Լրահոս
Հասարակական
16:45
21.07.26
81

Լավ բան չի լինելու, եթե հարցին լուծում չտան. լոլիկ աճեցնողների տանջանքը ջուրն է ընկնում

Երկուշաբթի երեկոյան գյուղատնտեսները բողոքի ակցիա են արել Արարատի մարզի Ոսկետափ գյուղի մոտ: Մարդիկ փակել են Երևան-Մեղրի մայրուղու մի հատվածը՝ պահանջելով, որ վերամշակող ընկերությունները մթերեն լոլիկի իրենց բերքը: Պարեկները հեռացրել են ցուցարարների մեքենաները երթևեկելի գոտուց, որը մոտ տասը րոպե փակ էին պահել գյուղացիները:  

Նրանց  խոսքով՝  մարզի գործարանները, առանց պատճառաբանության, հրաժարվում են պայմանագիր կնքել իրենց հետ՝ լոլիկ մթերելու համար: