինչև չհասնեն իրենց վերջնական նպատակին։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/1af6f337307065c6ccdad7147d918bf3 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    09:18
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժ Հայաստանի մի շարք քաղաքներում. ստորգետնյա ցնցման ուժգնությունը` 6 բալ
    Մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 23:35-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը` 19:35-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 14 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում` 5 բալ, Տավուշի մարզում՝ 3-4 բալ, ինչպես նաև Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ:
    09:13
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացիներին․ մեկ քաղաքացի վնասվածք է ստացել
    Երևանի տարբեր հատվածներում սկսվել են անհնազանդության ակցիաները։ Արդեն բերման ենթարկված քաղաքացիներ կան։ Խաղաղ անհնազանդության ակցիաներին մասնակցում են նաև «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Դեմիրճյան–Պռոշյան խաչմերուկում փողոցը փակելուն պես ոստիկանները փորձել են հեռացնել քաղաքացիներին, մի քանի քաղաքացի բերման է ենթարվել, մեկ քաղաքացի վնասված է ստացել,հրավիրվել է շտապօգնություն։
    09:06
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լավրովը ՄԱԿ-ի կանոնադրության խախտման վերաբերյալ մեղադրանքները մեկնաբանել է Էստոնիայի կենդանաբանական այգու մասին անեկդոտով
    Լավրովը ՄԱԿ-ի կանոնադրության խախտման վերաբերյալ մեղադրանքները մեկնաբանել է Էստոնիայի կենդանաբանական այգու մասին անկդոտով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում էստոնական կենդանաբանական այգու մասին անեկդոտով է պատասխանել ՌԴ-ի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության խախտման վերաբերյալ հնչած մեղադրանքներին։ Նրա խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։ «Մայրը փոքր երեխայի հետ նայում էր կոկորդիլոսին: Նրանց կողքին կանգնած էր մի տղա և գարեջուր էր խմում։ Հանկարծ երեխան ընկնում է ջրավազանը՝ կոկորդիլոսների մոտ։ Գարեջուր խմող երիտասարդը նետվում է այնտեղ ու փրկում երեխային, վերադարձնում նրան մորը: Վերջինս շնրորհակալություն է հայտնում՝ ասելով, որ նա խիզախ էստոնացի տղա է։ Նա պատասխանում է, որ ինքը ոչ թե էստոնացի է, այլ՝ ռուս։ Հաջորդ առավոտ էստոնական թերթերը վերնագրել էին միջադեպը. «Հարբած ռուսը զրկել է կոկորդիլոսին ճաշից»,- պատմել է Լավրովը։ Նա նաև հետաքրքրվել է, թե արդյո՞ք նրանք, ովքեր մեղադրում են Ռուսաստանին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համար, կարծում են, որ ԱՄՆ-ն ճիշտ էր, երբ կռվում էր Իրաքում, Սիրիայում և Լիբիայում:
    09:00
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք
    Մայիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 07:29-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը` 03:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Ջրափի և Սարագյուղ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:
    08:56
    02.05.22
    Ավելին
2022-05-01