Լրահոս
Տարածաշրջան
15:14
22.07.26
62

Թուրքիայում ուսումնական ուղղաթիռ է վթարի ենթարկվել

Img default alt hy

Հուլիսի 22-ի առավոտյան Թուրքիայի Անկարայի նահանգի Թեմելլի շրջանում R44 տեսակի ուսումնական ուղղաթիռ է վթարվել: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Վթարի հետևանքով օդաչու, պահեստազորի գնդապետ Յասաոզդեն Բաքքալբիրը մահացել է, իսկ մյուս օդաչուն՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի կապիտան Բիլգեհան Քուրթօղլուն, վիրավորվել է: