Լրահոս
Միջազգային
11:50
25.07.26
103

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով ժամանել է Դամասկոս

Img default alt hy

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պաշտոնական այցով ժամանել է Դամասկոս․ նա Սիրիայի ղեկավարության հետ կքննարկի Մերձավոր Արևելքում կայունության ամրապնդման և երկրի վերականգնման գործընթացը։

Ինչպես հաղորդել է SANA գործակալությունը, սիրիական մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում գլխավոր քարտուղարին դիմավորել է արաբական հանրապետության անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասաադ աշ-Շեյբանին։

Գուտերեշի այցը ելակետ կհանդիսանա Սիրիայում կրթության, առողջապահության, էներգետիկայի, ջրամատակարարման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պահպանության և թվային վերափոխման ոլորտներում ՄԱԿ-ի ծրագրերի իրականացման համար, ինչը կնպաստի հետպատերազմյան վերականգնման գործընթացին և կայուն զարգացմանը։

Գուտերեշը դարձել է միջազգային հանրության առաջին վարչական ղեկավարը, ով 2009 թվականից ի վեր այցելել է Դամասկոս: ՄԱԿ-ի վերջին գլխավոր քարտուղարը, ով այցելել էր Սիրիա, Բան Գի Մունն էր։

Նրա այցի ծրագրում ներառված է ուղևորություն դեպի Էլ-Քունեյտրա՝ ՄԱԿ-ի ֊ Ուժերի հրադադարի դիտարկման առաքելության (ՄԱԿՀԴԱ/UNDOF) խաղաղապահների շտաբ-կվարտեր, որոնք ստեղծվել էին 1974 թվականին՝ Իսրայելի և Սիրիայի միջև հրադադարի նկատմամբ հսկողություն իրականացնելու համար: