Լրահոս
2022-04-08
-
ՀասարակականԱյս իշխանությունը հաշտեցրեց մեզ 18 տարեկանի մահվան հետ, Արցախն Ադրբեջանին հանձնելու մտքի հետ․ «Hraparak.am»Այս իշխանությունների գլխավոր մեղքն այն է, որ 4 տարվա ընթացքում մեզ հաշտեցրեց անհաշտելիի հետ: Հաշտեցրեց 18-20 տարեկան երիտասարդների անժամանակ ու ողբերգական մահվան հետ: Հաշտեցրեց թշնամու առաջ փախչելու ամոթալի տեսարանների հետ` մենք ականատես եղանք, թե ինչպես են զինված հայ մարդիկ լքում պոստերը: Հաշտեցրեց նրա հետ, որ մեր վախկոտ ու ողորմելի հարեւանները կարող են ամենօրյա ռեժիմով հայերին հայհոյել ու նվաստացնել, իսկ մենք՝ նրանցից գետնատարած խաղաղություն ու բարեկամություն մուրալ: Հաշտեցրեց թշնամու հանդեպ ծով հանդուրժողականության, իսկ մեր հայրենակիցների հանդեպ` անհանդուրժողականության եւ խոր ատելության հետ: Մեր առօրյա մտցրեց ատելության խոսքն ու հայհոյանքը: Համոզեց, որ թուրքն ու ադրբեջանցին ավելի ընդունելի են, քան ՀՀ նախկին պաշտոնյաները: Հաշտեցրեց հող հանձնելու, երկիրն անպաշտպան թողնելու, սահմաններից հետ քաշվելու, Արցախն Ադրբեջանին հանձնելու մտքի հետ: Մի ամբողջ ժողովրդի, որի ամենահին կուսակցության գլխավոր լոզունգը «Մահ կամ ազատությունն» է, համոզեց, որ ազատությունը ոչինչ է, իսկ մահվանից ու պատերազմից պետք է խուսափել ամեն գնով` անգամ ստրուկի կարգավիճակում ապրելով: Համոզեց, որ հայրենիքի համար կռվելն արժանիք չէ, եւ ազգային հերոսները բաքսի ու տուշոնկա գողացողներ են ընդամենը: Իր բանակն ու զինվորին պաշտող հասարակությանը հաշտեցրեց այն մտքի հետ, որ մեզ բանակ պետք չէ, եւ մեր երկրի ամեն մարզ ինքը պետք է մտածի իր պաշտպանության մասին: Հաշտեցրեց բազմաթիվ այլ իրողությունների հետ: Օրինակ, որ տգետ եւ բացարձակապես ապաշնորհ մարդիկ կարող են հսկայական ոլորտներ ղեկավարել, իսկ ամենապատասխանատու պաշտոններում կարելի է տարիներով մարդ չնշանակել: Նշանակվածներին էլ կարելի է թաշկինակի պես փոխել: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/033bff2cbf394bfa1c97cb51503fe932 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին09:0508.04.22 -
ՀայաստանԳողացել են Արտաշատի հրապարակում դրած Արցախի դրոշը, ենթադրում ենք՝ թուրք դիվերսանտների կողմից․ հայտարարությունԱրտաշատ խոշորացված համայնքի ավագանու երեք խմբակցություններ հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. Սիրելի՛ հայրենակիցներ 06.04.2022 թվականին Արարատի մարզի մարզկենտրոն Արտաշատ քաղաքի թատրոնամերձ հրապարակում մեր քաղաքացիները, ի համերաշխություն համազգային Դիմադրության շարժման, տեղադրել են Արցախի Հանրապետության դրոշը։ Գիշերը դրոշը գողացվել է, ենթադրում ենք՝ թուրք դիվերսանտների կողմից։ Կոչ ենք անում Արարատի մարզի ոստիկանապետին, Արտաշատ համայնքի ղեկավարին, Արարատի մարզի մարզպետին մինչև վաղը ժամը 16։00-ը գտնել ու պատժել թուրք դիվերսանտներին, նույնությամբ վերականգնել Արցախի Հանրապետության դրոշը Արտաշատի թատրոնամերձ հրապարակում։ Արցախը մեր հայրենիքի անբաժանելի մասն է, Արտաշատի թատրոնամերձ հրապարակում տեղադրված Արցախի Հանրապետության դրոշը պետք է խորհրդանշի մեր միասնականությունն ու համերաշխությունն արցախահայության պայքարի հետ։ Արտաշատ համայնքի ավագանու «Դաշնակցություն» խմբակցություն «Հայրենիք» խմբակցություն «Օրենք և արդարություն» խմբակցություն 07.04.2022 թ. ք. ԱրտաշատԱվելին08:5608.04.22 -
ՀասարակականՓաշինյանը ցույց է տալիս՝ ադրբեջանական զորքերի գործողությունները ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում չի կարող խոչընդոտ լինել․ ԱբրահամյանԲրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը նախորդած ադրբեջանական ագրեսիան Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և Քարագլխի լեռնաշղթայի ուղղությամբ փաստորեն իր հանգուցալուծումը չստացավ։ Ասել է թե՝ խնդիրը հրվեց ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների դաշտ և որպես գլխավոր խնդիր մատնանշվեց ոչ թե Ադրբեջանի ներխուժումը, այլ ՌԴ խաղաղապահների անգործությունը։ Այն, որ այդ դրվագով խաղաղապահները արցախցիների ակնկալիքները չեն արդարացրել՝ չեն կանխել ադրբեջանցիների ագրեսիան և ադրբեջանական զորքերը ելման դիրքեր չեն վերադարձրել, դա ակնհայտ է։ Սակայն մեկ այլ՝ ցավոտ դրվագ կա։ Փաստացի Փաշինյանը մակերեսային մտահոգություն է հայտնում ադրբեջանական զորքերի գործողությունների վերաբերյալ, սակայն ցույց տալիս, որ դա ՀՀ կարգավորման խնդիրը չի և որ դա ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում չի կարող խոչընդոտ լինել, առավել ևս՝ օրակարգային հարց դառնալ։ Մյուս կողմից՝ Ադրբեջանը շարունակում է ամրանալ Քարագլխի այն հատվածներում, որտեղ ներխուժել է, ինչը բավականին մշուշոտ, եթե ոչ անիրատեսական է դարձնում ադրբեջանական ստորաբաժանումների՝ ՌԴ-ի հետ բանակցությունների միջոցով ելման դիրքեր վերադարձը։ Սա նշանակում է, որ Քարագլխի շուրջ իրավիճակը կամ շարունակվելու է լարված մնալ՝ անկանխատեսելի զարգացումներով կամ արցախցիներին համոզելու են, որ ճիշտը ստեղծված իրավիճակին և տարածքային կորստին համակերպվելն է։Ավելին08:3508.04.22 -
ՀասարակականԱրարատ Միրզոյանին քննադատում են, որ ժպտում էր, Նիկոլ Փաշինյանին քննադատում են, որ չէր ժպտում. Էդմոն ՄարուքյանԱրարատ Միրզոյանը ժպտացել էր Անթալիայում՝ Թուրքիայի արտգործնախարարին բարևելիս, Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես չէր ժպտում Բրյուսելում։ Արարատ Միրզոյանին քննադատում են, որ ժպտում էր, Նիկոլի Փաշինյանին քննադատում են, որ տխուր էր։ «Առաջին ալիք»-ի Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը․ «Եթե ժպտար, պիտի ասեին բա ինչ կար ուրախանալու։ Բովանդակային կարևոր հարցերը թողած, ընկած ենք ինչ որ թեմաների մեջ՝ նա աջ նայեց, էն մյուսը՝ ձախ։ Բովանդակային հարցն է․ ՀՀ ներկայիս ծանր վիճակի մեջ փորձել մեր պետական-ազգային շահը ամեն գնով պաշտպանել։ Ով ժպտաց, ում ունքը բարձրացավ, ով թեք կանգնեց, ում կոստյումը ինչ ձևի էր, դա էակա՞ն է այս քննարկման մեջ։ Մարդկանց, մեր ժողովրդին շեղում են կոնկրետ բովանդակային հարցերից»,- նշել է Մարուքյանը։Ավելին08:3108.04.22 -
ՀասարակականՍգալը անպտուղ գործողություն է․ Աննա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբույքան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով. «Սիրելի՜ մայրեր, կանայք, քույրեր, դուստրեր եւ, իհարկե, տատիկներ, Շնորհավոր ձեր բոլորի Մայրության եւ գեղեցկության օրը։ Այսօր տոնը նշեցինք կառավարական ամառանոցի տարածքում, մեր բակում, արցախյան պատերազմներում նահատակված մեր հերոսների մայրերի, կանանց, դուստրերի, քույրերի, տատիկների հետ։ Տեսանյութի իմ խոսքը ուղղված է ոչ միայն նրանց, այլ բոլոր մայրերին, նաեւ նրանց, ում որդիները դեռ փոքր են։ Դուք իրավունք չունեք խեղճանալու: Մեր ճակատագիրը ձեր ձեռքում է։ Անհանդուրժող եղեք ամենաչնչին կեղծիքի, անարդարության, կաշառակերության, անհավասարության, խաբեության, մեքենայությունների, անիրավության, անբարտավանության, ծուլության, չարության եւ մեր երկրի հզորացմանը խոչընդոտող բոլոր մյուս արատավոր երեւույթների նկատմամբ։ Դարձեք այդպիսին, հսկեք բոլորին՝ հանո՛ւն մեր նահատակված տղաների հիշատակի»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a300cc3e2c2207efecb3f7981772d5fb?fbclid=IwAR1ViiuXDo148X0Mkzyr3e4vxtwruwvLodfOPX2am0ZMe6UX2muHDkXcZLI © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին08:2408.04.22 -
Հասարակական76 հոգանոց վաշտից մեկը չի փրկվել,այդ թվում որդիս, մեր խնջույքները վերջացան,երբ պատերազմը սկսվեց. զոհվածի մայրը մերժել է Աննա Հակոբյանի հրավերըԱպրիլի 7-ին ընդառաջ, վարչապետի կինը հրավերներ է ուղարկել նաեւ որդեկորույս այն ծնողներին, որոնք նախորդ միջոցառմանը չէին հրավիրվել: 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից շատերի ծնողները մերժել են Աննա Հակոբյանի հրավերը: Պատերազմում զոհված Տիգրան Շահբարյանի մայրը՝ Արմինե Հարությունյանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ իր հետ կապվել են Ավանի թաղապետարանից եւ հայտնել, որ ապրիլի 7-ի առթիվ վարչապետը հրավիրել է կառավարական առանձնատուն: Արմինե Հարությունյանը մերժել է հրավերի առաջարկը: «Իմ տղային ուղարկել են գրավված Հադրութ, տղայիս սպանողը եղել է ղեկավարությունը, ոչ թե իր հրամանատարը, որը նույնպես զոհվել է: Քրեական գործ է հարուցված, մինչեւ այսօր մեզ մեկը չի զանգել, ասի, կներեք, չենք գտնում մեղավորին: Ես համարում եմ, որ մեղավորը վարչապետն է, ես ինչո՞ւ պետք է հրավերն ընդունեի, իսկ եթե մեղավոր չի, թող մեղավորներին գտնի, 76 հոգուց կազմված վաշտից մեկը չի փրկվել, դա նշանակում է, որ իրենք գնացել են գրավված Հադրութ, ո՞վ պետք է իմանար Հադրութը գրավված է եղել, թե՞ ոչ, իմ տղային ծուղակ ուղարկողներին ես չեմ ներելու: Էսքան ժամանակ է անցել, իրենք գիտե՞ն, որ ես ապրում եմ էսինչ հասցեում ու հերոսի մայր եմ, մեկուկես տարի է անցել: Անցած տարի էլ է եղել մարտի 8, ապրիլի 7, էդ ո՞նց է հիմա են հիշել, ես իմ երեխու գլուխը ուտողի հետ չեմ նստի խնջույքի սեղանին: Մեր խնջույքներն իրենք վերջացրել են էն ժամանակ, երբ պատերազմը սկսվել է»,- ասաց Արմինե Հարությունյանը:Ավելին08:2108.04.22
2022-04-07
-
ՀայաստանՀուղարկավորությունները հետաձգվում են. մահերի թվի կտրուկ աճ՝ ՀայաստանումՊաշտոնական վիճակագրության համաձայն մեր երկրում հունվար, փետրվար ամիսներին մահերը գերազանցել են ծնունդները: 2 ամսում 6030 մարդ մահացել է:Ավելին22:5007.04.22 -
ՀայաստանՊոլիտեխնիկական համալսարանում բացվել է ուսանողների և մասնագետների համատեղ աշխատանքային լսարանՀայաստանի Պոլիտեխնիկական համալսարանում բացվել է տեխնիկապես հագեցած 7-րդ լսարանը: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ ուսանողներն այստեղ կարող են համատեղ քննարկել իրենց ստարտափերը:Ավելին22:3307.04.22 -
ՀասարակականԱրարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա․ հանդիպելու է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է է Ռուսաստանի Դաշնությունում: Այցի շրջանակներում տեղի է ունենալու ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը: Մոսկվայում Արարատ Միրզոյանը կհանդիպի նաև ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի հետ:Ավելին22:2907.04.22 -
Հայաստան«Գարնանային այգու» ամենագեղեցիկ օրը. Ապրիլի 7Այսօր նշում ենք Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը:Ավելին22:2607.04.22 -
ՀասարակականՆարեկ Մանթաշյանին կալանավորեցին հայրենիքը սիրելու համար, այսօր իր տղան ապացուցում է՝ ոչնչով չի զիջում հորը․ ՀարությունյանԱյս նկարը չափազանց կարևոր արձանագրում է անում. Հանրահավաքի օրը, իմ կողքը կանգնած, ուսերիս նստած՝ Հայաստանի դրոշը ձեռքին ծածանելով, պայքարում էր նաև ընկերոջս՝ Նարեկ Մանթաշյանի տղան՝ Նահապետ Մանթաշյանը։ Այս երևույթը չափազանց խորը արժեքների մասին է. Նարեկին կալանավորեցին ՀՀ դրոշը ծածանելու համար, այսօր իր տղան է իր փոխարեն ծածանում եռագույնը🇦🇲 Նարեկին կալանավորեցին որպեսզի ազատվեն նրա ներկայությունից հանրահավաքների ժամանակ, այսօր նրա տղան է ներկա իր փոխարեն այդ հանրահավաքներին✊ Նարեկին կալանավորեցին հանուն Արցախի պայքարելու համար, այսօր նրա տղան է իր փոխարեն պայքարում հանուն Արցախի💪 Նարեկին կալանավորեցին հայրենիքը սիրելու համար, այսօր իր տղան ապացուցում է, որ ոչնչով չի զիջում հորը👊 Այս պայքարը արյան պայքար է, գենի պայքար է, տեսակի պայքար է և այն ուղղակի անհնար է կոտրել💪💪💪 Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանում ենք ՀայաստանըԱվելին22:1807.04.22 -
Հասարակական«Կենդանին, որ կենդանի ա իրիկունը գնում ա իրա բույնը». տեղահանված արցախցիները նստացույց են սկսելՀադրութից և Շուշիից բռնի տեղահանվածները նստացույց են սկսել Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ: Նրանք ոչ կարգավիճակ ունեն, ոչ տուն, մտածում են Արցախ վերադառնալու մասին: Այդ պահանջով 3000 ստորագրություն են հավաքել:Ավելին22:0907.04.22 -
ՍոցիալականԱրեգունիում տրակտորի ձայն չի լսվում. սերմնացուն թանկ է, թուրքն էլ սարից երևում էԳեղարքունիքի Արեգունի գյուղում շունչները պահած սպասում են Ադրբեջանի հետ սահմանների զատման Երևանի որոշմանը, որ հասկանան, արժե տուն վերանորոգել, թե ստիպված են լինելու ճամպրուկները հավաքել:Ավելին22:0307.04.22 -
ՀայաստանԲրյուսելում մոռացված Արցախի կարգավիճակը. ընդդիմությունը չի հավատում ՔՊ-ի դիվանագիտական ճկունությանըՀայաստանի ընդդիմությունը համոզված է, որ Արցախում էթնիկ զտում անող Ադրբեջանի հետ սահմաններ չի կարելի գծել:Ավելին22:0207.04.22 -
Քաղաքական«Պատեհ չէ» խոսել թշնամու ներխուժման մասին. Փաշինյանն ու Ալիևը խաղաղության բանակցություններ են սկսումԲրյուսելում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են խաղաղության բանակցություններ սկսել:Ավելին22:0107.04.22 -
ՀայաստանԱրցախյան պատերազմներում զոհվածների ծնողների համար կառավարական առանձնատանը «տեղ չի եղել»Աննա Հակոբյանի հրավերով մայրաքաղաքից և մարզերից ավտոբուսներով Երևան է եկել մոտ 300 մարդ, սակայն դեռ ընդունելությունը չսկսած, շատերը հեռացել են Ձորափի 74 հասցեից: Լրագրողներին ասել են, որ նստելու տեղ չի եղել և չեն կարողացել ժամերով սպասել ու անձնագրային ստուգում անցնել:Ավելին22:0007.04.22 -
ՀայաստանԱզատություն ռ/կ. «Սա չի արտահայտում մեր խմբագրական քաղաքականությունը»Ազատություն ռադիոկայանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Այսօր «Ազատություն TV»-ի ռեպորտաժներից մեկի ցերեկային տարբերակում թյուրիմացաբար օգտագործվել է քարտեզ, որը չի արտահայտում «Ազատության» խմբագրական քաղաքականությունը, եղել է անավարտ և եթերում հայտնվել է մարդկային սխալի պատճառով։ Հայցում ենք մեր հեռուստադիտողների ներողամտությունը, տեղեկացնում ենք, որ այն հեռացվել է նյութերից, իսկ սխալը թույլ տված աշխատակիցները ստացել են նկատողություն»։Ավելին21:0807.04.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Աննախադեպ թվով մահեր Հայաստանում. սգո սրահները ծանրաբեռնված են | 07.04.2022Ավելին20:3007.04.22 -
ՀայաստանՁեր բոլոր մուննաթներն ու «քֆուրները» միայն մեկ հասցեատեր ունեն․ բաց նամակ՝ Նիկոլայ ԾատուրյանինԲաց նամակ ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանին Հայտնի ռեժիսոր, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը ArmLur.am-ի հետ զրույցում, դեմ արտահայտվելով ԲՈՒՀ-երի օպտիմալացման ծրագրին, վիրավորել էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին: Հետո, իհարկե ներողություն էր խնդրել..., բայց էականը դա չէ: Հարգելի պարոն Ծատուրյան Պարոն Դումանյանը գիտնական մարդ է և ԲՈՒՀերի օպտիմալացման ծրագրի հետ կապ ունի այնքանով, ինչքանով այս պահին ԿԳՄՍ նախարարն է: Այդ ծրագրի իրական հեղինակը Ձեր վարչապետն է, որը դեռ երկու տարի առաջ հայտարարեց, որ ԲՈՒՀերն ընդհանրապես պետք է հանել Երևանից և տեղափոխել, առայժմ գոյություն չունեցող, ուսանողական «քաղաք», որը դեռ պարզ չէ, թե, երբ և որտեղ պետք է կառուցվի: Նպատակը չնշեց: Սակայն օդում կախված լուրերի համաձայն, դրա նպատակը մեկն է՝ նոր իշխանական օլիգարխներին, որոնք չգիտես ինչ միջոցներով ձեռք են բերում նախկին օլիգարխների մոնումենտի առանձնատներն ու ծաղկաձորների հյուրանոցները, վաճառել այսօրվա ԲՈՒՀերի շենքերը: Երևի նոր իշխանական օլիգարխների սիրտը հիմա էլ համալսարանական շենքեր է ուզում: Ձեր հարցազրույցի մեջ ասում եք, որ կարող եք անգամ «քրֆել»(սա Ձեր արտահայտությունն է) և չեք վախենում նստելուց: Նստել պետք չէ, ոչ էլ՝ հայհոյել: Պարզապես, որպես ռեժիսոր շատ լավ պետք է, որ իմանաք, որ նախարարն այս պատմության մեջ ընդամենը դերակատար է, իսկ բեմադրող ռեժիսորը լրիվ այլ հասցեում է գտնվում: Եվ, եթե բեմադրությունը վատն է միակ մեղավորը բեմադրիչն է: Որովհետև, եթե անգամ բեմադրությունը «պռավալի» է գնում դերակատարի պատճառով, միևնույն է մեղավորը բեմադրիչն է, որովհետև իսկզբանե այդ դերակատարին ընտրել է հենց ռեժիսորը: Այնպես, որ կարիք չկա այս կամ այն անձի վրա փորձել ցույց տալ «անկախ և անվախ» մտավորական լինելու փաստը (բայց հետո «на всякий» ներողություն խնդրել): Ձեր բոլոր մուննաթներն ու «քֆուրները» միայն մեկ հասցեատեր ունեն... և Դուք շատ լավ գիտեք այդ հասցեատիրոջ անունն ու ազգանունը: Ամենայն հարգանքով՝ Ձեր նախկին հանդիսատես ՀՀ ոչ հպարտ քաղաքացի Կարեն ՔոչարյանԱվելին20:2507.04.22 -
ՄիջազգայինԱվելի քան 200 հազար մարդ լքել է Մարիուպոլը. քաղաքում հումանիտար միջանցքներ են բացվելՄարիուպոլն այսօր խաղաղվել է: Դոնեցկի իշխանությունների խոսքով՝ քաղաքի կենտրոնական հատվածները ռուսական զինուժի հսկողության տակ են:Ավելին19:5907.04.22