Լրահոս

2022-04-08
  • Հայաստան
    «Երևի ինչ որ մեկին լավ խանգարում է». Ավանի փողթաղապետը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
    Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Ինչպես գիտեք, Ավանի փոխթաղապետի դեմ մարտի կեսերին քրեական գործ է հարուցվել, նրա մոտ կաթուցիչ էին հայտնաբերել, Պողոսյանն ասել էր, թե կաթուցիչը գետնից է գտել:
    14:22
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլն աշխատում է թուրքերի տակ, իսկ ծռերը՝ Նիկոլի․ Արմեն Աշոտյան
    «ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Այն, որ ծռեր կոչվող էն մարդասպաների ծյունինգ արած "բևեռը" Հայաստանում դրսից հովանավորող ապազգային ոհմակ է, գիտեն բոլորը: Արցախի դրոշի նկատմամբ իրենց այսօրվա վանդալիզմը, սակայն, միայն դրսի սպոնսորներով չի սահանափակվել: Ապրիլի հինգի հանրահավաքից հետո մեր մայրաքաղաքի կենտրոնում ընդդիմության կողմից տեղադրված Արցախի դրոշը մնացել է Նիկոլի կոկորդում: Բրյուսելյան հանդիպումից հետո, որում չի արծարծվել Արցախը, այդ դրոշը առավել անցակալի է նիկոլական ոհմակի և հայրենիքը վաճառող այլ չարչիների համար: Ուստի վստահ եմ, որ այսօրվա վանդալիզմը ծռերին տված Նիկոլի ուղղիղ ցուցումի արդյունք է: Յուրահատուկ սենդվիչ է ստացվել. Նիկոլի աշխատում է թուրքերի տակ, իսկ ծռերը՝ Նիկոլի»:
    14:11
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սասուն Միքայելյանն արդարացվեց Մարտի 1-ի գործով
    Վճռաբեկ դատարանը բեկանել է Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի մեղադրական դատավճիռը: Վճռաբեկ դատարանը ճանաչել և հռչակել է Միքայելյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում: Մինչ այդ ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանել է նաև Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը։ Դատարանը ճանաչել ու հռչակել է Նիկոլ Փաշինյանի անմեղությունը։
    13:55
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
    Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Ըստ աղբյուրի, նեկայում տեղի է ունենում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:
    13:51
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ղրիմի Հանրապետության պատվիրակությանը
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ղրիմի Հանրապետության պատվիրակությանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց պատվիրակության անդամներին՝ աղոթելով տարածաշրջանում խաղաղության վերահաստատման և մարդկության կյանքում համերաշխության և փոխգործակցության ոգու զորացման համար։ Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Ղրիմի պատմության մեջ հայ համայնքի ունեցած կարևոր դերակատարությանն ու ներդրմանը և համայնքի ներկայիս ազգային-հոգևոր աշխույժ կյանքին։ Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց Ղրիմի իշխանություններին հայկական համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի, ինչպես նաև եկեղեցաշինությանը ցուցաբերվող զորակցության համար։
    13:39
    08.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Վճռաբեկ դատարանն արդարացրել է Նիկոլ Փաշինյանին՝ «Մարտի մեկի» գործով
    Վճռաբեկ դատարանը Մարտի 1-ի գործով արդարացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
    13:37
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Էս ամեն ինչից նիկոլական պատվերի գարշահոտ է փչում․ Նարեկ Սամսոնյան
    «Սասնա ծռեր» համահայկական շարժումն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են իրենց ներկայացուցիչները պղծում Ֆրանսիայի հրապարակում բարձրացված Արցախի Հանրապետության դրոշը: Այս միջադեպին անդրաձարձել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։ «Ըստ տեղեկությունների սասնա ծռեր ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները պղծել են Ֆրանսիայի հրապարակում բարձրացված Արցախի Հանրապետության դրոշը: Կապիտուլյանտի ողորմածությամբ ազատության մեջ գտնվող ահաբեկիչների կողմից նման պղծություն անելը անակնկալ չէ», - գրել է Նարեկ Սամսոնյանը։
    13:24
    08.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Միրզոյանն ու Լավրովն այսօր կհանդիպեն Մոսկվայում
    Այսօր Մոսկվայում Արարատ Միրզոյանը հանդիպելու է ռուս պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ: Ըստ Հայաստանի արտգործնախարարության խոսնակի՝ Միրզոյանը հանդիպում կունենա նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ:
    13:20
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը
    «Ազատություն» ռադիոկայանը մանրամասներ է հրապարակել Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպումից։ «Ազատության» հարցին՝ արդյոք ապագա քննարկումները ներառելու են նաև Ղարաբաղի կարգավիճակի հարցը, բանակցություններին մասնակցած պատգամավորներից մեկն ասել է․ «Այդ արտահայտությունը պատահմամբ չէր այնտեղ», - ասել է դիվանագետը՝ անանուն մնալու պայմանով, և ընդգծել՝ «այն, որ արտգործնախարարները այժմ պետք է աշխատեն խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա, նշանակում է, որ կլինեն պարբերական հանդիպումներ և շարունակական ներգրավվածություն Եվրամիության կողմից»։ Երկու օր առաջ Բրյուսելում ավելի քան չորս ժամ շարունակված բանակցություններից հետո հաղորդվեց՝ կողմերը պայմանավորվել են նաև մինչև ապրիլի վերջ համատեղ սահմանային հանձնաժողով ստեղծել, որը պետք է զբաղվի դելիմիտացիայի, դեմարկացիայի և սահմանի երկայնքով կայունության և անվտանգության հարցերով։ Արդյո՞ք մինչ այդ ադրբեջանական զորքերը հետ են քաշվելու Հայաստանի տարածից, ինչպես պահանջում էր Հայաստանի կառավարությունը՝ «Ազատության» հարցին եվրոպացի բարձրաստիճան դիվանագետն արձագանքել է՝ կա ըմբռնում, որ երկու կողմից էլ պետք է զորքերի հետքաշում լինի։ «Վիճահարույց մի շարք տարածքներ կան, որտեղ մենք պետք է աշխատենք՝ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Բայց նախ պետք է ինչ-որ համաձայնության հասնել համատեղ սահմանային հանձնաժողովի շուրջ, իսկ հետո՝ որպես առաջնահերթություն, փորձել նվազեցնել լարվածությունը վիճահարույց տարածքներում», - ասել է նա։
    13:13
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կիրականացվեն երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա. Իլհամ Ալիև
    Ալիևը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ,իջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ կայացված որոշումները՝ Բաքվի կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների ներառմամբ, ներառյալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և տարածքային պահանջներից հրաժարվելը։«Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կիրականացվեն երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա», - ասել է Ալիևը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։
    12:48
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի գործող իշխանությունը ենթարկվում է ադրբեջանական օրակարգին. 5165 շարժում
    «5165 շարժում»-ը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրել Փաշինյան-Միշել-Ալիև բրյուսելյան հանդիպման արդյունքների վերաբերյալ։ «Հանրապետության գործող վարչապետի կողմից Արցախի հարցում միակողմանիորեն զիջումների գնալու այս կործանարար ուղեգիծը ևս մեկ անգամ պահանջում է հանրային համախմբում հանուն Արցախի փրկության, Հայաստանի անվտանգության և ազգային արժանապատվության։ Հանրապետության գործող վարչապետի կողմից Արցախի հարցում միակողմանիորեն զիջումների գնալու այս կործանարար ուղեգիծը ևս մեկ անգամ պահանջում է հանրային համախմբում հանուն Արցախի փրկության, Հայաստանի անվտանգության և ազգային արժանապատվության»․ նշված է հայտարարույան մեջ։ 5165 շարժման հայտարարությունը Փաշինյան-Միշել-Ալիև բրյուսելյան հանդիպման արդյունքների վերաբերյալ Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 2022թ․ ապրիլի 6-ին Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն հանձնարարել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա։ Թե՛ Շառլ Միշելի հետ հանդիպման, թե՛ եռակողմ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է հումանիտար խնդիրներ, սակայն որևէ ակնարկ անգամ չկար Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման առնչությամբ։ Սույն հանդիպման հայտարարության մեջ չկա նաև որևէ անդրադարձ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի սկզբունքներին կողմերի հավատարմության վերաբերյալ։ Ավելին, պաշտոնական հաղորդագրության մեջ խոսք անգամ չկար Լեռնային Ղարաբաղի մասին։ Սա, նշանակում է հետևյալը․ • Փաստացի խաղաղության պայմանագիրը հիմնված է լինելու Ադրբեջանի կողմից առաջադրված 5 սկզբունքների վրա։ • Նիկոլ Փաշինյանը միանում է Իլհամ Ալիևի երկարամյա ջանքերին՝ կազմալուծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, վիժեցնելու կարգավորման 30-ամյա գործընթացը և փոշիացնելու հայ դիվանագիտության գործադրած երկարամյա ջանքերը։ • Հայաստանի գործող իշխանությունը ենթարկվում է ադրբեջանական օրակարգին՝ մոռացության տալով Արցախը և Արցախի ժողովրդի իրավունքները։ Ելնելով վերոնշյալից և դատելով այն փաստից, որ Արցախն ընդհանրապես հիշատակված չէ հանդիպման վերաբերյալ հաղորդագրության մեջ, որ հայկական կողմը ընդհանրապես չի ակնարկում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մասին, իսկ Ադրբեջանն էլ չի խմբագրել իր դիրքորոշումը Արցախի հարցի «գոյություն չունենալու» մասին, պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության այնպիսի պայմանագիր, որը նախատեսում է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Հանրապետության գործող վարչապետի կողմից Արցախի հարցում միակողմանիորեն զիջումների գնալու այս կործանարար ուղեգիծը ևս մեկ անգամ պահանջում է հանրային համախմբում հանուն Արցախի փրկության, Հայաստանի անվտանգության և ազգային արժանապատվության։ Չպետք է թույլ տալ Նիկոլ Փաշինյանին՝ տնօրինելու Արցախի ճակատագիրը։ Արցախն ինքնորոշվել միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին համապատասխան։ Արցախում՝ իրենց պատմական հայրենիքում, ապրում են մեր բազմահազար հայրենակիցները։ Ուստի 5165 շարժումը ևս մեկ անգամ վերահաստատում է իր պահանջը ՀՀ Ազգային Ժողովից՝ վիժեցնել Արցախի հանձնման և հայաթափման գործընթացը՝ ճանաչելով Արցախի անկախությունը և աշխատանքներ սկսելով նրա միջազգային ճանաչման ուղղությամբ։
    12:32
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Էդմոն Մարուքյանը»՝ վիրավորա՞նք
    Ինչպես գրում է «Politik.am»-ը, Վանաձորում իրար հետ վեճի բռնված երիտասարդները միմյանց «Էդմոն Մարուքյան» են անվանել, որից հետո մեծ քաշքշուկ է սկսել։ Իրավիճակն այնքան է բարդացել, որ կողմերը ստիպված են եղել դիմել քաղաքում մեծ հարգանք վայելող անձանց, որոնց միջնորդությամբ էլ հարթվել է կոնֆլիկտը, բայց միայն այն բանից հետո, երբ դիմացինին «Էդմոն Մարուքյան» անվանած կողմը ներողություն է խնդրել։
    12:25
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՄԻԵԴ-ը բավարարել է Նանա Մուրադյանի բողոքը
    Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Նանա Մուրադյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով այն որոշումը, որով դատարանը բավարարել է Նանա Մուրադյանի բողոքը։ Դատարանն արձանագրել է, որ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը․ զինծառայողի կյանքը պետության կողմից չի պաշտպանվել, ինչպես նաև չի իրականացվել դիմումատույի որդու մահվան հանգամանքների արդյունավետ հետաքննություն։ ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է Նանա Մուրադյանին վճարել 20․000 եվրո։ 2009թ. նոյեմբերին Վ. Մուրադյանը զորակոչվել է հայկական բանակ և զինծառայության անցել Արցախում: Ծառայությունից ամիսներ անց՝ 2010թ. մարտի 15-ին, ժամը 12:35-ի սահմաններում, Վ. Մուրադյանի դին հայտնաբերվել է զորամասի շինություններից մեկի հետնամասում՝ պտտաձողից կախված։ 2010թ. մայիսի 31-ին քննիչը նշանակել է դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննություն՝ մահվանից առաջ Վ. Մուրադյանի հոգեվիճակը պարզելու նպատակով։ Փորձաքննության եզրակացության համաձայն՝ ծառայակիցներն ու սպաներն իրենց հայտարարություններում նշել են, որ Վալերին չի բողոքել զինծառայությունից և մահվանը նախորդող ժամանակահատվածում լավ տրամադրություն է ունեցել: Ավելին, նա երջանիկ է եղել, ոչ մի անհանգստություն կամ հուսահատություն չի նկատվել նրա մոտ: Նանա Մուրադյանը, դժգոհ լինելով նախաքննության արդյունքներից, տարբեր բողոքներ է ուղարկել իշխանություններին՝ պնդելով, որ չեն հաստատվել իր որդու մահվան իրական հանգամանքները: Նանա Մուրադյանը պնդել է, որ իշխանությունները պատասխանատվություն են կրում իր որդու մահվան համար, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա զինվորական ծառայության մեջ է եղել՝ նրանց բացառիկ հսկողության տակ: Նա վիճարկել է ինքնասպանության վարկածը և պնդել, որ իր որդուն սպանել են։ ՄԻԵԴ-ը, հիմք ընդունելով մի շարք փաստական հանգամանքներ, արձանագրել է, որ Վալերի Մուրադյանը զինծառայության ընթացքում գտնվել է պետության վերահսկողության տակ, որը չի պաշտպանել զինծառայողի կյանքի իրավունքը:
    12:16
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նիկոլ Փաշինյանն արդարացվեց «Մարտի 1-ի» գործով
    Վճռաբեկ դատարանը, Համլետ Ասատրյանի նախագահությամբ, ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյնաի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը բեկանել և նրան «Մարտի 1-ի» գործով արդարացնելու որոշում է կայացրել։ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ) Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2010 թվականի հունվարի 19-ի դատավճիռը եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի մարտի 9-ի որոշումը բեկանվեց։ Նիկոլ Փաշինյան ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչվեց անմեղ եւ արդարացվեց։ Ըստ Վճռաբեկ դատարանի որոշման՝ քրեական գործի վարույթը կարճվեց՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
    11:56
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե աշխարհում շաքարի գինը իջնում է, իսկ Հայաստանում՝ ոչ. Գեղամ Գևորգյան
    ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե աշխարհում շաքարի գինը իջնում է, իսկ ՀՀ-ում՝ ոչ։ «Ընդամենը մի քանի օր առաջ հրապարակել էինք տարբեր պարենային մթերքների գներ, որտեղ հստակ ցույց էինք տալիս, որ և՛ դոլարի գնի իջեցման պարագայում է ապրանքի գինն իջել, և՛ աշխարհում ինքնարժեքի իջեցման պարագայում», - ասել է Գեղամ Գևորգյանը՝ որպես օրինակ նշելով կարագը և ձեթը։ Ինչ վերաբերում է հնդկաձավարի գնի բարձրացմանը, Գևորգյանն ասել է, թե աշխարհում պաշարի խնդիր կա, ինքնարժեքն է բարձրացել։ Անդրադառնալով ձվի շուկային՝ ՄՊՀ նախագահն ասել է, թե եթե Զատկի տոնին ընդառաջ չարաշահումներ լինեն, ապա կլինեն նաև պատասխանատվության ենթարկումներ։ «Մենք պարբերար զգուշացնում ենք, որ ընկերություններն այնպես անեն, որպեսզի գործը չհասնի վարույթների։ Մեզ հավաստիացրել են, որ խնդիր չի լինի», - ասել է Գեղամ Գևորգյանը։
    11:48
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանն ազատվել է աշխատանքից
    Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավար Լևոն Սարդարյանը։ Ավանի թաղապետ Արա Դանիելյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Պողոսյանն արդեն ազատվել է աշխատանքից։ Ներսես Պողոսյանը, ում մամուլն անդադարձել է մի շարք աղմկահարույց թեմաներով, 2019թ. փետրվարի 20-ին նշանակվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:
    10:52
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ֆուրշետի ֆորմատն էինք ընտրել․ Աննա Հակոբյանի ու զոհվածների ծնողների խնջույքը՝ երգ ու պարով
    Կառավարական առանձնատների տարածքն իր օրում այսքան հյուր չէր տեսել😊։ Մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս համար գրեթե միստիկա էր, թե ինչ միջավայր է Պռոշյան փողոցով երկար ձգվող դարպասից ներս։ Երեկ շուրջ 600 հոգի Հայաստանի բոլոր մարզերից ՀՀ վարչապետի կեցավայրում էին։ Տեսանյութ ընկավ աչքովս, որտեղ մի տղամարդ դժգոհում էր, թե ոտքի վրա են եղել, դրա համար հեռացել են շուտ։ Ամենայն հարգանքով, իհարկե, բայց միջոցառումը բացառապես կանանց համար էր, հրավերը մայրերին էր արված։ Նրանք ոտքի կանգնած էլ մնացին, նստած էլ, ժպտացին էլ, արտասվեցեցին էլ, դժգոհ էլ եղան, ջերմ էլ եղան։ Իրար հետ ապրեցինք այդ օրը։ Այլ բան, որ ֆուրշետի ֆորմատն էինք ընտրել, որ հնարավորինս անկաշկանդ մթնոլորտ լիներ, կանայք զբոսնեին, ծանոթանային, շփվեին նաեւ միմյանց հետ, երեխաները վազվզեին։ Բայց մինչեւ բոլորովին վերջերս միստիկական համարվող տարածքում թերեւս այդքան հեշտ չէ միանգամից անկաշկանդ լինել։ Այնպես որ՝ միայն երեխաները վազվզեցին։ Այն էլ՝ մամաները հավանաբար սաստում էին😊։ Հատուկ շնորհակալություն ՔՊ կին պատգամավորներին, միջոցառմանը ներկա պետական պաշտոնյաների կանանց, պաշտոնյա կանանց, ովքեր տեսնելով, որ հյուրերը ամաչում են մոտենալ հյուրասիրության սեղանին՝ իրենք սկսեցին մատուցել նրանց
    10:45
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում պահարանի կախիչից կախված հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու դի
    Այսօր՝ ապրիլի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Ագաթանգեղոս 7-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու զանգերին: Փրկարարները ոստիկանության ծառայողների հետ բացել են դուռը և բնակարանի հյուրասենյակում, պահարանի կախիչից կախված դի են հայտնաբերել: Մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 45-ամյա Վ. Պոպովան էր: Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն՝ պարզվում է:
    09:23
    08.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վահան Քերոբյանը գյուղացիներին կոչ է անում հող մշակել, որ արտադրանքը լավ գնով վաճառվի
    Գյուղացիներին կոչ եմ անում՝ որքան հնարավոր է մեծ ծավալի հողատարածք մշակեք, և ձեր արտադրանքը՝ վստահեցնում եմ, լավ գնով կվաճառվի, լրագրողների հետ զրւոյցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա նշել է, որ անասնակերի և թռչնակերի խնդիրը լուծելու համար մյուս շաբաթ գործուղման է լինելու ՌԴ ու այնպես կանի, որ դրա խնդիրը չի լինի։
    09:17
    08.04.22
    Ավելին