Լրահոս

2022-03-29
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում վերականգնվել է գազամատակարարումը
    Մարտի 28-ին Արցախի Հանրապետությունում վերականգնվել է Ադրբեջանի կողմից օրեր շարունակ արհեստականորեն խափանված գազամատակարարումը։ Գազամատակարարումը զուտ մարդասիրական հարց է, իսկ Ադրբեջանն այն օգտագործել է որպես Արցախի ժողովրդի վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու և ահաբեկելու միջոց։ Սակայն արցախահությունը, հերթական անգամ դրսևորելով քաղաքացիական բարձր պատասխանատվություն, կարողացել է հաղթահարել առկա իրավիճակը։ Բռնաճնշումների այս քաղաքականությունն արժանացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի և միջազգային հանրության, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների ու միջազգային կառույցների խիստ քննադատական արձագանքին։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները երախտագիտություն են հայտնում միջազգային կառույցներին և մեր բարեկամներին՝ սկզբունքային կեցվածք դրսևորելու համար։ Միևնույն ժամանակ, բարձր գնահատելով Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից ձեռնարկվող հետևողական քայլերը, ակնկալում ենք ադրբեջանական զինուժի հետ վերադարձը ելման դիրքեր։ [ԱՀ Ազգային Ժողով]
    15:53
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները
    Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններ առաջին օրը ավարտվել է, փոխանցում է РИА Новости-ն՝ թուրքական ԶԼՄ-ներին հղումով: Տեղեկության համաձայն՝ դրանք ընթացել են մոտ 3 ժամ: Ավելի վաղ ռուսական պատվիրակության ղեկավարը հայտնել էր, որ բանակցությունների արդյունքներով կողմերը ժամեր անց հայտարարությամբ հանդես կգան: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվածություն էր ձերք բերվել Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններ անցկացնելու մասին:
    15:52
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանի ԱԽ-ը… յաթաղանը սեփական ձեռքով Հայաստանի վզին դրած՝ խաղաղություն են մուրում
    Անտեղյակ դիտորդին կարող է թվալ, թե Նիկոլ Փաշինյանի հիմնարկներից «անվտանգության խորհուրդը» և դրա մասնակիցները վերջապես լեթարգիական քնից ելել են ու հայտնաբերել ակնհայտ իրողություններ: Մասնավորապես, կարող է թվալ, որ թուրքին սիրաշահող Փաշինյանն ու նրա գործակիցները հանկարծակի իմացել են, որ իրենց սիրելի Ալիևն ու առհասարակ ադրբեջանական իշխանությունը ցանկանում է Արցախի հայությանը բնաջնջել և էթնիկ զտումներ անել (ինչպիսի՜ նորություն, չէ՞): Կամ, ասենք, հանկարծակի, այն էլ՝ ԱԽ նիստից մի կես ժամ առաջ տեղեկացել են, որ Թուրքիան, իրենց սիրելի Էրդողանի պապերը ներառյալ, հայերի ցեղասպանություն են իրականացրել, իսկ Ռեջեփն էլ շարունակում է իր պապերի հանցագործությունը՝ նպատակ ունենալով այն վերջնագծին հասցնել: Այն է՝ վերացնել Հայաստանն ու հայությանն առհասարակ: Հետաքրքիր է, տեսնես «պատմության մասնագետ» Միրզոյան Արարատը անգալստուկ Չավուշօղլուի հետ գրկախառնվելիս գիտե՞ր այդ մասին, թե՞ նա էլ իր պաշտամունքի առարկա Նիկոլ Փաշինյանից ԱԽ վերջին նիստում տեղեկացավ, որ ա) Թուրքիան ցեղասպանություն իրականացրած պետություն է, և ամենակարևորը՝ բ) «…որ Ադրբեջանական Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ» (մեջբերում ԱԽ նիստի մասին հաղորդագրությունից): Հա, ի՛նչն է հետաքրքիր ու զավեշտական միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ու նրա ԱԽ-ն ադրբեջանական նկրտումների վերաբերյալ նման հետևությունների հանգել են, ինչպես նշված է՝ «իրադրության վերլուծություն» կատարելով: Նրանք, փաստորեն, կարողանում են վերլուծել: Այստեղ բանալի բառը, այնուամենայնիվ, «իրադրությունն» է: Բանն այն է, որ այդ «իրադրությունը», որն, ըստ իրենց, վերլուծել են Փաշինյանն & co.-ն, ախր, հենց իրենք էլ հետևողականորեն ու կանխամտածված ստեղծել են: Իշխանության գալով՝ 2018-2020 թվականներին հիմք են ապահովել ադրբեջանաթուրքական տանդեմին՝ Հայաստանի ու Արցախի վրա հարձակվելու և պարտության մատնելու համար: Իսկ 2020թ. նոյեմբերի 9-ից, երբ Փաշինյանը, կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրելով արձանագրեց ամբողջ կյանքի իր գլխավոր երազանքը՝ տապալել հայությանն ու մատնել պարտության (դե նա պարտությունների ու սխալների պաշտամունք ունի, ինչպես խոստովանել է, անգամ՝ ոտանավորներով), մի խոսքով, առ այսօր նույն Փաշինյանն ու նրա խմբավորումը ամեն ինչ անում են, կարելի է ասել՝ կաշվից դուրս են գալիս (Սուքիասյան Խաչատուրն ու ոչ միայն նա վկա), որպեսզի Հայաստանում սպասարկեն Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը: Իրե՛նք՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն (նաև՝ նրանց ձայն տվող անխտիր բոլորը, նաև «ոչնչի համար» զոհված տղաների այն ծնողները, որոնք Աննայի հետ քեֆի սեղան նստած, երջանկությունից ուղղակի շողում էին) միանգամայն կանխամտածված, թշնամուն են հանձնել ամենը, ինչ հնարավոր էր հանձնել: Ու... շարունակում են խոսել «խաղաղության օրակարգից» Ձեր «օրակարգը» ի սկզբանե նեխած է և դրանից արյան ու նոր զոհերի հոտ է գալիս: Ու, հո՛պ, Փաշինյանի ԱԽ-ն նախօրեին նշում է. «Անվտանգության խորհուրդը ստեղծված իրավիճակում հարկ է համարում ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը և Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ»: Զի՛լ է, չէ՞: Նիկոլ Փաշինյանն ու նրա խմբավորումը, պատկերավոր ասած, գիտե՞ք, թե ինչ է արել. թուրքի յաթաղանն իրենց ձեռքով բերել են, հարմարեցրել Հայաստանի վզին ու խաղաղություն են մուրում: Խաղաղության մուրացկաններ են: Անթրաշ: Թուրքի պատկերացրած «խաղաղությունը» մորթված հայն է: Իհարկե, նիկոլականներին դա չի սպառնում, նրանք չէ՞ որ սիրում են թուրքերին ու Թուրքիան: Ահավասիկ, կարկառուն նիկոլական մեծահարուստն է ասում, թե՝ «հարևանություն կանենք»... Մի՞թե հնարավոր չէ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղ հարևան լինել: Գիտեք, հնարավո՛ր է: Բայց միայն այն դեպքում, երբ Հայաստանը ունի մարտունակ բանակ, նորմալ տնտեսություն, ռազմահայրենասիրական ոգով դաստիարակված սերունդներ, գնչուական աշխարհընկալումից մաքրված հասարակություն, կայուն պետություն, բանիմաց ու գործունակ ղեկավարություն, որ ղեկավարները ապուշ-ապուշ հայտարարություններ չի անում, ու թշնամուն գիքորաբար «էստի համեցեք» չի կանչում: Կարճ ասած, խաղաղություն չեն մուրում, հաստատում են: Իսկ Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները ուղղակիորեն փոշիացրել, խժռել, մսխել են խաղաղություն հաստատելու և խաղաղ ապրելու Հայաստանի բոլոր հնարավորություններն ու ռեսուրսները՝ ռազմական, տեխնիկական, տնտեսական, քաղաքական, արտաքին-քաղաքական մարդկային, բարոյական բոլոր ռեսուրսները: Ու հիմա, որ ԱԽ-ն հայտարարում է. «...միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար», թող մի հատ հայելու մեջ նայեն: Կոլեկտիվ: Եթե հանկարծ հայելին նրանց դեմքերն արտացոլի (եթե), միգուցե կնայեն իրենց աչքերի արտացոլանքին ու... կինքնաոչնչանան: Չէ՛, ամոթից չէ, այլ՝ պարզապես, ինքնաոչնչանան, էլի, հերի՛ք է, որքան ոչնչացնեն: Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նշած «միջազգային զսպման մեխանիզմների»-ն, ապա մինչև դրանք գործարկեն, մանավանդ, ՔՊ-նիկոլական իշխանության պայմաններում, վերջիններիս սիրելի թուրքերը արդեն Արցախի մնացորդները ոչնչացրած կլինեն, եթե ոչ՝ խիտ շրջապատման մեջ առնված Սյունիքն էլ՝ հետը: Հարցը շատ պարզ է. Հայաստանն ուզո՞ւմ է իրականում գոնե ինչ-որ ապագա ունենալ: Եթե այո, ապա պետք է Փաշինյանին ու նրա խմբակին ամենակոշտ ձևով հեռացնի պետության ղեկից՝ համարժեք պատասխանատվության առաջ կանգնեցնելով ու առհավետ մերժելով նրանց: Դա է մնացյալ քայլերի, գործողությունների, հնարավորությունների անկյունաքարային ու անվիճելի պայմանը: Մնացյալը, այդ թվում՝ «հիմա դրա ժամանակը չէ, համախմբվենք...» ու նման, չգիտես, թե է՛լ ինչ «թեզերը» կամ մանիպուլյացիա են, կամ էլ ինքնախաբեություն:
    14:59
    29.03.22
    Ավելին
  • Արցախ
    Ռուսները պահուստային ուժեր են կենտրոնացրել Փառուխում
    Ադրբեջանի նոր առաջխաղացումը արգելափակելու համար ռուս խաղաղապահները պահուստային ուժեր են կենտրոնացրել Փառուխում:
    14:54
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Խրամորթից ու Փառուխից շուրջ 200 երեխա, կին ու տարեց է տարհանվել. Արտակ Բեգլարյան
    Արցախում տարբեր պետական մարմիններ իրենց աշխատանքն են կատարում իրավիճակից բխող հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ, այս մասին հայտարարել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ Նա նշել է, որ այցելել է Խրամորթ համայնք, կապ է պահում շրջվարչակազմերի ղեկավարների ու լիազոր նախարարների հետ, տալիս համապատասխան հանձնարարականներ: «Նախ, Խրամորթի ու Փառուխի բնակիչների (շուրջ 200 երեխա, կին ու տարեց) տարհանման կազմակերպումից հետո հանձնարարել եմ սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարությանը արագորեն գնահատել տարհանված ընտանիքների կարիքները և ցուցաբերել առաջին անհրաժեշտության աջակցություն: Արդեն սննդամթերքի տեսքով որոշակի ծավալի աջակցություն տրվել է և առաջիկայում աջակցության լրացուցիչ միջոցներ ևս կկիրառենք: Կառավարության հետ համագործակցությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ևս ցուցաբերում է աջակցություն, այդ թվում՝ ֆինանսական բնույթի, և, ըստ կարիքի, կառավարությունը նույնպես կտրամադրի ֆինանսական օգնություն տարհանված անձանց՝ հաղթահարելու իրենց սուր հիմնախնդիրները: Հանձնարարված է լիազոր մարմիններին կարիքների գնահատման արդյունքների հիման վրա ապահովել Խրամորթից ու Փառուխից տարհանված կարիքավոր ընտանիքներին ժամանակավոր կացարաններով՝ մինչև իրավիճակի կարգավորումը և նրանց վերադարձը հայրենի տներ: Աշխատանքներ են տարվում նաև տարհանված երեխաների կրթության պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Գյուղատնտեսության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում կենդանիների պաշտպանության ու անասնակերի ապահովման ուղղությամբ», - հայտնել է Բեգլարյանը։ Արցախի պետնախարարը տեղեկացրել է նաև, որ մի շարք աշխատանքներ են կատարվել ու կատարվում նաև այլ ուղղություններով, այդ թվում՝ Հայրենիքի պաշտպանության գործին աջակցելու առումով, որոնց մասին լիազոր մարմինները առանձին հրապարակումներով հանդես կգան:
    14:43
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱՄՆ-ն նվազեցնում է ՀՀ-ին տրամադրվող օգնությունը և չի տրամադրում այն Արցախին. ANCA
    ԱՄՆ-ն նվազեցնում է Հայաստանին տրամադրվող օգնությունը և չի տրամադրում այն Արցախին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Նախատեսվում է Հայաստանին հատկացնել ընդամենը 24 մլն դոլար։ Դա 21 մլն դոլարով ավելի քիչ է, քան այն գումարը, որն մի քանի շաբաթ առաջ 2022 ֆինանսական տարվա համար տրամադրել էր Կոնգրեսն ու հավանություն էր տվել նախագահը։ «Մենք հիասթափված ենք, որ նախագահ Բայդենի տարեկան բյուջեն, որը հրապարակվել է կառավարական հաշվետվությունից հետո, որում նշված է Ադրբեջանին ավելի քան 164 մլն դոլար ռազմական օգնություն հատկացնելու մասին, հավասարակշռում է Հայաստանի աջակցությունը 24 մլն դոլարից մի փոքր ավելի ու չի ներառում որևէ կոնկրետ գումար Արցախին օգնելու համար», - նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Համբարյանը հավելել է՝ ակնկալում են, որ Կոնգրեսում իրենց գործընկերները և համայնքային ակտիվիստները աշխատեն խնդրի ուղղղությամբ, որպեսզի ԱՄՆ-ից օգնություն հատկացվի թե՛ Արցախին, թե՛ Հայաստանին։ Նշենք, որ Բայդենի 2023 թվականի բյուջեն ներառում է 23,405,000 դոլար արտաքին օգնություն և 600,000 դոլար ռազմական օգնություն Հայաստանին։
    14:34
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի հերոսական ժողովրդին չեն կարող ընկճել թշնամու սադրանքները․ ԱՀ ՆԳՆ
    Վերջին օրերին Հանրապետությունում ստեղծված որոշակի լարվածության ֆոնին հանրային լայն շրջանակները, չնայած ունեցած մտահոգություններին, շարունակում են պահպանել սառնասրտություն և հանգստություն: Մասնավորապես, դիտարկելով մարտի 24-29-ը մինչև ժամը 13:00-ն, քաղաքացիների ելքը և մուտքը Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն շարունակվել է բնականոն ու սովորական ռեժիմով՝ որոշակի փոքր տատանումներով: Այնուամենայնիվ, օգտվելով առիթից, դիմում ենք լրատվական միջոցների ներկայացուցիչներին, սոցիալական ցանցերում ակտիվ օգտատերերին, հանրային և քաղաքական բոլոր շրջանակներին՝ պահպանել խիստ զսպվածություն, ավելորդ և անհարկի լարվածության մթնոլորտ հրահրող հրապարակումներ կամ հայտարարություններ չանել: Ժամանակը ցույց է տվել, որ Արցախի հերոսական ժողովրդին չեն կարող ընկճել թշնամու կողմից պարբերաբար հրահրվող սադրանքները և ոչինչ չի կարող զրկել մեզ հայրենի հողում խաղաղ ապրելու ու արարելու մեր ձգտումներից ու ցանկությունից:
    14:27
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կալանավորվել և ձերբակալվել են ԱԻՆ աշխատակիցներ. նախարարին մեղադրա՞նք կառաջադրվի
    ArmLur.am-ը երեկ հայտնել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ է կատարել Արտակարգ իրավիճակների նախարարությունում: ArmLur.am-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործից ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ԱԻՆ-ի պաշտոնյաները տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել ու շղթան, ըստ լուրերի, հասնում է մինչեւ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյան: Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ գործով կան այս պահին ԱԻն ձերբակալված եւ կալանավորված աշխատակիցներ: Ավելին, գործով անցնող անձինք ցուցմունքներում անգամ տվել են նախարարի անունը: Ուշագրավն այն է, որ վարչապետը երեկ նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդի եւ դատելով իրավիճակից նախարարը չի բացառում, որ էլ չվերադառնա եւ նրան մեղադրանք առաջադրեն: Ինչեւէ հետեւենք զարգացումերին:
    14:19
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այս անձը կոմպրադոր է. կոմպրադորներին բնորոշ է բնիկ ազգային շահի ուրացումը․ Էլբակյան
    Այս անձը կոմպրադոր է (սահմանման համար տե՛ս հանրագիտարանները)։ Նորմալ է։ Կոմպրադորներին բնորոշ է բնիկ ազգային շահի ուրացումը։ Կոմպրադորներից է բաղկացած օրինակ նաև կիևաուկրաինական բուրժուազիան։ Կրկնեմ՝ նորմալ է, որ այս անձը քաղաքական թուրքական ինքնության ներկայացուցիչ է։ Խնդիրն այն է, որ չկա հստակ ձևակերպված հայ ազգային քաղաքական հակաթուրքական ինքնությունը։ Հենց դա լինի, արտաքին աջակցություն էլ կլինի, ու այս իշխանությունները քաղաքական բանկռոտ կդառնան։
    14:07
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԵՊՀ ռեկտորն իր աշխատավարձը գրեթե եռապատկել է. «Hraparak.am»
    Hraparak.am-ը գրում է. Օրեր առաջ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացվել մի որոշում, որը մինչ այժմ գաղտնի է պահվում բուհի դասախոսներից եւ աշխատակիցներից: ԵՊՀ ռեկտորի առաջարկությամբ հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացվել պետհամալսարանի նոր հաստիքացուցակը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, համաձայն ռեկտորի գրած հաստիքացուցակի՝ ռեկտորն իր աշխատավարձը 570 հազար դրամից բարձրացրել է 1 մլն 23 հազար դրամ, դրան գումարած՝ սահմանել է ամեն ամիս եւս 300 հազար դրամ լրավճար: Այսինքն՝ ռեկտորի աշխատավարձը 570 հազարից միանգամից դարձել է 1 մլն 323 հազար՝ բարձրանալով կրկնակիից ավելի՝ մոտ եռապատիկ: Պրոռեկտորների աշխատավարձը 495 հազար դրամից բարձրացրել է 837 հազար դրամ, դրանից բացի՝ սահմանել է ամեն ամիս եւս 250 հազար դրամ լրավճար: Այսինքն՝ պրոռեկտորի աշխատավարձը 495 հազար դրամից միանգամից դարձել է 1 մլն 87 հազար: Ռեկտորի աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը 440 հազար դրամից բարձրացրել է 511 հազար դրամ, դրան գումարած՝ ամեն ամիս եւս 200 հազար դրամ լրավճար: Այսինքն՝ աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը 440 հազար դրամից միանգամից դարձել է 711 հազար: Սրան գումարած, ռեկտորի առանձին հրամանով, հեռակա ուսուցման եկամուտների հաշվին ստանում են սահմանված լրավճարի չափով հավելավճար, որը երբեք չի հրապարակվում եւ պահվում է գլխավոր հաշվապահի մոտ: Վարչական մյուս աշխատողների աշխատավարձերը կա՛մ չեն բարձրացվել, կա՛մ բարձրացվել են ոչ ավելի, քան 15%-ով: Բայց այս ամենը շատ զվարճալի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ, քանի որ այս բարձրացումների ֆոնին ԵՊՀ ամենաառաջնային եւ կարեւոր շարժիչ ուժի՝ պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը շարունակում է մնալ լացելու չափ ծիծաղելի. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր դասախոսը ստանում է 341 հազար դրամ, գիտությունների թեկնածու, դոցենտ դասախոսը՝ 284 հազար, գիտական աստիճան եւ կոչում ունեցող դասախոսը՝ 200 հազար դրամ: Այսինքն, եթե անգամ ԵՊՀ երեք տարակարգի դասախոսների աշխատավարձերն իրար գումարենք, կկազմի 825 հազար դրամ եւ չի հասնի ո՛չ ռեկտորի, ո՛չ պրոռեկտորի, ո՛չ էլ ռեկտորի աշխատակազմի ղեկավարի աշխատավարձին: Փաստորեն, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի՝ ընտրվելուց առաջ ԵՊՀ դասախոսներին եւ աշխատակիցներին տված խոստումը՝ արժանապատիվ աշխատավարձի մասին, նախեւառաջ վերաբերում էր իրեն, իր պրոռեկտորներին եւ աշխատակազմի ղեկավարին:
    14:00
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վալենտինա Մատվիենկոն պարգևատրել է Ալեն Սիմոնյանին
    ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված միջոցառումներին: Հանդիսավոր միջոցառումների շրջանակում մարտի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարգևարտրվել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կողմից: Պարգևատրվել են նաև ԱՊՀ ՄԽՎ մասնակից պետությունների խորհրդարանների ղեկավարները: Այցի շրջանակում ԱՊՀ ՄԽՎ մասնակից պետությունների խորհրդարանների ղեկավարներն այցելել են 28 պանֆիլովցի հերոսների հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Հայրենական մեծ պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
    13:55
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռումբի մասին ահազանգ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում
    Անհայտ անձը հայտնել է Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը: «Շերեմետևո» օդանավակայանի էլեկտրոնային փոստին անանուն հաղորդագրություն է ստացվել Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ռումբի առկայության մասին: Ինքնաթիռը օդում է, վայրէջքից հետո այն կստուգվի»,- հայտնում է աղբյուրը: Նշենք, որ վերջին շրջանում սա արդեն երրորդ դեպքն է, երբ Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվում:
    13:51
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրներ ունի․ դատական նիստին նա չէր ներկայացել
    Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) հետաձգեց ենթադրյալ կաշառքի գործով քննությունը ՀՀ երկրորդ նախագահ, գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը բացակայության պատճառով։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին տեղեկացրեց, որ գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել այսօրվա դատական նիստին վատառողջ լինելու պատճառով։ Պաշտպանը ներկայացրեց նաև համապատասխան բժշկական տեղեկանքը և հայտնեց, որ նախնական տվյալներով բուժումը կտևի մոտ 10 օր։ Պաշտպանը դատարանին դիմեց՝ անհրաժեշտության դեպքում մանրամասները քննարկել դռնփակ նիստում։ Հաշվի առնելով նախագահ Քոչարյանի բացակայությունը՝ դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 12-ը։
    13:31
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՌԴ ԱԳՆ-ն Արցախում զորքերի դուրս բերման մասին հարցը վերահասցեագրել է Բաքվին
    Ադրբեջանական զորքերի դուրս բերման մասին հարցը պետք է ուղղել Բաքվին։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն արել է իր հայտարարությունը՝ մտահոգություն հայտնելով ղարաբաղյան գոտում լարվածության սրման կապակցությամբ»,- ասել է Ռուդենկոն։ Մարտի 26-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ադրբեջանական զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։ Կիրակի երեկոյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանը զորքերը դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրից։ Ադրբեջանի ՊՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները դուրս չեն բերվել բնակավայրից։ Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ մարտի 24-ին՝ Մոսկվայի ժամանակով մոտ 15:00-ին, ադրբեջանական զորքերը ներխուժել են Փառուխ գյուղ։
    13:29
    29.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 29.03.22
    13:26
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները վիճել են Արցախի հարցի շուրջ
    Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան այսօր՝ մարտի 29-ին, Ալմաթիում կայացած ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում կարծիքներ են փոխանակել՝ կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Իր ելույթի ժամանակ Սիմոնյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը։ Իր հերթին, Գաֆարովան եզրափակիչ ելույթի ժամանակ հայտնել է Բաքվի դիրքորոշումը: «Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի ենթադրյալ խախտման մասին տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Հայկական զինված կազմավորումների անդամները, որոնք ապօրինի մտել են Ադրբեջանի ինքնիշխան տարածք, փորձել են հերթական դիվերսիա իրականացնել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների նկատմամբ, և մեր զինված ուժերի ձեռնարկած միջոցառումների արդյունքում նրանք ստիպված են եղել նահանջել»,- ասել է նա։ Գաֆարովի խոսքով՝ Ադրբեջանը հավատարիմ է 2020 թվականի հունվարի 10-ի եռակողմ հայտարարությանը և չի խախտել դրա դրույթները։ Միլի մեջլիսի նախագահը պահանջել է նաև հայկական զինված կազմավորումների ամբողջական դուրսբերում Ադրբեջանի տարածքից։ Նա նշել է նաև, որ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել բոլոր ռազմագերիներին՝ համաձայն եռակողմ հայտարարության։ Վերջինիս խոսքով՝ Հայաստանի զինված ուժերի զինծառայողները, որոնք 2020 թվականի հունվարի 10-ի հայտարարությունը ստորագրելուց հետո մտել են Ադրբեջանի տարածք, Ժնևի կոնվենցիայի համաձայն չեն ճանաչվում որպես ռազմագերի և ենթակա են քրեական պատասխանատվության։ Այս հայտարարություններին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ խախտումներ են արձանագրվել նաև Ռուսաստանի Դաշնության կողմից, որը անվտանգության երաշխավորն է Արցախի այդ հատվածում։ «Կցանկանայի կրկնել, որ Հայաստանն առաջարկում է Ադրբեջանին անհապաղ սկսել բանակցությունները խաղաղության պայմանագրի կնքման շուրջ»,- հավելել է ԱԺ նախագահը։ Ի պատասխան՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի ղեկավարը հայտարարել է, որ Բաքուն բազմիցս առաջարկել է Երևանին կնքել հաշտության պայմանագիր՝ հաշվի առնելով այն հինգ կետերը, որոնք շատ լավ հայտնի են հայկական կողմին։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի համար այս հինգ կետերն ընդունելի են, և մենք կարծում ենք, որ եթե որոշ ասպեկտներ ավելացնենք, կարող ենք սկսել իրականացնել այս աշխատանքը»,- քննարկումը եզրափակել է Ալեն Սիմոնյանը։
    13:17
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչպե՞ս ՔՊ-ն կորզեց վեդեցիների ձայները․ «Իրավունք»
    «Իրավունք» թերթը գրում է. «Վեդիում տեղի ունեցած ընտրություններում ձայների 56,2 տոկոսով հաղթեց ՔՊ-ն: Իսկ «Իմ հզոր համայնք» քաղաքական ուժը ստացավ ձայների 41,5 տոկոսը, անվավեր էր ձայների 2,3 տոկոսը: Սակայն այս ամենը նորություն է միայն ընթերցողների համար: Ընտրությունների հենց ընթացքից արդեն պարզ էր, թե ինչպիսին է լինելու վերջնարդյունքը, որովհետեւ Վեդի խոշորացված համայնքի մաս կազմող գյուղերում թեւածում էր ոչ թե ընտրական, այլ վախի մթնոլորտը: Գյուղացիները տեսախցիկների առաջ խուսափում էին կարծիք հայտնել, բայց տեսախցիկներից այն կողմ գանգատվում ու վստահեցնում էին, որ ստիպված են ընտրում ՔՊ-ականներին: Շշուկներ էին պտտվում, որ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց ինչ-որ գույքահարկեր են «ջրվել», իսկ գյուղացու համար 20-60 հազար դրամը բավական լուրջ գումար է: Շարքային գյուղացին չի էլ խորանում, որ սա իշխանության կողմից ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառում է, ինչն անթույլատրելի է: Ոմանք էլ պնդում էին, որ դպրոցներից մինչեւ մանկապարտեզի աշխատողներ եւս խիստ ասված է, թե ում օգտին պիտի քվեարկեն: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ տեղի ունեցած «ազատ», «անկախ» եւ «թափանցիկ» ընտրությունների մասին»:
    13:11
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Երկրպագում եմ Փաշինյանին եւ փաշինյանականներին». Վեդիի բնակիչ Սուսաննան պատմում է, թե ոնց է առաջարկել Գարիկ Սարգսյանին իրեն «օգտագործել»՝ չի օգտվել
    «Ես Վեդիի ամենահամարձակ մարդն եմ, որ ոչ մեկից չի վախենում… Այդքան պայքարեցինք ինչի՞ համար, որ էլի նախկիններն իրենց գործն անե՞ն: 30 տարի կերան, թալանեցին: Վրես սարքել են, խմելու ջուրը 200 դրամ է իմ ծախսը, բռնել են 38 հազար նստացրել են ինձ վրա: Նույնը լույսն է անում, նույնը ջուրն է անում: Ես քաշքշոցների մեջ եմ: Իրենք գիտեն, որ ես սերժական չեմ ու չեմ էլ լինի, հասկացա՞ք»,- այսպես «Aravot.am»-ի հետ զրույցում Վեդիի բնակիչ Սուսաննա Եղյանը հավատացնում էր, որ նախկին իշխանություններն իր ջրի, լույսի վարձը ավելի են գրում հաշվին, որովհետեւ «սերժական չի»: Երբ լրագրողը հիշեցրել է՝ հիմա Սերժ Սարգսյանը իշխանության չի երկրում, իշխանությունները փոխվել են՝ նա պատասխանել է. «Սերժ Սարգսյանը տակից իրա խաղերը տալիս է, ես գերազանց գիտեմ»: Նրա խոսքով, իր ջրի ցուցմունքը ոչ թե անձամբ Սերժ Սարգսյանն է փոխում, այլ՝ «հին գելերն են հլը գործում». «30 տարի երկիրն էլ թալանեցին, բանակն էլ, ժողովրդին էլ, կրթոլորտն էլ հիմքից քանդեցին ու մեր տարածքի բնակչության վրա էլ տեղ-տեղ ճնշումներ են բանեցնում»: Սուսաննա Եղյանը ՔՊ մոլի աջակիցներից է ու Վեդիի ՏԻՄ ընտրություններին էլ սատարում էր Գարիկ Սարգսյանին: Թե ինչու, որ արժանիքների համար, այսպես բացատրել է. «Մարդուն կատարյալ կարելի է համարել, եթե նա ազնիվ է, իսկ ես Նիկոլ Փաշինյանին մանկուց եմ ճանաչում: Այն ժամանակ նայում էի իրեն, ափսոսում էի, որովհետեւ ես իմ վրա կրել եմ այդ դաժանությունները: Նայում էի, ասում էի՝ ես հլը մեծ եմ, ինքը ջահել է, էդ երեխին КГБ-ի պադվալներում քացիներով ծեծել են: Ես ծանոթներ ունեի վերին ատյաններից, որոնք ուրախացած պատմում էին, թե ինչ տանջանքներ են տվել էդ մարդուն: Իսկ ես միշտ սրտով ցավացել եմ ու մտածել եմ, որ գլուխը կուտեն, քի՞չ մարդու գլուխ կերան: Այս երկրում խելացի, ազնիվ մարդը ապրել չի կարողացել: Ես ինքս պայքարել եմ է՛լ ֆեյսբուքով, է՛լ որտեղ առիթ է եղել, բոլոր տեղերում: Իմ նպատակն է, որ իմ տանջված ժողովուրդը մարդավայել, արժանավայել ապրի: Հրաշքով որ հեղափոխությունը հաղթանակեց, իմ համար սենսացիա էր, ես ուղղակի զարմացա: Ես իմ ուղուց չեմ շեղվում, մեռնելուց էլ այս ձեւով կմեռնեմ: Ես թոշակով, նպաստովս ապրում եմ եւ գոհ եմ իմ կառավարությունից: Ես գիտեմ, որ մեր պետությունը առաջնայինը պետք է ծախսեր կատարի բանակի վրա, որը 30 տարի թալանվել է: Երկրպագում եմ Փաշինյանին եւ փաշինյանականներին, Սուրեն Պապիկյանին, Արտյոմ Թումանյանին եւ մեր այն քաջազուն տղաները, որ արտասահմանի իրենց խաղաղ կյանքը, բիզնեսը թողեցին, ուղիղ կրակի բերան գնացին»:
    12:50
    29.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Ո՞վ է այս պաշտոնյաներին իրավունք տվել խաղալ Հայաստանի ու Արցախի անվտանգության հետ. Թաթոյան
    Մեր երկրի անվտանգության համակարգն ուղղակի խարխլվում է քաղաքական նեղ շահերի ու կոպիտ սխալների պատճառով, այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ 1) Սեփական սխալները կոծկելու և դժգոհություններ առաջ չբերելու համար հետևողականորեն արվում են պաշտոնական հայտարարություններ, որոնցով արդարացվում կամ օրինականացվում են մեր գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները՝ թե՛ քաղաքացիական բնակչության, թե՛ զինծառայողների անվտանգության ու կյանքի բացարձակ անտեսումով: Ի՞նչ իրավունք ունի Հայաստանի անվտանգության համակարգի հետ առնչություն ունենալ Պաշտպանության այնպիսի [գործողը] նախարարը, ով, օրինակ, Սյունիքում ճանապարհներն ադրբեջանական անօրինական արարքներով արգելափակելուց հետո հայտարարել է. «Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետերն Ադրբեջանի անելիքն են», «Մենք չենք կարող այստեղ որոշում ընդունել», «Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ճանապարհը արդեն իսկ ուրվագծված է» և այլն: Ինչպե՞ս կարող է երկրի անվտանգության երաշխավորի իր սահմանադրական պարտականությունները կատարել Հանրապետության այնպիսի նախագահը, որ գյուղերի վրա կրակող ադրբեջանական հանցավոր ոտնձգություններին ի պատասխան հայտարարում է, թե «Հետո ի՞նչ որ կրակում են»: Ո՞ր իրավունքով է Կառավարությունը Սյունիքում ճանապարհներն այնպես կառուցում, որ դրանք գտնվեն ադրբեջանական նշանառության ներքո: Ո՞վ է այս պաշտոնյաներին իրավունք տվել խաղալ Հայաստանի ու Արցախի անվտանգության հետ, պատճառել անվերականգնելի վնասներ մեր Հայրենիքին: Նման անպատասխանատու ու որևէ կարգավիճակի մեջ չմտնող հայտարարություններից, քայլերից հետո ո՞ր պետությունից կամ միջազգային կառույցից եք ակնկալում աջակցություն: 2) Արտաքին աշխարհին ցույց չեն տրվում ադրբեջանական հանցավոր արարքների մանրամասները. ամեն ինչ սահմանափակվում է քաղաքական բնույթի ընդհանրական հայտարարություններով: Այդ փաստերը թաքցվում են նաև ներքին հանրությունից ու Սփյուռքից: Սա էլ Ադրբեջանի ձեռքերն ավելի է ազատում՝ աշխարհը կեղծիքներով լցնելու համար: Լայնածավալ ճնշումների են են ենթարկվում բոլոր նրանք, ովքեր բարձրաձայնում են այդ փաստերը: 3) Քաղաքական պաշտոն զբաղեցնող տարբեր պաշտոնյաների հայտարարություններով տեղի է ունենում մարդկանց զգոնության թմրեցում: Զուգահեռ, Ադրբեջանը խորացրել է ատելությունն ու թշնամանքը: Հայաստանի հետ խաղաղության մասին խոսում է բացառապես երկիրը ոչնչացնելու սպառնալիքներով: Արցախի բնակչության նկատմամբ իրականացնում է էթնիկ բնաջնջման քաղաքականություն: Ադրբեջանական խախտումների փաստերը արտաքին աշխարհին չներկայացնելով ու միջազգային մեխանիզմներ չօգտագործելով՝ կապվել են պետության ձեռքերը միջազգային ասպարեզում, իսկ երկիրը դարձել է աշխարհաքաղաքական շահերի զոհը: Տեղի է ունենում պետության հրաժարում մարդկանց կյանքի ու անվտանգության պաշտպանության պարտավորություններից: Բայց շատ հստակ է, թե ովքեր են մեղավորները Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության համակարգի շարունակական տապալման համար», - նշել է Թաթոյանը։
    12:43
    29.03.22
    Ավելին