Լրահոս
Քաղաքական
11:02
02.05.22
137

Վերջին երկու ժամվա ընթացքում Երևանում փակվել է մոտ 2 տասնյակ փողոց

Երևանում սկսվել են «Դիմադրության» շարժման անհնազանդության ակցիաները: Առավոտյան ակտիվիստները փողոցներ են փակել մայրաքաղաքի տարբեր հատվածներում:

«Դիմադրության» շարժման կազմակերպիչների խոսքով՝ վերջին երկու ժամվա ընթացքում Երևանում փակվել է մոտ 2 տասնյակ փողոց: Դրանցից մի քանիսն այս պահին էլ փակ են: Փակվել է նաև Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը:

Ոստիկանները, այդ թվում՝ կարմիր բերետավորներ, պատ կազմած փորձել են բացել ճանապարհը, հրմշտոց է սկսվել ոտիկանների ու ցուցարաների միջև: Մի քաղաքացի մարմնական վնասվածք է ստացել: Ասֆալտին ընկած քաղաքացին վեր կենալ չի կարողացել, մինչև շտապօգնության մեքենա է մոտեցել քաղաքացուն, տեղափոխել հիվանդանոց: