Լրահոս
Իրավական
12:02
21.07.26
164

Ենթադրում ենք, որ խոսքը խարդախության կամ փողերի լվացման գործի մասին է. փաստաբանը՝ Ծառուկյանին հարցաքննության կանչելու մասին

Img default alt hy

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության: Թե կոնկրետ որ գործով կամ դրվագով է իրականացվում հարցաքննությունը, փաստաբանական խումբը դեռևս հստակ տեղեկություն չունի:

«Կոնկրետ չեն ասել՝ ինչ դրվագով, բայց ասել են, որ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա, թե այդ ընթացքում ինչ գործողություններ կլինեն, կերևա։ Ենթադրում ենք, որ խոսքը խարդախության, փողերի լվացման և նմանատիպ գործի մասին է, քանի որ դա է այստեղ քննվում»,– լրագրողների հետ զրույցում նշել է Երեմ Սարգսյանը։

Քննչական կոմիտեի շենքի հարակից տարածքում հավաքվել են տասնյակ քաղաքացիներ, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում Գագիկ Ծառուկյանին։