Լրահոս
Միջազգային
21:00
25.07.26
49

Բրազիլիան մերժել է Թրամփի վարչակազմի երկու ներկայացուցիչների վիզաները

Img default alt hy

Բրազիլիայի իշխանությունները մերժել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի երկու ներկայացուցիչների վիզայի հայտերը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով անունը չհայտնող բրազիլական պաշտոնյաներին։

«Բրազիլիայի իշխանությունները մերժել են վիզայի հայտերը Թրամփի վարչակազմի երկու ներկայացուցիչների համար, ովքեր պլանավորում էին այցելել երկիր», - հայտարարել են պաշտոնյաները։

Ինչպես հստակեցրել են գործակալության զրուցակիցները, պատվիրակությունը, որին բրազիլական իշխանությունները ուրբաթ օրը մերժել են վիզաները, ներառում էր ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնական Ռայլի Բարնսին, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Սեմյուել Սամսոնին։

Բրազիլիացի պաշտոնյաներն այդ որոշումը բացատրել են նրանով, որ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները իբր մտադրված են եղել այցելել Բրազիլիա՝ «կասկածի տակ դնելու երկրի ընտրական համակարգի հուսալիությունը»։ Ինչպես պնդում են պաշտոնյաները, ԱՄՆ-ն պլանավորել էր «ազդել» Բրազիլիայում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքի վրա։

Բրազիլիայում հերթական նախագահական ընտրությունները պետք է կայանան 2026 թվականի հոկտեմբերին։