Լրահոս
Միջազգային
23:53
25.07.26
291

Կիևի վարչակարգը սառնասրտորեն և նպատակաուղղված հարվածում է ՌԴ խաղաղ բնակչությանը․ Զախարովա

Img default alt hy

Կիևի վարչակարգը սառնասրտորեն և նպատակաուղղված հարվածում է ՌԴ խաղաղ բնակչությանը՝ ամբողջ աշխարհին ցուցադրելով իր գազանային նացիստական ժանիքները։ Այդ մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում՝ կապված Կիրովում և Զապորոժիեում խաղաղ բնակչությանը Ուկրաինայի զինված ուժերի հասցրած հարվածների հետ։

«Կիևի վարչակարգը շարունակում է սառնասրտորեն և նպատակաուղղված հարվածել Ռուսաստանի քաղաքացիական բնակչությանը՝ ամբողջ աշխարհին ցուցադրելով իր գազանային նացիստական ժանիքները, - նշել է դիվանագետը։ - Հուլիսի 24-ին Կիրով քաղաքի ձեռնարկություններից մեկին հասցված հրթիռային հարվածի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 6 մարդ, ևս 26-ը տուժել են։ Սակայն ուկրաինանացիստներին դա քիչ է թվացել, և հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը նրանք հաշվեհարդար են տեսել Զապորոժիեի մարզի Կիրիլովկա ավանի զբոսաշրջային բազայում հանգստացող զբոսաշրջիկների հետ»։

Զախարովայի խոսքով՝ Կիևի վարչակարգը, որը ռազմական պարտություն է կրում և ի վիճակի չէ շրջելու իր համար տխուր դասավորվող մարտական գործողությունների ընթացքը, վրեժխնդիր է լինում բոլորովին անմեղ խաղաղ բնակչությունից՝ գիտակցաբար փնտրելով նրանց, ովքեր ամենաքիչն են պաշտպանված։ Զելենսկին իր հանցակիցների հետ, ինչպես նաև նրանց հետևում կանգնած արևմտյան կურատորներն ու հովանավորները պետք է հիշեն. յուրաքանչյուր հանցագործության համար նրանք դաժանորեն հատուցելու են, ընդգծել է նա։

ՌԴ-ն, ինչպես նշել է դիվանագետը, «կոչ է անում բոլոր պատասխանատու կառավարություններին, պրոֆիլային միջազգային կառույցներին և անկախ լրատվամիջոցներին չլռել Կիրովի և Զապորոժիեի մարզերում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունների մասին», քանի որ Կիևի գործողություններն անտեսելը նշանակում է «լռելյայն հավանություն տալ նրա հանցագործություններին և դրդել նորերին», որոնք զոհերի կհանգեցնեն ոչ միայն Ռուսաստանի, այլև Ուկրաինայի քաղաքացիական բնակչության շրջանում։

«Վճռականորեն դատապարտում ենք այս անմարդկային հանցագործությունները։ Անկեղծորեն խորին ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին, մաղթում շուտափույթ ապաքինում վիրավորում ստացածներին», - հավելել է դիվանագետը։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունում նշված է նաև, որ քնած մարդկանց ուղղությամբ ԱԹՍ-ներ ուղղած բանդերականների հանցավոր գործողությունների հետևանքով, ըստ տեղական իշխանությունների տվյալների, դարձել է 12 մարդու մահ, որոնցից չորսը երեխաներ են։ Վիրավորվել է 19 մարդ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության փաստով։