Լրահոս
Միջազգային
16:32
25.07.26
84

ՄԱԿ-ն աջակցում է Սիրիային նրա պատմության բեկումնային փուլում․ Գուտերիշ

Img default alt hy

Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ, ով Դամասկոս էր ժամանել «համերաշխության այցով»։ Ինչպես հայտնել է SANA գործակալությունը, արաբական հանրապետության ղեկավարը բարձրաստիճան հյուրին ընդունել է Կասյուն լեռան վրա գտնվող Կասր աշ-Շաաբ պալատում։

Բանակցությունների արդյունքներով պաշտոնական հայտարարություններ չեն արվել, սակայն Գուտերիշը X-ում գրել է, որ Դամասկոս կատարած իր այցը «նպատակ ունի համերաշխություն հայտնել սիրիական ժողովրդին»: «ՄԱԿ-ն աջակցում է Սիրիային նրա պատմության բեկումնային փուլում: Կոչ եմ անում միջազգային հանրությանն անել հնարավորը՝ սիրիացիներին օժանդակություն ցուցաբերելու համար նրանց համար այս ճակատագրական պահին», - նշել է նա:

Ինչպես սպասվում է, այցը հիմք կծառայի Սիրիայում կրթության, առողջապահության, էներգետիկայի, ջրամատակարարման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պահպանության և թվային փոխակերպման ոլորտներում ՄԱԿ-ի ծրագրերի իրականացման համար, ինչը կնպաստի հետպատերազմյան վերականգնման գործընթացին և կայուն զարգացմանը: Ծրագրում ներառված է նաև ուղևորություն դեպի Էլ-Քունեյտրա՝ ՄԱԿ-ի Աջատման դիտարկման ուժերի շտաբ, որոնք ստեղծվել էին 1974 թվականին Իսրայելի և Սիրիայի միջև հրադադարը վերահսկելու համար։

Գուտերիշը դարձել է միջազգային կազմակերպության վարչական առաջին ղեկավարը, ով 2009 թվականից ի վեր այցելել է Դամասկոս: ՄԱԿ-ի վերջին գլխավոր քարտուղարը, ով այցելել էր Սիրիա, Պան Գի Մունն էր: