Լրահոս

2022-03-22
  • Img default alt hy
    Հայաստան
    Շղթայական ավտովթար՝ Արագածոտնում. բախվել են BMW-ն, Kia Forte-ն, Volkswagen-ը, ГАЗ 3110-ն ու ЗИЛ-ը
    Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 61-րդ կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի՝ նշված հատվածում մարտի 14-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, բախվել էին BMW, Kia Forte, Volkswagen, ГАЗ 3110 մակնիշի և ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկության՝ վթարի հետևանքով տուժածներ չկային: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
    09:51
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հողը «փախչում է» ԱՄՆ դեսպանատան «ոտքերի տակից»․ «Իրավունք»
    «Իրավունք» թերթը գրում է. «Բավական սիմվոլիկ իրավիճակ է ստեղծվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան համար: Բոլորովին վերջերս Իսակովի փողոցի այն հատվածում, որտեղ տեղակայված է դեսպանատունը իրականացվել էին ասֆալտապատման աշխատանքներ, սակայն պարզվում է` ջրատարների հետ կապված խնդիր է ծագել: Եվ ասֆալտն է փչացել, եւ հողն է «փախչում» դեսպանատան «ոտքերի տակից»: Այս հատվածում իրականացվող անվերջանալի բարեկարգման աշխատանքներն իսկական պատուհաս է դարձել տրանսպորտային երթեւեկության համար»:
    09:48
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պատրաստ եմ քննարկել Դոնբասի ու Ղրիմի ճանաչման հարցը Ռուսաստանի հետ․ Զելենսկի
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ղրիմի և Դոնբասի հանրապետությունների ճանաչման հարցերը այն բանից հետո, երբ ուկրաինական կողմը ստանա անվտանգության երաշխիքներ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը, նշելով, որ Զելենսկին այդ մասին հայտարարել է օտարկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ «Սա շատ դժվար պատմություն է բոլորի համար։ Ե՛վ Ղրիմը, և՛ Դոնբասը բոլորի համար են։ Եվ այնտեղ ինչ-որ ելք գտնելու համար անհրաժեշտ է անել այս առաջին քայլը, որի մասին ես ասացի՝ անվտանգության երաշխիքներ, պատերազմի ավարտ»,- ասել է նա։ Զելենսկու խոսքով՝ ինքը պատրաստ է այդ հարցերը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ․«Ռուսաստանի նախագահի հետ առաջին հանդիպմանը ես պատրաստ եմ բարձրացնել այդ հարցերը, դրանք արդիական են, մեզ համար կարևոր են։ Բայց ես վստահ եմ, որ այս հանդիպմանը այս որոշումը չի կայացվի։ Անկեղծ ասած, անվտանգության երաշխիքների հարցում կխոսենք սահմանադրական փոփոխությունների, ուկրաինական օրենսդրության փոփոխությունների մասին, և եթե խոսենք այս մասին, ապա կստացվի, որ դա կորոշի ոչ միայն նախագահը, այլ և՛ Ռադան, և՛ Ուկրաինայի ժողովուրդը»։
    09:44
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կովերի գլխաքանակը 1 տարվա ընթացքում պակասել է 19 հազար 683-ով. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական վիճակագրությունից տեղեկացավ, որ այս տարվա հոնվարի 1-ի դրությամբ Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 559 հազար 627, իսկ 2021-ին՝ 613 հազար 413, այսինքն՝ մեկ տարվա ընթացում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը պակասել է 53 հազար 786-ով: Այժմ 2022թ. հունվարի 1-ի դրությամբ առկա անասնագլխաքանակի տվյալները բացենք: Այսպես, կովերի գլխաքանակն է մեկ տարվա ընթացքում պակասել 19 հազար 683-ով: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ խոզերի գլխաքանակը 17 տոկոսով պակասել է, պաշտոնապես 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ խոզի գլխաքանակը կազմել է 200 հազար 221, իսկ 2022թ. նույն ժամանակահատվածում Հայաստանում առկա է եղել 166 հազար 95 գլուխ խոզ: Նշենք, որ պակասել է նաեւ ոչխարի գլխաքանակը՝ 1652-ով: Ոչխարի գլխաքանակի նվազման պատճառը արտահանումն է: Ի դեպ, ոչխարի արտահանման հիմնական ուղղություններն են Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Քուվեյթի Պետությունը եւ Վրաստանը»։
    09:41
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ում են հասցեագրված եղել և ինչպես են փոխանցվել Ադրբեջանի կոմից 5 առաջարկները․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործող իշխանությունների կողմից անընդհատ շոշափվող «Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան բացելու» թեզն ասես միս ու արյուն է ստանում: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի փոխանցմամբ՝ հարաբերություններ կարգավորելու առումով Հայաստանին ներկայացված 5 կետերում անընդունելի ոչինչ չկա: «Ժողովուրդ» օրաթերթն ԱԳՆ պաշտոնական հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե այդ 5 առաջարկ-կետերն ինչ միջոցով են պաշտոնական Երեւանին փոխանցվել՝ ուղիղ արդյոք կապով, թե, օրինակ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջոցով: Ե՞րբ են եկել այդ առաջարկներն ու կոնկրետ ո՞ւմ են հասցեագրված՝ ՀՀ ԱԳ նախարարի՞ն, վարչապետի՞ն, թե՞ նախագահին: Նախարարությունը մեր հարցմանը պատասխանել էր. «Ադրբեջանական կողմի առաջարկները հայկական կողմին փոխանցվել են դիվանագիտական խողովակներով եւ հասցեագրված են ՀՀ իշխանություններին»: Ի՞նչ դիվանագիտական խողովակի մասին է խոսքը, երբ Հայաստանն ու Ադրբեջանը որեւէ տեսակի շփումներ չունեն, աղավնիով լուր ուղարկելու մեթոդն էլ արդեն մի քանի հազարամյակ դուրս է կիրառությունից: Նախարարությունը խուսափել է նաեւ հստակ պատասխանել հարցին, թե ում են հասցեագրված Ադրբեջանի առաջարկ-կետերը՝ ըստ երեւույթին ապահովագրելով հետագայում որեւէ մեկին հարվածի տակ դնելուց: Փոխարենը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի փոխանցմամբ, Ադրբեջանի առաջ քաշած հինգ կետերում անընդունելի ոչինչ չկա: Մնում է պարզել՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել ասելով՝ ինչ նկատի ունի Արարատ Միրզոյանը. Արցախը ո՞ր երկրի կազմում է մնալու»:
    09:35
    22.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Ուր են անհետացել դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «6-րդ օրն է, ինչ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները չկան: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի այցից 3 օր անց դատական համակարգում իրավիճակ էր փոխվել: Մարտի 17-ին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին, քրեական գործով համակարգի գործարկման եւ շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, եւ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնել են, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել։ Ի պատասխան՝ ԲԴԽ-ն հակադարձել էր՝ նշելով, թե բանալիները չեն վերադարձվել Դատական դեպարտամենտին: Գլխավոր դատախազությունը մինչ օրս իրենն է պնդում, ԲԴԽ-ն էլ իր խոսքն է առաջ տանում։ Իսկ ու՞ր անհետացան բանալիները, կորա՞ն ճանապարհին, թե՞ որեւէ մեկին պետք էր այն ճանապարհին կորցնել:«Ժողովուրդ» օրաթերթին բանալիների առեղծվածային անհետանալուց ուշագրավ լուրեր են հասել: Մասնավորապես՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները իրոք Գլխավոր դատախազության կողմից ուղարկվել են Դատական դեպարտամենտին, սակայն համակարգի միջոցով դատավորներին գործերի մակագրումը տեւական ժամանակով բացառելու նպատակով մշակվում է սխեմա, ըստ որի՝ բանալիներն իբր կորել են Դատական դեպարտամենտ ուղարկելու ճանապարհին փոստի աշխատակիցների մեղքով : Ավելին՝ մեզ հասած լուրերի համաձայն՝ որոշվել է քավության նոխազ դարձնել փոստի աշխատակիցներին իրենց իսկ համաձայնությամբ եւ նրանց ենթարկել քրեական պատասխանատվության, որպեսզի գործընթացը հիմք կհանդիսանա՝ համակարգչի միջոցով դատավորներին գործերի մակագրում
    09:24
    22.03.22
    Ավելին
2022-03-21
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանը կրկին դադարեցրել է գազամատակարարումն Արցախում
    Հարգելի՛ հայրենակիցներ Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։ Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է մեր ազգաբնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նենգ գործին և դիմում հանցավոր քայլի։ Իրավիճակի մասին անմիջապես տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, որի հետ միասին Արցախի իշխանությունները գործադրում են համապատասխան ջանքեր գազամատակարարման վերականգնման նպատակով: Միևնույն ժամանակ հորդորում ենք քաղաքացիներին հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ խուսափելու համար էլեկտրամատակարարման համակարգի հնարավոր խափանումներից: [Արցախի տեղեկատվական շտաբ]
    23:16
    21.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Ֆրանսախոս աշխարհի տոնը՝ Երևանում. Ֆրանկոֆոնիայի օրեր
    Մեր երկիրն արդեն տասը տարի է ֆրանսալեզու միջազգային կազմակերպության անդամ է: Հայաստանյան միջոցառումների բացումը Բյուսովի համալսարանում է եղել: Այնտեղ ֆրանսերեն սովորող 500-ից ավելի ուսանող կա:
    23:00
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հովիկ Աղազարյանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
    Մենք վաղուց ենք ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և անձամբ ես ճանաչում եմ, այս մասին 24TV–ի հետ զրույցում ասել է ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով հաղորդավարի դիտարկմանը, որ խաղաղության պայմանագիրը կնքելու նպատակով Ադրբեջանի առաջարկած բոլոր հինգ կետերն էլ հակահայկական են։ «Մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք շուտվանից և էսօր ես ճանաչում եմ»,– ասել է նա։ Հաղորդավարի դիտարկմանը, թե այդ դեպքում արդյոք այդտեղ Արցախ պետք է լինի, Հովիկ Աղազարյանն ասել է․ «Արցախի ժողովուրդը ինքնորոշվում է։ Դա ողջ աշխարհում ընդունված սկզբունք է ․․․ Եվ Արցախի ժողովուրդը մեր ժողովրդի, հայ ժողովրդի մի հատված է, և հետևաբար՝ մենք պարտավոր ենք յուրաքանչյուրս, նաև իշխանությունը անի ամեն ինչ, որպեսզի սատար կանգնի այդ իրավունքի իրագործմանը»,– ասել է նա։
    22:54
    21.03.22
    Ավելին
  • Հայաստան
    1,7 միլիոն դրամ՝ Հայաստանի Ազգային ժողովի աշխատակիցների հատուկ համազգեստի համա
    Ազգային ժողովի աշխատակազմը՝ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին հագցնում է աշխատակիցներին՝ Հայաստանի ամենահայտնի բրենդներից մեկի հագուստով: Գաղտնի պահվող որոշումը բացահայտել է «Հայաստան» խմբակցության պատգամավորը: Մոտ 2 մլն դրամ են բյուջեից գումար հատկացրել, որ խորհրդարանական քառօրյաների ժամանակ նիստերի դահլիճում գտնվող աշխատակիցները սեւ-սպիտակ կոստյում ու մուգ կարմիր փողկապով լինեն: Քաղաքացիները շոկի մեջ են, այլ կարևոր խնդիրներ չկա՞ն:
    22:45
    21.03.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Թուրքիան բացահայտում է Ռուսաստանի 6 պահանջը
    Ռուսաստանը և Ուկրաինան վերսկսել են բանակցությունները: Հեռավար քննարկում են երկու կողմերի առաջարկները: Մոսկվայի 6 պահանջներից առաջին երկուսը՝ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի և զինաթափման մասին են, որոնց վերաբերյալ, ըստ Թուրքաիայի արտգործնախարարի, կողմերը համաձայնության են եկել: Չավուշօղլուն նշել է, որ զինադադարի հույսեր կան, եթե Կիևն ու Մոսկվան հետ քայլ չանեն: Թուրքական կողմն է բացահայտել ռուսական կողմի 6 կետերը. Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից հետո դրանց մասին CNN-ի հետ զրույցում, Թուրքիայի նախագահի խոսնակն է հայտնել:
    22:20
    21.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Մոսկվան վերջնագիր է ներկայացրել Կիևին. ամենաթեժ մարտերը Մարիուպոլում են
    Մի քանի օր է թեժ մարտեր են Դոնբասի շրջանի նավահանգստային Մարիուպոլ քաղաքում: Մոսկվան առաջարկել է Ուկրաինայի զինուժին վայր դնել զենքերը, խոստացել քաղաքը անվտանգ լքելու միջանցք տալ, ըստ ռուսական կողմի, մարտնչող ծայրահեղ ազգայնական խմբավորումների հեռանալու համար: Կիևը մերժել է առաջարկը: Ռուս փորձագետների խոսքով, եթե Ռուսաստանը հաջողության հասնի Մարիուպոլում՝ միջանցք կստանա Խերսոնով Ուկրաինայի հյուսիսը գրավելու համար: ՄԱԿ-ի տվյալով՝ պատերազմի 26 օրերին՝ Ուկրաինայում զոհվել է ավելի քան 900 խաղաղ բնակիչ:
    22:10
    21.03.22
    Ավելին
  • Արցախ
    Ճերմակ եկեղեցին ու սպիտակ քաղաքը. Արցախում քաղաքացիները փողոցներն են մաքրում
    Աննախադեպ ձյուն է տեղացել Արցախում: Մայրաքաղաք Ստեփանակերտում ձյան բարձրությունը տեղ-տեղ հասել է կես մետրի: Դպրոցներում դասերը երեք օրով հետաձգվել են: Երեկ համացանցը ցնցել էր Արցախցի քանդակագործի ձյունե քանդակը՝ Ճերմակ Ղազանչեցոցը՝ Ստեփանակերտում: Քանդակագործն այդպես է բողոքում՝ Շուշիում ՄԱԿ-ի միջոցառման դեմ:
    22:00
    21.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Անոմալ գարունից հետո գյուղատնտեսական «հոյակապ տարի» է սպասվում
    Հայաստանի մարտյան ձմեռը մասնագետներին հուշում է, որ հոյակապ գյուղատնտեսական տարի է լինելու: Առատ ձյունը կարող է լրացնել ջրի պակասը, ինչը մշտական խնդիր է գյուղացիների համար: Հատկապես Սևանի ջրի մակարդակն էլ աննախադեպ՝ 16 սանտիմետրով իջել է հունվարին: Ձյունառատ մարտը առնվազն 5 օր հյուսիս-արևմուտքից եկող ցիկլոնի ազդեցության տակ է լինելու: Բուք ու տեղումներ են սպասվում: Քաղաքացիների խոսքով՝ կորցրել ենք գարունը:
    21:45
    21.03.22
    Ավելին
  • Հասարակական
    18-ամյա տղան մնացել է փլատակների տակ. ողբերգական պայթյուն՝ Երևանում
    Երևանի Արին Բերդ փողոցում տեղի ունեցած պայթյունի և տներից մեկի փլուզման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Առավոտյան տեղի ունեցած ողբերգական դեպքը 18 տարեկան տղայի մահվան պատճառ է դարձել:
    21:34
    21.03.22
    Ավելին
  • Քաղաքական
    Անվտանգության խնդիրներից հեռու՝ ռոմանտիկ և էկզոտիկ Բալիում. ԱԺ պատվիրակության ճանապարհորդությունը
    Ինդոնեզական ամենատաք տուրիստական կղզիներից մեկում՝ Բալիում՝ Ալեն Սիմոնյանը, Ազգային ժողովի աշխատակազմից 8 հոգի ու երկու պատգամավոր կլիմայական փոփոխությունների ժամանակ խորհրդարանների մոբիլիզացիայի հարցեր են քննարկում 110 երկրի խորհրդարանների պատվիրակությունների հետ: Ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ խորհդարանի նախագահի գլխավորած մեծաթիվ պատվիրակության այցը անվանել է ցինիկ ու փարիսեցիություն: «Մսխում են հարկատուներիս վճարած գումարները»,- նշել է նա:
    21:25
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ համագործակցությանն առնչվող հարցեր
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Դեսպան Լին Թրեյսին շնորհավորել է նախագահ Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
    21:16
    21.03.22
    Ավելին
  • Քաղաքական
    Երևանն ու Անկարան «գնում են առաջ». ինչո՞ւ էր ժպտում Միրզոյանը՝ Թուրքիայում
    Այսօր Հայաստանի արտգործնախարարը մեծաթիվ թիկնապահներով խորհրդարան է գնացել ու հայտարարել, որ Թուրքիայի արտգործնախարարի հետ պայմանավորվել են առաջ գնալ, բացել սահմանն ու հարաբերություններ հաստատել: Արարատ Միրզոյանը տարեկան հաշվետվությունն էր գնացել ներկայացնելու Ազգային ժողովին: «Ինչո՞ւ էիք ժպտում Չավուշօղլուի հետ հանդիպմանը՝ ընդդիմադիրների հարցին՝ պատերազմում պարտված Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանել է՝ նախկիններն էլ էին ժպտում:
    21:09
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ճապոնիայում ավարտվել է կորոնավիրուսի դեմ ուժեղացված միջոցների գործողության ժամկետը
    Կորոնավիրուսի տարածման դեմ ուժեղացված միջոցների ռեժիմի գործողության ժամկետն ավարտվել է երկուշաբթի։ Այդ ռեժիմը Ճապոնիայի տարածքում գործում էր հունվարի վերջից, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ Ուժեղացված միջոցները նախատեսում էին հանրային սննդի և այլ հաստատությունների աշխատանքի, ինչպես նաև զանգվածային միջոցառումների սահմանափակում։ Այն վերաբերել է Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 35-ին, ներառյալ Մեծ Տոկիոյի խիտ բնակեցված շրջանը։ Ճապոնիան տարեսկզբից պայքարում էր համավարակի հերթական ալիքի դեմ, որը պայմանավորված էր օմիկրոն շտամի տարածմամբ։ Երկրում հիվանդության տարածման թեժ պահին ամեն օր գրանցվում էր վարակման մոտ 100 հազար նոր դեպք։ Բայց վերջին օրերին դինամիկան դանդաղել է, օրական բացահայտվում է վարակման մոտ 40 հազար դեպք։
    21:07
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության սպաները ստուգայցեր են իրականացրել N զորամիավորումում
    ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության սպաները մարտի 16-ից 20-ը ստուգայցեր են իրականացրել N զորամիավորումում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը զորամիավորման ենթակա զորամասերում և մարտական հենակետերում ստուգել է զենք-զինամթերքի պահպանության ու պաշտպանության, ինչպես նաև զորքերի ծառայության կազմակերպման գործընթացը։ Ստորաբաժանումների հրամանատարական կազմին ցուցաբերվել է մեթոդական օգնություն, հրահանգներ են տրվել հայտնաբերված թերությունների շտկման վերաբերյալ։
    21:00
    21.03.22
    Ավելին