Լրահոս
Տարածաշրջան
12:36
25.07.26
181

Խոշոր ավտովթար՝ Ստամբուլում․ տուժել է 30 մարդ, 2-ը՝ ծանր վիճակում

Img default alt hy

Առնվազն 30 մարդ է տուժել Ստամբուլում ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով, նրանցից երկուսը ստացել են ծանր վնասվածքներ։ Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։

Վթարը տեղի է ունեցել առավոտյան թուրքական մեգապոլիսի եվրոպական հատվածում՝ Էյուպսուլթան շրջանում։ Ոստիկանության նախնական վարկածով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը սայթաքուն ճանապարհին, բախվել առջևում գտնվող մեքենային, ապա՝ ճանապարհային նշանով սյանը։ Բոլոր տուժածները տեղի քաղաքացիներ են, նրանց թվում կան երեխաներ, լրագրողներին հայտնել են քաղաքապետարանի վարչակազմից։

Եվս մեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել հուլիսի 25-ի գիշերը Թուրքիայի եվրոպական հատվածի Քըրըքքալե նահանգում, հայտնում է IHA գործակալությունը։ Այնտեղ վարորդը ևս չի կարողացել կառավարել ավտոբուսը վատ եղանակային պայմաններում, ինչի հետևանքով ավտոբուսը դուրս է եկել Քըրըքքալե - Չօրում մայրուղուց և շրջվել։ Տուժել է 40 մարդ, նրանց թվում օտարերկրացիներ չկան, հայտնել են տեղի իշխանությունները։