Լրահոս

2022-03-22
  • Img default alt hy
    Հայաստան
    Վարչապետի նախկին խորհրդականը ծեծել է կնոջը և անչափահաս երեխաների հետ դուրս շպրտել․ հաղորդում հանցագործության մասին
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն այսօր ԱԺ-ի ամբիոնից հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ վարչապետի խորհրդական Մհեր Տերտերյանի։ Պատգամավորը կարդացել է Տերտերյանի կնոջ՝ Նաիրա Տերտերյանի նամակը․« 2005 թվականին ամուսանցել եմ Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Մհեր Տերտերյանի հետ, ամուսնությունը գրանցվել է նշված հանրապետությունում։ 2016 թվականին ընտանիքով՝ վերադարձել ենք Հայաստան՝ մշտական բնակության՝ մեզ հետ տեղափոխելով Ղազախստանում համատեղ աշխատած ֆինանսական միջոցները, բնակվել ենք Երևանում։ 2017 թվականին վերընշված ֆինսական միջոցներով Վայոց Ձորի մարզի Ռինգ և Չիվա գյուղերում ձեռք ենք բերել հողամասեր՝ մոտ 400 հեկտար, որի մեկ-երկորդ բաժնեմասը պատկանում է Մհեր Տերտերյանին, մյուս կեսը՝ ինձ։ 2020 թվականի փետրվարին Մհեր Տերտերյանը մի քանի շաբաթ տնից բացակայելուց հետո դառնալով տուն, ինձ ծեծելուց հետո երեք անչափահաս երեխաների հետ դուրս է շպրտել տնից՝ ինձ հայտարարելով բոմժ։ Հետագայում պարզվել է, որ 2019 թվականի փետրվարին մՀերը, չարաշահելով իմ վստահությունը, խաբեությամբ ինչպես նաև ֆիզիկական ուժ կիրառելով իմ նկատմամաբ, տիրացել է իմ անվամբ գրանցված անշարժ գույքերին և բանկային հաշիվներին՝ 500 մլն դրամ։ Իմ տանը, իմ մեքենայի մեջ տեղադրել է գաղտնալսող սարքեր և այլն։ 2021 թվականին Մհերը իմ բանկային հաշիվներից յուրացրած գումարներով բացել և ֆինանսավորում է «Միասնական Հայրենիք» կուսակցությունը»։
    19:31
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ժողովուրդը հերոս ժողովուրդ է․ կանգնել և կանգնելու ենք մինչև վերջ․ Դավիթ Բաբայան
    Արցախի պահպանողական կուսակցությունը դիմում է Ձեզ կոչով, հորդորով, խնդրանքով։ Թշնամին փորձում է տարբեր նենգ, անմարդկային ձևերով կոտրել մեր ոգին, խարխլել հավատքը, մեր շարքերում սերմանել վհատություն, խուճապ և հուսալքություն։ Սա նոր բան չէ․ այս ոճին մենք ծանոթ ենք տասնամյակներ ի վեր։ Արցախի ժողովուրդը հերոս ժողովուրդ է։ Մենք հազարամյակներ շարունակ ապրում ենք մեր պատմական հայրենիքում։ Շատ ու շատ թշնամի ազգեր, ովքեր մեր նկատմամբ որդեգրել էին նույն գործելաոճը, անհետացել են պատմությունից՝ երբեմն չթողնելով իրենց մասին որևէ հիշատակ։ Նույն ճակատագրին են արժանանալու նաև մեր ներկայիս թշնամիները։ Այդ իսկ պատճառով մենք պետք է լինենք առաջին հերթին՝ հոգով ուժեղ, պետք է հասկանանք՝ նման գործելաոճը ինչ-որ տեղ հետևանք է Ադրբեջանի՝ Արցախի հարցը իր ուզած եղանակով՝ այն է Արցախը ոչնչացնելով, լուծելու անկարողությամբ։ Դրա ամենակարևոր գրավականներից է ռուս խաղաղապահ առաքելության ներկայությունը այստեղ՝ Արցախում։ Այդ է պատճառը, որ նրանք փորձում են, ժողովրդական լեզվով ասած՝ «զզվացնել» մեզ՝ դիմելով ստոր և անմարդկային քայլերի, որոնց թվում են գազմատակարարման պարբերական խափանումները։ Սիրելի՛ ժողովուրդ, մենք իրավունք չունենք կոտրվելու։ Հիշե՛ք՝ մեր սուրբ նահատակներն իրենց կյանքը նվիրաբերել են ոչ այն բանի համար, որ մենք վհատվենք և փոքրոգություն ցուցաբերենք։ Կանգնել և կանգնելու ենք մինչև վերջ։ Ուժ, համբերություն և անսասան հավատ բոլորիս։ ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
    18:25
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ակնհայտորեն հանգեցվում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմանը․ ԱԳՆ
    Ադրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, կրկին խափանվել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Այսպիսով, ձյան աննախադեպ տեղումների և աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 000 բնակչությունը զրկվել է կենսական անհրաժեշտ գազամատակարարումից։ Ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանը 8 օր շարունակ թույլ չէր տալիս աշխատանքներ իրականացնել նույն տեղանքում չպարզված հանգամանքներում վթարված գազատարի վերանորոգման ուղղությամբ։ Այսպիսով, բացի Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելուն ուղղված իր մյուս շարունակական գործողություններից և Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների մուտքը խոչընդոտելուց, Ադրբեջանը միտումնավոր կերպով խաթարում է Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը, ինչն ակնհայտորեն հանգեցնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմանը։ Անթույլատրելի ենք համարում արցախահայության նկատմամբ սիստեմատիկ բռնության այս աղաղակող քաղաքականությունը։ Ստեղծված իրավիճակը հրատապ է դարձնում հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում։
    18:11
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարչապետի արձանը՝ եկեղեցու բակում․ «Hraparak.am»
    Տևական ժամանակ է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանը տեղադրված է Իջևանի եկեղեցու բակում: Նախկինում վարչապետի արձանը տեղադրված է եղել Իջևանի մայրուղու մոտակայքում, սակայն պատերազմից հետո` շուրջ երկու անգամ անհայտ անձինք կոտրեցին այն, ինչից հետո արձանը վերանորոգվեց, ապա տեղադրվեց Իջևանի եկեղեցու բակում, գրում է «Hraparak.am»-ը։ «Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի հայրական տունը ևս Իջևանի եկեղեցու հարևանությամբ է: Հոգևոր, ինչու չէ, բարոյական տեսանկյունից որքանո՞վ է ճիշտ, որ վարչապետին ամեն գնով սրբացնում են, եթե հաշվի չառնենք, որ վարչապետն ինքն էլ մի քանի անգամ իրեն Հիսուս Քրիստոսի հետ է համեմատել, սա առասարակ ի՞նչ է, եթե ոչ անձի պաշտանմունքին տանող հավակնություններ:  Այս մասին զրուցել ենք Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ: Սրբազանի խոսքով` նման հարցերով հիմնականում զբաղվում է քաղաքապետարանը: Վերջինիս պնդմամբ` արձանը ոչ թե եկեղեցու բակում է, այլ եկեղեցու աստիճանների հարևանությամբ: Նրա խոսքով` եթե արձանը տեղադրվել է անձի պաշտանմունքի համար, ապա բավականին սխալ է, սակայն եթե տեղադրվել է հենց այնպես, ուրեմն չունի որևէ արժեք: «Ինձ համար այդ արձանը եղած-չեղած, նույն հաշիվն է»,- նշում է Բագրատ Սրբազանը»:
    17:37
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանի մարդատյաց քայլերը չեն կարող ազդել Արցախի ժողովրդի կամքի վրա․ ԱԳՆ
    Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը գազի մատակարարման դադարեցման կապակցությամբ Մարտի 21-ի երեկոյան Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել են Արցախի գազամատակարարումը՝ խիստ ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանը զրկելով ջեռուցման կարևոր ռեսուրսից։ Ադրբեջանի պահվածքը մարդասիրական ահաբեկչություն է։ Այն կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական և միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, որևէ ձևով չի տեղավորվում բարոյականության շրջանակներում։ Այդ ստոր արարքը ատելության և ազգայնամոլության հերթական դրսևորում է։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի քաղաքականությունը և դիմում միջազգային հանրությանը՝ համարժեք գնահատականի ակնկալիքով։ Ադրբեջանի մարդատյաց քայլերը չեն կարող ազդել Արցախի ժողովրդի կամքի և հաստատակամության վրա։ Մենք շարունակելու ենք ապրել և արարել մեր պատմական հայրենիքում, զարգացնել և զորացնել մեր անկախ պետականությունը։
    17:27
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ով խախտեց, վատ է վերջացնելու․ Աղվան Վարդանյան
    ԱԺ այսօրվա նիստի ժամանակ ելույթ է ունեցել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Նա, մասնավորապես, նշել է․ «1992 թվական։ Ամառ։ Շուշիի ազատագրումից, Լաչինի միջանցքով Արցախը Հայաստանին միացնելուց հետո Ադրբեջանը անցել էր հարձակման։ Խորհրդային օմոնի օգնությամբ։ Գրավել էին Շահումյանը, Գետաշենը, Մարտակերտը։ Հազարավոր փախստականներ էին ճանապարհներին։ Ծանրագույն վիճակ։ Բնականաբար լարվածություն էր Երեւանում։ Ընդդիմությունը պահանջում էր համարժեք իշխանություն, համարժեք գործողություններ։ Գերագույն խորհուրդը եռում էր։ Անընդմեջ քննարկումներ էին։ Անհանգիստ էին բոլորը. ՀՀՇ-ն, Դաշնակցությունը, ԱԺՄ-ն, կոմունիստները, ռամկավարները։ 35-40 պատգամավորներ Արցախում էին։ Այս Ազգային ժողովի մեռելային վիճակը չկար։ Ձախ կողմի այս ճահիճը չկար։ Եվ ի՞նչ տեղի ունեցավ։ 1992 թվականի հուլիսի 8-ին Գերագույն խորհուրդը, ընդառաջելով ընդդիմության պահանջին, ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» որոշումը։ Այդ որոշման մեջ արձանագրված է. «Հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգային ինքնորոշման իրավունքի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991թ՝ դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա, հայտնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ նրա բնակչության իրավունքները պաշտպանելու վճռականությունը... Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։ Սա բոլոր ուժերի համախմբում էր մեկ նպատակի շուրջ։ Հետո՝ 1992-ի օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի հուսահատ- վճռական պոռթկումն էր, 500 մահապարտների կոչը։ Հետո ստեղծվեց Արցախի պետական պաշտպանության կոմիտեն՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ։ Հետո, 1992-ի սեպտեմբերին, ընդդիմության առաջնորդներից Վազգեն Մանուկյանը նշանակվեց ՀՀ անվտանգության գծով պետնախարար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար։ Հետո՝ գիտեք. հաղթանակներ, ազատագրումների շարք։ Ամենածանր իրավիճակում համախմբումը արդյունք տվեց։ Հիմա համեմատեք այս իշխանության պահվածքը վերջին պատերազմի ժամանակ եւ հետո։ Հիմա համեմատեք այսօրվա խաղաղություն մուրալու գործելաոճը։ Եւ վերջապես հիշեք, ականջներիդ օղ արեք՝ Գերագույն խորհրդի այդ որոշումը ուժի մեջ է։ Ուժի մեջ է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի 2011 թվականի հունվարյան որոշումը։ Ով խախտեց դրանք՝ վատ է վերջացնելու»։
    17:05
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանն առանց տեսախցիկների էլ հրաժարվել է ասել՝ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում
    Արցախի շուրջ խորհրդարանի հրատապ նիստը, որը գումարվել էր ընդդիմության պահանջով և իշխող մեծամասնության որոշմամբ անցավ փակ ձևաչափով, չի անցել առանց սկանդալների։ Փակ խորհրդարանական նիստին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել է հայտարարել, որ Արցախը որևիցե ձևաչափով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ինչպես պահանջել են ընդդիմադիր պատգամավորները, հայտնել է 24News-ը։ «Ընդհանրապես, նրա խոսքն իր նախկին հայտարարությունների խտացումն էր, որը, բնականաբար, ընդդիմության շրջանում որակվեց իբրև խայտառակություն։ Մի քիչ ավելի բովանդակալից էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքը»,- նշել է 24News-ը։
    16:51
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Տավուշի մարզում COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացը շարունակվում է
    Տավուշի մարզում COVID-19 համավարակի դեմ պատվաստումների գործընթացը շարունակվում է: Այդ մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում: «Մարտի 21-ի դրությամբ Տավուշի մարզի բժշկական հաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում պատվաստվել է՝ 1-ին դեղաչափ - 34691 հոգի. 2-րդ դեղաչափ - 30603 հոգի. 3-րդ դեղաչափ - 790 հոգի: Պատվաստումների գործընթացը մարզում կրում է շարունակական բնույթ:
    16:45
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղավիացիայի կոմիտեն՝ Հայաստանում կալանված ռուսական ավիաընկերության ինքնաթիռի մասին
    ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը հայտարարել է, որ ռուսական ավիաընկերությունների գրեթե 80 ինքնաթիռ կալանվել է արտասահմանում՝ հակառուսական պատժամիջոցների պատճառով։ «Օդանավերը կալանվել են, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությանը բարեկամ երկրներում՝ Թուրքիայում, Ադրբեջանում, Հայաստանում», - ասել է նա։ ArmDaily.am-ին Քաղավիացիայի կոմիտեից, սակայն, փոխանցեցին, որ նման բան չկա։ «Մեր օդանավակայաններում «ձերբակալված», «կալանավորված» ինչ-որ ռուսական ինքնաթիռ չունենք»,- հայտնեցին Քաղավիացիայի կոմիտեից։
    16:41
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայ բռնքամարտիկները հաղթել են թուրք և ադրբեջանցի մրցակիցներին և դուրս եկել եզրափակիչ
    Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ավարտվել են նախնական փուլերի մենամարտերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանն ու 63,5 կգ քաշային Արթուր Շախպազյանը դուրս են եկել եզրափակիչ և մարտի 23-ին կպայքարեն ամենաբարձր մեդալների համար: Ասլիկյանը կիսաեզրափակչում հաղթանակի է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Տահիր Ակոյունի նկատմամբ, իսկ եզրափակչում կմենամարտի իտալացի Միշել Բալդասի հետ: 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանն էլ կիսաեզրափակչում 4:1 հաշվով կամային հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Ջալալ Գուրբանովի նկատմամբ: Եզրափակչում Շախպազյանի մրցակիցը կլինի թուրք Օզմեն Քերիմը: Վերջինս նոյեմբերին Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր: Կանանց պայքարում էլ Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են եղել նաև Սեյրան Եղիկյանը (48 կգ), Հենրիկ Սահակյանը (51 կգ), Էրիկ Թոխյանը (54 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Հարություն Հակոբկոխյանը (67 կգ), Նարեկ Զաքարյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (80 կգ), Հենրիկ Ճղրիկյանը (86 կգ) և Հովհաննես Փափազյանը (+86 կգ), իսկ կանանց պայքարում՝ Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) և Արևիկ Դոխոյանը (52 կգ):
    16:36
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանի պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական և իրավունքի նորմերը. Արցախի ԱԳՆ
    Արցախի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված հանրապետությունում գազի մատակարարման դադարեցման հետ: «Մարտի 21-ի երեկոյան Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել են Արցախի գազամատակարարումը՝ խիստ ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանը զրկելով ջեռուցման կարևոր ռեսուրսից։ Ադրբեջանի պահվածքը մարդասիրական ահաբեկչություն է։ Այն կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական և միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, որևէ ձևով չի տեղավորվում բարոյականության շրջանակներում։ Այդ ստոր արարքը ատելության և ազգայնամոլության հերթական դրսևորում է։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի քաղաքականությունը և դիմում միջազգային հանրությանը՝ համարժեք գնահատականի ակնկալիքով։ Ադրբեջանի մարդատյաց քայլերը չեն կարող ազդել Արցախի ժողովրդի կամքի և հաստատակամության վրա։ Մենք շարունակելու ենք ապրել և արարել մեր պատմական հայրենիքում, զարգացնել և զորացնել մեր անկախ պետականությունը»,- ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ:
    16:25
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով
    Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «Մարտի 22-ի ցերեկը, 25-ի գիշերը առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-7 մ/վ, մարտի 23-25-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ»,- ասված է հաղորդագրությունում։ Երևանում մարտի 22-ի ցերեկը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 23-24-ը մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։
    16:10
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լորուտ գյուղի 42-ամյա բնակիչը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ համագյուղացու սպանության կասկածանքով
    Լոռու մարզի Լորուտ գյուղում սպանություն կատարած 42-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս ձերբակալվել է՝ համագյուղացու սպանության կասկածանքով, և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: Այս մասին այլ մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։ «ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է Լոռու մարզի Լորուտ գյուղի 24-ամյա բնակչի՝ հրազենային մահացու վնասվածք ստանալու դեպքը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքի օրը՝ 2022թ. մարտի 20-ին, վիճաբանություն էր տեղի ունեցել տուժած երիտասարդի և 2003թ. ծնված համագյուղացու միջև, որի մասին վերջինս հայտնել էր հորը՝ նույն գյուղի 42-ամյա բնակչին, ով վրեժխնդիր լինելու նպատակով, նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, գյուղամիջում, 24-ամյա երիտասարդին կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակել էր վերջինիս ուղղությամբ: ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում առերևույթ հանցագործություն կատարած 42-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս ձերբակալվել է՝ համագյուղացու սպանության կասկածանքով, և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
    16:06
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    ՄՊՀ-ն հրապարակել է մի շարք ապրանքների իրացման գները
    Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է «Նոր Զովք» և «Երևան Սիթի» առևտրային ցանցերում մի շարք ապրանքների իրացման գները: Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում: «Երևան Սիթի»
    15:56
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Կարապետյանը
    Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գրոծողության ընթացքում զոհվել է ևս մեկ հայազգի զինծառայող: Ծնունդով ուկրաինական Նիկոպոլից կրտսեր սերժանտ Արմեն Սամվելի Կարապետյանի մահվան լուրը հայտնել է Նիկոպոլի քաղաքային խորհուրդը, գրում է dv-gazeta.info-ն: Զինծառայողը, որն ապրիլի 14-ին կդառնար 27 տարեկան, մահացել է հիվանդանոցում՝ ավելի վաղ ստացած վիրավորումներից:
    15:52
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աննա Դանիբեկյանը տուգանել է Արմեն Գևորգյանի պաշտպանին
    Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց տուգանել ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանին 50 հազար դրամի չափով։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ուժի մեջ մտնելու օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում կամավոր չկատարելու դեպքում կկատարվի հարկադիր կարգով։ Որոշումը կարող է բողոքարկվել վերադաս ատյանում՝ այն ստանալու պահից 7-օրյա ժամկետում։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 29-ին։
    15:43
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դեռ լուծված չեն անհայտ կորած անձանց հայտնաբերման և ռազմագերիների վերադարձի հարցերը․ ՄԻՊ
    Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր մասնակցել է «2020 թ. 44-օրյա պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների անդամների իրավունքների վիճակը» խորագրով զեկույցի ներկայացմանը: Այդ մասին ասված է ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջում: Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին՝ կատարված աշխատանքի և պատրաստված զեկույցի համար։ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել անհայտ կորած անձանց հարազատներին իրենց իրավունքների պաշտպանության հարցերում ակտիվ պահանջատիրության համար, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ու դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին՝ միջոցառմանը մասնակցության համար։ Պաշտպանը նախ երկու ուղերձ է հղել միջոցառմանը մասնակցող օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին. «Երեկ երեկոյան ադրբեջանական կողմը կրկին դադարեցրել է Հայաստանից Արցախ գազի մատակարարումը, որն առաջին անգամ դադարեցվել էր դեռևս մարտի 8-ին և վերականգնվել ընդամենը երեք օր առաջ։ Սա ադրբեջանական պետության կողմից Արցախի բնակչության հանդեպ ճնշման ու ահաբեկման շարունակվող վարքագիծ է, մեկ կետից կառավարվող քաղաքականության դրսևորում, որի նպատակն է Արցախի հայաթափումն ու էթնիկ զտումը հայերից»։ «Խնդրում եմ նաև հաղորդել ձեր մայրաքաղաքներ, որ 44-օրյա պատերազմից շուրջ երկու տարի անց դեռ լուծված չեն անհայտ կորած անձանց հայտնաբերման և ռազմագերիների վերադարձի հարցերը։ Փոխարենը ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից արհեստական դատավարությունների իրականացմանն այն անձանց նկատմամբ, ովքեր ուղղակիորեն միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո պետք է լինեին»։ Պաշտպանը նշել է, որ սրանք հումանիտար հարցեր են, որոնց հետամուտ լինելը բոլորիս պարտականությունն է, և որ մարդու իրավունքները պետք է դուրս դրվեն աշխարհաքաղաքական մոտեցումներից։ Պաշտպանն առանձնացրել է հետևյալ խումբ խնդիրները, որոնք բխում են Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված անհայտ կորած անձանց հարազատների դիմումների ու բողոքների ուսումնասիրությունից, ինչպես նաև տարբեր այցերի ու փաստահավաք առաքելությունների արդյունքներից ՝ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատերազմական գործողությունների ընթացքում, ինչպես նաև ակտիվ մարտական գործողությունների ավարտից հետո պետական իրավասու մարմինները պատշաճ չեն ապահովել բազմաթիվ զինծառայողների ճակատագրերի մասին նրանց հարազատների ժամանակին և անհրաժեշտ տեղեկություններ ստանալու իրավունքը: Ճիշտ է, ակտիվ մարտական գործողությունների ընթացքում նման տեղեկությունները հաճախ օբյեկտիվորեն հնարավոր չի եղել ձեռք բերել, սակայն երբեմն օրեր, նույնիսկ ամիսներ անց պետական մարմինները քաղաքացիներին չեն տրամադրել իրենց հարազատների ճակատագրերի մասին որևէ տեղեկություն (նույնիսկ չեն հայտնել, թե ինչ որոնողական աշխատանքներ են իրականացվում, զինծառայողը որտեղ է մասնակցել մարտերին, վերջին անգամ որտեղ է եղել և այլն), ինչը խիստ անընդունելի է: Պաշտպանին հասցեագրված մյուս խումբ բողոքները վերաբերում են զոհվածների մարմինների ու մասունքների ԴՆԹ նույնականացման գործընթացների վերաբերյալ զոհված զինծառայողների հարազատներին տեղեկություններ չտրամադրելուն (դատագենետիկական փորձաքննության եզրակացությունները չտրամադրելուն) կամ դրանք ուշացումով տրամադրելուն։ Գործընթացի ու դժվարությունների վերաբերյալ հարազատներին մատչելի ու ժամանակին ներկայացված բացատրությունների բացակայության պայմաններում, ցավալիորեն, այդ եզրակացությունների արժանահավատությունը կասկածների տեղիք է տվել հարազատների մոտ։ Այս խնդիրը բարձրացրել են ինչպես զոհված զինծառայողների հարազատները, այնպես էլ հասարակական կազմակերպությունները։ Գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքների անդամներին հոգեբանական աջակցության տրամադրումը, չնայած պաշտպանության նախարարության գործադրած հսկայական ջանքերին, կազմակերպվել է հատվածական, քաոտիկ, չեն եղել ու չկան ինստիտուցիոնալ մոտեցումներ։ Անհայտ կորած անձանց կարգավիճակի անորոշությունների հետ կապված հարազատները դժվարություններ են ունեցել նախատեսված ու ընթացիկ տրամադրվող աջակցության ծրագրերից և պետության կողմից նախատեսված սոցիալական երաշխիքներից օգտվելու առումով»,- նշված է գրառման մեջ։
    15:33
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանի հետ բանակցություններ են տարվում գազամատակարարման վերականգնման համար․ «Արցախգազի» տնօրեն
    Մարտի 21-ին՝ ժամը 23։00-ին, Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ «Վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս փական է տեղադրվել։ Հենց նույն պահին դրա մասին տեղեկացրել ենք ռուս խաղաղապահներին։ Ներկա պահին, այո, բանակցություններ են տարվում, բայց դեռ որևէ հստակ լուր չկա՝ երբ կվերականգնվի գազամատակարարումը»,- ՍիվիլՆեթին հայտնեց «Արցախգազ» ՓԲԸ գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանը։ Վերջին շաբաթներին Արցախը երկրորդ անգամ է զրկվում գազամատակարարումից։ Մարտի 8-ին մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի տարածքում դադարեցվել էր գազամատակարարումը։ Գազատարը վնասվել էր այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Մարտի 16–ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմն սկսեց գազատարի վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվեցին մարտի 18–ին։
    15:24
    22.03.22
    Ավելին