Լրահոս
Իրավական
23:57
23.07.26
51

Դիլիջանում հայտնաբերվել և ձերբակալվել են օրեր առաջ մայրաքաղաքի Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվող

Img default alt hy

Քիչ առաջ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Դիլիջանում հայտնաբերել և ձերբակալել են օրեր առաջ մայրաքաղաքի Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում կրակոցներ են հնչել, կա զոհ, դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա` կրակոցի հետքերով։

ՔԿ-ից հայտնել էին, որ Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է։

«Սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել է»,-հայտնում են ՔԿ-ից։

Ավելին՝ տեսանյութում։