Լրահոս
Միջազգային
10:41
23.07.26
59

Մարկո Ռուբիոն հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը

Img default alt hy

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվել է պատասխանել ամերիկյան լրագրողների հարցերին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից առաջ: Մեդիայի աշխատանքի արձանագրության համաձայն՝ ՌԴ-ից և ԱՄՆ-ից երկու խումբ լրագրողներ (յուրաքանչյուր կողմից 10 հոգի) թույլատրվել էին մտնել բանակցությունների սենյակ, երբ Լավրովն ու Ռուբիոն արդեն նստած էին սեղանի շուրջ:

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլատրվել էր նկարել հանդիպման առաջին կադրերը: Ամերիկյան լրագրողները սկսել են հարցեր բղավել: Մասնավորապես, մի կին լրագրող հարցրել է Ռուբիոյին, թե արդյոք հանդիպման ընթացքում նա հարցնելու է Լավրովին, թե արդյոք Ռուսաստանն օգնում է Իրանին թիրախների նշանառության հարցում:

ԱՄՆ պետքարտուղարը լռել է։ Ընդ որում՝ հենց ամերիկացիների կանոնների համաձայն՝ հարցեր տալն արգելված էր։

10-15 վրկ անց լրագրողները լքել են բանակցասենյակը, որից հետո Լավրովն ու Ռուբիոն անցել են բանակցությունների։ Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, արտաքին քաղաքական պլանավորման դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Դրոբինինը և ԱՍԵԱՆ-ում ՌԴ նախագահի մշտական ներկայացուցիչ Եվգենի Զագայնովը։ Ամերիկյան կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուկերը, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սերջիո Գորը: