Լրահոս

2022-03-29
  • Img default alt hy
    Հասարակական
    Բաց նամակ՝ Խաչատուր Սուքիասյանին
    Բաց նամակ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին. «Հարգելի պարոն Սուքիասյան Դուք ԱԺ ամբիոնից հայտարարում եք, որ 30 տարի թալանել են: Իհարկե, թալանել են, պարոն Սուքիասյան: Բայց ձեր այս իշխանությունն ամեն ինչ արեց, որ, օրինակ, թալանած փողերով Մոնումենտում կառուցված տունը վաճառվի և «մարսվի»: Որպես նվեր ընդունեց Ծաղկաձորի հյուրանոցը, որպեսզի մնացածը հաջողությամբ մարսվի: Ավելին, ձեր իշխանության բազմաթիվ անդամներ, որոնց ես և Դուք ճանաչում ենք տասնյակ տարիներ, և այդ տարիների ընթացքում փաբերում բացառապես պարտքով էին գարեջուր խմում…, այսօր «բուրժուական» խրախճանքների մեջ են հունաստաններում, բալիներում և եվրոպաներում: Այս պարագայում, իրավունք ունե՞մ ես կասկածելու, որ 3-4 տարում հարստացած, թանկարժեք տներ և մեքենաներ ձեռք բերած այդ տղաներն ու աղջիկները նախկին «թալանից» փայ են ստացել, որպեսզի աչք փակեն մնացած «թալանի» վրա: Եվ վերջապես կարծում եմ, որ թալան էր նաև այն, որ ՀՀ բոլոր վարորդներին ստիպում էին, որ յուրաքանչյուր ավտոմեքենայի մեջ պարտադիր «ագնետուշիտել»(կրակմարիչ) լինի, որպեսզի ընդամենը մեկ «բիզնեսմեն» ներկրի այդ կրսկմարիչները և «օրինական» հարստանա: Թալան էր նաև այն, որ ՀՀ բոլոր օբյեկտների տերերին ստիպում էին, որ յուրաքանչյուր խանութի կամ սրճարանի դիմաց պարտադիր լապտերներ լինեն, որպեսզի ընդամենը մեկ «բիզնեսմեն» ներկրի այդ լապտերները և «օրինական» հարստանա: Թալան էր նաև այն, որ անձնագրերը փոխելու առաջին տարվա ընթացքում ՀՀ բոլոր քաղաքացիները ստիպված էին միայն մեկ տեղ լուսանկարվել, որովհետև «պասպորտ սեղանները» միայն այդ լուսանկարչատան նկարներն էին ընդունում, որպեսզի ընդամենը մեկ «բիզնեսմեն» «օրինական» հարստանա: Այս ամենը գրեցի, որ հաջորդ անգամ ճշմարտությունը կիսատ չասեք…, եթե ուզում եք ժողովրդի հետ կիսվել, կիսվեք մինչև վերջ… կամ ոչինչ մի ասեք, պարզապես սուսուփուս զբաղվեք թուրքական լոբբինգով: Դա Ձեզ մոտ շատ լավ է ստացվում: Ամենայն հարգանքով՝ Կարեն Քոչարյան»։
    12:31
    29.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Զոհվելուց առաջ Արարատը 5 ադրբեջանցի է սպանել, որից հետո են գործի դրվել «Բայրաքթարները»
    Արցախի Ասկերանի շրջանի Քարագլուխ բարձունքը պահելու ժամանակ թուրքական բայրաքթարի հարվածից մարտի 25-ին զոհված հադրութցի Արարատ Թեւոսյանը 10 տարի Ռուսաստանի Դաշնությունում է բնակվել, 44-օրյա պատերազմի 5-րդ օրը վերադարձել էր հայրենիք ու մեկնել առաջնագիծ։ Պատերազմից հետո նա միացել է Արցախի պաշտպանության բանակին եւ ծառայության անցել որպես պայմանագրային զինծառայող։ «Կրասնոդարից եկավ, ասեց՝ ես պիտի գնամ, բա ես որ չգնամ, ո՞վ ա գնալու։ Ես չգնամ, էն մեկը չգնա, ո՞վ պիտի պահի հողը, ասեց։ Ասեցի՝ դե գնա, եթե գնում ես»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արարատի հայրը՝ Վագիֆ Թեւոսյանը։ Արարատը զոհվելուց մոտ 10 օր առաջ էր այցելել ընտանիքին, որը Հադրութից տեղահանվելուց հետո ժամանակավորապես բնակվում է Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։ Հայրը պատմում է՝ այդ ժամանակ Արարատը, կիսատ թողնելով արձակուրդը, Արցախ էր վերադարձել․ արդեն լուրեր կային, որ Քարագլխի ուղղությամբ՝ արդբեջանական կողմում անսովոր շարժ ու կուտակում կա։ Ասկերանում մարտի 21–ին Արարատի 32-րդ տարեդարձն են նշել, դրանից հետո նա բարձրացել է դիրքեր։ «Ասում էր՝ հետեւիցս դուք կկանգնեք, որ չխփեն, ես 4 հոգու իմ վրա եմ վերցնում։ Ձեռքով 4 հոգու նաղդ գետնին կտապալեմ»,- NEWS.am-ի հետ զրույցում Արարատի հետ իր վերջին զրույցներից մեկը հիշեց նրա ծառայակից ընկերը՝ Կարեն Մանգասարյանը։ Ինչպես եւ ասել էր Արարատը. հարձակումից հետո նա ու ընկերները ադրբեջանցի 5 զինծառայողի են սպանել. դրանից հետո հակառակորդը զորքը հետ է քաշել, Բայրաքթարները գործի դրել. Արարատենց դիրքին անօդաչուն է հարվածել։ Առաջին հարվածից Արարատը վիրավորվել է, երբ զառայակիցները եկել են նրան օգնության, ադրբեջանցիիները երկրորդ հարվածն են հասցրել։ Բայրաքթարի երկրորդ հարվածից Արարատն ու եւս 2 զինծառայող զոհվել են։ Մյուս երկու զոհերն են՝ 28-ամյա Իշխան Օհանյանը եւ 44-ամյա Դավիթ Միրզոյանը։ Իշխան Օհանյանը Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից էր, 2 շաբաթվա զինծառայող, Դավիթ Միրզոյանը Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից էր, 3 երեխաների հայր։ Արարատը ամուսնացած չէր, նա տան կրտսերն էր։
    12:26
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սպանության փորձ՝ Արտաշատ քաղաքի 62-ամյա բնակչի նկատմամբ. հարուցվել է քրգործ
    ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ Արտաշատ քաղաքի բնակչի՝ հրազենային վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու, նախօրեին տեղի ունեցած դեպքը բացահայտելու ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների, 2022թ. մարտի 28-ին՝ ժամը 20:50-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը «որովայնի առաջային պատի թափանցող, միջանցիկ հրազենային վիրավորում, ներքին արնահոսություն, հեմոռագիկ շոկ, դեմքի աջ կողմնային շրջանի միջանցիկ հրազենային վիրավորում, ձախ արմնկային շրջանի միջանցիկ հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Արտաշատ քաղաքի 62-ամյա բնակիչ:
    12:14
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն
    Հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում մարտի 28-ին անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն։ Զորավարժության սցենարի համաձայն՝ գնահատվել է իրադրությունը, անձնակազմին առաջադրվել են խնդիրներ պայմանական հակառակորդի թիրախների հայտնաբերման և խոցման, ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման վերաբերյալ։ Զինծառայողները բացազատել են հակաօդային պաշտպանության միջոցներն ու հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները։
    12:03
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առաջարկում ենք Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի կնքման շուրջ. Ալեն Սիմոնյան
    ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը շնորհավորել է ԱՊՀ պատվիրակներին հոբելյանական տարվա առթիվ: ԱԺ-ից հայտնում են, որ ԱԺ նախագահը հիմնականում անդրադարձել է Ալմաթիի հռչակագրի ստորագրումից հետո միջպետական և բազմազգ ձևաչափով գործող ԱՊՀ միջխորհրդարանական համագործակցությանը: Նա նշել է, որ ԱՊՀ-ն նպաստել է քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար կապերի պահպանմանն ու ամրապնդմանը, ներդրում է ունեցել հետխորհրդային տարածքում մեր երկրների պետականաշինության հետագա զարգացման գործում: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ երեք տասնամյակ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի համատեղ ջանքերով ստեղծվել է մոդելային օրինաստեղծ գործունեության բազա, որը կարգավորում է տարբեր ոլորտներ: Նա հավաստիացրել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել միջազգային ասպարեզում ԱՊՀ ՄԽՎ-ի դերի բարձրացման, միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների և գործընկերների հետ կառույցի փոխգործակցության ուժեղացման օգտին: Խոսելով խորհրդարանական դիվանագիտության դերի և հնարավորությունների մասին՝ խորհրդարանի նախագահը կարևորել է այն, հատկապես, խաղաղության և անվտանգության հարցերում: Ներկաների ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակին՝ Ալեն Սիմոնյանը մասնավորապես անդրադարձել է մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող ԼՂ Ասկերանի շրջանի Փարուխ գյուղ՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ զենքի և անօդաչու ավիացիայի կիրառումը հերթական անգամ հանգեցրել է մարդկային զոհերի, կան վիրավորներ: «Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը գործնական քայլեր կձեռնարկի իրավիճակի կարգավորման և նոր զոհերի ու մարտական գործողությունների կանխման համար, և ադրբեջանական ուժերը կվերադարձնի մարտի 23-ի դիրքեր»,-նշել է նա: Խորհրդարանի ղեկավարի բնութագրմամբ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շատ լարված է: Նա ընդգծել է, որ այդ բնույթի գործողություններն աշխարհում անվտանգության իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ կարող են տարածաշրջանում նոր էսկալացիայի հանգեցնել: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՌԴ ՊՆ-ի արված հասցեական հայտարարությունը, որը, սակայն, արժանացել է ադրբեջանական կողմի հակազդեցությանը: ԱԺ նախագահը գործընկերներին տեղեկացրել է, որ դեռևս լուծված չեն հետպատերազմյան հումանիտար և այլ բնույթի խնդիրներ՝ շեշտելով հայ ռազմագերիների, պատանդների հարցը, որոնց թիվը, ըստ Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների, 38 է: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմական, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման հարցերն օրհասական են: «Հիմնարար և սկզբունքային են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և ազատությունների երաշխավորումը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այդ հակամարտությունը ոչ թե տարածքային, այլ իրավունքի հարց է: Այս համատեքստում կարևոր ենք համարում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության, ինչպես նաև 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության ամբողջական կատարումը: Ինչպես նախկինում, Հայաստանը կարևորում է հարևան պետությունների հետ նորմալ հարաբերությունները: Մենք պատրաստ ենք երկխոսության, որը պետք է հանգեցնի տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը և այդ պատճառով հաստատելով նախկինում ձևակերպված դիրքորոշումը՝ առաջարկում ենք Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի կնքման շուրջ»,- ելույթի եզրափակիչ հատվածում ասել է ՀՀ ԱԺ նախագահը:
    11:58
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ընտրությունների արդյունքները մեծ անակնկալ են եղել նաև Գարիկ Սարգսյանի համար․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Վեդիի ընտրությունների արդյունքները մեծ անակնկալ են եղել նաև Գարիկ Սարգսյանի համար։ Իշխանության մեր աղբյուրը պատմեց, որ Գարիկ Սարգսյանը, որ կուսակիցների հետ Վեդիի կենտրոնական գրասենյակում հետևել է արդյունքներին, անթաքույց զարմացել է արդյունքներից, քանի որ հույս չի ունեցել, որ նման արդյունք կգրանցեն։ Շտաբում են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, մարզից ընտրված պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Հովիկ Աղազարյանն ու նրա փոխթաղապետ որդին, Դավիթաշենից ընտրված պատգամավոր Միքայել Թումասյանը։ Կեսից միացել են նաև ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը և այլք։ Ժամը 10-ին մոտ արդեն ակնհայտ է եղել հաղթանակը, ՔՊ շտաբում շամպայն են տրաքացրել, իսկ կոկորդիլոսագետ համայնքապետը խոստացել է առաջիկայում մեծ խնջույք կազմակերպել։ Ավելի ուշ նա իր էջում գրեց. «Հաղթեց վեդեցին, հաղթեց մեր իմաստուն ժողովուրդը... Այսօրվանից միասին լծվում ենք մեր համայնքի շենացման պատասխանատու և պատվաբեր աշխատանքին։ Այժմ, առավել քան երբևէ, կարիք ունենք միասնական լինելու, քանի որ միայն միասնականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում կարող ենք հասնել մեր առջև դրված նպատակներին։ Բոլորիդ մաղթում եմ ողջախոհություն և ամենայն բարիք»»։
    11:52
    29.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են
    «Թերթ.ամ» «Հայաստանն առաջարկում է Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ»․ Անվտանգության խորհուրդ: «Ժողովուրդ» Ռազմական փորձագետը Ա. Խրամչիխինի կարծիքով՝ սովորաբար Հայաստանում կամ մեկ այլ երկրում դժվար են հասկանում, որ ՌԴ-ն շարժվում է՝ հաշվի առնելով իր շահերն ու առաջնահերթությունները: «Ժողովուրդ» Թերթի տեղեկություններով, Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնակատար Գեղամ Փաշիկյանն ազատման դիմում է գրել: «Հրապարակ» Վեդիի ընտրությունների արդյունքները մեծ անակնկալ են եղել Գարիկ Սարգսյանի համար: «Ժողովուրդ» Ռեստորանատերեր պատրաստվում են ծխախոտի արգելքի օրենքի վերանայման պահանջով փողոց դուրս գալ: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ:
    11:47
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ալիևը կորցնելու է իշխանությունը, Հայաստանի կարգավիճակը փոխվելու է․ Վահե Հովհաննիսյան
    Աշխարհը մտել է արտահերթ փոփոխությունների փուլ և Հայաստանում նույնպես ամեն ինչ լինելու է արտահերթ։ Աշխարհակարգը ենթարկվում է արտահերթ փոփոխությունների՝ քաղաքական, տնտեսական, ռազմական հարաբերությունների արտահերթ վերանայման։ Լինելու են արտահերթ ճգնաժամներ։ Ուկրաինայի տարածքում արտահերթ ձևավորվելու են նոր պետություններ։ Անմտություն է կարծել, թե Հարավային Կովկասը և Հայաստանը չեն ենթարկվելու արտահերթ փոփոխությունների։ Ցավոք, աշխարհի մեծ փոփոխությունները սկսվեցին փոքր Հայաստանից ու Արցախից։ Այդպես չպետք է լիներ։ Մի փոքր խելամտություն, մի փոքր պետական մտածողություն, և չէր լինի պատերազմը։ Ցավոք, փողոցից եկած հորդաները սա չունեին, իսկ երկրում չգործեցին պետական զսպման ինստիտուտները։ Տարածաշրջանի զարգացումներում փոփոխոթյուններն անխուսափելի են։ Քաղաքական ասպարեզից հեռանալու է Էրդողանը, Ալիևը կորցնելու է իշխանությունը, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի կարգավիճակները փոխվելու են։ Արցախն, անշուշտ, լինելու է հայկական ու շատ հետաքրքիր միավոր։ Հիմա դժվար փուլ է, պետք է դիմանալ։ Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ապա նոր իրողությունները պահանջելու են նոր իշխանություն։ Ավելի հավանական է, որ լինելու է անցումային կառավարություն, որին ընտրելու է այս ԱԺ-ն։ Եվ ավելի մեծ հավանականությամբ՝ դա լինելու է Նիկոլ Փաշինյանի խնդրանքով՝ մոտավորապես այնպես, ինչպես 2018-ին ընտրվեց ինքը։ Իսկ իրեն տրվելու է անձնական երաշխիքների փաթեթ։ Հետո կլինի նոր խորհրդարանական մեծամասնություն։ Փոփոխությունների ալիքը աշխարհում մոլեգնում է՝ իր ռիսկերով ու հնարավորություններով հանդերձ։ Հայաստանն անմասն չի մնալու։ Մեծ փոփոխությունների փուլում շատ կարևոր է մնալ մարդ, պահպանել մարդկային որակները և չկորցնել ադեկվատությունը։ Օրինակ՝ ՔՊ առավել վատահամբավ պատգամավորները ճիշտ կանեն՝ վերանայեն իրենց պահվածքը։ Ընդդիմախոսներին քացի տալը, վիրավորելը սեփական շահից ելնելով պետք է մոռանալ։ Նույնը վերաբերում է դատաիրավական համակարգին՝ ապօրինությունների էնտուզիազմը մեղմել։ Իսկ հանրային նոր առողջ շերտը պետք է արագ կազմակերպվի, որպեսզի երկիրը փոփոխությունների արդյունքում առաջ գնա, և ոչ՝ հետ։ Երկուսի հավանականությունն էլ այս փուլում բարձր է։
    11:37
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանի կողմից իրականացվող հումանիտար ահաբեկչությունն արժանացել է միջազգային հանրության խիստ քննադատության
    Մարտի 28-ին վերսկսվել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարով։ Ընթացիկ ամսում Ադրբեջանը երկու անգամ երկար ժամանակով խափանել էր բնական գազի մուտքն Արցախ՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամային իրավիճակ։ Ադրբեջանի կողմից իրականացվող հումանիտար ահաբեկչությունն արժանացել է միջազգային հանրության խիստ քննադատության, հնչեցվել են գազամատակարարման վերականգնման բազմաթիվ կոչեր, իրականացվել համապատասխան քաղաքական և դիվանագիտական քայլեր։ Մեծ է նաև ռուս խաղաղապահ առաքելության դերակատարությունը։ Մենք երախտապարտ ենք բոլոր այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, քաղաքական և հասարակական գործիչներին, ովքեր հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին և բարոյականության նորմերին՝ համարժեք գնահատական են տվել Ադրբեջանի գործողություններին և ջանքեր գործադրել այս հումանիտար աղետը վերացնելու ուղղությամբ։ Մարդասիրական խնդիրների քաղաքականացումն անթույլատրելի է ու անբարոյական, ցանկացած նման փորձ մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին։
    11:31
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մոսկվան ակնկալում է՝ Ղարաբաղում լարվածությունը կվերացվի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա
    Մոսկվան ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածությունը կկարգավորվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա, այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Մենք ակնկալում ենք, որ այս ամենը դեռ կկարգավորվի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում», - ասել է նա։
    11:28
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գարիկ Սարգսյանն անակնկալի է եկել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Վեդիի ընտրությունների արդյունքները մեծ անակնկալ են եղել նաեւ Գարիկ Սարգսյանի համար։ Իշխանության մեր աղբյուրը պատմեց, որ Գարիկ Սարգսյանը, որ կուսակիցների հետ Վեդիի կենտրոնական գրասենյակում հետեւել է արդյունքներին, անթաքույց զարմացել է արդյունքներից, քանի որ հույս չի ունեցել, որ նման արդյունք կգրանցեն։ Շտաբում են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը, մարզից ընտրված պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Հովիկ Աղազարյանն ու նրա փոխթաղապետ որդին, Դավիթաշենից ընտրված պատգամավոր Միքայել Թումասյանը։ Կեսից միացել են նաեւ ԱԻ փոխնախարար Արմեն Փամփուխչյանը եւ այլք։ Ժամը 10-ին մոտ արդեն ակնհայտ է եղել հաղթանակը, ՔՊ շտաբում շամպայն են տրաքացրել, իսկ կոկորդիլոսագետ համայնքապետը խոստացել է առաջիկայում մեծ խնջույք կազմակերպել։ Ավելի ուշ նա իր էջում գրեց․ «Հաղթեց վեդեցին, հաղթեց մեր իմաստուն ժողովուրդը... Այսօրվանից միասին լծվում ենք մեր համայնքի շենացման պատասխանատու եւ պատվաբեր աշխատանքին։ Այժմ, առավել քան երբեւէ, կարիք ունենք միասնական լինելու, քանի որ միայն միասնականության եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում կարող ենք հասնել մեր առջեւ դրված նպատակներին։ Բոլորիդ մաղթում եմ ողջախոհություն եւ ամենայն բարիք»։
    11:18
    29.03.22
    Ավելին
  • Սպորտ
    Մարմնամարզության ֆեդերացիան էլ չի համագործակցի Նատալյա Ռոտենբերգի հետ
    Նատալյա Ռոտենբերգը այլևս չի հանդիսանում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ և ՀՄՖ-ն դադարեցնում է նրա հետ համագործակցությունը: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Նախկին մարզուհի, բալետի պարուհի Նատալյա Ռոտենբերգը նշանակվել էր Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնում ընթացիկ տարվա փետրվարին:
    11:13
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի Հանրապետության նախագահը խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված շփման գծի վերջին զարգացումներին:
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված շփման գծի վերջին զարգացումներին: Օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս նշել է, որ Արցախի իշխանությունների օրակարգում Հանրապետությունում կայունության ապահովումն է: Նախագահի խոսքով՝ Արցախի զինված ուժերի ու ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով, ինչպես նաև դիվանագիտական հնարավոր մեխանիզմներով շարունակվում են գործադրվել բոլոր ջանքերը խաղաղություն ապահովելու և շփման գծի արևելյան հատվածից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու համար: Հանդիպման ընթացքում Նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել երկրի պաշտպանության կազմակերպման և ուժային մարմինների միջև փոխգործակցության վերաբերյալ: [Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն]
    11:11
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Պատերազմի հավանականությունը աճում է․ պատգամավոր
    Արցախում ստեղծված իրադրության մասին Հայաստանի անվտանգության խորհուրդը, այն ղեկավարողը, իհարկե պետք է հստակ գնահատականներ հնչեցնեն, սակայն ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունում հնչող հայտարարություններն ու իրականացվող քայլերը և միջոցառումները պետք է համահունչ լինեն։ Այսինքն՝ անել հայտարարություններ և կողքից հետևել իրադարձությունների ընթացքին ու սահմանափակվել միայն մտահոգություն հայտնելով, կարող են միջին վիճակագրական քաղաքացիները, բայց ոչ երբեք անվտանգության պատասխանատու պաշտոնյաները։ Նույն իշխանության մի ներկայացուցիչ խոսում է պատերազմի բարձր հավանականության մասին, մյուսը՝ թուրքի հետ բարեկամանալու անխուսափելիության մասին։ Պատերազմի հավանականությունը նաև աճում է, եթե դա կանխելուն ուղղված ջանքերը՝ քաղաքական, դիվանագիտական, ռազմական առումով անբավարար են։
    11:09
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչքա՞ն է արժեցել Ալեն Սիմոնյանի աղմկահարույց ուղևորությունը Բալի
    Վերջին օրերին բուռն քննարկումների առիթ հանդիսացած Ալեն Սիմոնյանի և բացառապես իշխանական պատգամավորներից կազմված 11 հոգանոց պատվիրակության Բալի այցելության վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար ԱԺ աշխատակազմը ի պատասխան «Մեդիալաբի» հարցման 30 օր ժամանակ է խնդրել, տեղեկացնում է medialab.am-ը։ «Ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով՝ տեղեկացնում ենք, որ Ձեր հարցման պատասխանը կտրամադրվի մինչև ս․թ․ ապրիլի 20-ը»,- ի պատասխան «Մեդիալաբի» տեղեկացրել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։ Հիշեցնենք, որ մարտի 15-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ինդոնեզիայի Բալի կղզում կազմակերպված Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելու համար մարտի 15-ին կարգադրություն էր ստորագրել։ Կարգադրության համաձայն՝ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը 11 հոգանոց կազմով, 2022 թվականի մարտի 18-23-ը պետք է մասնակցեր վեհաժողովին։ Ինչպես տեղեկացնում է ԱԺ հաղորդագրությունը՝ գագաթնաժողովի հիմնական ուղղվածությունը «Հասնելով զրո արտանետումների. խորհրդարանների մոբիլիզացիան կլիմայի փոփոխությունների շրջանակում գործելու համար» խորագրով քննարկումների շարքն է: Ուշագրավ է, որ վեհաժողովի հիմնական օրակարգին՝ կլիմայի փոփոխությանը և փոփոխությունների դեմ համախմբված պայքարին, մասնակիցներից և որևէ մեկը մասնագիտական առնչություն չի ունեցել։ Պատվիրակության կազմում, բացի Ալեն Սիմոնյանից, երկու պատգամավորներ են՝ Ծովինար Վարդանյանը (մասնագիտությամբ՝ տնտեսագետ) և Հասմիկ Հակոբյանը (մասնագիտությամբ՝ լրագրող, սցենարիստ): Վերջինը, ի դեպ, դեռևս նախորդ գումարման Ազգային ժողովում պատգամավոր Ալեն Սիմոնյանի օգնականն էր: Պատվիրակության մնացած 9 անդամները ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ են՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, որը գրեթե բոլոր արտերկրյա ուղևորություններին ներկա է, ԱԺ նախագահի օգնական Դավիթ Առաքելյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը, ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, ԱԺ արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը, ԱԺ արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ Մամիկոն Մարգարյանը և Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր Դավիթ Հակոբյանը։ ՀՀ բյուջեից Բալի ուղևորության ֆինանսական ծախսերի մասին հարցերից զատ, «Մեդիալաբի» հարցումը նպատակ ուներ նաև հստակություն մտցնել պատվիրակության կազմի հաստատման սկզբունքների, վեհաժողովին ՀՀ-ի մասնակցության անհրաժեշտության ու այլնի մասին, որոնց համար առավելագույն ժամանակն է պահանջվել։ Սակայն, հաշվի առնելով գործուղման շուրջ բարձրացած մեծ աղմուկը, ԱԺ-ն բավականին ակտիվորեն հաղորդագրություններ էր տարածում Բալիում ընթացող վեհաժողովի և Հայաստանի, իսկ ավելի կոնկրետ՝ Ալեն Սիմոնյանի մասնակցության մասին՝ հրապարակելով տարբեր լուսանկարներ տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ նրա ձեռքսեղմումների, ժպիտների փոխանակման մասին։
    11:06
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխում ամրացված նույն հենակետերում․ Արցախի տեղեկատվական շտաբ
    Մարտի 28-29-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ: Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում: Իսկ Արցախի զինված ուժերը շարունակում են պաշտպանական դիրքերի ամրացման ու թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումների կատարումը: Շարունակական աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակաուղղված ադրբեջանական հնարավոր սադրանքների կանխմանը և ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն: Արցախի պատկան մարմինները բոլոր հնարավոր մեխանիզմներով հետևում են իրադրությանն ու ադրբեջանական կողմի գործողություններին, և, ըստ կարիքի, լրացուցիչ հրապարակումներով կտեղեկացնեն իրավիճակի զարգացումների վերաբերյալ: [Արցախի տեղեկատվական շտաբ]
    11:00
    29.03.22
    Ավելին
2022-03-28