Լրահոս
Միջազգային
20:15
25.07.26
53

Գերմանացիների 75%-ը դժգոհ է Մերցի գործողություններից՝ չնայած կաբինետում կատարված փոփոխություններին․ INSA

Img default alt hy

Գերմանիայի բնակիչների ավելի քան 70%-ը դժգոհ է երկրի կառավարության աշխատանքից, գերմանացիների 75%-ըլ էլ գոհ չէ կանцլեր Ֆրիդրիխ Մերցի գործողություններից՝ չնայած նրա կողմից նախարարների կաբինետում իրականացված կադրային փոփոխություններին։ Այս մասին են վկայում Bild am Sonntag թերթի պատվերով INSA սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները։

Դրանց համաձայն՝ հարցվածների 75%-ը դժգոհ է Մերցի գործունեությունից, ինչը 1 տոկոսային կետով (տ.կ.) ավելի է, քան նախորդ հարցման ժամանակ։ Կանцլերի քաղաքականությունից գոհ է միայն հարցվածների 18%-ը։ Եվս 7%-ը դժվարացել է պատասխանել տրված հարցին։

Սոցիոլոգները պարզել են նաև, որ կառավարության աշխատանքը դրական է գնահատում միայն 19%-ը (պլյուս 2 տ.կ.), այն դեպքում, երբ կոալիցիայից դժգոհ է 74%-ը։

Հարցումն անցկացվել է հուլիսի 23-ից 24-ը։ Դրան մասնակցել է 1 003 մարդ։

Հուլիսի 24-ին Մերցը հայտարարել էր կառավարությունում առաջին փոփոխությունների մասին և նշել, որ հետագա կադրային փոփոխություններ ևս լինելու են։ Փոփոխությունների առիթ է դարձել Բունդեսթագում ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության նախագահ Ենս Շպանի հրաժարականը։ Մերցը հայտարարել է, որ Դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար Տորստեն Ֆրայը (ՔԴՄ) հրաժարական տված Շպանի փոխարեն կզբաղեցնի Բունդեսթագում ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության ղեկավարի պաշտոնը։

Ֆրային կփոխարինի Գերմանիայի առողջապահության նախարար Նինա Վարկենը։ Առողջապահության նախարարի պաշտոնը կզբաղեցնի ՔԴՄ գլխավոր քարտուղար Կարստեն Լիննեմանը։ Թվայնացման նախարարության գործող խորհրդարանական պետքարտուղար Ֆիլիպ Ամտորը (ՔԴՄ) պետք է փոխարինի Միխաել Մայստերին ԳՖՀ կանցլերի գերատեսչությունում դաշնային կենտրոնի և հողերի միջև կապերի գծով պետական նախարարի պաշտոնում։