Լրահոս
Միջազգային
12:16
25.07.26
50

Զելենսկին անսպասելի հայտարարություն է արել Թրամփի մասին

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի ցանկացել Դոնալդ Թրամփին անվանել ԱՄՆ-ի լավագույն նախագահ ամերիկյան բլոգեր Լորա Լումերին տված հարցազրույցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Համապատասխան հարցին ի պատասխան՝ նա լավագույն նախագահ է անվանել Լինքոլնին։ Դրանից հետո Լումերը զգուշացրել է, որ Սպիտակ տան ղեկավարը նայելու է այս հարցազրույցը:

«Թրամփը լավ, ուժեղ առաջնորդ է։ Լավագույնն է, թե ոչ, իհարկե, պատույցը ցույց կտա։ Երբեմն մենք ապրում ենք և չգիտենք, երբեմն հուշարձաններ ենք կանգնեցնում ինչ-որ մեկին, իսկ հետո հասկանում, որ դա մեծ մարդ չի եղել», – ասել է Զելենսկին։

Նախօրեին ուկրաինական ԼՀՄ-ները գրել էին, որ Թրամփի և Կիևի վարչակարգի ղեկավարի հանդիպումը կարող է կայանալ հաջորդ շաբաթ՝ ԱՄՆ Զելենսկու այցի ժամանակ։