Լրահոս
2022-02-26
-
ՀասարակականՔՊ-ական պատգամավորներին հրահանգվել է լռել, մինչևւ վերևներից չհրահանգեն՝ ինչ ասել ․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հրահանգվել է սադրիչ եւ կողմնապահ կարծիքներ չհայտնել, հնարավորինս լռել, մինչեւ վերեւներից չհրահանգեն՝ ինչ ասել եւ ինչպես։ Սակայն այս օրերին բավականին դրամատիկ քննարկումներ են ընթանում իշխող թիմում, ներքին խոսակցություններից մեզ պատմեցին, որ ՔՊ-ում անհույս լավատես են եւ վստահ, որ շուտով Բայդենը հանգուցալուծելու է պատերազմը՝ հօգուտ Ուկրաինայի։ Եվ ինչպես 44-օրյա պատերազմից հետո էին շունչները պահած սպասում Բայդենի՝ իշխանության գալուն եւ մեր փրկությունը տեսնում էին ԱՄՆ նախագահի ձեռքում, այնպես էլ այսօր կարծում են, որ ամեն ինչ ԱՄՆ-ն է որոշում։ Սակայն թիմին խիստ զգուշացվել է, որ Ռուսաստանի հասցեին որեւէ թթու խոսք չասվի»:Ավելին09:1026.02.22 -
ՀասարակականԲաքվի հետ համաձայնագիրը չի ազդի Հայաստանի հանդեպ Ռուսաստանի պարտավորությունների վրա. ԶախարովաՌուսաստանի և Ադրբեջանի դաշնակցային համագործակցության շուրջ համաձայնությունը ոչ մի կերպ չի ազդի ՀԱՊԿ-ի և երկկողմանի համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի հանդեպ Ռուսաստանի պարտավորությունների վրա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք համարում ենք, որ այս փաստաթուղթը՝ հռչակագրի ստորագրումը, ոչ մի կերպ որևէ խնդիր չի ստեղծում Հայաստանի հետ Ռուսաստանի դաշինքի համար որևէ ուղղությամբ։ Մենք կկատարենք մեր բոլոր երկկողմ պարտավորությունները Երևանի նկատմամբ, որը մեր վաղեմի և մերձավոր դաշնակիցն է»,- ասել է Զախարովան։ Նա նշել է, որ Բաքվի հետ նշված հռչակագրի ստորագրումը թույլ կտա ամրապնդել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ համագործակցությունը, այդ թվում՝ անվտանգության, Անդրկովկասում տնտեսական և հումանիտար համագործակցության հարցերում։ «Ավելին, մենք մշտապես թարմացնում ենք Հայաստանի հետ երկկողմ օրենսդրական դաշտը, որը ներկայումս ներառում է շուրջ 200 փաստաթուղթ, այդ թվում՝ հաշվի առնելով տարածաշրջանում փոփոխված աշխարհաքաղաքական իրողությունները»,- հավելել է Զախարովան։Ավելին09:0826.02.22 -
ՀայաստանՀովիկ Աղազարյանի որդին թաղապե՞տ կնշանակվի․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը թաղապետերի փոփոխություններ է սկսում, տեղեկություններ կան, որ Աջափնյակի թաղապետի պաշտոնում դիտարկում են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի կրտսեր որդու՝ Հովսեփի թեկնածությունը, որն անցած տարի հունիսին նշանակվեց թաղապետի տեղակալ։ Երեկ Աղազարյանը մեր լրագրողին ասել է, որ չի խառնվում որդու գործերին եւ տեղեկություն չունի այդ մասին։ Որդու փոխթաղապետ նշանակվելու առիթով էլ էր նա գրեթե նույնն ասել, որ որդին 2017-ից ՔՊ-ի ակտիվ անդամ է, աշխատել է թաղապետարանի իրավաբանական բաժնում, ղեկավարությունը ճանաչում է նրան»:Ավելին09:0526.02.22 -
ՀայաստանՀայանիստ գյուղում այրվել է «Lada Priora» մակնիշի ավտոմեքենա, մոտ 2500 քմ խոտածածկույթՓետրվարի 25-ին՝ ժամը 15:52-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայանիստ գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 25-րդ փողոցի տներից մեկի հողատարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, մարվել՝ 16:45-ին։ Այրվել են «Lada Priora» մակնիշի ավտոմեքենա, չշահագործվող ավտոմեքենայի թափք և մոտ 2500 քմ խոտածածկույթ:Ավելին09:0126.02.22
2022-02-25
-
ՀայաստանՓաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքը սկսվել է ԵռաբլուրիցՀայաստանի վարչապետի հրաժարականի պահանջով Հայաստանում ստորագրահավաք է սկսվել: Դրան կարող են միանալ նաև արտերկրում ապրող հայերը: Ստորագրահավաքի մեկնարկի մասին հայտարարվել է այսօր Եռաբլուրում:Ավելին23:3025.02.22 -
ՄիջազգայինՆԱՏՕ-ն մտադիր է շարունակել Ուկրաինային սպառազինությունների մատակարարումըԴաշինքը մտադիր է շարունակել Ուկրաինային արևմտյան սպառազինությունների մատակարարումը, ներառյալ հակաօդային պաշտպանության համակարգերը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը արտակարգ առցանց գագաթնաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Reuters-ը։ «Կրեմլի նպատակները միայն Ուկրաինայով չեն սահմանափակվում։ Ռուսաստանը օրինական համաձայնություն է խնդրել ՆԱՏՕ-ի ընդլայնումից հրաժարվելու և զորքերը 1997-ի դիրքեր դուրս բերելու համար»,- ասել է Ստոլտենբերգը՝ մեկնաբանելով ապագա զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումների որոշումը։Ավելին23:1825.02.22 -
ՏնտեսականՀակառուսական պատժամիջոցներն ազդելու են Եվրասիական տնտեսական մթնոլորտի վրաՌուս-ուկրաինական պատերազմի ֆոնին տարածաշրջանում վտանգված է տնտեսական մթնոլորտը: Այս հարցում ԵԱՏՄ պետությունների ղեկավարները համակարծիք են: Տնտեսագետները վստահ են՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքով ստեղծված տնտեսական շոկը կհասնի նաև Հայաստան:Ավելին23:0525.02.22 -
ՄիջազգայինԵվս մեկ միջազգային կառույց խզեց կապը Ռուսաստանի հետՏնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության շուրջ բանակցությունները, որոնք դադարեցվել էին 2014 թվականից, վերջնականապես դադարեցվել են։ Այս մասին ասվում է ՏՀԶԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ։ Կազմակերպությունն այս որոշման պատճառ է անվանել «Ռուսաստանի լայնածավալ ագրեսիան Ուկրաինայի դեմ»։ ՏՀԶԿ-ն խոստացել է այլ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու համար։ Մասնավորապես, կազմակերպության մոսկովյան գրասենյակը կփակվի, Ռուսաստանն այլևս ՏՀԶԿ նախարարների հանդիպումների հրավերներ չի ստանա։Ավելին22:1625.02.22 -
ՄիջազգայինԱրևմուտքն Ուկրաինայի կողքին է, բայց ոչ ոք չի պատրաստվում կռվել Ռուսաստանի դեմ«Միայնակ մնացած Ուկրաինային ՆԱՏՕ-ն պետք է ավելի գործուն աջակցի»,- Հյուսիսատլանտյան դաշինքի մեծությամբ երկրորդ բանակն ունեցող Թուրքիայի նախագահն է այսօր հայտարարել՝ լավ չէ, որ Արևմուտքը միայն խորհուրդներ է տալիս Ուկրաինային:Ավելին22:1525.02.22 -
ՄիջազգայինԿիևն ապրում է «գետնի տակ»Ուկրաինայի մետրոյի կայարանները երկրորդ օրն է՝ լիքն են մարդկանցով, որ իրենց հետ ապաստարան են տարել ճամպրուկներ, մանկասայլակներ, ընտանի կենդանիներ: Ասում են՝ մետրոյում ավելի հանգիստ են, քան տներում, որոնք ամեն վայրկյան կարող են ռմբակոծվել:Ավելին22:0025.02.22 -
ՄիջազգայինՉերնիգովում այրվում է անվտանգության ծառայության շենքը. Կիևում 18 հազար ինքնաձիգ է բաժանվելԸստ ռուսական կողմի, ուկրաինացի ազգայնականները կամուրջներ են պայթեցնում, որպեսզի Ուկրաինայի զորքը չկարողանա նահանջել: Ըստ պաշտոնական Կիևի՝ այս պահին ամենամեծ վտանգը Կիևի հյուսիս-արևմուտքում է՝ Դիմեր-Իվանկով հատվածում, որտեղով, ըստ ուկրաինացիների, անցած գիշեր փորձել է Կիև մտնել ռուսական տանկային շարասյունը:Ավելին21:4625.02.22 -
ՄիջազգայինՌուսաստանը կռվում է ոչ թե կանոնավոր բանակի, այլ ազգայնական խմբավորումների դեմ. ՊուտինՌուսաստանի նախագահը վստահ է՝ Ռուսական զորքը կռվում է ոչ թե կանոնավոր բանակի դեմ, այլ նեոնացիստական խմբավորումների, որոնց մեջ թմրամոլներ կան, և եթե ուկրաինական բանակը իր ձեռքն առնի իշխանությունը, բանակցություններն ավելի հեշտ կլինեն:Ավելին21:3125.02.22 -
ՄիջազգայինՊուտինը դիմել է ուկրաինացի զինվորականներին և պատրաստ է բանակցություններիՎլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի նիստում ուկրաինացի զինվորականներին կոչ է արել՝ իշխանությունն իրենց ձեռքը վերցնել և չթույլատրել, որ ազգայնականները մարդկանց օգտագործեն որպես կենդանի վահան:Ավելին21:2625.02.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 «Թմրամոլներից վերցրեք իշխանությունը». Պուտինը դիմել է ուկրաինացի զինվորականներինԱվելին20:3025.02.22 -
Արտաքին քաղաքականություն«Շուստրիությունը չի անցնում». հայ-թուրքական շփումներ՝ Ռուսաստան-ՆԱՏՕ լարվածության ֆոնինՌուս-ուկրաինական պատերազմի թեժ օրերին Հայաստանը շարունակում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացը: Ռուբինյան-Քըլըչ՝ երկրորդ հանդիպումից հետո փորձագետները զգուշացնում են՝ Փաշինյանի թիմը պետք է ուշադիր լինի Անկարայի հետ շփումներից, հատկապես հիմա, երբ Թուրքիան չի թաքցնում իր բացահայտ աջակցությունը Կիևին:Ավելին20:0525.02.22 -
Միջազգային70 հազար չեչեն պատրաստ է կռվել Ռուսաստանի համարԳրոզնիում չեչեն զինվորականներ են հավաքվել: Տեղեկություններ կան, որ զորքը պատրաստվում են ուղարկել Ուկրաինա:Ավելին19:3225.02.22 -
ՄիջազգայինԳորլովկայի դպրոցը գնդակոծվել է. ՌԴ ՊՆ-ն հայտնում է Լուգանսկի առաջխաղացման մասինՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում գնդակոծությունների և օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 25 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 102 մարդ: Ուկրաինայի պաշտոնական աղբյուրները հայտնում են 57 խաղաղ բնակչի մահվան մասին: Նրանցից երկուսը երեխա է:Ավելին18:4025.02.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Կիևը շրջափակված է արևմուտքից. Մինսկում հնարավոր են Մոսկվա-Կիև բանակցություններԱվելին18:3025.02.22 -
ՄիջազգայինԱդրբեջանը տարհանում է իր քաղաքացիներին ՈւկրաինայիցԽարկովում Ադրբեջանի պատվավոր հյուպատոսությունը սկսել է երկրի քաղաքացիների տարհանումը, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք, ուրբաթ հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Խարկովի, Չեռնիգովի, Սումիի, Պոլտավայի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի մարզերում բնակվող Ադրբեջանի քաղաքացիները, ովքեր ցանկանում են մեկնել Ադրբեջան, գրանցման համար կարող են դիմել Խարկովում Ադրբեջանի Հանրապետության պատվավոր հյուպատոսարան»,- ասվում է հաղորդագրության մեջ։Ավելին17:1325.02.22 -
ՄիջազգայինՊուտինը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ ուկրաինական կողմի հետ բանակցելուՊուտինը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ պաշտպանության նախարարության, արտգործնախարարության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների մակարդակով՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այսօր Զելենսկին հայտարարեց Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին: Սկզբում նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ գործողության նպատակն է օգնել ԼԺՀ-ին և ԴԺՀ-ին, այդ թվում՝ Ուկրաինայի ապառազմականացման և ապանացիզացման միջոցով: Սա, ըստ էության, չեզոք կարգավիճակի անբաժանելի բաղադրիչն է, այս համատեքստում, ի պատասխան Զելենսկու առաջարկի, Պուտինը պատրաստ է բանակցությունների համար ռուսական պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների մակարդակով բանակցելու ուկրաինական պատվիրակության հետ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Պեսկովի խոսքով` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահեցրել է Պուտինին, որ պատրաստ է ստեղծել բոլոր պայմանները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ վարելու և բանակցողների անվտանգության համար։Ավելին17:1125.02.22