Լրահոս
Հասարակական
15:45
23.07.26
39

Տոննաներով լոլիկը փչանում է Արարատյան դաշտում. ի՞նչ լուծում է առաջարկում կառավարությունը

Ոսկետափում բողոքի ձայնը չի լռում: Գործարանին 40 դրամով լոլիկ հանձնելը գյուղացիների սրտով չէ: Այդ գնով վաճառած ապրանքի փողով իրենք հազիվ ջրի, աշխատողի փող տան ու վարկերը մուծեն, «Հայլուր»-ի թղթակցին ասել են գյուղացիները: 

Երևան-Մեղրի ճանապարհը փակած գյուղացիներին լուծում խոստացած Ոսկետափի վարչական ղեկավարը «Հայլուր»-ի հայտնել է, որ կառավարությունը շուտով որոշում կընդունի՝ սուբսիդավորել Արտաշատի գործարանին, որպեսզի բերքը 40 դրամով ընդունի: