Լրահոս
Միջազգային
15:51
21.07.26
192

Բեռլինում ստորագրվել են ադրբեջանա-գերմանական համատեղ փաստաթղթեր

Img default alt hy

Ադրբեջանական AZƏRTAC- լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ստորագրել են «Ադրբեջանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին համատեղ հայտարարությունը»։

Միջոցառման ընթացքում ստորագրվել է նաև համատեղ հայտարարություն՝ ադրբեջանա-գերմանական գործարար խորհրդի ստեղծման և գործունեության վերաբերյալ։