Լրահոս
Քաղաքական
10:32
02.05.22
95

Բերման է ենթարկվել 125 անձ․ ոստիկանություն

Img default alt hy

Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։

Այդ գործողությունների ընթացքում ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել 125 անձի, հայտնել են Ոստիկանության լրատվության վարչությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով:

ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։