Լրահոս

2022-03-17
  • Img default alt hy
    Իրավական
    Հայաստանում անօրինական բնակվող արտասահմանցի քաղաքացիներ են հայտնաբերվել. Ոստիկանություն
    Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ պարբերաբար իրականացնում են անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումներ։ Մարտի 15-ին և 17-ին քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի, ոստիկանության Արաբկիրի և Մալաթիայի բաժինների ծառայողները ստուգայցեր կատարեցին Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների հյուրանոցներում։ Հայտնաբերվեցին և ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ներկայացվեցին Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող արտասահմանցի մի խումբ քաղաքացիներ։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Նմանատիպ միջոցառումները շարունակական են։
    18:24
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ուկրաինայում հակամարտության հետևանքով համաշխարհային տնտեսության աճի տեմպը կնվազի 1 տոկոսով․ OECD
    «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) կանխատեսումներով՝ ուկրաինական հակամարտության հետևանքով համաշխարհային տնտեսության աճի տեմպը 2022 թվականին կդանդաղի 1 տոկոսով։ «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) գնահատմամբ՝ ուկրաինական հակամարտությունից առաջ արված կանխատեսումների համեմատ՝ համաշխարհային տնտեսական աճի տեմպն այս տարի կնվազի 1 տոկոսով, ինֆլյացիան կարող է աճել՝ հավելյալ 2 տոկոսով»,- նշված է կազմակերպության հաղորդագրությունում։ OECD-ն պարզաբանել է, որ Ռուսաստանին բաժին է ընկնում բնական գազի համաշխարհային մատակարարումների՝ 16, իսկ նավթի մատակարարումների՝ 11 տոկոսը։ «Եվրոպան մեծ կախվածության մեջ է ռուսական էներգակիրներից։ Այնտեղ գազի ընթացիկ գները, անցյալ տարվա համեմատ, աճել են ավելի քան 10 անգամ, իսկ նավթի գինն այս ընթացքում գրեթե կրկնակի է բարձրացել»,- նշել է կազմակերպությունը։ Վերջինիս կանխատեսումներով՝ գնաճը մեծ ազդեցություն կունենա ամբողջ աշխարհում ապրանքների արտադրության և ծառայությունների ոլորտի վրա։
    18:08
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Խրամորթ և Խնապատ համայնքներ
    Այսօր՝ մարտի 17-ին, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Գեղամ Մանուկյանը, Քրիտինե Վարդանյանը և Ելենա Կիրակոսյանը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի և ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են ԱՀ Ասկերանի շրջանի սահմանամերձ Խրամորթ և Խնապատ համայնքներ: Ճանապարհին պատգամավորներին միացել է ԱՀ Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ասրյանը: Պատգամավորները Խրամորթ և Խնապատ համայնքների ղեկավարների հետ խոսել են առկա խնդիրների մասին, շփվել գյուղացիների հետ, իրենց զորակցությունը հայտնել թշնամու դիտարկման ներքո ապրող մարդկանց: Խրամորթ այցելության ընթացքում ադրբեջանցիների դիրքերից միացրին ադրբեջանական երգեր, ինչին ի պատասխան Խրամորթից սկսեցին հնչել հայրենասիրական երգեր:
    17:52
    17.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Հայաստանում ամուսնանում են միջինում 30 տարեկանում. ամուսնալուծությունները 5%-ով ավելացել են
    Վերջին 10 տարում Հայաստանում ամուսնությունները 32,3 %-ով նվազել են, ամուսնալուծությունները՝ 5 %-ով շատացել։ Ամուսնություններն ամենաշատը քչացել են Արմավիրի մարզում՝ 48 %-ով, իսկ Լոռու մարզում, ընդհակառակը, 48 %-ով նվազել են ամուսնալուծությունները։ Թե’ կանայք, թե’ տղամարդիկ ամուսնանում են 3-5 տարի ավելի ուշ, քան նախկինում։ «Հետք»-ը ուսումնասիրել է ամուսնությունների և ամուսնալուծությունների վերջին 10 տարվա վիճակագրությունը։ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2010-2020թթ. գրանցված ամուսնությունները նվազել են 32,3 %-ով, կամ 5805 դեպքով, իսկ ամուսնալուծություններն, ընդհակառակը, ավելացել են 5 %-ով, կամ 158 դեպքով։ 2020թ.-ին ամուսնալուծվել է այդ տարի ամուսնացած զույգերից ամեն 4-րդը։ 2010-ին այդ թիվն ավելի քիչ էր. ամուսնալուծվում էր այդ տարի ամուսնացածներից ամեն 6-րդ զույգը։ 2010-2020թթ. ամենաշատ ամուսնությունները գրանցվել են 2011-2012թթ. ին՝ մոտ 19 000 ամուսնություն, ամենաքիչը՝ 2020թ-ին՝ 12 179 ամուսնություն։ Միևնույն ժամանակ, ամուսնալուծությունները վերջին 10 տարում ամենաշատը գրանցվել են 2014թ.-ին՝ 4 496 դեպք։ Ամուսնությունների ընդհանուր թվի մեջ ամուսնալուծությունների տոկոսը վերջին 10 տարում ավելացել է։ Օրինակ, եթե 2010թ. ամուսնալուծությունները կազմում էին ամուսնությունների ընդհանուր թվի 16 %-ը, ապա 2020թ.-ին այդ թիվը հասել 26 %-ի։ Վերջին տարիներին փոփոխվել է ամուսնացողների և առաջին անգամ ամուսնացողների միջին տարիքը. թե’ կանայք, թե' տղամարդիկ 3-4 տարով ավելի ուշ են ամուսնանում։ 2003-2020թթ. տղամարդկանց ամուսնության միջին տարիքը ավելացել է 4 տարով. նախկին 28-ի փոխարեն տղամարդիկ ամուսնանում են 32 տարեկանում։ Կանայք նույնպես ավելի ուշ են ամուսնանում։ 2003-2020թթ. կանանց ամուսնանալու միջին տարիքը 24-ից դարձել է 28։ Նույն ժամանակահատվածում մեծացել է նաև առաջին անգամ ամուսնացողների միջին տարիքը։ Տղամարդկանց դեպքում առաջին անգամ ամուսնանալու միջին տարիքը 27-ից դարձել է 31, կանանց դեպքում ՝ 23-ից 27։ Ընդ որում՝ այս տվյալները գրեթե նույնն են թե’ քաղաքային, թե’ գյուղաական բնակչության համար։ Օրինակ, 2020թթ. քաղաքներում տղամարդիկ ամուսնանում են 32 տարեկանում, գյուղում ՝ 30։ Քաղաքում բնակվող կանայք միջինում ամուսնանում են 28 տարեկանում, գյուղում՝ 26։ Միևնույն ժամանակ, կանանց, ինչպես առաջին ամուսնության միջին տարիքը, այնպես էլ ամուսնության միջին տարիքն ավելի բարձր է, քան առաջին անգամ մայրանալու միջին տարիքը։ Սա պայմանավորված է նրանով, որ, սովորաբար, ամուսնությունների գրանցումներն իրականացվում են երեխայի ծննդից հետո։ Բացի այդ, կան դեպքեր, երբ երկրորդ և հետագա ամուսնությունների գրանցումը կատարվում է ավելի բարձր տարիքում: Ամուսնությունների և ամուսնալուծությունների թվով առաջատարը Երևանն է։
    17:49
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հերիք է «գառան մորթի հագած գայլի» նման ձեր ստոր «թրքանատօական խաղերը» խաղաք Հայաստանի գլխին․ Շարմազանով
    Կամ հայ-ռուսական դաշինքի կողմնակից ես ,կամ ՝«թուրքական վիլայեթի»։Երրորդ ճանապարհ չկա եւ վերջ։ Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության սրացման պայմաններում ՝Հայաստանում ակտիվացել է ՆԱՏՕ-ի ու թուրքերի շահերը սպասարկող «5-րդ շարասյունը»։ Սրանք ՝իրար հերթ չտալով սկսել են հարձակումները հայ-ռուսական դաշնակցության վրա ։ Ավելին. մի կողմ դնելով Հայաստանի ու Արցախի անվտանգային կենսական շահը՝նրանք հակառուսական հայտարարությունների նոր կազմակերպված շղթա են նախաձեռնել։ Այս «թուրքերին կարոտած թերմացքները» երազում են Ռուսաստանի պարտությունը ,որի արդյունքում Հայաստանը վերջնականապես կվերածվի թուրք-ադրբեջանական վիլայեթի։ Ինչու՞ եք հայ-ռուսական դաշինքի հնարավոր ամրապնդումից ու խորացումից «հղի» մնացել։ Թե՞ «հղի» եք մնացել ,որ Արցախը վերջնականապես զավթված չէ թուրքերի կողմից։ Եվ 1920-ին,եւ 2020-ին Ռուսաստանը թույլ չտվեց մեր հայրենիքի վերջնական ու ամբողջական «թուրքացումը»՝ խափանելով ձեր աշխարհաքաղաքական «պապաների» ծրագրերը։ Արեւմուտքը եւ 100տարի առաջ,եւ հիմա չկարողացավ ու չցանկացավ կանգնեցնել թուրքական ինտերվենցիան : Հերիք է «գառան մորթի հագած գայլի» նման ձեր ստոր «թրքանատօական խաղերը» խաղաք Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին։ Սրանք անխնա քննադատում են «նախկիններիս» ու Ռուսաստանին,բայց որեւէ թթու խոսք չեն ասել կապիտուլյանտի ու թուրք-ադրբեջանական ղեկավարների հասցեին։ Հայ-ռուսական դաշինքն այլըտրանք չունի ,իսկ ով դրան դեմ է ՝ դառնում է «թուրքական վիլայեթի» աջակից։
    17:36
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    «Տականքը»՝ քննարկումների կենտրոնում. ինչ է հայտնի կատարողի և խմբի մասին
    Երեկվանից ողջ համացանցը քննարկում է «Eleven green» խմբի հեղինակած «Տականք» երգը։ Շատերը քաղաքական ենթատեքստ են հաղորդել երգի բովանդակությանը և կարծում են, որ երգի հերոսը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Ահա մի հատված երգից։ «Դու տականք ես, տականք, Լաչառ սուտասան, անտաղանդ դերասան, Դու տականք ես, տականք՝ Ոչ սովորական, այլ դավաճան»։ Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ, իր ֆեյսբուքյան էջում կիսվելով տեսահոլովակով, կատակով հրավիրել է ՀՀ Ոստիկանության ուշադրությունը՝ պահանջելով անմիջապես քրգործ հարուցել «Ծանր վիրավորանքի» հոդվածով, միևնույն ժամանակ առաջարկել է երգի կատարողին փաստաբանական օգնություն տրամադրել։ Բայց հաշվի առնելով մեր ոստիկանության հումորի զգացումի բացակայությունը և իրականության հետ կապի կորուստը, հեռու չէ այն պահը, երբ համապատասխան գործով ծանուցում կստացվի։ Երգը կարող է քաղաքական ենթատեքստ ստանալ հատկապես, եթե հաշվի առնենք, թե ով է երգի կատարողը։ «Հրապարակ» թերթը գրել է, որ երգի կատարող Նարե Նիկոյանը ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի դուստրն է։ Ավելին՝ Նարեն նաեւ երգի բառերի հեղինակն է։ ArmDaily.am-ը փորձեց կապ հաստատել թե Սամվել Նիկոյանի, թե Նարե Նիկոյանի հետ, բայց ապարդյուն։ Նշենք, որ «Eleven green»-ը ստեղծել են մենակատար Նարե Միկոյանը և գիթարիստ Խորեն Միքայելյանը, ով էլ Նարեի ամուսինն է։ Խումբը ալտերնատիվ ինդի փոփ ոճի ստեղծագործություններով է հանդես գալիս։ Միկին (Խորեն) և Նարեն երաժիշտներ են Հայաստանից։ Նրանք 2014 թվականից հանդես են գալիս տարբեր նախագծերում։ Բայց միայն 2018 թ., նրանք որոշել են ստեղծել իրենց սեփական խումբը «Eleven Green»-ը։ Ամեն ինչ սկսվեց իրենց առաջին «Fadein» և «Timeline» սինգլներից, որոնք հնչում էին ոչ այնպես, ինչպես իրենց նախորդ աշխատանքները, և շատ սիրված էին իրենց լսարանի կողմից։ Նրանք համերգներ են տվել Վարշավայում, Բեռլինում, Քյոլնում, Ամստերդամում, Բրյուսելում, Մադրիդում, Օրանսում, Հռոմում եւ Երեւանում։ Պանդեմիայի ժամանակ խումբը չի դադարել նոր երգեր գրել իր ունկնդիրների համար և թողարկել է նոր երգ յուրաքանչյուր ամսվա 11-ին։ Այժմ խումբը պատրաստում է ալբոմի թողարկում (2022 թվականի առաջին կեսը)։
    17:28
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում ռումբի սպառնալիքի մասին
    Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում ռումբի սպառնալիքի մասին 📎Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։ ««Շերեմետևո» օդանավակայանի էլեկտրոնային փոստին անանուն հաղորդագրություն է ստացվել` Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում ականի մասին։ Ահազանգի իսկությունը կստուգվի Եևանի օդանավակայան ժամանելուց հետո»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Flightradar24 ծառայության տվյալներով՝ այժմ օդում երկու ինքնաթիռ կա՝ «Դոմոդեդովոյից» և «Վնուկովոյից», որոնցից ոչ մեկից ահազանգ չի ստացվել։
    17:02
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ընդդիմությունը Արցախի հարցով հրատապ քննարկում է հրավիրում
    Մարտի 22-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյային երրորդ հիմնական նիստի ժամանակ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների պահանջով տեղի կունենա հրատապ թեմայով քննարկում՝ Արցախի Հանրապետությունում հումանիտար իրավիճակի, սպառնալիքների և հրատապ անելիքների օրակարգով: Նիստի ավարտին ընդդիմությունը կներկայացնի հայտարարության տեքստ, որն արդեն ուղարկվել է իշխող խմբակցությանը՝ ծանոթանալու եւ դիրքորորշում արտահայտելու։ Հայտարարության տեքստը՝ ստորեւ։ Նախագիծ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության շարունակական ագրեսիան և ահաբեկչությունն Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի, ինչպես նաև ակնհայտ ոտնձգությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, այդ թվում՝ 1. Արցախի Հանրապետության բնակչության գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելը, ինչը ստեղծում է հումանիտար աղետ, 2. Արցախի Հանրապետության հետ շփման գծի երկայնքով ռազմական էսկալացիան և Արցախի բնակավայրերի թիրախավորումը տարատեսակ զինատեսակներով, 3. Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ հոգեբանական ահաբեկչությունը՝ շփման գծի երկայնքով բարձրախոսների կիրառմամբ և սեփական տներն ու հայրենիքը լքելու կոչերով, 4. Արցախի Հանրապետության հայաթափման նպատակով իրականացվող անթաքույց գործողություններն ու կոչերը, 5. Բոլոր հնարավոր միջոցներով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության հետևողական հեղինակազրկումը՝ նպատակ ունենալով վերացնել Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության մինիմալ երաշխիքները, 6. Հումանիտար իրավունքի և ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ՝ գերիներին և պահվող անձանց չվերադարձնելը, 7. Միջազգային համապատասխան մանդատ ունեցող միակ լեգիտիմ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից փաստացի հրաժարումը, որով փորձ է արվում լեգիտիմացնել ուժի կիրառումը, սանձազերծած պատերազմը, ագրեսիան, Արցախի Հանրապետության տարածքի որոշակի հատվածի օկուպացիան և հրաժարումը ճանաչելու Արցախի ինքնորոշման իրավունքը, 8. Ակնհայտ հակահայկական բնույթ կրող «Շուշիի հռչակագրի» ստորագրումն ու վավերացումը, 9. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի՝ 2021թ. մայիսի 12-ից փաստացի ներթափանցումը, առ այսօր այդ տարածքում գտնվելը, 10. Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով հերթական էսկալացիան, որի արդյունքում ունենք զոհ և վիրավոր, 11. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ Թուրքիայի լիակատար օժանդակությամբ իրականացվող հարկադրանքի քաղաքականությունը՝
    16:58
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ընդդիմությունը Արցախի հարցով հրատապ քննարկում է հրավիրում
    Մարտի 22-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյային երրորդ հիմնական նիստի ժամանակ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների պահանջով տեղի կունենա հրատապ թեմայով քննարկում՝ Արցախի Հանրապետությունում հումանիտար իրավիճակի, սպառնալիքների և հրատապ անելիքների օրակարգով: Նիստի ավարտին ընդդիմությունը կներկայացնի հայտարարության տեքստ, որն արդեն ուղարկվել է իշխող խմբակցությանը՝ ծանոթանալու եւ դիրքորորշում արտահայտելու։ Հայտարարության տեքստը՝ ստորեւ։ Նախագիծ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության շարունակական ագրեսիան և ահաբեկչությունն Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի, ինչպես նաև ակնհայտ ոտնձգությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, այդ թվում՝ 1. Արցախի Հանրապետության բնակչության գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելը, ինչը ստեղծում է հումանիտար աղետ, 2. Արցախի Հանրապետության հետ շփման գծի երկայնքով ռազմական էսկալացիան և Արցախի բնակավայրերի թիրախավորումը տարատեսակ զինատեսակներով, 3. Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ հոգեբանական ահաբեկչությունը՝ շփման գծի երկայնքով բարձրախոսների կիրառմամբ և սեփական տներն ու հայրենիքը լքելու կոչերով, 4. Արցախի Հանրապետության հայաթափման նպատակով իրականացվող անթաքույց գործողություններն ու կոչերը, 5. Բոլոր հնարավոր միջոցներով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության հետևողական հեղինակազրկումը՝ նպատակ ունենալով վերացնել Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության մինիմալ երաշխիքները, 6. Հումանիտար իրավունքի և ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ՝ գերիներին և պահվող անձանց չվերադարձնելը, 7. Միջազգային համապատասխան մանդատ ունեցող միակ լեգիտիմ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից փաստացի հրաժարումը, որով փորձ է արվում լեգիտիմացնել ուժի կիրառումը, սանձազերծած պատերազմը, ագրեսիան, Արցախի Հանրապետության տարածքի որոշակի հատվածի օկուպացիան և հրաժարումը ճանաչելու Արցախի ինքնորոշման իրավունքը, 8. Ակնհայտ հակահայկական բնույթ կրող «Շուշիի հռչակագրի» ստորագրումն ու վավերացումը, 9. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի՝ 2021թ. մայիսի 12-ից փաստացի ներթափանցումը, առ այսօր այդ տարածքում գտնվելը, 10. Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով հերթական էսկալացիան, որի արդյունքում ունենք զոհ և վիրավոր, 11. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ Թուրքիայի լիակատար օժանդակությամբ իրականացվող հարկադրանքի քաղաքականությունը՝
    16:58
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայի դեմ պատերազմի համար Ասադը Պուտինին խոստացել է 40 հազար մարտիկ
    Ռուսաստանը Սիրիայում ակտիվորեն վարձկաններ է հավաքագրում Ուկրաինայի դեմ պատերազմի համար, այս մասին հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։ Սիրիական «Հմեյմիմ» ավիաբազայի հրամանատարությունը որոշում է կայացրել օրական մինչև 300 զինյալ ուղարկել Ուկրաինա. վարձկանների առաջին խումբն Ռուսաստան է մեկնել մարտի 15-ին։ Ներկայումս հետախուզությունը գիտի ուղարկված 150 սիրիացիների մասին։ Հետախուզության տվյալներով՝ շուտով Սիրիայից Բելառուս և Ռուսաստան կտեղափոխվեն զենք, ռազմական տեխնիկա և այլ ռեսուրսներ։ Ընդհանուր առմամբ, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը խոստացել է Ռուսաստանին տրամադրել 40 հազար մարտիկ, որոնք պետք է կռվեն Ուկրաինայի դեմ, գրում է korrespondent.net-ը։
    16:47
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գյումրու քաղաքային աղբանոցում հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի
    Մարտի 16-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյումրու քաղաքային աղբանոց, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։ Վերջիններիս օգնությամբ էլ փլուզված հողակույտի տակից հայտնաբերել են Վազգեն Յ-ին, ապա ահազանգել են Գյումրու շտապօգնություն, ու ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է երիտասարդի մահը։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախպատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե սպանություն։
    15:17
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՄԻՊ-ն այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
    Մարտի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանը Պաշտպանի աշխատակազմի, այդ թվում՝ կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչների հետ այցելել է ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Այցի շրջանակներում ուսումնասիրվել են քրեակատարողական հիմնարկում պահվող կին և անչափահաս ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, վերջիններիս առողջության պահապանման և կրթության իրավունքների ապահովման վիճակը, արտաքին աշխարհի հետ կապը, վերասոցիալականացմանն առնչվող հարցերը և այլն: Պաշտպանը առանձնազրույցներ է ունեցել ազատությունից զրկված կանանց և անչափահասների հետ:
    15:06
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իշխանություններն իրավասու չեն միանձնյա որոշելու ազգի համար ճակատագրական հարցերը․ հայտարարություն
    Արդեն 21 օր է ինչ հատուկ ռազմական գործողություններ են իրականացվում մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից, որն իր կենսական, անվտանգային շահերը պաշտպանելու համար փաստացի մարտահրավեր է նետել Արևմուտքին։ Հայաստանում գրեթե բոլորն են սրտատրոփ սպասում մարտական գործողությունների ավարտին։ Ոմանք, սրտանց աջակցելով Ռուսաստանին, ակնկալում են, որ կարձանագրվի վստահ հաղթանակ, որից հետո այն իր ուշադրությունը կսևեռի Հայաստանի վրա ու կօգնի օր առաջ ձերբազատվել արևմտաթուրքամետ այս իշխանությունից և Հայաստանն, ուղղելով մեջքը, կվերականգնի երբեմնի հեղինակությունն ու անվտանգային համակարգը, իսկ ոմանք էլ արտաքուստ ցույց են տալիս, թե իբր ռուսամետ են կամ առնվազն չեզոքություն են պահպանում, սակայն իրականում տենչում են Ռուսաստանի պարտությունը՝ վստահ լինելով, որ դրանով հավերժանալու է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կարողանալու են հաշվեհարդար տեսնել երկրի ներսում առկա պրոռուսական ուժերի հետ, կարճ ժամանակ անց, գործելով արդեն բացահայտ, երես են թեքելու Ռուսաստանից և «խաղաղության դարաշրջան» սկսելու օրակարգով միանալու են Արևմուտքի շահերը տարածաշրջանում համակարգող Թուրքիային։ Իրական ռազմավարական դաշինքի գոյության դեպքում Հայաստանն առնվազն պարտավոր էր Դոնբասի և Լուգանսկի խաղաղ բնակչությանը հումանիտար օգնություն առաքել, թեկուզ ներքին կարգով պայմաններ ստեղծել, նպաստել, որ Բելգրադի օրինակով, հաջակցություն Ռուսաստանի, Երևանում բազմամարդ հանրահավաք անցկացվեր (հատկապես, որ գործող իշխանությունները հանրահավաքներ կազմակերպելու հարցում ունեն անառարկելի փորձառություն), պետական մակարդակով ստեղծվեր մասնագիտական խումբ, որը գործուն աջակցություն կցուցաբերեր բնակություն հաստատելու, բիզնես ծրագրեր իրականացնելու նպատակով Ռուսաստանից Հայաստան տեղափոխված անձանց։ Հայաստանը, նույնիսկ մի փոքր կողմնապահություն դրսևորելով և ռիսկի գնալով, ուղղակի պարտավոր էր թեկուզ բարոյապես, հանրային եղանակով իր աջակցությունը հայտնել Ռուսաստանին, քանի որ Հայաստանի համար օրհասական օրերին մեր հիմնական, եթե ոչ միակ իրական դաշնակիցը եղել ու մնում է Ռուսաստանը։ Հետաքրքրական է նաև այն իրողությունը, որ նույնիսկ ռուսական կողմնորոշում ունեցող ընդդիմադիր ուժերն այս հարցում չեզոքություն պահպանեցին, այնինչ իշխանության և ընդդիմության գործուն հրապարակային քայլերը կնպաստեին հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանը, հետևաբար շատ ավելի դյուրին և արդյունավետ կլիներ մեր դիմակայումն ադրբեջանաթուրքական ուժերին, եթե իհարկե իշխանություններն իրականում նպատակ ունեն պաշտպանել Հայաստանն ու Արցախը այդ տանդեմի ոտնձգություններից։ Հայտնի ճշմարտություն է՝ ռազմավարական դաշինքը միակողմանի և իմիտացիոն չի լինում, հակառակ պարագայում, Հայաստանի օրինակով, դաշնակիցներից մեկը, նույնիսկ երկուսը, դատապարտված են ձախողման, իսկ դաշինքը՝ փլուզման: Եվս մի կարևոր դիտարկում. ոչ Նիկոլ Փաշինյանը և ոչ մյուս իշխանավորները լիազորված չեն և իրավունք չունեն, անվերջ զիջումների գնալով, ընդունել Ադրբեջանի ու Թուրքիայի պարտադրած նախապայմանները: Նման համազգային հարցերի շուրջ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում պետք է ծավալվեն ազնիվ ու բաց քննարկումներ և միայն կոնսենսուս ապահովելով կայացվեն ընդունելի որոշումներ՝ ի վերջո մենք ապրում ենք դեմոկրատական սկզբունքներ դավանող երկրում և մեր հայրենիքի համար վճռորոշ, ճակատագրական հարցերը պետք է բացառապես որոշի ազգը, ժողովուրդը: Հակառակ պարագայում, առանց համայն հայության կարծիքը հաշվի առնելու, ընդհուպ՝ ռեֆերենդում անցկացնելու, ադրբեջանաթուրքական տանդեմի հետ կնքած ցանկացած պայմանագիր վերջնարդյունքում դիտարկվելու է ոչ լեգիտիմ և վաղ թե ուշ վիժեցվելու է, իսկ պայմանագիրը ստորագրած անձանց գործողությունները որակվելու են համահայկական շահերի, մեր հայրենիքի դեմ ուղղված պետական դավաճանություն: Միքայել Համբարձումյան ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, պահեստազորի սպաների միության համահիմնադիր
    15:01
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ընտանիքում 3 երեխա էին, ավագ եղբայրը ավելի վաղ է մահացել. համայնքապետը մանրամասներ է պատմում ՊՆ–ի հայտնած երկրորդ զոհի մասին
    Հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի տարածքում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Էդուարդ Ռուստամյանը Արարատի մարզի Նոր Կյանք համայնքից էր։ Tert.am–ի հետ զրույցում Նոր Կյանքի համայքնապետ Արամ Գրիգորյանը հայտնեց․ «Ընտանքիում երեք երեխա էին, ավագ եղբայրը ավելի վաղ է մահացել՝ խեղդվելու հետևանքով։ Շատ լավ ընտանիքից էին»։ Էդուարդ Ռուստամյանը բանակ էր զորակչովել նախորդ տարի, 10 ամսվա զինծառայող էր։
    14:57
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Զինվորի մահվան դեպքը պարզելու նպատակով ընթանում է քննություն
    Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով: Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:
    14:48
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Եվս մեկ զոհ․ զորամասում հայտնաբերվել է 19-ամյա ժամկետային զինծառայողի դի
    Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:
    13:24
    17.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 17.03.22
    13:11
    17.03.22
    Ավելին