Լրահոս
2022-03-18
-
ՏարածաշրջանԱդրբեջանը ՄԱԿ-ի հետ գործընկերության 30-ամյակը նշում է Շուշիում. հյուրերին տարել են «Խանքենդի» օդանավովՄԱԿ-ի հետ գործընկերության 30-ամյակի առթիվ Ադրբեջանի իշխանությունը պատրաստվում է այսօր նիստ անցկացնել օկուպացված Շուշիում:Ավելին13:4618.03.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 «Մարդասպան բռնապետ». Բայդենը շարունակում է վիրավորել Պուտինին | 18.03.2022Ավելին12:3018.03.22 -
ՄիջազգայինApple-ը հրաժարվել է նոր iPhone SE-ի, Mac Studio-ի եւ նորացված iPad Air-ի վաճառքից ՌուսաստանումApple ընկերությունը գարնանային շնորհանդեսից հետո հրաժարվել է նոր iPhone SE-ի, Mac Studio-ի եւ նորացված iPad Air-ի վաճառքից Ռուսաստանում՝ իր պաշտոնական հայտարարությանը համապատասխան, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը սմարթֆոնների շուկայում: Ուրբաթ՝ մարտի 18-ին, մեկնարկել է Apple-ի նոր սարքերի վաճառքն այլ երկրներում։ Ընկերությունը որոշել է դադարեցնել սարքերի վաճառքը եւ նոր սարքերի մատակարարումը Ռուսաստանին, սակայն Apple-ը դեռ չի լքել ռուսական շուկան։ Այս պահին AppStore հավելվածների խանութը շարունակում է գործել, իսկ iOS-ի թարմացումներն ուղարկվում են ռուս օգտատերերի սարքերին: Apple-ը նաեւ շարունակում է սերվիսային ծառայություններ մատուցել ռուսաստանցիներին։Ավելին12:2618.03.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանին ուղղված վիրավորանքները ինչպե՞ս են հասնում ՀՀ ոստիկանություն. պարզաբանում է փոխոստիկանապետը2021 թվականի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի հատկանիշներով, այն է՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը, գրանցվել է 268 հանցագործության դեպք։ ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի խոսքով՝ այս դեպքերից 17-ն ուղարկվել է դատարան, 134-ը կարճվել է,16-ը կասեցվել է, իսկ 101-ը գտնվում է ընթացքի մեջ. գրանցված դեպքերից 20-ը պայմանավորված է անձի հանրային գործունեությամբ։ 2022 թվականին, նույն հոդվածի հատկանիշներով, գրանցվել է 240 հանցագործության դեպք, որից 4-ն ուղարկվել է դատարան, 83-ը կարճվել է, 5-ը՝ կասեցվել, իսկ 148-ը գտնվում է ընթացթի մեջ. գրանցված դեպքերից 64-ը պայմանավորված է անձի հանրային գործունեությամբ։ «Ընթացակարգերը հետևյալն են՝ այն անձը, ով հանդիսացել է տվյալ հանցագործության օբյեկտ, ում ուղղված է եղել տվյալ հանցագործությունը, անձամբ կարող է դիմել ոստիկանություն կամ ցանկացած իրավապահ մարմին։ Ոստիկանության կողմից ուսումնասիրվում են հնարավոր միջոցները որոնցով հանցագործության վերաբերյալ տեղեկատվությունը կարող է հասանելի լինել, այդ թվում նաև, լրատվամիջոցների կողմից տրամադրված տեղեկատվությունը», - մանրամասնեց Ֆիդանյանը։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կամ նրա ընտանիքի անդամներին ուղղված վիրավորանքները ինչպե՞ս են հասնում ՀՀ ոստիկանություն, փոխոստիկանապետն էլ արձագանքեց. «Ոստիկանության ցանկացած աշխատակից, որը կտեսնի հանցագործության վերաբերյալ կոնկրետ իրավիճակ, կարող է համապատասխան ընթացք տալ»։Ավելին12:2018.03.22 -
ՔաղաքականՀՀ-ն նշանակալի հաջողություններ է գրանցել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում․ փոխվարչապետՓոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը։ Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը նշանակալի հաջողություններ է գրանցել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում, որոնք, Համբարձում Մաթևոսյանի գնահատմամբ, իրականություն են դարձել նաև Խորհրդի և Խորհրդին կից գործող աշխատանքային խմբի ջանքերով։ Փոխվարչապետն այս երևույթի դեմ պայքարում առաջընթացի գրավականներից է համարել նաև միջգերատեսչական համագործակցության բարձր մակարդակը, ինչպես նաև Հայաստանին մեծապես աջակցող գործընկերների՝ Եվրոպայի խորհրդի, ԱՄՆ կառավարության ու միջազգային և հասարակական կազմակերպությունների ջանքերը։ «Չնայած ոլորտում գրանցած առաջընթացին՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ուղղորդում են մեզ առավել մեծ ջանքեր գործադրել և առավել ակտիվ գործունեություն ծավալել դիրքերը բարելավելու ուղղությամբ», - նշել է փոխվարչապետ Մաթևոսյանը և բոլորին մաղթել արդյունավետ աշխատանք։ Օրակարգի համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» շրջանակում 2021 թվականին իրականացված աշխատանքները՝ տեղեկացնելով, որ նախատեսված 19 գործողություններից բոլորը կատարված են։ Այնուհետև, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ, խորհրդի քարտուղար Արմեն Ղազարյանը ներկայացրել է ոլորտի արդի մարտահրավերները, դրանց դիմակայելուն ուղղված գործողությունները, իսկ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Հովհաննիսյանն անդրադարձել է «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի նպատակներին ու կատարված աշխատանքներին։Ավելին12:1118.03.22 -
ՀայաստանՎարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունները ապրիլի 11-ից կանցկացվեն նոր հարցաշարով#Հասարակություն 18 03 2022 Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունները ապրիլի 11-ից կանցկացվեն նոր հարցաշարով 2020 թ. մարտի 26-ի ՀՀ կառավարության որոշմամբ, որը ուժի մեջ է մտել անցած տարվա հունվարի 1-ից, Հայաստանի Հանրապետությունը միացել է Եվրամիության անդամ-երկրների՝ վարորդական իրավունքի վկայականների ներկայացվող օրինակելի ձևը, վարորդական իրավունքի վկայական ստանալու համար տեսական և գործնական քննությունների կարգը, դիմումատուի առողջական չափանիշները և անհրաժեշտ բոլոր իրավական կարգավորումները սահմանող Եվրապառլամենտի և Եվրախորհրդի ընդունած հրահանգին։ Համաձայն նոր կարգի՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար նախատեսվել է տեսական քննությունների անցկացումը, բացի հայերեն լեզվից, հնարավոր դարձնել նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։ Մեծացել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը՝ նախկինում եղած քննական 600 հարցին ավելացվել է ևս 500-ը։ Տեսական քննության 10 հարցի փոխարեն սահմանվել է 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն՝ 30 րոպե։ Հարցաշարի հարցերի ավելացումը նպատակ ունի հնարավորինս բացառել տարբեր հարցատոմսերում նույն հարցի կրկնությունը։Ավելին12:0018.03.22 -
ԱրցախԱրցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել. Մահացել է 1 քաղաքացիՄարտի 18-ի դրությամբ կատարվել 39 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է գրանցվել։ Մահացել է 1 քաղաքացի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10364 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3073 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 41 դեպք է արձանագրվել:Ավելին11:5618.03.22 -
Երեկ երկու զինծառայողի մահվան դեպքը կարգապահության, բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք է. Սուրեն ՊապիկյանՄարտի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում, հայտնում են ՊՆ-ից: Զորամասերից մեկում սպաների հետ հանդիպմանը նախարարն անդրադարձել է անցած օրերին զորամիավորման ենթակա զորամասերում արձանագրված միջադեպերին։ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներում կարգապահության, ինչպես նաև առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք է: Լսելով միջադեպերի վերաբերյալ պատասխանատու սպաների զեկույցները՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամիավորման հրամանատարին տվել է ցուցումներ և հանձնարարականներ, նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։ Աշխատանքային այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը եղել է նաև Ներքին Հանդ համայնքին հարակից սահամանագոտում, որտեղ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել է տվյալ հատվածում առկա իրավիճակը: Պաշտպանության նախարարն այցելել է նաև հիմնանորոգվող զորամասի շինհրապարակ և տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:Ավելին11:4518.03.22 -
ԻրավականՍպանություն է կատարվել Գյումրու քաղաքային աղբանոցում. ոստիկանությունՄարտի 16-ին, ժամը 19.30-ին, շտապօգնության կայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գյումրու քաղաքային աղբանոցում երիտասարդի դիակ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբին 59-ամյա քաղաքացին հայտնել է, որ ժամը 16.00-ի սահմաններում քաղաքային աղբանոցում գունավոր մետաղների փնտրողական աշխատանքներ կատարելիս տեսել է, որ փլուզվել է հողակույտ, որտեղ գունավոր մետաղների փնտրողական աշխատանքներ էր անում 30-ամյա Վազգեն Յանգյանը: Ինքը մոտենալով փլված հողակույտին՝ տեսել է, որ Վազգեն Յանգյանը չկա, և ենթադրելով, որ նա մնացել է հողակույտի տակ, օգնության է կանչել երկու ծանոթ երիտասարդի և նրանց օգնությամբ փլուզված հողակույտի տակից հանել է Վազգեն Յանգյանին, ապա կանչով ժամանած շտապօգնության բրիգադը արձանագրել է նրա մահը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր և քերծվածքներ: Ըստ դատաբժիշկ-փորձագետի՝ վնասված է ձախ ազդրային զարկերակը, ինչը եղել է մահվան պատճառը: Ոստիկանության ՔՈԳՎ, Շիրակի մարզային վարչության, Մուշի և Կումայրիի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մարտի 16-ին, ժամը 16.00-ի սահմաններում, քաղաքային աղբանոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ գյումրեցի 59-ամյա տղամարդը դանակով խփել և վնասել է Վ. Յանգյանի ձախ ազդրային զարկերակը և սպանել նրան: ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 59-ամյա տղամարդը ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:Ավելին11:2618.03.22 -
ՀասարակականՆոր հեծանիվ չենք հորինելու,ՀՀ–ն հետ է մնացել ծխելու դեմ պայքարից․ Անահիտ Ավանեսյան«Հրապարակ» օրաթերթը ծխելու արգելքի մասին օրենքի և այլ հարցերի շուրջ զրուցել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հե: Նախարարն ասել է, որ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբ հավասարապես արգելվում է ծխելը ռեստորանային համակարգում, ապա տնտեսապես որեւէ տուժում չի լինում։ Բացի դրանից, հակառակը կա, որ միջին չեկի արժեքը, այսինքն՝ անցկացրած ժամանակը, պատվիրված սննդի քանակն ավելացել է, եւ ի հակառակ տենդենցն է գրանցվել, այլ ոչ թե շահույթների կորուստը»,- ասաց նախարարը։ - Բացարձակ անտրամաբանական չի, նորից եմ կրկնում՝ այն կոչված է պաշտպանելու այն մարդկանց, ովքեր ծխում են, որպեսզի ավելի քիչ ծխեն, որպեսզի մեր երեխաներն այս վնասակար սովորույթից զերծ մնան։ Եվ մեր ընդհանուր ամբողջ քաղաքականությունն ուղղված է դրան՝ մեր քաղաքացիներին առողջ պահելուն։ - Մի քիչ շատ չի՞ կոշտացրել Հայաստանն իր քաղաքականությունն այս հարցում, թե՞ Եվրոպայի պահանջն է։ - Գիտե՞ք, սա մեր օրվա հրամայականն է, որովհետեւ մենք ունենք սրտանոթային հիվանդություններով մահացության բավականին բարձր բեռ, այն գրավում է առաջին տեղը, երկրորդ տեղում է քաղցկեղով պայմանավորված մահացությունները, եւ մենք պետք է ամեն ինչ անենք մեր քաղաքացիներին առողջ պահելու եւ նվազեցնելու մահերը այս հիվանդություններից։ - Այդ դեպքում գուցե կառավարությունը որոշի, որ Հայաստանում ընդհանրապես ծխելն արգելված է, ու արգելի՞ ե՛ւ ծխախոտի ներկրումը, ե՛ւ արտադրությունը։ - Մենք չենք արգելում մարդկանց ծխել, այլ սահմանափակում ենք այն վայրերում, որտեղ դա վնասում է թե՛ իրենց, թե՛ այն մարդկանց, ովքեր որ չեն ծխում։ - Իսկ եթե ձեր այդ «չարգելքի» արդյունքում որեւէ վիճակագրություն չփոխվի՝ ծխողները շարունակեն նույն չափով ծխել, բայց ո՛չ մարդիկ շահեն, ո՛չ տնտեսությունը։ - Գիտե՞ք, ի վերջո մենք նոր հեծանիվ չենք հորինելու։ Ծխելու դեմ պայքարը վերջին տասը տարիների ընթացքում շատ ակտիվ ընթացել է, եւ ինչ-որ առումով Հայաստանն իր կարգավորումներով հետ է մնացել։ Մենք հիմա փորձում ենք այս ռեֆորմի միջոցով հաստատել այդ մաքուր օդի քաղաքականությունը եւ մարդկանց զերծ պահել հիվանդանալուց։ Հիշում եք՝ տարիներ առաջ մարդիկ ծխում էին նաեւ ինքնաթիռում, այնուհետեւ վերացվեց այս հնարավորությունը եւս, ու սարափելի բան չպատահեց՝ ծխող մարդիկ թռչում են երկար ժամերով եւ չեն ծխում։ - Ի դեպ, սա Արսեն Թորոսյանը համարել է իր հաղթանակը, սա ի՞ր ռեֆորմն ու հաղթանակն է։ - Ես կարծում եմ՝ սա մեր կառավարության շատ կարեւոր ռեֆորմներից է, եւ մենք մի թիմով, այո, աշխատել ենք, պայքարել ենք, եւ շատ ուրախ եմ, որ այսօր ունենք այն, ինչ ունենք։Ավելին11:2018.03.22 -
ՏարածաշրջանՀայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ԱՊՀ տարածքում կենսաբանական անվտանգության սպառնալիքներըՄոսկվայում մարտի 17-ին կայացել են միջգերատեսչական ձևաչափով հայ-ռուսական խորհրդակցություններ կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով փոխգործակցության երկկողմ միջկառավարական հուշագրի իրականացման վերաբերյալ, հայտնում են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից: Նշվում է, որ տեղի է ունեցել կարծիքների փոխանակում ԱՊՀ տարածում կենսաբանական անվտանգության սպառնալիքների վերաբերյալ: Քննարկվել է կենսաբանական անվտանգության երկկողմ հուշագրի իրականացման ընթացքը, ներառյալ հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունները: Քննարկվել են հուշագրի դրույթների կատարման օպտիմալացման եւ արդյունավետության բարձրացման հարցերը՝ համապատասխան խորհրդատվական մեխանիզմ ձևավորելու միջոցով։ Խորհրդակցություններ հաստատել են կենսաբանական անվտանգության խնդրի վերաբերյալ Ռուսաստանի եւ Հայաստանի մոտեցումների ընդհանրությունը։ Նշվել է հետագա սերտ համակարգման եւ կառուցողական փոխգործակցության անհրաժեշտությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ մասնագիտացված բազմակողմ հարթակներում։Ավելին11:1618.03.22 -
ԱռողջապահականԱննախադեպ վիրահատություն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում. կատարվել է գանգի դեֆեկտի պլաստիկա՝ տիտանե կոնստրուկցիայով️2021 թվականի հունիսի 4-ին ավտովթարից հետո ծայրահեղ ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել 8-ամյա աղջնակ՝ գանգուղեղային բաց վնասվածքով, գլխուղեղի ծանր սալջարդով, կոնտուզիոն հեմոռագիկ օջախների առաջացմամբ, աջ քունքոսկրերի բեկորային կոտրվածքներով, թոքերի սալջարդով ու այլ ուղեցող վնասվածքներով: Գանգուղաղային վնասվածքը բուժվել է վիրահատական եղանակով, երեխան դուրս է գրվել մոտ 40 օր անց` գանգի ընդարձակ դեֆեկտով։ Երեխայի ընհանուր վիճակի բարելավումից հետո՝ տրավմայից մոտ 8 ամիս անց, գանգի դեֆեկտը փակելու նպատակով Հայաստանում առաջին անգամ կիրառվել է չափերի մեծացման հնարավորութուն ունեցող տիտանե կոնստրուկցիա, այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը։ Տիտանե կոնստրուկցիան պատրաստված է ինդիվիդուալ` ելնելով նախավիրահատական ԿՏ քննությամբ ստացված դեֆեկտի չափերից, ձևից և գանգի սպասվող կոնտուրներից: Կոնստրուկցիան բազմակոմպոնենտ է, ունի կենտրոնախույս տեղաշարժի հնարավորություն` ըստ մանկական գանգի հետագա աճի ուղղությունների: «Այսպիսով՝ կոնստրուկցիան ապահովելու է ուղեղանյութի պաշտպանությունն արտաքին վնասվածքներից, վերականգնելու է գանգի նորմալ կոնտուրները և մյուս կողմից չի խոչընդոտելու դեֆեկտի տեղամասում գանգի հետագա աճին: Տիտանե կոնստրուկցիան պատրաստել է Digital Diagnostic Center-ը: Երեխայի համար այն տրամադրվել է որպես նվիրատվություն», - նշել է ԲԿ-ի խոսնակը։Ավելին11:1218.03.22 -
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք. արձանագրվել է 5 մահՄարտի 18-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք: Կատարվել է 2396 թեստավորում, առողջացել՝ 149 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 254 դեպք, որոնցից 409 196-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2822 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8592 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1644 է. նախորդն օրն արձանագրվել է 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Մեկ օրում մահացել է 5 կորոնավարակակիր։ Ընդհանուր կատարվել է 2 946 713 թեստավորում։Ավելին11:0918.03.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամագրվելու 30-ամյակին նվիրված միջոցառումը կանցկացվի ՇուշիումԱդրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամագրվելու 30-ամյակին նվիրված միջոցառումը կանցկացվի Շուշիում։ Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Խիկմետ Գաջիևը հայտնել է թվիթերյան գրառմամբ։ Նա նշել է, որ ինքնաթիռով թռչելու են Վարանդա, որտեղից էլ, ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ, գնալու են ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված հայկական Շուշի։ Գաջիևը նաև գրել է, որ միջոցառման շրջանակում Շուշիում կծածանվի ՄԱԿ-ի դրոշը։Ավելին10:5818.03.22 -
ՀայաստանԲացահայտվել է Մոսկովյան փողոցում կատարված սպանության փորձըՄարտի լույս 8-ի գիշերը, ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Երևանի Մոսկովյան փողոցի բնակիչ, 50-ամյա տղամարդ։ Նրան բուժհաստատություն էին տեղափոխել Մոսկովյան փողոցի թիվ 31 շենքի բակից։ Ոստիկանները պարզել էին, որ տղամարդու ուղղությամբ կրակել էին մարտի 7-ին՝ ժամը 23։40-ի սահմաններում։ Տարածքի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, 2 պարկուճ և այլն: Դեպքից 10 օր անց՝ մարտի 17-ին, ոստիկանության ծառայողները Երևանի բնակիչ, 44-ամյա տղամարդուն հայտնաբերել են մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում ու կասկածանքով բերման ենթարկել, ապա ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին։ 44-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։ Նախաքննությունը շարունակվում է։Ավելին10:5118.03.22 -
ՏնտեսականԱյսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 3.72 դրամովԵրևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 3.72 դրամով, առավելագույնը՝ 4.40 դրամով, միջինը՝ 4.10 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 4.68 դրամով, առավելագույնը՝ 5.99 դրամով, միջինը՝ 5.27 դրամով։ Այս մասին հայտնում է rate.am կայքը։ Իսկ 1 դոլարը գնվում է նվազագույնը՝ 482 դրամ է, առավելագույնը՝ 484 դրամով, միջինը՝ 482.94 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 489 դրամով, առավելագույնը՝ 493, միջինը՝ 492.56։Ավելին10:4418.03.22 -
ՀասարակականՉորս տարի մեկը մյուսին հաջորդող արհավիրքներ ու դրանց դիմակայելու ցանկության ի սպառ բացակայություն․ ՄկրտչյանՉորս տարի մեկը մյուսին հաջորդող արհավիրքներ ու դրանց դիմակայելու ցանկության ի սպառ բացակայություն։ Հանձնած Արցախ, 5000 հայորդու կյանք, կովիդի ոչ պատշաճ բուժման պայմանների արդյունքում 9000 մահ, Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանի զորք։ Սակայն այս ամենը երկրորդական էր նիկոլի համար, որովհետև ցանկացած միտք սկսվում ու ավարտվում էր նախկիների նկատմամբ տարած հաղթանակի մասին բարբաջանքով։ Երեկ ավելի պարզ դարձավ, թե որքան համահունչ է Հայաստանի ներքին և արտաքին թուրքի պայքարը մեր պետության դեմ։ ալիևը հրապարակավ խոստոխանել է, որ 30 տարի Հայաստանը հաղթած երկիր էր։ Թե ինչու է ատում ալիևը մեր «նախկիններին»՝ պարզ է։ Հաղթել էին ու եթե չլիներ դավաճան նիկոլը, էլի հաղթելու էին։ Նիկոլի ատելությունը նախկինների նկատմամբ փաստորեն նույն տրամաբանությունն ունի։ Հայաստանի «նախկինները» Հայաստանը դարձրել էին հաղթած երկիր։ Իսկ նիկոլը մեզ սարքեց պարտված ու արժանապատվությունից կաղող ազգ։ Դավաճան նիկոլը ուզում էր վերացնել «նախկիններին», որպեսզի վերացներ հաղթած Հայաստանը։Ավելին10:2418.03.22 -
Շոու բիզնեսարդաշյանը պատմել է, որ սիրելին իր անունը շիկացած երկաթով դաջել է կրծքավանդակինԱմերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը զարմացրել է իր երկրպագուներին՝ բացահայտելով, որ երիտասարդը ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը, իր անունը շիկացած երկաթով դաջել է կրծքավանդակին: Ինչպես գրում է Daily Mail-ը, 41-ամյա Քարդաշյանն այս մասին ասել է հեռուստատեսությամբ հարցազրույցի ժամանակ: Հաղորդավարուհի Էլեն ԴեՋեներեսը Քարդաշյանին հարց է տվել նրա սիրեցյալի կրծքավանդակին Kim դաջվածքի վերաբերյալ, որը երկրպագուները տեսել էին Դևիդսոնի մի լուսանկարում, որն արվել էր առանց շապիկի՝ անկողու մեջ: ԴեՋեներսն ուղղակի ապշել է, երբ Քարդաշյանը պատմել է, որ իր անունը գրվել էոչ թե թանաքով, այլ որպես սպի է մնացել շիկացած երկաթով այրման հետևանքով: Բացի այդ, հեռուստաաստղը բացահայտել է, որ իրենց սիրավեպի հինգ ամսվա ընթացքում Դևիդսոն իր պատվին երեք դաջվածք է արել:Ավելին10:2118.03.22 -
ՀայաստանՀայաստանի մի քանի շրջաններում ձյուն է տեղում․ կան փակ ավտոճանապարհներԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Իջևան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։Ավելին10:0518.03.22