Լրահոս
Միջազգային
12:37
23.07.26
72

ԵՄ դեսպանները հաստատել են ՌԴ-ի դեմ սահմանափակող միջոցների 21-րդ փաթեթը. ԶԼՄ

Img default alt hy

Եվրամիության երկրների դեսպանները հաստատել են ՌԴ-ի դեմ սահմանափակող միջոցների կրճատված 21-րդ փաթեթը՝ առանց ռուսական հեղուկ բնական գազի (ՀԲԳ) ծովային փոխադրումների լիարժեք արգելքի. մինչև օրվա վերջ սահմանափակող միջոցները վերջնականապես կհաստատվեն ԵՄ խորհրդի կողմից։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողներին հայտնել է Բրյուսելում դիվանագիտական աղբյուրը։

«Դեսպանները համաձայնեցրել են պատժամիջոցների 21-րդ փաթեթը», - ասել է նա։ Պաշտոնյայի խոսքով՝ ԵՄ-ում ՀԲԳ-ի ծովային փոխադրումների գլխավոր օպերատոր Հունաստանը «կկարողանա շարունակել ռուսական ՀԲԳ-ի առաքումը երրորդ երկրներ»։

Աղբյուրը նշել է, որ «մինչև օրվա վերջ ԵՄ խորհուրդը կհաստատի այս փաթեթը», որից հետո այն ուժի մեջ կմտնի։