Լրահոս
Իրավական
17:54
21.07.26
356

Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը

Img default alt hy

Դատարանը վարույթ է ընդունել «Արցախի հեղափոխական կուսակցության» նախագահ Արթուր Օսիպյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

«ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն ընդունել է վարույթ իմ կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ պատասխանող Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն հանդիսացող տվյալները հերքելուն և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին»,-գրել է Օսիպյանը:

Օսիպյանը պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի վարչապետին հերքել զրպարտություն համարվող հայտարարությունները և ներողություն խնդրել։

Քարոզարշավի ժամանակ Օսիպյանը մոտեցել էր Փաշինյանին և Արցախի վերաբերյալ հարցեր ուղղել, ինչից հետո լեզվակռիվ էր տեղի ունեցել նրա ու Փաշինյանի միջև։

Օսիպյանին ձերբակալել, ապա կալանավորել էին։

Նա հացադուլ էր հայտարարել՝ որպես բողոքի նշան Նիկոլ Փաշինյանի կողմից իր հասցեին հնչեցրած «փախած» որակման համար։ Նրան մեղադրում են բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու մեջ:

Հունիսի 10-ին Օսիպյանն ազատ էր արձակվել ՔԿՀ-ից։