Լրահոս
Հասարակական
17:29
22.07.26
28

Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. կա տուժած

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում  Երևանի բնակիչ 30-ամյա Գոռ Սուքիասյանն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Եղեգիս-Շատին ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։