Լրահոս
2022-05-02
-
ՔաղաքականԳնունիում ակցիային միացել է նաև ավտոբուսի վարորդը․ կան բերման ենթարկվածներԱռավոտյան 8-ն անց կեսից փակ է Վարդանանց-Գնունի խաչմերուկը: Ակցիայի մասնակիցները աղբամաններ են տեղադրել ճանապարհին՝ խոչընդոտելով մեքենաների տեղաշարժը:Ավելին11:1202.05.22 -
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպքՄայիսի 2-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Կատարվել է 2064 թեստավորում, առողջացել՝ 518 քաղաքացի: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 874 դեպք, որոնցից 412 003-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 566 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1683 է։ Ընդհանուր կատարվել է 3 055 957 թեստավորում։Ավելին11:0702.05.22 -
ՔաղաքականՎերջին երկու ժամվա ընթացքում Երևանում փակվել է մոտ 2 տասնյակ փողոցԵրևանում սկսվել են Դիմադրության շարժման անհնազանդության ակցիաները: Առավոտյան ակտիվիստները փողոցներ են փակել մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Դիմադրության շարժման կազմակերպիչների խոսքով՝ վերջին երկու ժամվա ընթացքում Երևանում փակվել է մոտ 2 տասնյակ փողոց: Դրանցից մի քանիսն այս պահին էլ փակ է: Փակվել է նաև Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը: Ոստիկանները, այդ թվում կարմիր բերետավորներ, պատ կազմած փորձել են բացել ճանապարհը, հրմշտոց է սկսվել ոտիկանների ու ցուցարաների միջև: Մի քաղաքացի մարմնական վնասվածք է ստացել: Ասֆալտին ընկած քաղաքացին վեր կենալ չի կարողացել, մինչև շտապ օգնության մեքենա է մոտեցել քաղաքացուն, տեղափոխել հիվանդանոց:Ավելին11:0202.05.22 -
ՔաղաքականԺամը 18:00-ին Ֆրանսիայի հրապարակում հավաք տեղի կունենա. Իշխան ՍաղաթելյանԱյսօր՝ ժամը 18:00-ին, Ֆրանսիայի հրապարակում հավաք տեղի կունենա, այս մասին անհնազանդության ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ «Դիմադրության» շարժման մասնակիցներն այս պահին անհնազանդության ակցիաներ են իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ փակելով փողոցներ։ Ոստիկանության ուժերը՝ դիմակավորված ոստիկանները և կամիր բերատավորները, մայրաքաղաքի փողոցներից բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին։Ավելին10:5402.05.22 -
ՔաղաքականԳլխին վիրավորում ստացած պատերազմի մասնակցին ոստիկանները գլխին հարվածելով բերման են ենթարկել․ Աննա Մկրտչյան«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նարեկ Ալեքսանյան Գլխից վիրավորում ստացած 44-օրյա պատերազմի մասնակցին վայրագությամբ, մարմնական վնասվածքներ հասցնելով, ոստիկանական մեքենայի մեջ վիրավոր գլխին բռունցքներով հարվածելով բերման են ենթարկում անհայտ ծագման, դիմակավորված հանցագործներ։ Տականք նիկոլի վախի ցուցիչն այս անհայտ ծագման խուլիգանախմբերն են։ Նարեկի ինքնազգացողությունը բաժնում վատացել է»:Ավելին10:4402.05.22 -
ՔաղաքականԹիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու վիճակը գնահատվում է բավարարԲժիշկներն ավարտել են Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից Թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու զննումը։ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի փոխանցմամբ՝ քաղաքացու վիճակը գնահատվում է բավարար, մոտակա րոպեներին քաղաքացին դուրս կգրվի բժշկական հաստատությունից։Ավելին10:3702.05.22 -
ՔաղաքականԲերման է ենթարկվել 125 անձ․ ոստիկանությունՎաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանաօպարհներ են փակել,իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։ Այդ գործողությունների ընթացքում ՀՀ ոստիկանությունն այս պահի դրությամբ բերման է ենթրակել 125 անձի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով: Նշենք. որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։Ավելին10:3202.05.22 -
ՔաղաքականՈստիկանները փորձում էին բերման ենթարկել ԱԺ պատգամավոր Ասպրամ ԿրպեյանինՈստիկանության ծառայողները քիչ առաջ Վարդանանց փողոցից փորձում էին բերման ենթարկել ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանին։ Կարմիր բերետավորները բիրտ ուժ կիրառելով պատգամավորին հեռացրեցին փողոցի երթևեկելի հատվածից։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/93069c9a2845fc90a1550850ef3b36d2 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին10:2702.05.22 -
ՔաղաքականԻնձ ևս բերման ենթարկեցին. Արմեն Աշոտյանը Կենտրոնի բաժանմունքում է«Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինձ և ևս մի քանի տասնյակ հոգի բերման ենթարկեցին։ Հիմա Կենտրոնի բաժանմունքում ենք։ Նիկոլին փաստորեն Իմոդիումը չօգնեց։ Պիտի միանգամից պռոբկա խփել։ Իսկ մեր պայքարը շարունակվելու է»Ավելին10:2102.05.22 -
ՔաղաքականՄայրաքաղաքի որ փողոցներ են այս պահին պարալիզացվածԱյս պահին պարալիզացված են. Պռոշյան-Հրազդանի կիրճ, Բաղրամյան-Պռոշյան, Տերյան Աբովյան(Պլանի գլուխ) Հերացի Կորյուն-Հերացի-Խանջյան, Սայաթ-Նովա-Չարենց, Երվադ Քոչար-Վարդանանց, Տիգրա Մեծ-Երվանդ Քոչար, Արշակունյաց-Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ, Հաղթանակի կամուրջ: Քաղաքի տարբեր հատվածներում շրջում են արժանապատիվ քաղաքացիների խմբեր և խաղաղ անհնազանդության միջոցով իրենց բողոքն են հայտնում ստեղծված իրավիճակի նկատմամբ:Ավելին10:1602.05.22 -
ՔաղաքականՈստիկանները փորձել են բերման ենթարկել Տիգրան ԱբրահամյանինԵրեւանի Չարենցի փողոցում լարված իրավիճակ է ստեղծվել: Կարմիրբերետավորները սկսեցին բերման ենթարկել փողոցը փակած անհնազանդության ակցիա իրականացնողներին: Նրանք փորձեցին նաեւ բերման ենթարկել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին: Այստեղ է նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Միացում», «Նիկոլ դավաճան»:Ավելին10:1002.05.22 -
ՔաղաքականԱյս պահին փակված է 14 փողոց․ Իշխան ՍաղաթելյանԵրևանում այս պահին փակված է 14 փողոց, 5-10 հոգով դուք էլ դուրս եկեք փողոց՝ կաթվածահար արեք երթևեկությունը: Այս մասին քիչ առաջ հայտարարել է ԱԺ փոխխոսնակԻշխան Սաղաթելյանը, որը երեկ հայտարարել էր ընդդիմության պլանների մասին՝ անհնազանդության ակցիաներ իրականացնել,գործադուլ և դասադուլ անել։ «Այսօր մայրաքաղաքի տարբեր հատվածներում դադարեցնելու ենք երթևեկությունը, մեր հայրենկիցներին կոչ եմ անում՝ դուրս եկեք փողոց, որպեսզի հեռացնենք այս իշխանությանը, շտկենք մեր մեջքը, ձեզնից յուրաքանչյուրը կարող է իրականացնել իր բողոքի ակցիան։ Մի քանի հոգով դուրս եկեք և փակեք ճանապարհը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։ Նա ասաց, որ կարող են միանալ նաև այս պահին ակցիաներ իրականանացնող քաղաքացիներին, լինեն միասնական։Ավելին10:0202.05.22 -
ՀայաստանՀայլուր 10:00 Երևանը կաթվածահար է. անհնազանդության ակցիաներ են սկսվել | 02.05.2022Ավելին10:0002.05.22 -
ՔաղաքականԼարված իրավիճակ՝ Բաղրամյան պողոտայում․ ոստիկանությունը հսկայական ուժեր է կենտրոնացրելԱյս պահին լարված իրավիճակ է Բաղրամյան պողոտայում, որտեղ անհնազանդության ակցիա են իրականացնում մի շարք քաղաքացիներ։ Ոստիկանությունը հսկայական ուժեր է կենտրոնացրել և փորձում է բիրտ ուժ կիրառելով բացել փողոցը։ Այս պահին կիսով չափ բաց է Բաղրամյան պողոտան։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/b39e4067ccfb32415ff54d29b9ae33e8 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին09:5202.05.22 -
ՔաղաքականՈստիկանները, անհամաչափ ու բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել մի շարք քաղաքացիների«Դիմադրություն» շարժման ակցիայի մասնակիցները քիչ առաջ փակել էին Վազգեն Սարգսյան, Մովսես Խորենացու և Իտալիայի փողոցները, նրանք մայթեզրերին դրված նստարաններով փակեցին հարող փողոցները և իրենք ևս պատ կազմելով փակեցին այն։ Սակայն ոստիկանությունը րոպեներ անց բացեց փակված փողոցները անհամաչափ ու բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկվել իրավաբան, ԱԺ փորձագետ Վահե Գրիգորյանը, բլոգեր Միկա Բադալյանն ու մի շարք քաղաքացիներ։ Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին նաև ակցիայի հետ կապ չունեցող քաղաքացու, որը հացի առաքիչ էր։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/4ff419a34c66f327c55acad9d3cb4408 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին09:4602.05.22 -
ՔաղաքականՈստիկանները բերման են ենթարկել Արսեն ԲաբայանինՈստիկանությունը բերման է ենթարկում նաև «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանին։ Ոստիկանության աշխատակիցը նշեց, որ անօրինական գործողությունների համար է բերման ենթարկվում Արսեն Բաբայանին։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/3fe4596fa55eab1116dd69876e2fbe22 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին09:4102.05.22 -
ՔաղաքականԸնդդիմությունը փակել է կենտրոնական մի շարք փողոցներՎաղ առավոտից ընդդիմությունը փակել է մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Այս պահին փակ են Արշակունյաց պողոտան, Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկը, Հերացի, Չարենցի փողոցները և կենտրոնական մի շարք այլ փողոցներ։Ավելին09:3502.05.22 -
ՔաղաքականԳիշերը Ֆրանսիայի հրապարակում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԳիշերը Ֆրանսիայի հրապարակում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԱվելին09:3102.05.22 -
ՔաղաքականԻշխան Սաղաթելյանի գլխավորությամբ՝ երթը շրջում է փակված փողոցներովԻշխան Սաղաթելյանի գլխավորությամբ՝ երթը շրջում է փակված փողոցներովԱվելին09:2202.05.22