Լրահոս
Հասարակական
22:50
25.07.26
50

Երևանում բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտ, բախվել են Երևանի բնակիչ, 30-ամյա Սանամ Կ․-ի վարած «Range Rover» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ, 33-ամյա Վազգեն Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։